Բենինի թագավորություն

Բենին (յորուբա՝ Ilẹ̀ Ọba Benin), բինի և յորուբա ցեղերի պատմական պետություն, որը կազմավորվել է Նիգեր գետի ստորին հոսանքում, այժմյան Նիգերիայի տարածքում և գոյություն ունեցել 15-19-րդ դարերում։ Ինքնանվանումը՝ «Էդո»։
Աշխարհագրական տեղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենինի պետությունը տեղակայվել է Նիգերիայի հարավ-արևելքում, ինչպես նաև Բենինի տարածքում։ Հյուսիս-արևմուտքում այն սահմանակցում էր Օյո թագավորությանը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինաստիայի հիմնադիրները ծագել են Իֆեից։ Բենինի հետ կապ հաստատած առաջին եվրոպացիները եղել են պորտուգալացիները։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորության տնտեսության հիմքը կազմում էին երկրագործությունը և առևտուրը, այդ թվում նաև ստրկավաճառությունը ու փղոսկրի առևտուրը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին։ Վերցված է 2007 թ․ հունիսի 13
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բենինի գեղարվեստի նմուշներ (ռուսերեն)