Վասալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասալ, ֆեոդալ միջնադարյան Արևմտյան Եվրոպայում, որը որպես ֆեոդ(ավատ) հող էր ստանում մի այլ ֆեոդալից (սենյորից)՝ պարտավորվելով նրա համար կատարել զինծառայություն(40 օր տարվա մեջ), մասնակցել ֆեոդալական կուրիային(խորհրդին)։ Սենյորը պարտավոր էր պաշտպանել իր վասալին և նրա ունեցվածքը։ Սկզբում ցմահ տրվող հողերը(բենեֆիցիում) աստիճանաբար դարձել են պայմանական տիրույթներ(ավատ, ֆեոդ, լեն)։ Արևմտյան Եվրոպայում թագավորները և խոշոր ֆեոդալները զինվորական ծառայության դիմաց տալիս էին հող, կայք կամ եկամտի այլ աղբյուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։