Ֆրանսիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Այս հոդվածը պարունակում է ընդարձակ նյութեր Ֆրանսիայի պատմության մասին: Հակիրճ տեղատվությանրի համար տե՛ս Ֆրանսիա հոդվածի համապատասխան բաժինը:
Ֆրանսիայի պատմություն
Tour Eiffel, July 1888.jpg
Հին աշխարհ
Հունական գաղութ
Հին Գալիա
Հռոմեական Գալիա
Միջին դարեր
Վերդենի դաշնագիր
Ֆրանկական թագավորություն
Մերովինգների թագավորություն
Կարոլինգների թագավորություն
Կապետինգներ
Վալուաններ
Խաչակրաց արշավանքներ
Բուրգունդիայի թագավորություն
Նավարրայի թագավորություն
Խաչակրաց արշավանքներ
Բուրգունդիայի թագավորություն
Բարդուղիմեոսյան գիշեր
Կարդինալի գվարդիականներ
Նոր պատմություն
Ազգային կոնվենտ
Կամիզարներ
Տերմիդորյան հեղաշրջում
Ֆրանսիական Հնդկաստան
Ֆրանսիական հեղափոխություն
Ֆրանսիայի սահմանադրական միապետություն
Ֆրանսիայի առաջին հանրապետություն
Նապոլեոնյան պատերազմներ, Նապոլեոնի դարաշրջան
Աբուքիրի ճակատամարտ
Առաջին ֆրանսիական կայսրություն
Բուրբոնների ռեստավրացիա
Հուլիսյան միապետություն
Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն
Ֆրանսիայի երկրորդ կայսրություն
Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
Փարիզի ապստամբություն
Հուլիսյան հեղափոխություն
Փարիզի կոմունա
Ազատ Ֆրանսիա
Ֆրանսիայի բռնազավթումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում
Ֆրանսիայի Հանրապետություն

Ֆրանսիա Ֆրանսիա պորտալ

Ֆրանսիայի պատմություն (ֆր.՝ Histoire de France), ֆրանսիացի էթնոսի հազարամյա պատմությունը: Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել շուրջ երկու միլիոն տարի առաջ։ Այստեղ հաստատված առաջին հայտնի ցեղերից էին կելտերը, որոնք հաստատվեցին Ֆրանսիայում մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջին։ Այս ցեղերին հռոմեացիները սկսեցին անվանել գալլեր և այդ իսկ պատճառով նոր բնակեցված տարածքը սկսեց անվանվել Գալիա։ Մ.թ.ա. 125 թվականին Գալիայի տարածքը նվաճվեց հռոմեացիների կողմից։ 3-4-րդ դարերում Գալիան նվաճվել է գերմանական ցեղերի՝ վեստգոթերի, բուրգունդնեի և ֆրանկների կողմից։ 274 թվականին Շալոնի ճակատամարտից հետո Գալիան վերստին միացվեց մայրամուտի շրջանում գտնվող Հռոմեական կայսրությանը։ Ֆրանսիայի պատմության հինաշխարյան շրջանն ավարտվեց Արևմտյան Հռոմեական կայսրության անկումով։ 5-րդ դարում կազմավորվեց Ֆրանկական թագավորությունը, որն իր մեջ ներառում էր նախկին Գալիայի պրովինցիան և այլ հարակից տարածքներ: Արդեն 6-րդ դարում երկիրը կառավարող Մերովինգների դինաստիան կտրուկ թուլացավ, իսկ արքայատոհմի վերջին թագավորները պահում էին միայն թագավորի տիտղոսը։ Երկրի թուլացմանը նպաստեց նաև արաբների երևան գալը։ Վերջիններս նվաճելով Պիրենեյան թերակղզին շարժվեցին արևմուտք՝ դեպի Հարավային Գալիա։ 732 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոս Մարտելը Պուատիեի ճակատամարտում տարավ վճռական հաղթանակ և արաբներին դուրս մղեց Գալիայի տարածքից։ 751 թվականին Հռոմի մայորդում Պիպին Կարճահասակը հոր մահից հետո իրեն հռչակեց ֆրանկների թագավոր։ Պիպինը վերջ տվեց Մերովինգների դինաստիայի գոյությանը և սկիզբ դրեց նոր դինաստիայի, որն իր որդու և իրավահաջորդի՝ Կառլոս Մեծի անունով կոչվեց Կարոլինգների թագավորական դինաստիա։

8-9-րդ դարերում երկրում հաստատվեցին ավատատիրական կարգեր։ Արդյունքում՝ Բուրգունդիա և Աքվիտանիա մարզերն իրենց հռչակեցին ֆրանկական պետության կենտրոնական կառավարությունից անկախ։ Շուտով Ֆրանկական պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին և 800 թվականին ֆրանկների առաջնորդ Կառլոսը թագադրվեց կայսերական թագով. երկիրը դարձավ Եվրոպայի հզորագույն կայսրություններից մեկը։ Կառլոս Մեծը Իտալիայիում վերջնականապես պարտության մատնեց լանգոբարդներին։ 778 թվականին ֆրանկական բանակը մտավ Իսպանիա և հասավ մինչև Սարագոսա։ Կառլոսի մահից հետո պետությունը բռնեց հետադիմական ռեակցիայի ուղին և երկրի ներսում առաջացան խռովություններ։ Իշխանության հասնելու համար կռվում էին Կառլոսի ժառանգները։ 843 թվականին Վերդենի պայմանագրով Ֆրանկական պետությունը մասնատվեց և բաժանվեց Կառլոսի ժառանգների միջև։ Պատմության թատերաբեմ դուրս եկավ Ֆրանսիան, որպես անկախ պետություն: 987 թվականին իշխանությունը սկսեց գլխավորել Կապետինգների դինաստիան։ 10-11-րդ դարերում Ֆրանսիայում հիմնականում ավարտվեց ֆեոդալական հասարակարգի երկու հիմնական դասակարգերի՝ սենիորների և կախյալ գյուղացիության ձևավորումը։

Խաչակրաց արշավանքները սկիզբ առան Ֆրանսիայի Կլերմոն քաղաքից։ Ֆրանսիայի Ֆիլիպ II թագավորը մասնակցեց Խաչակրաց երրորդ արշավանքին, սակայն առողջական խնդիրների պատճառով հետ վերադարձավ Ֆրանսիա։ 1302 թվականին հրավիրված գլխավոր շտատները ուժեղացրին կենտրոնական իշխանությունը և երկրում հաստատվեց դասային միապետություն։ 1337 թվականին Ֆրանսիայի և Անգլիայի միջև սկսվեց Հարյուրամյա պատերազմը, որը խաթարեց Եվրոպայի անդորրը։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում ֆրանսիական կողմում աչքի էր ընկնում Ժաննա դ'Արկը, ով ազատագրեց Օռլեան քաղաքը և սկիզբ դրեց ֆրանսիական հաջողություններին։ 1453 թվականին պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով։ 16-րդ դարում Ֆրանսիայում ձևավորվում է բացարձակ միապետություն, որը հատկապես ամրապնդվեց 1562-1594 թվականների կրոնական պատերազմներից հետո։

Հաջորդիվ Ֆրանսիան մասնակցեց Երեսնամյա պատերազմին։ 1647 թվականին Բավարիան, Քյոլնը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրեցին Ուլմի պայմանագիրը։ 18-19-րդ դարերը Ֆրանսիայի պատմության ամենահարուստ և նշանավոր դարաշրջանն է։ Բաստիլի գրավումով Ֆրանսիայիում սկսվեց մեծ հեղափոխությունը, որն ավարտվեց հեղափոխականների հաղթանակով։ Իշխանության գլուխ անցավ Նապոլեոն Բոնապարտը, ով Ֆրանսիային հասցրեց իր հզորության գագաթնակետին։ Նապոլեոնյան Ֆրանսիան դարձավ Եվրոպայի ամենահարուստ և ազդեցիկ երկիրը։ Ցանկանալով հասնել համաշխարհային տիրապետության՝ Նապոլեոնը հարձակվեց Ռուսաստանի վրա։ Ռուսական զորքերը դուրս վռնդեցին ֆրանսիացիներին Ռուսաստանի տարածքից, որից անմիջապես հետո եվրոպական պետությունները և Ռուսաստանը միասնական ուժերով պարտության մատնեցին Նապոլեոնին և 1814 թվականին Ֆրանսիայի և հաղթած երկրների միջև կնքվեց պայմանագիր, որով Նապոլեոնի վարչակարգը կործանվեց։ 19-րդ դարի 70-ական թվականներից բանվորական շարժումը վերելք ապրեց Ֆրանսիայում։ 1880 թվականին ձևավորվեց Ֆրանսիայի բանվորական կուսակցությունը։

Առաջին համաշխարհային պատերազմում Ֆրանսիան հարում էր Անտանտի ռազմաքաղաքական դաշինքին։ 1917 թվականի Նիվելի հարձակման ժամանակ Ֆրանսիայի 2-րդ գաղութային դիվիզիայի Վերդենի ճակատամարտի վետերանները հրաժարվեցին կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի։ 1919 թվականին Ֆրանսիայի Վերսալ դղյակում ստեղծվեց վերսալյան համակարգը, որը տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիային պատուհասած հաջորդ փորձությունը դա Երկրորդ համաշխարհային պատերազմն էր: Ֆրանսիան դարձավ ֆաշիստական ագրեսիայի առաջին թիրախներից մեկը: 1940 թվականի մայիսին առանց որևէ դիմադրության այն անձրատուր եղավ: Պատերազմի ավարտին ֆրանսիական հողերը ետ վերադարձվեցին, իսկ Երրորդ Ռայխը զինաթափվեց և կազմալուծվեց: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան սկսեց անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին և Միավորված Ազգերի Կազմակերպությանը: Վերջինս նաև դարձավ Եվրոպական Միության հիմնադիր-անդամ պետություն: Ներկայումս Ֆրանսիայի Հանրապետությունը զարգացած երկիր է՝ տնտեսական, ինչպես նաև ռազմաքաղաքական մեծ ներուժով:

Բովանդակություն

Նախապատմական և հինաշխարհյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախապատմական Ֆրանսիա
Ձիու ժայռաքեր պատկեր Հարավային Ֆրանսիայի Լասկո քարանձավի պատին

Ֆրանսիական տարբեր վայրերի (որտեղ հայտնաբերվել են հնագիտական գտածոներ) անուններով գիտության մեջ անվանվել են հին քարի դարի և միջին քարի դարի Եվրոպայի հիմնական մշակույթները (շելյան, աշելյան, մուստիերյան, ազիլյան և այլն)[1]։ Իրենց ժայռապատկերներով հայտնի են Հարավային Ֆրանսիայի հինքարեդարյան քարանձավները (Լասկո, Մոնտեսպան և այլն)[2]։ Էնիոլիթի և բրոնզի դարից (մ․թ.ա․ 3-2-րդ հազարամյակներ) պահպանվել են մեզոլիթյան կառույցներ (մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ)։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս 1.8 միլիոն տարի առաջ։ Նախնադարում մարդիկ ստիպված էին ապրել քոչվորական կյանքով՝ զբաղվելով հիմնականում որսորդությամբ և հավաքչությամբ[3]։ Ֆրանսիայում հաշվվում են մեծ թվով նկարազարդ քարանձավներ, որոնք պահպանվել են վերին պալեոլիթի դարաշրջանից: Լավագույն նմուշներից են Լասկո քարանձավի պատերին պահպանված ժայռափոր նկարազարդումները։ Լասկոն Արևմտյան Եվրոպայի գլխավոր հնավայրերից մեկն է: Հինքարեդարյան այս քարանձավը ստեղծվել է մ.թ.ա. 18000 թվականին: Այս քարանձավի գլխավոր առանձնահատկությունը գեղատեսիլ ժայռաքեր կենդանապատկերների առկայությունն է: Նկարներում պատկերված են ոչ միայն կենդանիներ, այլ նաև նախնադարյան մարդիկ՝ տարբեր աշխատանքներ կատարելիս:

մ.թ.ա. 10000 թվականին՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին[4], կլիման բարելավվեց և մոտ մ.թ.ա. 7000 թվականից Արևմտյան Եվրոպայի այս հատվածը թևակոխեց նեոլիթյան դարաշրջան և բնակիչներն անցան նստակյաց կյանքի[5]։ Մ.թ.ա. 4-րդ և մ.թ.ա. 3-րդ հազարամյակների միջև տեղի ունեցած ժողովրդագրական և գյուղատնտեսական բուռն զարգացումից հետո, մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում ի հայտ եկավ մետաղագործությունը: Այս ժամանակաշրջանի գլխավոր նվաճումներից էր նաև այն, որ Ֆրանսիայի տարածքում ապրող մարդիկ սկսեցին օգտագործել մի շարք մետաղներ և համաձուլվածքներ, որոնք առավել դյուրին էին կենցաղում օգտագործելու համար: Նման մետաղներ էին բրոնզը, պղինձը և ոսկին: Հետագայում այստեղի բնակիչները ավելի զարգանալուց հետո սկսեցին օգտագործել նաև նաև երկաթ։ Մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջին Ֆրանսիայի տարածքը բնակեցրել են կելտերը[6], որոնց հռոմեացիները կոչել են գալլեր (այստեղից էլ եկել է երկրի անունը՝ Գալլիա Բելգիկա կամ պարզապես Գալիա)։ Մինչ այդ Գալիան հունական առևտրային գաղութ էր:

Մենամարտող ցուլեր

Մ.թ.ա 600 թվականին հին հույները Փոկեա քաղաքում հիմնեցին հունական գաղութ Մասալիան (ներկայիս Մարսել)[7][8][9]՝ Միջերկրական ծովի ափին կառուցելով Ֆրանսիայի ամենահին քաղաքը[10]։ Նույն ժամանակաշրջանում, որոշ գալլա-կելտական ցեղեր թափանցեցին ներկայիս Ֆրանսիայի տարածքի որոշ հատվածներ, սակայն տարածվեցին Ֆրանսիայի խորքերը միայն մ.թ.ա 5-րդ դարից 3-րդ դարում[11]։ Մ․թ․ա․ 2-րդ դարի վերջին Գալիան նվաճել են հռոմեացիները և այնտեղ ստեղծել մի շարք պրովինցիաներ: Գալիայի տարածքը ենթարկել ռոմանականացման։ Չնայած այս ամենի՝ գալլերը բավականին ազատատենչ էին և ժամանակ առ ժամանակ ապստամբում էին բռնացող կառավարության դեմ: Այս դեպքերի շուրջ 1999 թվականին նկարահանվել է «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» արծակային կատակերգությունը, ըստ որի մ․թ․ա․ 50 թվականին կայսր Հուլիոս Կեսարի կողմից Գալիայի գրավումից հետո գալլաբնակ փոքրիկ մի գյուղի բնակիչներ հրաժարվեցին հարկեր վճարելուց և սկսեցին պայքարել անպարտելի համարվող հռոմեացիների դեմ[12][13][14]:

Գալլիայի ռոմանակացմանը հետևեց իշխանական մարմինների ձևավորումը: Երկրում առաջացել էին հռոմեական և գալիական ավագանու ստրկատիրական լատիֆունդիաները, որոնց հետ մեկտեղ առաջ էին եկել խոշոր առետրաարհեստավորական քաղաքներ: Դրանք էին Լիոնը, Նիմը և Բորդոն։ Հռոմեական ծանր հարկերը առիթ են ծառայել տեղական բնակչության մի շարք ապստամբությունների: Հակահռոմեական առաջին ապստամբությունը սկսվեց մ․թ․ա․ 12 թվականին և ավարտվեց 51 թվականին[15][16]: 70 թվականին գալլերի ապստամբությունների ալիքը դադարեց ալեկոծել կայսրության տարածքը. հռոմեական լեգեոնները բացարձակ հաղթանակ էին տարել տեղացի ապստամբների նկատմամբ: 2-4-րդ դարերում Գալիայում տարածվել է քրիստոնեությունը[17][18][19]։

Հռոմեական Գալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հռոմեական Գալիա
Մայսոն Կարեն գալլա-հռոմեական մշակույթի նմուշ է Նեմաուսաս քաղաքում (ներկայիս Նիմոս): Այն Հռոմեական կայսրությունից պահպանված ամենալավ հուշարձաններից մեկն է:

Գալիա երկրամասի տարածքները ընկած էին Հռենոսի, Ատլանտյան օվկիանոսի, Պիրենեյների և Միջերկրական ծովի միջև։ Ժամանակակից Ֆրանսիայի տարածքները մոտավոր համընկնում են Գալիայի հետ։ Գալիան բարգավաճող երկիր էր, որի հարավային մասը ենթարկվում էր հռոմեական և հունական ճնշումներին։ Մ.թ.ա 390 թվականին գալլերի առաջնորդ Բրենուսը անցավ Ալպերը և ներխուժեց Իտալիա[20][21][22]: Հաղթելով Ալլիայի ճակատամարտում գալլերը պաշարեցին կայսրության մայրաքաղաք Հռոմը[23]։ Գալիական ներխուժումը թուլացրեց Հռոմը՝ սկիզբ դնելով շատ իտալական ցեղերի ընդվզման։ Հաջորդ 50 տարում մեկ առ մեկ այդ ընդվզումները ճնշվեցին, և վերականգնվեց Հռոմի իշխանությունը։ Գալլերը շարունակեցին ներխուժումները մինչև մ.թ.ա 345 թվականը, երբ Հռոմեական կայսրության հետ կնքվեց խաղաղության պայմանագիր։ Սակայն հռոմեացիները և գալլերը շարունակում էին մնալ թշնամիներ և գալլերը շարունակում էին սպառնալիք հանդիսանալ Հին Հռոմի համար։ Հռոմի հետագա զարգացման գլխավոր խոչընդոտը Կարթագենի թագավորության հզորացումն էր: Թափանցելով Իտալիա և մի շարք ճակատամարտերում ջախջախելով հռոմեական բանակին կարթագենացիների առաջնորդ Հաննիբալ Բարկան անմիջական սպառնալիք ստեղծեց Հռոմի համար[24]։ Վճռորոշ էր մ.թ.ա. 216 թվականի Կաննեի ճակատամարտում տարածք հաղթանակը, որի արդյունքում կարթագենական զորքերը հաստատվեցին Ապենինյան թերակղզու վրա[25][26]: Սակայն նա չկարողացավ զարգացնել ռազմավարական հաջողությունը։ Հռոմեացիները պատերազմը տեղափոխեցին Աֆրիկա։ Մ.թ.ա. 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտվելուց հետո Կարթագենը հաշտության պայմանագիր կնքեց Հռոմի հետ[27][28]։ Կարթագենը զրկվեց Իսպանիայի իր տիրույթներից, դրանից բացի, իրավունք չուներ պատերազմներ վարել առանց Հռոմի համաձայնության։

Մոտ մ.թ.ա 125 թվականին հարավային Գալիան նվաճվեց հռոմեացիների կողմից և այն վերածվեց հռոմեական շարքային պրովինցիայի։ Բրեննուսի կողմից Հռոմի պաշարումը դեռ թարմ էր հռոմեացիների հիշողությունում: Մ.թ.ա. 52 թվականին Հուլիոս Կեսարը գրավեց Գալիայի մնացած հատվածը և ճնշեց գալլ առաջնորդ Վերցինգեթորիկսի ապստամբությունը։ Գալիայի համար շրջադարձային եղավ Օգոստոս Օկտավիանոս կայսեր գահակալության տարիները: Նրա օրոք Գալիան բաժանվեց հռոմեական պրովինցիաների, որոնցից հիմնականներն էին Գալիա Նարբոնենսիսը՝ հարավում, Գալիա Աքվիտանիան՝ հարավ-արևմուտքում, Գալիա Լուգդունենսիսը՝ կենտրոնում և Գալիա Բելգիկան՝ հյուսիսում[29]։ Գալլա-հռոմեական ժամանակաշրջանում հիմնադրվեցին շատ քաղաքներ` ներառյալ Լուգդունումը (ներկայիս Լիոն), որը հռչակվեց Գալիայի մայրաքաղաք[30][31]։ Այս քաղաքները կառուցվել են ավանդական հռոմեական ճարտարապետական ոճով՝ իրենց թատրոններով, կրկեսներով, ամֆիթատրոնով և շոգեբաղնիքով։ Գալլերը հռոմեական տիրապետության տակ ի վերջո ընդունեցին հռոմեական լեզուն՝ լատիներենը[32], որից էլ հետագայում ձևավորվեց ֆրանսերենը[33]։ Հռոմեական բազմաստվածությունը խառնվեց գալլական տեղական հավատալիքների հետ և ձևավորվեց սինկրետիզմը[34]։

Postumus-2sest.png
Aureus Victorinus RIC 0094 (obverse).png
TetricusIIanton(CNG).png
Մարկուս Պոստամուս՝ նորաստեղծ Գալիայի կայսրության առաջին կայսրը: Կառավարել է 260-269 թվականներին: Հռոմեացիների դեմ ֆրանսիական պայքարի փայլուն ներկայացուցիչ է: 261 թվականին ետ է մղել կայսրության տարածք սողոսկած գերմանական ցեղերի հարձակումները: Գալիայի միակ կայսրն է, որը կառավարել է նաև Բրիտանիայում և Իբերիայում՝ ժամանակակից Իսպանիայում: Մարկուս Վիկտորինուս՝ Գալիայի երրորդ կայսրը: Կառավարել է 269-271 թվականներին: Աչքի է ընկել իր բավականին մտավոր զարգացվածությամբ: Սպանվել է իր իսկ կողմնակիցների կողմից՝ սեփական ապարանքում: Գայոս Տետրիկուս Երկրորդ՝ Գալիայի վերջին կայսրը: Կառավարել է 270-274 թվականներին: Նրա կառավարման տարիներին Հռոմում իշխում էր Ավրելիանոսը: 274 թվականին Շալոնի ճակատամարտում կրած պարտությունից հետո վերջինիս ղեկավարած կայսրությունը կցվել է Հռոմին:

Մոտավորապես 3-րդ դարում Հռոմեական Գալիան կանգնեց ճգնաժամի առաջ. նրա սահմաններից ներս էին թափանցում բարբարոսները։ Կենտրոնական կայսերական իշխանության թուլացման հետ գալլա-հռոմեացի ղեկավարները անկախություն հռչակեցին և ստեղծեցին կարճ կյանք ունեցած Գալիական կայսրությունը[35]: Այն ձգվում էր Բրիտանիա կղզու հարավից մինչև Հռենոսի ավազան՝ իր մեջ ներառելով ժամանակակից Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և մասամբ էլ Գերմանիայի ու Նիդերլանդների տարածքները[36]: Կայսրության ստեղծողը Մարկուս Կասիանուս Լատինուս Պոստամուս էր, ով գահակալում է մինչև 269 թվականը[37][38]: Գալիայի համար մեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Կլավդիոս Գոթացի կայսեր մահից հետո հռոմեական պետության ղեկն իր ձեռքը վերցրեց Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոսը: Ավրելիանոսի կառավարումը նշանավորվել է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել կայսրության Դանուբյան սահմանի վրա բարբարոսների հարձակումները և ճնշել է Եգիպտոսում բռնկված ապստամբությունը[39]: Դրանից հետո Շալոնի ճակատամարտում 274 թվականին հռոմեական լեգեոնը ջախջախեց գալլերի վերջին կայսր Տետրիկուս II-ի գլխավորած կայազորին, որի արդյունքում Գալիան նորից միացվեց Հռոմեական կայսրությանը[40][41]։ Այնուամենայնիվ, իրավիճակը բարելավվեց 4-րդ դարի առաջին կեսին, որը Հռոմեական Գալիայի վերածննդի ու բարգավաճման ժամանակաշրջանն էր։ 312 թվականին կայսր Կոստանդիանոս Ա Մեծը ընդունեց քրիստոնեություն, իսկ 313 թվականի Միլանի հրովարտակով թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը Հռոմեական կայսրության տարածքում[42][43][44][45]։ Քրիստոնյաները, ովքեր մինչ այդ հետապնդվում էին, ավելացան ողջ Հռոմեական կայսրությամբ մեկ։ Սակայն սկսած 4-րդ դարի կեսերից բարբարոսների ներխուժումները վերսկսվեցին և գերմանական ցեղերը, ինչպիսիք են վանդալները, սուեբները և մի շարք ոչ գերմանական ցեղեր՝ այդ թվում ալանները անցան Հռենոսը և ներխուժեցին Գալիա, Իսպանիա և կործանվող Հռոմեական կայսրության այլ տիրույթներ։

Միջնադարյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հռոմեական կայսրության անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրը՝ Հռոմուլոս Օգոստուլոսը հանձնում է Հռոմի կայսերական թագը գոթերի առաջնորդ Օդոակրին

Եվրոպայի պատմության 4-րդ դարի կեսերից մինչև 7-րդ դարն ընկած ժամանակաշրջանն ընդունված է անվանել Մեծ գաղթի կամ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջան[46]: Կլիմայական դժվարություններից և սառնամանիքներից հոգնած մի շարք բարբարոսական ցեղեր և ցեղախմբեր սկսեցին արշավանքներ կազմակերպել դեպի Հռոմեական կայսրության տարածք: Առաջին գաղթող ցեղերը դրանք հոներն էին, որոնց պատմական ձևավորումն ընթացել էր Չինաստանի տարածքում՝ Հեռավոր Արևելքում[47]: Մինչ այդ 117 թվականին Հռոմեական կայսրությունը հասել էր իր տարածքային մեծության գագաթնակետին[48]: 284 թվականին Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանեց երկու մասի՝ արևելյան և արևմտյան[49][50][51]: Գալիան Արևմտյան Հռոմեական կայսրության մաս էր կազմում:

4-րդ դարում կելտական ցեղերն ապաստակում են Գալիայի պատմական Արմորիկա երկրամասի տարածքը: 418 թվականին դեպի Գալիա արշավանքներ են կազմակերպում գոթերը, որոնց օգնություն են ցուցաբերում վանդալները, լանգոբարդներն ու ֆրանկները: 410 թվականին մայրաքաղաք Հռոմի գրավումից հետո կայսրության կենտրոնը դարձավ Թուլուզ քաղաքը: 460 թվականին ծանր պայմաններում գահ է բարձրանում Հռոմի վերջին կայսրը: Հռոմուլոս Օգոստուլոսի գահ բարձրանալու ժամանակ Հռոմեական կայսրությունը գտնվում էր անհետացման եզրին[52][53]։ Կայսերական տիրապետությունը տարածվում էր միայն Իտալիայի և Հարավային Գալիայի մի փոքրիկ մասի վրա: Արևելահռոմեական կայսր Լևոն I-ը, որը մահացել էր 474 թվականին՝ Արևմտյան Հռոմեական կայսրության գահին էր կանգնեցրել երկու մարդու՝ Պրոկոպի Անթեմիային և Հուլիուս Նեպոտին, այդ պատճառով նրա հետնորդ Զենոնը, այնպես ինչպես Հյուսիսային Գալիայի կուսակալ Աֆրանասիոս Սիագրոսը, հրաժարվում են Հռոմուլոսին ճանաչել արևմուտքի կայսր՝ նրան համարելով սովորական բռնակալ[54]: Կայսրության մայրամուտը բավականին մոտ էր: Նրա օրոք վերսկսվում են գոթական արշավանքները դեպի կայսրության տարբեր հատվածներ:

Գոթական զորքերը գլխավորում էր նշանավոր զորավար Օդոակրը[55]: Հռոմեական պաշտպանական զորքերի գլուխ կանգնած էր Օրեստը: Բախվելով իր հանդեպ թշնամաբար տրամադրված զորքին, Օրեստը փակվում է հզոր պատերով շրջապատված Տիցիանում, որը գրավվում է և թալանվում: 476 թվականի օգոստոսի 28-ին Պլացենտիի մոտ նա գերի է վերցվում և մահապատժի ենթարկվում: Նրա եղբայր Պավելը սպանվում է Ռավեննայից ոչ հեռու անտառում մղված մարտի ժամանակ և այդ ժամանակ Օդոակրը մտնելով քաղաք սեպտեմբերի 4-ին Հռոմուլոսին ստիպում է հրաժարվել կայսրության գահից[56][57][58]: Երբ ապստամբած զորավարը իմանում է արևելյան կայսր Զենոն Իսավրացու կրկնակի գահին տիրելու մասին, նա գահընկեց արված Հռոմուլոս Օգոստուլոսի անունից սենատական պատվիրակություն է ուղարկում Կոստանդնուպոլիս՝ համապատասխան հաղորդագրությունով: Այնտեղ նշվում է.

Aquote1.png Ոչ մի կարիք չկար նրանց կողմից ստեղծել հատուկ թագավորություն, որ երկու կողմերին էլ բավական էր լոկ Զենոնը՝ որպես ընդհանուր կայսր, որ հռոմեական սենատը Օդոակրին է հանձնել գլխավոր հրամանատարությունը, մարդու որը պետական գիտելիքի և ռազմատենչությամբ ունակ է պաշտպանել պետությունը Aquote2.png


Ֆրանկական պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆրանկական պետություն
Ֆրանկական պետության տարածքների ընդարձակումը և 843 թվականի Վերդենի դաշնագրով նախատեսված մասնատումը։

476 թվականին, երբ Օդոակրը գահընկեց արեց Հռոմուլոս կայսրին, Արևմտյան Հռոմեական կայսրությունը ուներ չնչին ռազմական, քաղաքական և ֆինանսական ներուժ և չէր վերահսկում կայսրության մեծ մասին, որոնք ֆիկտիվ կոչվում էին հռոմեական[59]: Նվաճելով կայսրությունը, բարբարոսները ստեղծեցին սեփական իշխանությունը կայսրության մեծ մասում[60][61]:

Նորաստեղծ պետություններ շարքում առանձնանում էր Ֆրանկական պետությունը, որը ստեղծվեց ժամանակակից Ֆրանսիայի տարածքում: Այն ձևավորվեց 481 թվականին[62][62][63], սակայն սկզբնական շրջանում որոշակի կախվածություն ուներ Հռոմից: 486 թվականին ֆրանկների առաջնորդ Քլոդվիգ I-ը Սուսասոնի ճակատամարտում ջախջախեց կայսերական բանակին և ոչնչացրեց Գալիայի տարածքում գտնվող վերջին հռոմեական հենակետերը[64][65][62]: Այս հաղթանակը նրան հնարավորություն տվեց իր իշխանությունը տարածել հյուսիսում գտնվող Սոմ գետից մինչև Լուար գետը (կենտրոնական ու արևմտյան Գալլիա) ընկած տարածքը։ Քլոդվիգը միավորեց երկրի բոլոր ներքին հողերը՝ Գալիայի դուրս վռնդելով ոչ միայն հռոմեացիներին, այլ նաև 496 թվականին ալեմաններին[66], իսկ 507 թվականին՝ վեստգոթերին[66]: Քլոդվիգի օրոք քրիստոնեությունն ընդունվեց, որպես Ֆրանկական պետության կրոն[66], իսկ լատիներենն ու ֆրանկերենը՝ պաշտոնական լեզուներ[66]: Նրա կառավարման տարիներին թագավորական նստավայրը տեղափոխվեց Փարիզ[66]՝ ժամանակակից Ֆրանսիայի մայրաքաղաք: Նա ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։ Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը[66][67][68]։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։ Վերջինս նաև հիմնադրեց Ֆրանկական պետության առաջին արքայատոհմը՝ Մերովինգների դինաստիան[69]: 511 թվականին Քլոդվիգը մահացավ և ֆրանկական գահը մնաց թափուր[70][71][72]: Մերովինգ թագավորները Ֆրանկական պետության տարածքները ընդարձակեցին մինչև Ալպյան լեռներ և Դնեպրի ավազան[73]: Տերության մայրաքաղաքը եղել է Աախենը[74]:

Այս ժամանակաշրջանում Արաբական խալիֆայության գլուխ կանգնած էր Օմայյան արքայատոհմը: Դեռևս  8-րդ դարի սկզբին Աբդ ալ-Մալիքի որդի և հաջորդ Վալիդը 711-716 թվականներին նվաճել էր Իսպանիան՝ Պիրենեյան թերակղզին և ժամանակակից Ֆրանսիայի հարավային սահմանները[75]:

Amiel - Pepin the Short.jpg
Louis-Félix Amiel - Charlemagne empereur d'Occident (742-814).jpg
Georges Rouget (1783-1869) - Charles III, dit le simple, roi de France en 896 (879-929).jpg
Պիպին Կարճահասակ
751-768
Կառլոս Մեծ
800-814
Կառլոս Պարզամիտ
898-923
Կառլոս Մարտելը արաբների դեմ մղվող Պուատիեի ճակատամարտում

Մուսուլմաններին Եվրոպայից վտարելու համար ֆրանկնարի մայորդոմ Կառլոս Մարտելը 732 թվականին մեծ բանակ հանեց Աբդուլ Ռահման իբն Աբդելլահի դեմ[76]: Ֆրանկական և արաբական զորքերը բախվեցին Տուր քաղաքի շրջակայքում: 732 թվականի հոկտեմբերին տեղի է ունենում Պուատիե հերոսամարտը[77][78], որտեղ ֆրանկները վռնդում են արաբներին Եվրոպայից՝ ազատագրելով ոչ միայն Սեպտիմանիայի երկրամասը, այլև Իսպանիայի մերձակա մասը: 437-743 թվականներին Ֆրանկական պետությունները կտրուկ թուլացավ: Վերջին Մերովինգյան թագավորները, որոնք հայտնի են որպես «ծույլ թագավորներ», կառավարում էին երկիրը միայն անվանապես։ Իրական իշխանությունը կենտրոնացած էր մայորդոմների ձեռքում։ Երբ 737 թվականին Թեուդերիկ IV-ը մահացավ, մայորդոմ Կառլոս Մարտելը թողեց գահը թափուր և շարունակեց կառավարել մինչև իր մահը՝ 741 թվականը։ Իր որդի՝ Պիպին Կարճահասակը 743 թվականին վերականգնեց Մերովինգյան հարստությունը՝ թագադրելով Քիլդերիկ III-ին, սակայն 751 թվականին գահընկեց արեց նրան և ինքը դարձավ թագավոր՝ Ֆրանկական պետությունում սկիզբ դնելով Կարոլինգների հարստությանը[79][80][81]։ Մերովինգները Ֆրանկիայում տիրել են մինչև 751 թվականը։ Փաստացիորեն Պիպինը բազմելով Ֆրանկական պետության գահին ոչ թե շարունակեց մերովինգների գործը, այլև ստեղծեց նոր արքայատոհմ[81]: 754-755 թվականներին Պիպինը կազմակերպեց ալպիական արշավանք՝ Իտալիայի լանգոբարդներին ծնկի բերելու նպատակով: 756 թվականին նա վերստին ռազմախուժեց Ապենինյան թերակղզու տարածք[82]: Այս անգամ նրան աջակցում էր նաև Բավարիայի դուքսը: Պիպինի կյանքի վերջին տարիներին Աքվիտանիան կռվախնձոր դարձավ Ֆրանկական պետության և հարևանների միջև: Հաղթելով սաքսերին՝ Պիպինը հաստատեց իր դիրքերը տարածաշրջանում և 760 թվականին պատերազմ հայտարարեց Աքվիտանիայի դքսությանը: 761 թվականին պատերազմն ավարտվեց ֆրանկների հաղթանակով: 768 թվականին Պիպին Կարճահասակը մահացավ[82] և սեպտեմբերի 24-ին նրան փոխարինեց Կառլոս I-ը, ով Պիպինի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան։ Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք՝ լինելով մարդկության պատմության ամենահեղինակավոր կայսրերից մեկը։ Շարունակելով հոր՝ Պիպին Կարճահասակի պատերազմները լանգոբարդների դեմ նա երկու արշավանք կազմակերպեց դեպի Իտալիա[83][84]: Այդ ընթացքում նա գերի վերցրեց լանգոբարդների արքային և հյուսիսային շրջանները միացրեց իր թագավորությանը։ 789 թվականին նա պաշտպանեց իր երկիրը սլավոնական ցեղերի ոտնձգություններից[84][85]: Նշանվոր էր Կառլոսի մղած մարտերն ընդեմ Իսպանիայում հաստատված արաբների: 793 թվականին ֆրանկների հեծելազորը ջախջախեց օմայյան բանակին և երկրից դուրս վռնդեց Կորդովայի խալիֆին: 800 թվականին Ֆրանկական պետությունում տեղի ունեցան դարակազմիկ փոփոխություններ. մայորդոմ Կառլոսը թագադրվեց կայսերական թագավոր և վերջ դրվեց Ֆրանկիայի պատմության թագավորական փուլին[86]: Ֆրանկական թագավորությունը վերածվեց ընդարձակ կայսրության: Կայսր հռչակվելուց հետո Կառլոս Մեծն ամրագրեց երկրի սահմանները: Նա վերջնականապես Իսպանիայից դուրս հանեց արաբներին: Հյուսիսային Իսպանիան՝ Բարսելոնա կենտրոնով, անցավ Ֆրանկական կայսրությանը: Արաբներին Պիրենեյներում մնաց միայն Գրանադան[87], որն ազատագրվեց Ռեկոնկիստայի ընթացքում: Կառոս Մեծի մղած պատերազմներից ամենաերկարատևը Սաքսոնիայինվաճումն էր, որը տևեց ավելի քան 30 տարի։ 804 թվականին սաքսերը նահանջեցին և անձնատուր եկան կայսերական բանակին: Հաջորդիվ նա ձեռնամուխ եղավ Բավարիայի գրավմանը:

Լյուդովիկոս V Ծույլ՝ Կարոլինգների վերջին թագավորը

Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա՝ Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը։ Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրությանտիրույթներին։ 814 թվականին Կառլոսը մահացավ և գահընկեց արվեց[88][89]: Կառլոսի մահից հետո երկրում բռնկվեցին գահակալական կռիվներ: Վերջինիս օրինական ժառանգները պայքար սկսեցին ֆրանկական գահի համար: Նրան փոխարինեց իր որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը[90][91], ով չկարողացավ պահպանել հոր ստեղծած աշխարհակալ տերությունը: 843 թվականին Լյուդովիկոս Բարեպաշտը ստիպված է լինում երկիրը կիսել իր երկու եղբայրների հետ[92][93]: Վերդենի դաշնագրով Ֆրանկական կայսրության տարածքը տրոհվեց[94][95]: Այս պայմանագիրը հիմք հանդիսացավ ապագա Ֆրանսիա, Գերմանիա և Իտալիա պետությունների կազմավորման համար[93][95]: Վերդենի դաշնագրով Արևմտաֆրանկական (ֆրանսիական) հիմնական տարածքի մեջ էին մտնում Նեյստրիայի, Աքվիտանիայի, Բուրգունդիայի, Վասկոնիայի, Սապտիմանիայի մարզերը և Իսպանիայի մարկան, որը հանդես էր գալիս որոշակի ինքնավարությամբ[92][95]: Թագավորության մայրաքաղաքը Փարիզն էր: Այս պառակտումը լավ չանդրադարձավ երկիրը կառավարող Կարոլինգների համար: 987 թվականին Լյուդովիկոս V Ծույլը գահընկեց արվեց՝ Ֆրանսիայում վերջ դնելով Կարոլինգների արքայատոհմի գերիշխանությանը:

987 թվականի հուլիսի 3-ին քսանամյա Հուգո Կապետը սկսեց իր գահակալությունը՝ սկիզբ դնելով Կապետինգների արքայատոհմին[96][97]: Դրանից առաջ նա եղել էր Փարիզի կոմսը[97]: Կապետինգների օրոք թագավորական իշխանությունը ընտրովիից դարձավ ժառանգական։ Նրանց կառավարումը նշանավորվեց նրանով, որ Ֆրանսիան ենթարկվեց վիկինգների արշավանքներին[98]: 8-րդ դարից սկսած նորվեգացի, դանիացի և շվեդ վիկինգները սկսեցին ասպատակել Եվրոպայի տարածքը: 885 թվականին Փարիզի ափերի մոտ հայտնվեցին վիկինգներին պատկանող հարյուրավոր նավեր[99]: Նորմանների առաջնորդներից Զիգֆրիդը պահանջեց ֆրանսիացիներից տուրք վճարել, սակայն մերժում ստացավ: Դրանից հետո վերջիններս հարձակման անցան և շրջափակեցին Փարիզը[100][101]: Հյուսիսաբնակների զինուժն իրենից ներկայացնում էր 700 նավ և 40 հազար զինվոր: Ֆրանսիական զորքերի բանակը կազմում էր մոտ 200 զինվոր: Փարիզը դուրս եկավ վիկինգների լծից 881 թվականին՝ Լյուդովիկոս III-ի օրոք: 9-րդ դարում Ֆրանսիայի տարածքում առանձնացել էին Նեյստրիա, Բուրգունդիա, Աքվիտանիա մարզերը: Նրանք ստացել էին դքսությունների կարգավիճակ և փաստացիորեն անկախ էին Ֆրանսիայի կենտրոնական կառավարությունից։ Այս ժամանակաշրջանը Ֆրանսիայի պատմության մեջ նշանավորվեց ավատատիրական հարաբերությունների հաստատմամբ: Կապետինգները կործանեցին ստրկատիրական պետությունը և փոխեցին հասարակարգը։ 9-րդ դարում ամենուր ամրացավ ֆեոդալական կալվածքը: Ֆրանսիայում խոշոր կալվածատերեր դարձան թագավորները, աշխարհիկ ավագանին, ինչպես նաև եկեղեցին։ Կապետինգների քաղաքականությունը նպաստում էր կենտրոնացված պետության կազմավորմանը։ Դեռևս Հուգոյի կառավարման վերջին տարիներին նրա որդին՝ Ռոբերտը, եղել է իր գահակիցը: Հոր մահից հետո՝ 996 թվականին Ռոբերտ II Բարեպաշտը դարձավ Ֆրանսիայի միահեծան ղեկավարը: Ռոբերտը չկարողանալով ժառանգ ունենալ իր առաջին կնոջից ստիպված է լինում ամուսնալուծվել և կնության առնել Բուրգունդիայի թագավոր Ռուդոլֆ III-ի քրոջը՝ Բերտեին: Ժողովուրդն այս թագավորին անվանել է նաև Աստվածավախ և իմաստուն:

Խաչակրաց արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խաչակրաց արշավանքներ

Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին: Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում: Իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը: Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք: Այդ հողում «մեղր ու կարագ է հոսում»: Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է... – հատված Ուրբանոս պապի կլերմոնյան ճառից

«
»

11-րդ դարում Եվրոպայի պատմության մեջ տեղի ունեցող դարակազմիկ իրադարձություններից ամենանշանավորը Խաչակրաց արշավանքներն էին: Ֆրանսիայի թագավորության և Սրբազան Հռոմեական կայսրության օժանդակությամբ դեպի արևելք արշավանքների ալիք սկսվեց: Նպատակը Հիսուս Քրիստոսի գերեզմանի աատագրումն էր մուսուլմաններից: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291 թվականներին։ Խաչակիրների շարժման գլխավոր հովանավորը համարվում էր քրիստոնեական եկեղեցին:

1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքն ընդդեմ սելջուկ-թուրքերի: Նույն տարում հարավային Ֆրանսիայում գտնվող Կլերմոն քաղաքում Ուրբանուս Բ պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը: Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց՝ նաև Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թվականին անկախացել էր Հռոմից: Ֆրանսիացի պապ Ուրբանոսը խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյա աշխարհին, սակայն և նշում էր, որ խաչակիրները չպետք է լինեն ո՛չ գերմանացի և ո՛չ էլ վիկինգ, այլ ֆրանսիացի։

Ֆիլիպ II Օգոստոս` Կապետինգների ներկայացուցիչ խաչակիր թագավոր, որը կառավարել է 1180-1223 թվականներին: Հենվելով մանր և միջին ֆեոդալիզմի, եկեղեցու վրա, դաշնակցելով քաղաքների հետ (դոմենից դուրս գտնվող քաղաքներին լայնորեն շնորհել է քաղաքային ազատություններ)՝ վարել է Ֆրանսիայի միավորման և պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

1096 թվականի սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը: Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները: Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Ֆրանսիացի խաչակիրների առաջին նվաճումը Նիկեա քաղաքի պաշարումն էր։ 1097 թվականի հոկտեմբերին սկսվեց Անտիոքի երկարատև պաշարումը և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ 1099 թվականի հուլիսի 15-ին խաչակիրները մտան Երուսաղեմ: Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով ստեղծվեցին մի շարք խաչակրաց թագավորություններ. Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի կոմսությունն ու Տրիպոլիի կոմսությունը: Դրանցից ամենախոշորը Երուսաղեմի թագավորությունն էր, որտեղ 120, 000 խաչակիրները (մեծ մասամբ ֆրանսախոս) իշխում էին 350, 000 մուսուլմանների, հրեաների և բնիկ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր այդտեղ էին բնակվում դեռևս արաբական նվաճումներից առաջ։

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի վերստին գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց երկրորդ խաչակրաց արշավանքը, որը գլխավորում էին Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լյուդովիկոս Երիտասարդի և Կոնրադ III-ի գլխավորությամբ: 1147 թվականին նրանք հասան Երուսաղեմ, սակայն արշավանքը պսակվեց անհաջողությամբ: Կարևոր իրադարձություն էր այն, որ ֆրանսիացի խաչակիրների մի մասը կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, որտեղ նրանց միացավ Աֆոնսո Ա Պորտուգալացին: Ֆրանս-պորտուգալական միացյալ զորքերը 1147 թվականին վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից: 1187 թվականին Եգիպտոսի նոր սուլթան Սալահ ադ Դինը Հաթթինի ճակատամարտում հաղթանակ տարավ և գրավեց Երուսաղեմը: Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսի օժանդակությամբ ձեռնարկվեց նոր խաչակրաց արշավանք, որին մասնակցում էին նաև Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտն ու Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ Շիկամորուսը: 1191 թվականի Աքքայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ վերադառնում է Ֆրանսիա։ Նա չի կարողանում շարունակել արշավանքը առողջական խնդիրների պատճառով: 1212-1271 թվականներին Ֆրանսիայի նախաձեռնությամբ կազմակերպվեցին մի քանի խաչակիրների արշավանքներ, որոնք պսակվեցին անհաջողություններով: Արշավանքների կազմակերպման մեջ կարևոր ներդրում է ունեցել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը: Լյուդովիկոսը հարգում էր իր վասալների իրավունքները։ Նա լուրջ քայլեր ձեռնարկեց դատական բարեփոխումների համար։ Ավատատիրական կարգերի, ներքին գործերի մեջ գերագույն դատարանի միջամտությունը արգելող օրենքը, Լուին կասեցրեց՝ թույլատրելով արքային միջամտել իր ենթակաների գործերին։ Նա արգելեց դատական մենամարտերը և թույլատրեց տեղական դատարանների գործունեությունից դժգոհողներին դիմել արքայական վճռաբեկ դատարան։ 1269 թվականի մարտին Լուին հրապարակեց «Պրագմատիկ պատժամիջոցները», ըստ որոնց ֆրանսիական եկեղեցին անկախություն է ստանում Հռոմից և արգելվում են հօգուտ հռոմի կատարվող դրամահավաքները։

Խաչակրաց արշավանքերն ահռելի ազդեցություն ունեցան միջնադարյան Եվրոպայի վրա։ Այդ ժամանակներում Եվրոպայում հզոր էր Պապականության դերը, սակայն արդեն 14-րդ դարի վերջերից, մեծ մասամբ խաչակրաց արշավանքների հետևանքով, Եվրոպայում սկսեցին ձևավորվել ազգային պետություններ, որոնցից մեկն էլ Ֆրանսիայի թագավորությունն էր: Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի շնորհիվ վերացավ կատարների աղանդը, և ուժեղացավ կապը հյուսիսային և հարավային Ֆրանսիաների միջև, ինչպես նաև ավելի մերձեցրեց Ֆրանսիան և Կատալոնիան:

Ֆրանսիան 11-14-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում Ֆրանսիայում հիմնականում ավարտվեց ֆեոդալական հասարակարգի երկու հիմնական դասակարգերի՝ սենիորների և կախյալ գյուղացիության ձևավորումը։ 11-րդ դարի վերջին Ֆրանսիայում սկսվեց տնտեսական կյանքի աշխուժացումը: Գյուղատնտեսության ճյուղի զարգացումը կապված էր տեխնիկայի առաջընթացի հետ: Այն պայմանավորված էր նաև Ֆրանսիայի բնակչության թվի ավելացմամբ: Գյուղական բնակչությունը միատարր էր: Տարբեր էի նաև ֆրանսիացիների կենսամակարդակները: Ավատատիրական հասարակության ձևավորումը Ֆրանսիայում երկարատև ու աստիճանական ուղի է անցել: Ֆեոդալիզմի տնտեսական հիմքը խոշոր հողային սեփականություն էր: Ավատատիրական իրավունքը ֆրանսիացիների հասարակական շերտը բաժանում էր ոչ թե ստրուկների և ստրկատերերի, այլև սոցիալական տարբեր դասերի՝ անվականների, հոգևորականների և գյուղացիների: Ֆրանսիայում ֆեոդալական հարաբերությունների կարգավորման գլխավոր և հիմնական օղակն ավատն էր: Ֆրանսիայում գործում էր «Իմ վասալի վասալը իմ վասալը չէ» չէ սկզբունքը: 11-14-րդ դարերում Ֆրանսիայում զորքի հիմնական տեսակը հեծելազորն էր: Ասպետական խավը ուներ իր ուրույն դերն ավատատիրական աստիճանակարգության մեջ:

Թագավորի գլխավորությամբ կազմավորվեց ֆեոդալական հիերարխիան, որին ևս հատուկ էր վասալական համակարգը։ Միջնադարի ֆրանսիական քաղաքները հիմնականում արհեստի և առևտրի կենտրոններ էին: Քաղաքներն միմյանցից տարբերվում էին իրենց տնտեսական և քաղաքական բնույթով, զբաղեցրած տարածքով և բնակչության թվով: 13-րդ դարում Ֆրանսիայի թագավորության մայրաքաղաք Փարիզը Եվրոպայի խոշորագույն քաղաքն էր՝ շուրջ 380 հեկտար տարածքով և 50 հազարից ավելի բնակչությամբ:

Միջնադարյան Փարիզը

Մեծությամբ երկրորդ քաղաքը Մարսելն էր, որը գտնվում էր Միջերկրական ծովի ափին: Միջնադարյան Ֆրանսիայի քաղաքների տնտեսական հիմքն արհեստն էր: Քաղաքներում նույն մասնագիտություն ունեցող արհեստավորները միավորվում էին համքարությունների մեջ: 14-րդ դարում Փարիզում կար 350 համքարություն: Կարևոր նշանակություն ունեին նաև առևտրական միավորումները, որոնք կոչվում էին գիլդիաներ: 11-րդ դարի վերջին և 12-րդ դարի սկզբին Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներում ապստամբություններ բռնկեցին սենիորների դեմ, խոշոր քաղաքներից շատերը ձեռք բերեցին կոմունայի կարգավիճակ։ Քաղաքների զարգացումը և տնտեսական կապերի ընդլայնումը Հյուսիսային Ֆրանսիայում կարևոր նախադրյալներ ստեղծեցին ֆեոդալական մասնատվածության հաղթահարման համար։

13-րդ դարի կեսին Ֆրանսիայում բացվեց առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Փարիզի համալսարանը, որն առաջիններից էր ամբողջ Եվրոպայում: Նույն դարում իրար հետևից Ֆրանսիայում հիմնադրվեցին նոր քաղաքներ: Դրանք առաջանում էին թագավորին և առանձին ավատատերերին պատկանող հողի վրա: 12-13-րդ դարերում թագավորական իշխանության հաստատումը դժվարանում էր Կապետինգների և Պլանտագենետների (12-րդ դարի կեսից անգլիական թագավորներ) պայքարով։ Ֆիլիպ II Օգոստոսը (կառավարել է 1180–1223 թվականին), որը 13-րդ դարի սկզբին Անգլիայից ետ նվաճեց և իր թագավորությանը միացրեց Ֆրանսիայի տարածքի զգալի մասը, դարձավ Հյուսիսային Ֆրանսիայի իրական տիրակալ։ 13-րդ դարի վերջին թագավորական դոմենին միացվեց Լանգեդոկը։ 1285 թվականին երկրի գահն անցավ Ֆիլիպ IV Գեղեցիկին, ով Ֆրանսիայում կառավարեց մինչև 1314 թվականը: Ֆիլիպ IV Գեղեցիկը ներքին և արտաքին ասպարեզում վարել է Ֆրանսիայի միավորման ու կենտրոնացման և իշխանության ամրապնդման քաղաքականություն։ Ամուսնանալով Նավարայի թագուհու հետ՝ 1284 թվականին դարձել է նաև Նավարայի թագավոր: 1312 թվականի ամրապնդելով երկրի արևմտյան սահմանները Ֆրանսիային է միացրել Լիոնը: 1300 թվականին գրավել է Ֆլանդրիան, սակայն 1302 թվականին պարտություն է կրել Կուրտրեի ճակատամարտում և իջել այն։ Նրա օրոք Ֆրանսիայի կառավարության և Հռոմի պապի միջև սկսված սուր բախումն ավարտվեց իշխանության հաղթանակով։ 1302 թվականին հրավիրված Գլխավոր շտատները ուժեղացրին կենտրոնական իշխանությունը և երկրում հաստատվեց դասային միապետություն։

Կապետինգների դինաստիայի վերջին թագավորը՝ Կառլոս IV-ը 1328 թվականին մահացավ առանց ժառանգի: Ըստ օրենքի՝ գահը չէր կարող անցնել իգական սեռի ներկայացուցչի կամ իգական սեռի ներկայացուցչի այլ ժառանգների: Այսպես գահն անցավ Ֆիլիպ Վալուային, որը Կառլոսի զարմիկն էր, այլ ոչ թե կնոջ կողմից զարմիկ Էդուարդին, որը հետագայում դարձավ Անգլիայի թագավոր։

Պայքար ընդեմ Պլատագենետների տան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատագենետների ազնվականական տան հետ հակասությունները սկզբնավորվել էին ավելի վաղ, քան Ֆիլիպ Օգոստոսի ի հայտ գալը: 1137 թվականին Ֆրանսիայի գահն անցել էր Լուի VII Երիտասարդին: Նա Լուի VI Թանձրամարմնի և Ադելաիրդ Սավոյացու երկրորդ որդին էր։ Շնորհիվ Կապետինգների տան մեջ ավագ որդիներին համակառավարիչ հայտարարելով թագի հանձնման արդեն կայացած գործընթացի, Լուի Կրտսերի գահը չի վիճարկվում որևէ մեկի կողմից։ Կառավարման սկզբին արքայական կալվածքը իր մեջ ներառում էր Իլ դը Ֆրանսը, Օռլեանը և Բերիի մի մասը։ Լուիի և ձևական վասալներից ամենաուժեղի՝ Հենրի II Պլանտագենետի, հետ հարաբերությունները սկզբում խաղաղ էին։ 1156 թվականին Հենրին Լուիին երդում է տալիս իր ֆրանսիական տիրույթների համար։ 1158 թվականին համաձայնություն է ձեռք բերվում անգլիական արքայի որդու և ֆրանսիական արքայի դստեր ամուսնության վերաբերյալ։

Միաժամանակ, Լուին ձգտում էր թույլ չտալ Պլանտագենետների հետագա ուժեղացումը։ 1159 թվականին, երբ Հենրին, պաշտպանելով իր կնոջ ժառանգական իրավունքները, պաշարում է Թուլուզը, Լուին օգնության է գալիս քաղաքին։ Ամրոցի պարսպին նրա հայտնվելը Պլանտագենետին ստիպում է նահանջել։ Իր երրորդ ամուսնությամբ (1160 թվական) Լուին ամրապնդում է Շամպայնի կոմսերի հետ դաշինքը, ինչը ամրապնդում է նրա դիրքերը անգլոնորմանական միապետների հետ հավանական դիմակայությունում։ Նոր հեռանկարներ են առաջանում 1170-ական թվականների սկզբին, երբ սրվում է իրավիճակը Հենրիխի և նրա որդիների միջև փոխհարաբերություններում, որոնք հավակնում էին երկրի կառավարման մեջ մասնակցություն ունենալուն։ 1173 թվականին Լուին Փարիզում ընդունում է արքայազներից ավագին, իր փեսա Հենրիխ Երիտասարդին և նրան է տրամադրում իր օգնությունը։ Նույն թվականին սկսվում է բաց պատերազմ։ Լուին և Հենրիխ Երիտասարդը պաշարում են Վերնեյը, Ֆիլիպ Ֆլանդրիացին պաշարում է Ռուանը, արքայազն Ռիչարդը հոր դեմ խռովություն է բարձրացնում Պուատիեում, իսկ շոտլանդական արքան ներխուժում է Հյուսիսային Անգլիա։ Հենրի II-ը կարողանում է ջախջախել շոտլանդացիներին, այնուհետև քսան հազար բրաբանսոնների հետ ափ է դուրս գալիս Նորմանդիայում, պաշարումից ազատում է Ռուանը և Վերնեյը: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքները ազատագրելուց հետո նա շարժվում է դեպի հարավ՝ մարտնչելու Ռիչարդի հետ։ Տարվա վերջին Փարիզում հաշտություն է կնքվում, իսկ 1177 թվականին Իվրիում, պապի ճնշման տակ, ստորագրվում է հաշտության պայմանագիր։

Անգլիայի և Ֆրանսիայի տարածքային վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ VI Վալուայի կառավարման ընթացքում ֆրանս-անգլիական հարաբերությունները ծայրահեղ սրվեցին: Դեռևս 1066 թվականին Փարիզում հաստատված ասպետները վիկինգների առաջնորդ Վիլհելմ Նվաճողի գլխավորությամբ անցան Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցները և ափ իջան Մեծ Բրիտանիա կղզու հարավային հատվածում: Այդ ժամանակ Անգլիայի թագավոր Էդուարդ Խոստովանողը նոր էր մահացել և անգլիական գահը մնացել էր թափուր: Վիլհելմ Նորմանդացին ներկայացրեց իր իրավունքները՝ Անգլիայի թագավոր դառնալու համար: Շատ չանցած նա բռնի ուժով տիրացավ անգլիական գահին:

Լա ռոշ Մուանի գրավումը

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ապստամբ անգլիացիների բանակը Հասթինգս քաղաքի մոտ ծանր պարտություն կրեց և Նորմանդիայի դուքսը վերջնականապես հռչակվեց Անգլիայի թագավոր: Նրա կարգադրությամբ երկրում անցկացվեց հողատարածքների ցուցակագրում: Վիլհելմ I-ը վասալական խառայություն էր ոչ միայն բարոններից այլև իր մյուս վասալներից: Անգլիայի բոլոր տղամարդ բնակիչները պարտավոր էին ծառայել թագավորական բանակում: Տեղացի անգլոսաքսերը ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել երկրում հաստատված օտարական և ֆրանսախոս կառավարության հետ և ժամանակ առ ժամանակ ապստամբում էին: 1087 թվականին Վիլհելմ նվաճողը գահընկեց եղավ:

Փոքր դադարից հետո Վիլհելմի նվաճողական քաղաքականությունը շարունակեց վերջինիս թոռը՝ Հենրիխ Պլանտագենտը, ով մինչ 1154 թվականին անգլիական գահին բազմելը եղել էր Ֆրանսիայի Անժուի կոմսը: Անգլիայի թագավոր հռչակվելուց հետո Անժուի մարզը ինքնստինքյան կցվեց Անգլիայի թագավորությանը: Ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ Հենրիխ Պլատագենը ամուսնացավ Աքվիտանիայի դքսուհու հետ, ով որպես օժիտ Հենրիխի վերահսկողությանը հանձնեց Աքվիտանիայի մի մասը: Նույն ժամանակահատվածում Հենրիխը սկսել էր նաև Իռլանդիայի նվաճումը, որի ավարտից հետո պարզ դարձավ այն, որ ընդարձակ սահմաններ ունեցող Անգլիայի թագավորությունն իր տարածքների ներսում ունի ավելի շատ ֆրանսիական հողեր, քան Ֆրանսիայի թագավորները:

Ըստ ավատատիրական աստիճանակարգության՝՝ Անժուի կոմսը (տվյալ դեպքում՝ Հենրիխ Պլատագենը) համարվում էր Ֆրանսիայի թագավորի վասալը: Պատճառաբանելով այն, որ Հենրիխը չի կատարում իր վասալական պարտականությունները Ֆիլիպ Օգոստոսը 1204 թվականին ռազմակալեց Նորմանդիայի դքսությանը, որը մինչև այդ համարվում էր անգլիական տիրույթ: 1199 թվականին Անգլիայի թագավոր էր դարձել Ջոնը, ով աչքի էր ընկնում իր հակաֆրանսիական քաղաքականությամբ: Նորմանդիայի բռնագրավումը շարժառիթ դարձավ Անգլիայի թագավորի համար և 1213 թվականին նա պատերազմ հայտնարարեց Ֆիլիպին: Ֆրանսիան միայնակ էր պատերազմական դաշտում, իսկ Սրբազան Հռոմեական Կայսրության գերմանացի կայսր Օտտոն IV Բրաունշվեյգցին և Ֆլանդրիայի կոմսությունը հանդես եկան Անգլիայի պաշտպանությամբ:

Ֆրանսիական բանակի մարտունակ զինվորները կարողացան ջախջախել անգլո-գերմանական դաշնակից ուժերին և խափանել Լա Մանշի նեղուցն անցող անգլիական ուժերի մարտի դաշտ մտնելուց: Շուտով Ֆիլիպ Օգոստոսի գլխավորած բանակը գրավեց Անժուի, Տուրենի և Մենի կոմսությունները: 1214 թվականին պատերազմ ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով և Անգլիան ստիպված եղավ ռեպարացիա վճարել ֆրանսիական կողմից: Կարճատև այս պատերազմից հետո Ֆրանսիայի տարածքը քառապատկվեց և Ֆրանսիայի թագավորությունը դարձավ Եվրոպայի ազդեցիկ երկրներից մեկը: Ֆրանսիայի անգլիացիներին շարունակեց պատկանել միայն Պուատիեն և Աքվիտանիան

Հարյուրամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հարյուրամյա պատերազմ

Անգլիայի և Ֆրանսիայի միջև հերթական տարածքային վեճերը 14-րդ դարում երկարատև պատերազմական գործողությունների առիթ դարձան։ Պատմության մեջ այն հայտնի է Հարյուրամյա պատերազմ անվանումով։ Ֆրանսիացիները նպատակ ունեին վերջնականապես վռնդել անգլիացի նվաճողներին Ֆրանսիայի ցամաքային տարածքից: Անգլո-ֆրանսիական այս պատերազմը մարդկության պատմությանը հայտնի է ամենաերկարատև պատերազմն է, որը տևել է 116 տարի՝ ընդմիջումներով: 1337 թվականին պատերազմը սկսվեց և վերաճեց համաեվրոպական աղետի: Սկզբում պատերազմը ընթանում էր բացառաօես Ֆրանսիայի և Անգլիայի միջև, իսկ հետո պատերազմական գործողությունների մեջ ներքաշվեցին նաև դաշնակից երկրները: Ֆրանսիական կողմի դաշնակիցներն էին Արագոնի, Մալյորկայի, Կաստիլիայի և Լեոնի, Բոհեմիայի և Շոտլանդիայի թագավորությունները, ինչպես նաև Ջենովայի հանրապետությունը: Հակաֆրանսիական խմբավորուը ղեկավաարում էր Անգլիայի թագավորությունը, իսկ նրա կողմնակիցներն էին Նավարրայի և Պորտուգալիայի թագավորությունները, Աքվիտանիայի, Լյուքսեմբուրգի և Բուրգունդիայի դքսությունները և Ֆլանդրիայի կոմսությունը:

Սկզբնական շրջանում առավելության էին հասնում միայն անգլիացիները: 1346 թվականին անգլիական ուժերը գրավեցին Կալե նավահանգստային քաղաքը, որը կարևոր կայանք էր կղզաբնակների համար: Խոշոր նվաճումներ ունենալով արևմուտքում, անգլիացիները ռազմական գործողությունները տեղափոխեցին հարավարևմտյան Ֆրանսիա: 1356 թվականին անգլիական հեծելազորը Պուատիեի մոտ ջախջախիչ հաղթանակ տարավ ֆրանսիացիների նկատմամբ և գրավեց քաղաքը: Ճակատամարտի ընթացքում Ֆրանսիայի թագավորը գերի ընկավ և պետական գանձանակի միջոցների անբավարար լինելու պատճառով ֆրանսիական կողմը չկարողացավ փրկագին վճարել Անգլիային: 1360 թվականին Ֆրանսիան ստիպված էր խայտառակ պայմաններով հաշտության պայմանագիր կնքեր մրցակցի հետ, որով Անգլիային էր կցվում Ֆրանսիայի ամբողջ հարավ-արևմուտքը: 1360 թվականին ավարտվեց պատերազմական գործողությունների առաջին շրջափուլը՝ Էդվարդյան պատերազմը: 1369-1389 թվականների Լանկաստերյան պատերազմի ընթացքում ևս իրադարձությունները հիմնովին չէին փախվում: 1415 թվականին ռազմական գործողությունները թևակոխեցին երրորդ շրջափուլ, որը հիմնովին փոխեց Հարյուրամյա պատերազմի ընթացքը:

1415 թվականին անգլիական բանակը ափ իջավ Նորմանդիայում և Կալեից ոչ այնքան հեռու գտնվող Ազենկուր գյուղի շրջակայքում ֆրանսիացիները հերթական անգամ պարտվեցին: Սրանից հետո անգլիացիները առանց որևէ դժվարության ռազմախուժեցին քաղաքամայր Փարիզ և գրավեցին այն: 1420 թվականին կնքվեց Տրաուայի հաշտության պայմանագիրը, որով Ֆրանսիայի թագավորությունը կորցրեց իր քաղաքական անկախությունը: Անկախության համար մղվող մարտերում ոտքի ելավ ֆրանսիացի ժողովուրդը: Նրանց գլխավորում էր Ժաննա անունով մի գյուղացի աղջիկ, ով մինչ այդ հանդիպել էր Կառլոս VII Հաղթանակողի հետ և զորք խնդրել պաշարված Օռլեան քաղաքն ազատագրելու համար: 1428 թվականին Ժաննա դ'Արկի գլխավորած բանակը ազատագրեց Օռլեանը: Սա ֆրանսիացիների առաջին խոշոր ռազմական հաջողությունն էր Հարյուրամյա պատերազմի ընթացքում: Մի քանի ամրոցների ազատագրումից հետո Ժաննայի ուղեկցությամբ Կառլոսը Ռեյմս քաղաքում օծվեց Ֆրանսիայի թագավոր: Սրանով վերականգնվեց ֆրանսիացիների անկախությունը:

Ժողովրդավարական պատերազմի ծավալումն ու Ժաննա դ'Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել էին Անգլիայի թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակում է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցնում և փոխանցում անգլիացիներին՝ ընդամենը 10 հազար լիվր գումարի դիմաց։

Aquote1.png Որպեսզի Աստված հաղթանակ պարգևի մեզ, անհրաժեշտ է մարտնչել: Ես ոչնչից չեմ վախենում, բացի դավաճանությունից[102]:
- Ժաննա դ'Արկ
Aquote2.png


Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ և Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում։ Ժաննա դ'Արկը մեղավոր է ճանաչվում՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին տասնիննամյա Ժաննան Ռուանի Հին շուկայի հրապարակում ինկվիզիցիայի է ենթարկվում։ Կառլոս VII-ը կարողանում է զարգացնել Ժաննա դ'Արկի հաջողությունները։ 1435 թվականին նա անջատ հաշտություն է կնքվում բուրգունդացիների հետ՝ իր գլխավոր հակառակորդ Կառլոս Խիզախի բանակին հաղթելով Նանսիի ճակատամարտում: Իրականացվում է բանակի և պետական ֆինանսների վերակազմակերպումը, որից հետո վերսկսում է Անգլիայի դեմ պատերազմը: 1453 թվականին անգլիացիները զրկվում են Ֆրանսիայի տարածքում իրենց բոլոր տիրույթներից, բացի Կալե նավահանգստից։ 1453 թվականին կնքվեց անգլո-ֆրանսիական հաշտության պայմանագիր։

Ֆրանսիան ուշ միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա դը Գիզ

Հարյուրամյա պատերազմի ավարտից հետո Անգլիայում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը պատմության մեջ հայտնի է ալ և սպիտակ վարդերի պատերազմ անվանումով: Երեսնամյա այս պատերազմը վերջնականապես կազմալուծեց Անգլիան և Ֆրանսիան ազատվեց կարևոր հակառակորդից: Հարյուրամյա պատերազմից հետո Ֆրանսիայի թագավորությունը շարունակվում է կառավարվել Վալուաների արքայատոհմի կողմից: Բուրգունդիայի դուքս Կառլոս Խիզախի մահից հետո 1477 թվականին Ֆրանսիան և Հաբսբուրգները սկսեցին Բուրգունդիայի բաժանման գործընթացը: Երկարատև այս գործընթացը հաճախ ուղեկցվում էր ռազմական բախումներով: 1532 թվականին Ֆրանսիային կցվեց Բրետանի մարզը:

1494 թվականին Ֆրանսիան ներքաշվում է երկարատև իտալական պատերազմի մեջ: Պատերազմը մղվում էր ընդեմ անհնազանդ Նեապոլիտանական թագավորությանը: Այն բանից հետո, երբ Նեապոլի պաշտպանությամբ հանդես եկան Սրբազան Հռոմեական կայսրությունն ու Անգլիան, Ֆրանսիան ստիպված էր դաշնակից գտնել արևելքում: Ի վերջո այդ ընտրությունը կանգ առավ Օսմանյան կայսրության վրա: Թուրք ծովակալ Հայրեդին Բարբարոսան 1543 թվականին գրավեց ֆրանսիական անդրծովյան Նիս քաղաքը և այն հանձնեց Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ին: Սակայն Օսմանյան կայսրությունը հետագայում լքեց պատերազմը, իսկ Ֆրանսիան ստիպված էր ընդունել իր պարտությունը: Ֆրանսիական կոալիցիայի պարտությունը հարմար առիթ ստեղծեց Իտալիայի վերամիավորման համար: 16-րդ դարում Իսպանիայի և Ավստրիայի Հաբսբուրգները հանդիսանում էին հզորագույն քաղաքական ուժը Եվրոպայում: Անմիջականորեն նրանք նաև Ֆրանսիայի գլխավոր ախոյանն էին:

Գերմանիայի, Իսպանիայի, Սրբազան Հռոմեական կայսրության թագավոր և կայսր Կառլոս V-ը ուշմիջնադարյան Ֆրանսիայի զարգացման գլխավոր խոչընդոտն էր: Կառլոսը որդեգրելով բացարձակապետական քաղաքականություն մի շարք պատերազմներ է սկսել ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ֆրանսիայի գլխավոր դաշնակից Օսմանյան կայսրության դեմ (Թունիսյան պատերազմ): 1544 թվականին կնքված պայմանագրով Ֆրանսիան զրկվել է իտալական և իսպանական բոլոր հողերից: 1558 թվականի հունվարի 7-ին Ֆրասիայի պեր Ֆրանսուա դը Գիզը ազատագրում է անգլիացիների վերջին հենակետը Ֆրանսիայում՝ Կալե նավահանգիստը:

Չնայած այս ամենի, ֆրանսիացի պատմաբանները 16-րդ դարը անվանում են «16-րդ հիանալի հարյուրամյակ»: Դա պայմանավորված է նրանով, որ երկարատև պատերազմներից հետո Ֆրանսիայում խաղաղություն հաստատվեց: Ֆրանսիան, որպես պետություն սկսեց բարգավաճել, զարկ տրվեց տնտեսական զարգացմանը: Այս շրջանում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի բնակչությունը հասավ մինչ այդ չտեսնված 200 000-ի: Թուլուզը դարձավ իր հեղինակությամբ երկրորդը Ֆրանսիայում: Այստեղ սկսվեցին կառուցվել խոշոր ազնվականական տներ:

Կրոնական պատերազմների շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի այրի թագուհի Եկատերինա Մեդիչին դիակներով շրջապատված

16-17-րդ դարերում Եվրոպայում բռնկվեց մասսայական կրոնական և հասարակաքաղաքական շարժում, որի նպատակը քրիստոնյաների սուրբ գրքի՝ Աստվածաշնչի ռեֆորմացումն էր: Ռեֆորմացիայի հաղափարախոսության հիմնադիրը գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերն էր: Ըստ Մարտին Լյութերի՝ հոգևոր փրկությունը հնարավոր է միայն հավատի միջոցով, քանզի ոչ ոք կաթոլիկ եկեղեցու կարիքը չունի, և անկախ սոցիալական ծագումից ու գրաված դիրքից՝ բոլորը անառարկելիորեն պետք է ենթարկվեն աստծուն։

Մարդկանցից ոչ ոք առավելություն չունի ոչ մեկի նկատմամբ, սոցիալական բոլոր խավերը, այդ թվում և հոգևորականությունը հավասար են։ Դա իրավահավասարության սկզբունքի վաղբուրժուական առաջին ձևակերպումներից մեկն է։ Լյութերի հետևորդները սկսեցին կոչվել բողոքականներ: Այսպիսով առաջացավ քրիստոնեության բողոքական ճյուղը: Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը եղել է Հենրիխ IV-ը։ Նա ծնվել է 1553 թվականի դեկտեմբերի 13-ին Նավարրայի թագավորությունում։ Նրա հայրը՝ Անտուան դե Բուրբոնը, եղել է Ֆրանսիայի Լուի IX թագավորի սերնդի իններորդ ներկայացուցիչը։ Նրա մայրը՝ Ժաննա դ'Ալբրետը, Նավարրայի թագուհին էր և Ֆրանսիայի Ֆրանսիսկ I թագավորի զարմուհին։ Նա կնքված էր որպես կաթոլիկ, բայց գահ բարձրացավ որպես կալվինական: Հոր մահից հետո՝ 1563 թվականին նա դարձավ Վանդոմի դուքս: Իր կառավարան ընթացքում ծովակալ Գասպար դե Կոլոնյին եղել է վերջինիս գահակիցը (1519–1572)։  1589 թվականի հուլիսի 31-ին նա դարձավ Ֆրանսիայի առաջին բուրբոն թագավորը: Լյութերի գաղափարախոսությունը լայն տարածքում գտավ Ֆրանսիայում: Բողոքականության տարածումը հանգեցրեց Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմի, որը հայտնի է դարձավ Ֆրանսիայի կրոնական պատերազմ կամ Հուգենոտյան պատերազմ անվանումով: Հուգենոտյան պատերազմը ընթանում էր Ֆրանսիայի կալվինականների և կաթոլիկների միջև: Կալվինիզմը բողոքականության անկախ ճյուղ էր, որի հիմնադիրը ֆրանսիացի աստվածաբան Ժան Կալվինն էր: Բացարձակ միապետությունից դժգոհ ավատատիրական ավագանին բաժանված էր երկու խմբավորման. կաթոլիկներին գլխավորում էին Լոթարինգիայում կառավարող Գիզ դքսերը, իսկ հուգենոտներին՝ բուրբոնները։

Պատերազմը սկսվեց 1562 թվականին: 1570 թվականին Սենժերմենում կնքվեց պայմանագիր, որով հուգենոտները ստացան 4 կարևոր քաղաք-ամրոցներ Ֆրանսիայում, ինչպես նաև պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք։ Սենժերմենյան խաղաղությունը վերջ դրեց քաղաքացիական եռամյա պատերազմին կաթոլիկների և բողոքականների միջև, սակայն առաջ բերեց մտավախություններ, քանի որ առավել ծայրահեղական կաթոլիկները հրաժարվում էին այն ճանաչելուց։

Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին այրու զգեստով

Գիզերի տոհմը, որը գլխավորում էր առավել ծայրահեղական կաթոլիկների խմբակցությունը, փորձում էր խուսափել արքունիքում հուգենոտների առաջնորդ Գասպար Կոլինյիի ներկայությունից։ Սակայն Եկատերինա Մեդիչին իր որդի Կառլոս IX-ի հետ ամեն կերպ ձգտում էր մեղմել իր հավատակիցների ռազմատենչ տրամադրվածությունը։ Ի դեպ, նրանց ուղեկցում էին նաև ֆինանսական խնդիրներ, որոնք ստիպում էին պահպանել խաղաղությունը և ընկերական հարաբերությունների մեջ մնալ Կոլինյիի հետ։ Հուգենոտներն ունեին լավ զինված բանակ, իրենց արիստոկրատների կողմից առատաձեռնորեն տրամադրված հատկացումներ և հսկողության տակ էին պահում Լա Ռոշել, Կոնյակ և Մոնտոր քաղաքները։ Եկատերինա Մեդիչին երկու հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար ծրագրեց 1572 թվականի օգոստոսի 18-ին հարսանիքը իր դուստր Մարգարիտ դը Վալուայի և բողոքական արքայազն Հենրի Նավարացու միջև:

Հակառակորդի հաջողությունից անհանգստացած Գիզերը և Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին 1572 թվականին Փարիզում կազմակերպեցին հուգենոտների ջարդ: Այն Ֆրանսիայի պատմության ամենաարյունոտ էջերից մեկն էր, որը հայտնի դարձավ Բարդուղիմեոսյան գիշեր անվանումով: Սուրբ Բարդուղիմեոսի օրը՝ օգոստոսի 24-ի գիշերը, ֆրանսիացի արյունարբու կաթոլիկները հարձակվեցին Փարիզի կալվինականների վրա և մեկ օրվա ընթացքում սպանեցին շուրջ 30 հազար մարդ:

Փարիզի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոնմորանսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարողությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քանի օր առաջ լքեց քաղաքը։ 1572 թվականին վերսկսված պատերազմը ավարտվեցին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում Հուգենոտյան համադաշնության ստեղծմամբ։ Կաթոլիկները ստեղծեցին իրենց կազմակերպությունը՝ Կաթոլիկների լիգան, իսկ Փարիզի բուրժուազիայի ներկայացուցիչները ձեռնամուխ եղան Փարիզյան լիգայի ստեղծման։ 1584 թվականին պայքարը վերստին սկսվեց անժառանգ Հենրի III Վալուայի ժառանգորդ դառնալու համար։ Նոր պատերազմում Կաթոլիկական լիգան և Հենրի III-ի կառավարությունը միավորվեցին հուգենոտների դեմ։ 1588 թվականի մայիսի 12-13-ին Փարիզում ժողովրդական ապստամբություն բռնկվեց կառավարության դեմ։ 1588 թվականին սպանվեց Հենրի Գիզը, 1589 թվականին՝ Հենրի III։ Կաթոլիկական լիգան պայքարը շարունակեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակցությամբ։ Երկրում տիրող ֆեոդալական անօրինականության դեմ բռնկվեցին գյուղացիական հուզումներ, որոնք ազնվականությանը և բուրժուազիային ստիպեցին 1594 թվականին թագավոր ճանաչել օրինավոր ժառանգ Հենրի Նավարացուն։ 1598 թվականի Նանտի հրովարտակով հուգենոտներին տրվեցին քաղաքական իրավունքներ։ Հենրի IV-ը ավելի ուշ սպանվեց կաթոլիկ մոլեռանդի կողմից, իսկ հուգենոտների պայքարը շարունակվեց մինչև 18-րդ դարը։ Պատերազմական գործողություններն ավարտվեցին 1598 թվականին՝ Վերվենի հաշտության պայմանագրով։

Երեսնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երեսնամյա պատերազմ
Սպիտակ լեռան ճակատամարտը Երեսնամյա պատերազմի առաջին ճակատամարտերից մեկն էր, որը տեղի ունեցավ 1620 թվականի նոյեմբերի 8-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայից մի փոքր հեռավորության վրա։ Ճակատամարտում հաղթանակ տարան կայսերական ուժերը ապստամբած Բոհեմիայի նկատմամբ։

16-րդ դարում Ֆրանսիայում ձևավորված բացարձակ միապետությունը առավել ամրապնդվեց կրոնական պատերազմներից հետո, Հենրի IV-ի՝ Բուրբոնների դինաստիայի առաջին թագավորի և նրա հաջորդներ Լյուդովիկոս Արդարի և Լյուդովիկոս XIV-ի օրոք։ Չնայած նրան, որ Ֆրանսիայի թագավորությունը կաթոլիկ տերություն էր, այն նաև Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության մրցակիցն էր։ Կարդինալ Ռիշելյեն, ով Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարարն էր, զգում էր, որ Հաբսբուրգներերը գնալով ուժեղանում էին, քանի որ նրանք տիրացան Ֆրանսիայի արևելյան սահմանին հարող տարածքներին, ինչպես նաև Նիդերլանդների մի մասին։ Ռիշելյեն մասամբ պատերազմի մեջ էր սկսած 1631 թվականի հունվարից, երբ Գուստավուս Ադոլֆուսի հետ կնքվեց Բարդվալդեի պայմանագիրը, համաձայն որի Ֆրանսիան շվեդներին էր վճարում տարեկան 1,000,000 լիվր, որպեսզի նրանք պայքարեին Հաբսբուրգների դեմ Գերմանիայում։ Պայամանագրով նաև ասվում էր, որ Շվեդիայի թագավորությունը չի կարող հաշտություն կնքել Սրբազան Հռոմեական կայսրության հետ առանց Ֆրանսիայի կենտրոնական կառավարության թույլտվության։ Նորդլինգենում շվեդական բանակի կրած պարտությունից և Չեխիայում կնքված Պրահայի հաշտությունից հետո, պարզ դարձավ, որ նրանք միայնակ չեն կարող շարունակել պատերազմը և Ռիշելյեն որոշեց ուղղակի պատերազմի մեջ մտնել Հաբսբուրգների դեմ։ 1635 թվականի մայիսին Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Իսպանիային, իսկ նույն թվականի օգոստոսին՝ Սրբազան Հռոմեական կայսրությանը։ Ֆրանսիան դաշնության մեջ մտավ Շվեդիայի հետ՝ Վիսմարի և Համբուրգի պայմանագրերի համաձայն։ Պրահայի հաշտությունից հետո շվեդական զորքերը Յոհան Բաների գլխավորությամբ վերակազմավորված կայսերական զորքերի ճնշման ներքո նահանջեցին հյուսիսային Գերմանիա։ Երկար ժամանակ մանր մունր բախումներց հետո նրանք վերջապես հանդիպեցին Վիտստոկի ճակատամարտում 1636 թվականին, որտեղ շվեդները փայլուն հաղթանակ տարան։ Ֆերդինանդ II-ը մահացավ 1637 թվականին, և նրան փոխարինեց իր որդին՝ Ֆերդինանդ III-ը, ով շատ մեծ ցանկություն ուներ ավարտել պատերազմը խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Ֆրանսիական զորքերի առաջխաղացումն աղետալի ընթացք ստացավ, երբ իսպանական զարքերը անցան հակահարձակման՝ ներխուժելով Ֆրանսիայի տարածք։ Կայսերական գեներալ Յոհան վոն Վերթը և իսպանական հրամանատար Ֆերդինանդը ավերեցին Շամպայն, Բուրգունդիա և Պիկարդիա նահանգները, անգամ մոտեցան Փարիզին 1636 թվականին, մինչև հանդիպեցին Բերնարդի զորքերին։ Բերնարդի հաղթանակը Շամպայն նահանգում ստիպեց Հաբսբուրգներին նահանջել մինչև Ֆրանսիայի սահմանները։ Լայնամաշտաբ բախումները շարունակվեցին, առանց որևէ կողմի առավելության։ 1642 թվականին Կարդինալ Ռիշելյեն մահացավ։ Վիտստոքի ճակատամարտից հետո շվեդական բանակը նորից տիրեց նախաձեռնությանը գերմանական ճակատում։

1642 թվականին Բրեյտֆիլդի երկրորդ ճակատամարտում շվեդ դաշտային մարշալ Լեննարտ Թորստենսոնը պարտության մատնեց Վիլհելմի հրամանատարությամբ գործող կայսերական բանակին։ Վերջիններիս բանակն ունեցավ մոտ 20 հազար զոհ։ Ի տարբերություն հակառակորդ կողմի՝ շվեդական բանակը կորցրեց ընդամենը 5 հազար զինվոր և 46 հրանոթ։ Ճակատամարտից հետո շվեդները նվաճեցին Սաքսոնիան և Ստիպեցին Ֆերդինանդին մտածել խաղաղության պայմանագրի մասին ոչ միայն շվեդների, այլ ֆրանսիացիների հետ։ 1643 թվականին Լյուդովիկոս Արդարը մահացավ և թագը անցավ նրա 5 տարեկան որդուն՝ Լուի Արևին։

Երեսնամյա պատերազմում կռվող ֆրանսիացի հրացանակիրներ:

Ֆրանսիացի գեներալ Լյուդովիկոս II-ը պարտության մատնեց իսպանական բանակին Ռոկռոյի ճակատամարտում 1643 թվականին։ Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարար Կարդինալ Մազարինը, ով ճնշել էր 1645 թվական Ֆրոնդեի խռովությունը, սկսեց աշխատել պատերազմը ավարտելու ուղղությամբ։

1643 թվականին Դանիայի թագավորությունը վերստին փորձեց ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ, սակայն այս անգամ կայսերական բանակի կողմից՝ ընդդեմ Շվեդիայի։ Շվեդ մարշալ Լենարտ Տորստենսոնը ստիպեց դանիացի արքայազն Ֆրեդերիկին նահանջել Բրեմեն-Վերդենից, հետապնդելով նրան մինչև Դանիայի հարավային շրջաններ, արդյունքում ստիպելով նրան հաշտություն խնդրել։ Տորստենսոնը նվաճեց Յուտլանդիան, իսկ Շվեդիայի թագավորական նավատորմը Ֆեհմերնի ծոցում 1644 թվականի հոկտեմբերի 13-ին ջախջախեց Կառլ Գուստավ Վրանգելի ղեկավարած դանիական նավատորմին։ Դանիայի պատերազմից դուրս գալուց հետո Տորտենսոնը որոշեց հաղթել կայսերական բանակին։ Վերջինիս հրամանով Մատիաս Գալլասի գլխավորաշ ուժերը Յուտլանդիայից շարժվեց դեպի Բոհեմիա։

Ժամանակակից Չեխիայի մայրաքաղաք Պրահայի մոտ Յանկաուի ճակատամարտում շվեդները պարտության մատնեցին կայսերական զորքերին և նվաճեցին Բոհեմիայի մի մասը, այդ թվում և Պրահան։ 1645 թվականին Լյուդովիկոս II-ը պարտության մատնեց բավարական բանակին Նյորդլինգենում։ Վերջին հայտնի կաթոլիկ զորավար Բարոն Ֆրանց ֆոն Մերցիին զոհվեց ճակատամարտում[103]։ 1647 թվականին Բավարիան, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրեցին Ուլմի պայմանագիրը։ 1648 թվականի Պրահայի ճակատամարտը դարձավ Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը։ Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ ֆոն Կյոնիգմարգը ներխուժեց քաղաք և նվաճեց Պրահայի ամրոցը, որտեղից էլ սկսվել էր Երեսնամյա պատերազմը։ Արդյունքում Հաբսբուրգների վերահսկողության տակ մնաց միայն ժամանակակից Ավստրիայի տարածքը։ 1668 թվականին ապստամբություն պայթեց Ռուսիլիոնում, համրյա նույն ժամանակ ապստամբություն սկսվեց նաև Վիվերում, որը հայտնի դարձավ «Ռուռա ապստամբություն» անունով՝ ապստամբության ղեկավար Անտուան Ռուռայի անունից։ Ապստամբությունը սկսվել էր շշուկներից այն մասին, որ ամեն մի նոր զգեստի, հացի, նոր ծնված երեխայի համար պետք է հարկ գանձվեր։ Ապստամբությունը արագորեն վերաճեց. Ռուռայի բանակը արագորեն հասավ 10000 հոգու և իշխանությունները չէին կարողանում մոբիլիզացնել իրենց ուժերը ապստամբության դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Փարիզում կախաղան բարձրացվեց ավելի քան 100 մարդ։ 1675 թվականին միանգամից ապստամբություն է սկսվում Բորդոյում և Բրետանում։

Նոր շրջանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի գաղութները 17-18-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունն Ամերիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Նոր Ֆրանսիա և Ամերիկայի գաղութացում
Կապույտով նշված են Հյուսիսային Ամերիկայի ֆրանսիական հողերը, իսկ կապտակարմիրով ընդգծված տարածքները Ուտրեխտի պայմանագրով անցել են Մեծ Բրիտանիային

17-րդ դարում ֆրանսիացի գաղութարարները հաստատվեցին Հյուսիսային Ամերիկայում՝ ժամանակակից Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի տարածքում: Ֆրանսիացի գաղութարարների ներհոսքը սկսվեց 1534 թվականին: Նույն թվականին ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն Կանադան հռչակեց Ֆրանսիայի թագավորության սեփականություն։ Ժակ Կարտիեն եղել է առաջին եվրոպացին, ով հայտնաբերել և քարտեզագրել է Սուրբ Լավրենտիոսի ծոցը և համանուն գետը, իսկ այդ տարածքն անվանել «Կանադի երկիր»։ Հետագայում առաջացել է երկրի ներկայիս անվանումը: Ֆրանսիացի զավթիչների կողմից Կանադայի գաղութացման առաջին փորձերն անհաջողությամբ պսակվեցին, սակայն նրանք բաղեցրեցին մի շարք տարածքներ: Դրանք հետագայում ստացան Նոր Ֆրանսիա անվանումը:

Սամյուել դը Շամպլենի նախաձեռնությամբ 1604 թվականին սկսվեց ֆրանսիացիների երկրորդ արշավանքը դեպի Ամերիկա: Սամյուել դը Շամպլենը 1601 թվականին ստացել է «թագավորական աշխարհագրագետ» կոչումը: Այն նաև առաջին ֆրանսիացին էր, ով Կանադայում ստեղծեց բնակավայրեր: 1605 թվականին Ակադիայում հինվեց Պորտ Ռոյալը (այժմ՝ Անապոլիս Ռոյալ, Նոր Շոտլանդիա)։ 1608 թվականին Շամպլենը հիմնեց Քվեբեկ քաղաքը, որը դարձավ Ֆրանսիական Կանադայի կամ Նոր Ֆրանսիայի մայրաքաղաքը։ 1642 թվականին Պոլ Շոմեդի դե Մեզոնյովը հիմնեց Մոնրեալը: Նոր Ֆրանսիայի տարածքների ընդլայնումը կապված է կոմս դե Ֆրոնտենակի գործունեության հետ։ Նրա ֆինանսական աջակցությամբ Լա Սալը 1681-1682 թվականներին արշավախմբով անցավ Միսիսիպի գետիերկարությամբ և ողջ հովիտը հռչակեց ֆրանսիական թագավորի սեփականություն։ 1718 թվականին ֆրանսիացիների կողմից հիմնվեց Նոր Օռլեանը,  որը դարձավ նոր գաղութի՝ Լուիզիանայի մայրաքաղաքը (Լա Սալը այդպես է անվանել Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Արևի պատվին)։ Ֆրանսիայի վերահսկողության տակ էր նաև Նյուֆաունդլենդը, որը հայտնի դարձավ «Նոր երկիր» անվանումով:

Յոթամյա պատերազմի ընթացքում Հյուսիսային Ամերիկայի երկու խոշոր գաղութատերերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի թագավորությունները հայտնվել էին տարբեր ռազմաքաղաքական բլոկներում: 1750-ականներին բրիտանական ուժերը ներխուժեցին և զավթեցին ֆրանսիական Կանադան: 1763 թվականի Փարիզի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային, մասամբ էլ Իսպանիային զիջեց ամերիկյան իր գաղութային տարածքները։ Կանադական Քվեբեկը այն տարածքն է, ուր մինչ օրս էլ գերակայում են ֆրանսիական մշակույթն ու լեզուն։ Մոնրեալը աշխարհի ֆրանսախոս խոշորագույն քաղաքներից է։ Ֆրանսիական մշակութային և իրավական ավանդույթները պահպանվում են նաև Լուիզիանայում։

Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Հնդկաստանի ֆրանսիական կախյալ տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադագասկարյան պատերազմին նվիրված ֆրանսիական պաստառ:

Միևնույն ժամանակ աճում էր ֆրանսիացիների ազդեցությունը տարբեր աշխարհամասերում: Կոլբերի ակտիվ ձեռնարկումների շնորհիվ աճում էր գաղութային առևտուրը։

17-րդ դարի երկրորդ կեսից Անտիլյան կղզիներում ֆրանսիացիների կողմից սկսվեց աճեցվել շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ավելի ուշ նաև սուրճ։ Գաղութների պլանտացիաներում աշխատելու նպատակով Լա Ռոշելից և Ատլանտյան օվկիանոսի այլ նավահանգստներից բերվում էին աղքատ աշխատավորներ։ Հետագայում այստեղ աշխատելու համար Աֆրիկայում գտնվող Գվինեական ծոցից ֆրանսիական նավերով Անտիլներ և այլ անդրծովյան գաղութներ բերվեցին ստրուկ սևամորթներ։ Ստրուկների առևտրով զբաղվում էին հատկապես Նանտի և Բորդոյի հարուստ առևտրականները։ Ստրկավաճառությունը մեծ ծավալներ ընդունեց հատկապես 17-րդ դարի երկրորդ կեսին և ամբողջ 18-րդ դարում։

Ֆրանսիական գաղութային էքսպանսիան տարածվեց նաև աշխարհի մյուս շրջաններում։ 1674 թվականին տեղի ունեցավ Մադագասկարի բնակչության գլխավոր ապստամբությունն ընդեմ մետրոպոլիա հանդիսացող Ֆրանսիայի։ Տեղաբնիկների կողմից Մադագասկարում ստեղծվեցին անկախ պետություններ, որոնք կարճ կյանք ունեցան: 1686 թվականին Մադագասկարը հայտարարվեց ֆրանսիական տիրապետության տակ։ Կառուցվեցին նոր հենակետեր, որոնք Մադագասկարը պետք է կապեին Հնդկաստանի հետ։

Ֆրանսիական գաղութային նվաճումները տարածվեցին նաև Հնդկաստանում, որտեղ 1668 թվականին Օստ-Հնդկական ընկերությունը հիմնեց առաջին ֆակտորիան՝ Մումբայում։ 1701 թվականին Պոնդիշարին ևս հայտարարվեց ֆրանսիական տիրույթ։

Հնդկաստանից արտահանում էր մետաքս, թեյ և զանազան տեսակի ներկեր։ Այս շրջանում գաղութատիրությունը տարածվեց նաև եվրոպական այլ պետությունների շրջանում: 1713 թվականին Ուտրեխտի պայմանագրով Ֆրանսիան Անգլիային զիջեց մեծ թվով գաղութներ Ամերիկայում։

18-19-րդ դարերում ֆրանսիական տիրապետությունը հաստատվեց նաև Արևմտյան Աֆրիկայում, Կոնգոյում, Սեյշելյան կղզիներում, Կոմորներում, Հայիթիում, Գվիանայում:

Նախաճգնաժամային դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Սիրվածը ծնվել է 1710 թվականի փետրվարի 15-ին Վերսալում: Եղել է Բուրբոնների թագավորական ընտանիքի ներկայացուցիչ:

17-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայի առավել գործող ֆեոդալաբացարձակապետերությունն էր։ Այս ժամանակաշրջանի գլխավոր նվաճումը Եվրոպայի սահմաններից դուրս ֆրանսահպտակ գաղութների ստեղծումն էր: 1715 թվականին խաղաղ պայմաններում Ֆրանսիայի գահին բազմեց Լյուդովիկոս XV Բուրբոնը, ով ի ծնե ուներ Անժուի դքսի տիտղոսը:  Արտաքին քաղաքականության մեջ Լուին պահպանվում էր իր նախնինների գծած ուղենիշները: Շարունակելով հոր սկսած գործը նա շարունակեց պատերազմական գործողություններն ընդեմ Իսպանիայի, որից հետո հաշտության պայմանագիր կնքեց Մեծ Բրիտանիայի հետ: Անչափահաս լինելու պատճառով Լուին չէր կարող կառավարել երկիրը, սակայն նրա փոխարեն այդ գործն իր վրա էր վերցրել Ֆրանսիայի ռեգենտությունը: Ռեգենտության կառավարիչները մանկահասակ թագավորի դաստիարակներն էին՝ եպիսկոպոս Ֆլյորին և մարշալ Վիլուրան: 1723 թվականի  հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, ում մահվանից հետո էլ ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի վատառողջ լինելը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չձեռնարկեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշինսկու դստեր հետ:

1726 թվականին թագավորը հայտարարեց, որ երկրի կառավարումը վեցնում է իր վրա, սակայն ամբողջ կառավարումն անցավ կարդինալ Ֆլյորիին: Կարդինալի կառավարումը նպաստեց երկրում եկեղեցու դիրքերի ամրապնդմամբ: Վերջինիս հրամանով հոգևորականները դադարեցին հարկեր վճարել: Նա ցանկանում էր հնարավորինս հեռու մնալ արյունահեղ պատերազմներից: Չնայած այս ամենի՝ ֆրանսիական ուժերն ուղարկվեցին Լեհաստան և Ավստրիա։ Սկզբում Ֆրանսիային միացրեց Լոթարինգիան, որտեղ գահ բարձրացվեց Լյուդովիկոսի աներ Ստանիսլավ Լեշինսկին։ 1741 թվականին նրա բանակը հաջողությամբ պատերազմեց ավստրացիների դեմ, սակայն հետագայում իրադրությունը փոխվեց։ 1748 թվականին Ֆրանսիան ստիպված էր ընդունել Աախենիհաշտության պայմանագրի դրույթները, որի համաձայն Ֆրանսիան հրաժարվում էր Նիդերլանդներում իր նվաճումներից փոխարենը ստանում էր Ֆիլիպ Իսպանացու նվաճած Պարման և Պիաչենցան։ Լյուդովիկոս թագավորն անձամբ մասնակցեց Ավստրիայի դեմ մղվող պատերազմին, սակայն Մեցայում ծանր հիվանդացավ։ Ամբողջ Ֆրանսիան էր անհանգստանում և դա էր պատճառը, որ երբ Լյուդովիկոսը լավացավ ինքն իրեն կոչեց՝ սիրված։

Սակայն արդեն Լյուդովիկոս XV-ի օրոք (կառավարել է 1715-1774 թվականին) բացարձակապետությունը ճգնաժամ էր ապրում, որը ֆեոդալական կարգերի քայքայման հետևանքն էր։ Դա դրսևորվում էր գյուղացիության և քաղաքային չքավորության հուզումների, ֆինանսական խոր ճգնաժամի, խոշորացող բուրժուազիայի հակաբացարձակապետ ընդդիմության մեջ։

1701-1763 թվականների համաեվրոպական պատերազմների և ֆինանսական ճգնաժամի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական ուժերի ներխուժումը Վաշինգտոն

18-րդ դարի սկզբին՝ 1700-ականներին, Եվրոպան պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձավ: 1701 թվականին Իսպանիայի ժառանգության համար իրար դեմ դուրս եկան Մեծ Բրիտանին և Ֆրանսիան, ինչպես նաև վերջիններիս ռազմական դաշնակիցները: Ֆրանսիան կռվում էր հանուն դաշնակից Իսպանիայի միավորման և այդ գործում նրան սատարում էին Պիրենեյան թերակղզու տարածքում առաջացած իսպանական երկու թագավորությունները՝ Նավարրան և Կաստիլիան, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական իշխանություններ: Մեծ Բրիտանիայի դաշնակիցները նպատակ ունեին օգտվել Իսպանիայում առաջացած խառնակ իրադրությունից և տարածքային ձեռքբերումներ ուենալ՝ միևնույն ժամանակ օժանդակելով աջակից կայսրությանը: Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ պայքարում Բրիտանական կայսրությանն աջակցում էին Սրբազան Հռոմեական կայսրությունը, Պրուսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան և Արագոնը:

Իսպանիայում ստեղծված քաոսի պատճառն անժառանգ թագավոր Կառլոս II Հաբսբուրգի մահն էր: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV Բուրբոնը ձգտում էր գահը ձեռք բերել իր թոռ Ֆիլիպի համար: Անգլիայի շուրջը միախմբված հակալյուդովիկյան դաշինքը հայտնի դարձավ «Մեծ միություն» անվանումով: Մարտերը տեղի ունեցան Իսպանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, ծովում ու գաղութներում։ 1714 թվականին պատերազմն ավարտվեց Ֆրանսիայի պարտությամբ: Կնքվեց Ուտրեխտի և մեկ տարի անց նաև Ռաշտատի հաշտության պայմանագրերը, որի արդյունքները ձեռնտու չէին Ֆրանսիային: Նախ և առաջ Ֆրանսիան և Իսպանիան զրկվեցին Հյուսիսային Ամերիկայի իրենց գաղութների մի մասից: Պատերազմի արդյունքում Ֆրանսիայում աճեցին հակաբրիտանական տրամադրությունները: 1750-ականներին պատերազմի աղետաբեր ալիքը հերթական անգամ ալեկոծեց Եվրոպայի ափերը: Պատճառը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գաղութների համար անգլո-ֆրանսիական պայքարի սրումը, ինչպես նաև Ավստրիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի շահերին հակոտնյա Պրուսիայի զավթողական քաղաքականությունն էր։ 1757 թվականի հունիսին պատերազմական գործողությունները սկսվեցին նաև Ֆրանսիայի համար: Վերջիններս հարձակվեցին Պրուսիայի վրա՝ պաշարելով Հաննովերը: Պրուսիացիների դեմ մարտերում բախտը ֆրանսիական կողմին ժպտաց նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Ռոսբախի ճակատամարտում: Նույն ժամանակահատվածում Ֆրանսիայի գլխավոր դաշնակիցներից Ռուսական կայսրությունը ապաստակեց Արևելյան Պրուսիան՝ գրեթե հասնելով Ֆրանսիայի սահմանին:

Ռոկուրի ճակատամարտը

1760 թվականի հոկտեմբերի 8-9-ին ռուսական զորքերը գրավեցին Բեռլինը, սակայն չկարողանալով զարգացնել ռազմական հաջողությունները ստիպված եղան լքել քաղաքը: Ե՛վ Ֆրանսիան, և՛ Անգլիան գրեթե չէին մասնակցում մայրցամաքային Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ զբաղված էին միմյանց դեմ ծովամարտեր մղելով՝ ինչպես Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում, այնպես էլ Ամերիկայում և Հնդկաստանում: 1757 թվականին անգլիացիները գրավելով ամբողջ Բենգալիան և ֆրանսիացիներին դուրս մղեցին Հինդուստան թերակղզու տարածքից: Հյուսիսային Ամերիկայում նրանք գրավեցին Քվեբեկը, 1760 թվականին՝ Մոնրեալը և շուտով ամբողջ Կանադան։ 1760-1761 թվականներին պատերազմող կողմերը բազմիցս փորձեցին հակառակորդի հետ գաղտնի գործարքներով պատերազմն ավարտին հասցնել, որի հետևանքով սրվեցին հարաբերությունները դաշնակիցների միջև: 1763 թվականի փետրվարի 10-ին հակամարտող կողմերի միջև Փարիզում կնքվեց պայմանագիրը, որով Բրիտանական կայսրությանն անցան նախկին ֆրանսիական գաղութներ Կանադան ու Արևելյան Լուիզիանան և մի քանի կղզիներ։ Իսպանիային անցած նախկին ֆրանսիական գաղութ Արևմտյան Լուիզիանայից Անգլիան ստացավ Ֆլորիդան։ 1775 թվականին Հյուսիսային Ամերիկայի բրիտանահպատակ տիրույթներում բռնկվեց ազգային-ազատագրական շարժում: Առաջին տարիներին ամերիկացիները անհաջողության մատնվեցին և ժամանակավորապես կորցրին Նյու Յորքը և Ֆիլադելֆիան։ Սակայն պատերազմի ընթացքում ամերիկյան բանակի մարտունակությունը բարձրացավ, իսկ 1777 թվականի հոկտեմբերի 17-ին Սարատոգայի մոտ ամերիկացիների տարած հաղթանակը նպաստեց Միացյալ ամերիկյան նահանգների՝ Տասներեք գաղութների ռազմական և միջազգային դրության բարելավմանը։ Ֆրանսիայի կառավարությունը յուրահատուկ կեցվածք ընդունեց Ամերիկայում ընթացող ազատագրական պայքարի նկատմամբ: Փարիզ ուղարկված Բենջամին Ֆրանկլինը ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի հետ, որը զորք և նավատորմ առաքեց Ամերիկա՝ անգլիացիների դեմ պայքարի համար։ 1779 թվականին Անգլիայի դեմ պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի դաշնակից Իսպանական կայսրությունը, իսկ 1782 թվականին նաև թագավորական Նիդերլանդները։ Հեղափոխական իրադրության հասունացման պայմաններում Ֆրանսիայում կարգերի և կաթոլիկ եկեղեցու տիրապետության քննադատությամբ հանդես եկան ֆրանսիական լուսավորիչները։ Լյուդովիկոս XVI-ի օրոք (կառավարել է 1774–1792 թվականին) Ֆրանսիա թևակոխեց բացարձակապետության սուր ճգնաժամի շրջանը, որը հանգեցրեց Ֆրանսիական մեծ հեղափոխությանը։

Ֆրանսիական մեծ հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆրանսիական մեծ հեղափոխություն

Նախահեղափոխական իրադրություն և Բաստիլի ամրոցի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բաստիլի գրավում

Քաղվածք «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից»

  • Հոդված 1. Մարդիկ ծնվում և ապրում են հավասար իրավունք,ներով։ Նրանց հասարակական տարբե­րությունները կարող են կառուցվել միայն ընդհանուր օգուտի վրա։
  • Հոդված 2. Մարդկանց քաղաքական միավորման նպատակը նրանց բնական և անօտարելի իրա­վունքների պաշտպանությունն է։ Դրանք են ազատությունը, ունեցվածքը, ապահովությունը և դիմադրությունը (ցանկացած) բռնաճնշման։
  • Հոդված 3. Ազգն է ամբողջ իշխանության կրողը։ Ո՛չ անհատները, ո՛չ առանձին խմբերը իրավասու չեն իշխանություն գործառելու, եթե դա չի բխում ազգի շահերից։
  • Հոդված 6. Օրենքը իրավունքի (մասնակի) արտահայտությունն է։ Բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անձնապես կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իշխանության ձևա­վորմանը։ Օրենքը պետք է լինի նույնիմաստ թե՛ խրախուսանքի, թե՛ պատժի պարագայում։
  • Հոդված 7. Ոչ ոք չի կարող դատապարտվել, կալանվել կամ ձերբակալվել՝ առանց օրենքով նախա­տեսված դեպքի։
  • Հոդված 10. Ոչ ոք չի կարող հետապնդվել իր մտքերի և կրոնական զգացմունքների համար, եթե դրանց դրսևորումը չի խաթարում հասարակական կարգը։
  • Հոդված 11. Մտքերի և կարծիքների ազատ փոխանակությունը մարդու ամենագնահատելի իրավունք­ներից է։
  • Հոդված 17. Ունեցվածքը, լինելով սրբազան և անձեռնմխելի, չի կարող օտարվել առանց հասարակա­կան անհրաժեշտության…
«
»
Բաստիլի ամրոցի գրավումը

Լուի XIV-ից հետո բացարձակապետական կարգերը Ֆրանսիայում աստիճանաբար թուլացան: Թագավորն ու արքունիքը, ինչպես նաև ազնվականական և հոգևորական խավերը Ֆրանսիայում կանգնած էին ավատատիրական աստիճանակարգության առաջին և երկրորդ սանդղակներին: Երրորդ դասի ներկայացուցիչները երկրի կառավարմանը չէին մասնակցում և իրավազուրկ էին: Այս հանգամանքը բազմիցս ստորին խավի շրջանում ապստամբությունների առիթ է դառնում: Լուի XV-ը, ինչպես իր նախորդները, իշխանությունը համարում էր աստվածատուր շնորհ և վարում էր կենտրոնախույս քաղաքականություն: Արքան իր գործողություններում ցուցաբերում էր բացարձակ ազատություն, որի վկայությունն է ճառերից մեկի ընթացքում հնչեցրած «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունը: 1774 թվականի մայիսի 10-ին Ֆրանսիայի 25-րդ դոֆին Լյուդովիկոսը դառնում է Ֆրանսիայի թագավոր՝ Լուի XVI անվան տակ: Նրա օրոք ևս ֆրանսիական արքունիքը շռայլորեն վատնում էր երկրի բյուջեն՝ ծանրացնելով գյուղացիական խավի սոցիալ-քաղաքական դրությունը: Ֆրանսիայում ստեղծվեց նախահեղափոխական իրադրության գլխավոր պատճառները երկրում կամայականության և իշխանության չարաշահման մեծ չափերի ընդունումն էր: Ֆրանսիայի միապետն այս անգամ ստիպված եղավ լուրջ քայլերի դիմել՝ մայիսի 5-ին Վերսալում երեք դասերի պատգամավորների ժողով՝ գլխավոր շտատներ հրավիրելով: Այս քայլով նա հույս ուներ դրամական ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել: Իրավիճակը գլխիվայր փոխվեց այն ժամանակ, երբ գլխավոր շտատների պատգամավորները հրաժարվեցին ենթարկվել թագավորին՝ իրենց հռչակելով ամբողջ ազգի ներկայացուցիչներ (ազգային ժողով):

Ազգային ժողովի ներկայացուցիչները սկսեցին հանդես գալ, որպես թագավորի որոշումներից անկախ մարմին: Որոշ ժամանակ անց ազգային ժողովն իրեն հռչակեց սահմանադիր ժողով՝ օրենսգիր բարձրագույն իշխանություն: Սահմանադիր ժողովի ստեղծումը հակոտնյա էր Ֆրանսիայի բացարձակապետական կեցվածքին և Լուի XVI-ը որոշեց ցրել սահմանադիր ժողովը: Հակառակ դրան՝ Փարիզի բնակչությունն իր հերթին ստեղծեց իր իշխանական մարմինները՝ մշտական կոմիտեն և ազգային գվարդիան: 1789 թվականի հուլիսի 12-ին նոր ընդհարում տեղի ունեցավ ժողովրդի և ֆրանսիական իշխանությունների միջև: Հեղափոխական գաղափարներ ունեցող Կամիլ Դեմուլեն Փարիզում հավաքվածներին կոչ արեց ոտքի կանգնել և միահամուռ ուժերով պայքարել երկրում տիրող անօրինությունների դեմ: Վերջիններս իրենց գլխարկների վրա կանաչ ժապավեններ  ամրացրեցին և միացյալ շարժում սկսեցին ընդդեմ Ֆրանսիայի բացարձակապետական կարգերի: Երկրում հակաիշխանական նոր բունտ հասունացավ։ Հուլիսի 14-ին ամբոխը շարժվեց դեպի ժողովրդի համար ատելի Բաստիլի բանտ: Բաստիլի գրավումն ազդարարեց Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, քանի որ բանտի պաշարումից հետո հակաիշխանական ժողովրդական ընդվզումը տարածվեց ամբողջ Ֆրանսիայով մեկ։

1791 թվականին հիմնահատակ կործանվեց ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող Բաստիլի ամրոցը։ 1987 թվականին ոչ միայն Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը նշել է ֆրանսիական մեծ հեղափոխության 200 ամյակը, որը նոր դարաշրջան է բացել ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ համայն մարդկության պատմությամ մեջ։ Փոխաբերական իմաստով Բաստիլ են անվանում ռեակցիոն կառավարությունների ցանկացած մեծ քաղաքական բանտ։

Aquote1.png Այդ գիշեր, երբ արթնացրին Լուի XVI-ին և զեկուցեցին, որ Բաստիլը գրավել են, ար­քան բացականչեց. «Բայց դա խռովությո՜ւն է»։ Պատաս­խանը եղավ. «Ո՛չ, տիրակա՛լ, դա հեղափոխություն է»։
- Բաստիլի գրավման մասին
Aquote2.png


Սահմանադիր ժողովն օգտվելով ստեղծված նպաստավոր պայմաններից սկսեց մշակել երկրի հիմնական օրենքների ժողովածուն՝ սահմանադրությունը։ 1789 թվականին ժողովն ընդունեց «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը», որը կազմված էր լուսավորչական գաղափարներով։ Սահմանադիր ժողովը այս քայլով նպատակ ուներ ի լուր բոլորին հռչակել մարդու բնական և ի ծնե ունեցած անօտարելի իրավունքները։ Հռչակագիրը ազգի կառավարման և հասարակության մեջ բացառիկ տեղ էր հատկացնում օրենքին, որի ստեղծմանը պետք է մասնակցեր ժողովուրդը։ Այն իր բովանդակությամբ բավականին նման էր Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրին։ Պատասխան սրա՝ Ֆրանսիայի արքայի վարձու բանակը աստիճանաբար հավաքվեց Կոբլենց քաղաքում՝ մայրաքաղաք Փարիզ արշավելու մտադրությամբ։ Սակայն թագավորական բանակը ջախջախվեց, իսկ Լուիի փակուսը երկրից ձախողվեց։ 1791 թվականին Սահմանադիր ժողովը հրապարակեց Ֆրանսիայի սահմանադրությունը․ երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Այսպիսով թագավորի անսահմանափակ իշխանույունը սահմանափակվեց օրենքով։ Համաձայն ընդունած օրենքների ժողովածուի՝ թագավորը իր իրավունքները կիսում էր օրենսդիր ժողովի հետ։ Նոր պետական կառավարման համակարգը ուժի մեջ մտավ 1791 թվականի հոկտեմբերից, երբ ընտրված օրենսդիր ժողովը սկսեց իր գործունեությունը։ Ֆրանսիայի ֆեոդալամիապետության տապալման, օտարերկրյա ինտերվենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտպանության կազմակերպման  գործում մեծ դեր է խաղացել 1789 թվականին կազմավորված Փարիզի կոմունան։ Ի սկզբանե Ֆրանսիայում կատարվեցին մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված էին ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։ Օրենսդիր ժողովի հրամանով ոչնչացվեցին ներքին մաքսերը, մշակվեց մեկ միսանական չափման համակարգ՝ մետրական համակարգ, սահմանափակվեց կաթոլիկ եկեղեցու սեփականությունը և ստեղծվեցին արդյունաբերության զարգացման բարենպաստ պայմաններ։ Կարևոր նվաճում էր այն, որ մտցվեց Ֆրանսիայի թագավորության վարչատարածքային բաժանման համակարգ, որով երկիրը բաժանվեց 83 նահանգների կամ դեպարտամենտների։

Հեղափոխական պատերազմներ և Յակոբինների դիկտատուրայի հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորը առերեսորեն համաձայնում էր ընդունվող նոր կարգերին, սակայն ներքին կարգով ամեն կերպ ցանկանում էր վերականգնել իր միահեծան իշխանությունը։ Իր իշխանությունը վերականգնելու համար Լուին երկիր հրավիրեց օտար զորքերի՝ բանակցություններ սկսելով Պրուսիայի, Ավստրիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի թագավորների հետ։ Ֆրանսիայի օրենսդիր ժողովը իմանալով թագավորի դավադրության մասին չսպասեց թշնամու ներխուժմանը և հենց ինքը 1792 թվականի գարնանը պատերազմ հայտարարեց Ավստրիայի թագավորությանը՝ ցանկանալով ընդգծել, որ իրենց կռիվը ավստրիացիների դեմ չէ։ Ֆրանս-ավստրիական պատերազմների սկիզբ դրեցին հեղափոխական պատերազմներին։ Շուտով պատերազմական գործողությունների մեջ ներքաշվեց նաև Ավստրիայի գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Պրուսիայի թագավորությունը։ Ավստրիական և պրուսիական բանակները մայիսին մոտեցան Ֆրանսիայի սահմանին և թագավորի կողմնակիցների դավադրության պատճառով ռազմաճախատում սկսվեցին անհաջողություններ։ Իմանալով ներքին դավաճանության մասին՝ հեղափոխական գործիչներ Ժորժ Դանտոնը, Ժան Պոլ Մարատը և Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը կոչ էին անում դատի տալ թագավորին և բանակից հեռացնել դավաճան գեներալներին։ Միևնույն ժամանակ առաջ քաշվեց ժողովրդական ժողովի՝ կոնվենտի հրավիրման գաղափարը։ Գաղափարի հեղինակը ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն վայելող Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռն էր, ով պահանջում էր վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հիման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին։ 1792 թվականի հուլիսի 11-ին օրենսդիր ժողովը երկրում հայտարարեց արտակարգ իրավիճակ՝ «հայրենիքը վտանգի մեջ է» կոչերով։ Կամավորների մեծ հոսք սկսվեց դեպի Փարիզ և զայրացած ժողովուրդը հարձակում գործեց Ֆրանսիայի թագավորական պալատի վրա՝ տապալելով թագավորին։ Հենց այս շրջանում էր, երբ մարսելցիները օգնության հասան Փարիզի բնակիչներին՝ «Մարսելյեզ» հայրենասիրական և ազատասիրական երգը երգելով։ «Մարսելյեզ»-ը հետագայում դարձավ Ֆրանսիայի Հանրապետության օրհենրգը։

1792 թվականի սեպտեմբերի 22-ին Ֆրանսիան հռչակվեց ժողովրդաիշխան պետություն և սկսվեց Ֆրանսիայի պատմության հանրապետական շրջանը, որը շարունակվեց մինչև 1804 թվական։ Օրենսդիր ժողովին փոխարինեց նոր ներկայացուցչական մարմինը՝ կոնվենտը։ Նորընտիր ժողովի ձայների քանակով առաջին դեպուտատը դարձավ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը։ Ռոբեսպիեռը 1793 թվականի մայիսի 31-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության (որը տապալեց ժիրոնդիստների իշխանությունը) քաղաքական ղեկավարներից էր։ Յակոբինյանների իշխանության գլուխ անցնելուց հետո Ռոբեսպիեռը դարձավ նրանց հեղափոխական քաղաքականության գլխավոր ներշնչողներից։ Յակոբինյան առաջնորդներից Ռոբեսպիեռը ավելի վաղ և ավելի խորապես ըմբռնեց, պաշտպանեց և տեսականորեն հիմնավորեց նոր, հեղափոխական իշխանության կազմակերպման բարձրագույն ձևը՝ հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան: Ըստ նրա՝

Aquote1.png Հեղափոխությունը դա ազատության պատերազմն է ընդդեմ նրա թշնամիների, սահմանադրությունը դա հաղթական և խաղաղ ազատության վարչակարգն է
- «Հեղափոխական կառավարման էությունը», 1793, դեկտեմբերի 25, Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռ
Aquote2.png

Նորաստեղծ կոնվենտի առաջին քայլերից մեկը եղավ այն, որ Լուի թագավորին դատապարտեց մահապատժի։ 1793 թվականի հունվարին Լուին հրապարակորեն մահապատժի ենթարկվեց։ 1792 թվականի սեպտեմբերին ֆրանսիական բանակը Վալմի գյուղի շրջակայքում ջախջախիչ հաղթանակ տարավ պրուսիական բանակի նկատմամբ։ Շուտով պատերազմական գործողություններից դուրս եկավ նաև Ավստրիան, սակայն Ֆրանսիայի վիճակը շարունակում էր օրեցօր ծանրանալ։ Ֆրանսիայում տարածված էր աղքատության երևույթը, իսկ Կոնվենտում գնալով վատանում էր հարաբերությունները յակոբինյանների ու ժիրոնդիստների միջև։ Հակասություններն ավարտվեցին նրանով, որ 1793 թվականին երկրում նոր ապստամբություն տեղի ունեցավ, որի արդյունքում ֆրանսիացիները տապալեցին ժիրոնդիստական կառավարությունը և այն փոխարինեցին յակոբիններով։

Տուլոնի պաշարում և Նապոլեոնի ռազմական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տուլոնի պաշարում

Ժիրոնդիստների պատվիրարկության ձերբակալության պատճառով ֆրանսիական մի շարք քաղաքներ՝ այդ թվում և Մարսելն ու Լիոնը, բարձրացրեցին ապստամբություն։ Տուլոնում Ֆրանսիայի հեղափոխականները վտարեցին Յակոբիններին, իսկ հեղափոխականներն իրենց հերթին վտարվեցին ռոյալիստների կողմից։ Իրավիճակն ավելի սրվեց այն ժամանակ, երբ պառակտված Ֆրանսիայի դեմ ելավ բավականին հզոր և ռազմաքաղաքական մեծ ներուժ ունեցող Անգլիայի թագավորությունը։ Կարճ ժամանակահատվածում անգլիացիներին հաջողվեց ներխուժել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Տուլոն քաղաքը։ Անգլիացի ծովակալ Սամուել Հուդին (մինչ Տուլոնի պաշարումը նա Լուիին ճանաչել էր, որպես Ֆրանսիայի միապետ) օժանդակում էին նաև իսպանական, նեապոլիտանական և սարդինական նավատորմերը։ Կարճ ժամանակում Սամուել Հուդի և Խուան դե Լանգարայի ղեկավարած ուժերը պաշարեցին Տուլոնը և շարժվեցին դեպի Ծովափնյա Ալպեր։ Զգալով երկրի անկախությանը սպառնացող վտանգը՝ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը ձեռնամուխ եղավ հեղափոխական դիկտատուրայի ստեղծմանը, որի պայմաններում ուժեղացան իշխանությունների հետապնդումները նոր կարգերի հակառակորդների դեմ։ Փարիզում ամեն օր մահապատժի էին տասնյակ մարդիկ, ովքեր մինչ դատապարտվելը պիտակվում էին «ժողովրդի թշնամի»։ Անօրինությունից վշտացած հակահեղափոխականները ահաբեկչություններ և պայթյուններ էին կազմակերպում ամբողջ երկրով մեկ։ Միևնույն ժամանակ վերացվեցին ավատատերների իրավունքները, գյուղացիների պարհակները, իսկ պարենային ապրանքների համար սահմանվեցին կայուն և հասանելի գներ։ Յակոբինների օրոք ֆրանսիական բանակը դարձավ հզորագույններից մեկը Եվրոպայում և աշխարհում։ Նոր վերազինված ֆրանսիական բանակը կարողացավ պարտության մատնել Իսպանիային և Անգլիային՝ վտարելով վերջիններիս Տուլոնից։ Չնայած այս ամենի՝ Յակոբինների դիկտատուրան Ֆրանսիայում երկար կյանք չէր կարող ունենալ, քանի որ չէր համապատասխանում երկրի զարգացման մակարդակին։ 1794 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որից հետո Ֆրանսիայում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Նախկին կառավարության ղեկավարները մահվան դապատարտվեցին։ Ազգային կոնվենտի կողմից 1795 թվականին ընդունվեց նոր համաֆրանսիական սահմանադրություն, որն ուժի մեջ մնաց մինչև 1799 թվականը։

Տուլոնի ճակատամարտում հանրապետականների տարած հաղթանակը ֆրանսիացի զորավար Նապոլեոնի առաջին խոշոր ռազմական հաջողությունն էր մարտի դաշտում։ Նապոլեոնը ծնվել էր 1769 թվականի օգոստոս 15-ին Միջերկրական ծովի Կորսիկա կղզում գտնվող Այաչչո քաղաքում, որը Ջենովայից Ֆրանսիային էր անցել վերջինիս ծնունդից ընդամենը երեք ամիս առաջ։ Դեռևս 1755 թվականին Կորսիկան տապալեց Ջենովայի իշխանությունը և փորձեց ստեղծել իր ինքնուրույն ազգային պետությունը՝ Պասկուալե Պաուլիի ղեկավարությամբ։ 1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները վաճառեց Ֆրանսիայիթագավոր Լյուդովիկոս XV-ին, իսկ 1769 թվականի մայիսին Պոնտենուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքը ջախջախեց Կորսիկայի ապստամբներին և կղզին վերջնականապես ամրացրեցին Ֆրանսիայի կազմում։ Բոնապարտը հորական կողմից ուներ ազնվականական ծագում։ Դեռևս վաղ հասակից Նապոլեոնն իր ընդունակություններով առանձնանում էր հասակակիցներից։ 1785 թվականի փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը, և Նապոլեոնն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։ Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում՝ արդեն լեյտենանտի կոչումով։ 1785 թվականին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և մեկնում ծառայության՝ պորուչիկի աստիճանով։ 1786 թվականի հունվարին ստանում է լեյտենատի կոչում և ցանկություն հայտնում ծառայել ռուսական բանակում։ Սակայն Նապոլեոնի պատրաստակամությունը մերժվում է ռուս գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, ով ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորական բանակը։ Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը պետք է իջեցվեր։ Նապոլեոնը չհամաձայնելով զայրացած դուրս է գալիս Զաբորովսկու մոտից՝ ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան։

Հրաժարվելով սատարել Կորսիկայի ապստամբներին Նապոլեոնը մեկնում է Ֆրանսիա և իր գործունեությունը շարունակում, որպես հեղափոխական։ Տուլոնի ճակատամարտից հետո Նապոլեոնը մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում։  Տերմիդորի հուլիսյան հեղաշրջումից հետո նախկին կառավարության անդամների հետ սերտ կապերի պատճառով Նապոլեոնը որոշ ժամանակով դուրս է մղվում ռազմական ասպարեզից, սակայն 1795 թվականի հոկտեմբերի 5-ին ռոյալիստների կողմից բարձրացված ապստամբությունից հետո սկսում է վայելել նոր ձևավորված տերմիդորականների կառավարության վստահությունը։

Բրյումերի տասնութի (1799 թվականի նոյեմբերի 9-10) հեղաշրջման հետևանքով, որն իրականացրեց Նապոլեոն I Բոնապարտը, Ֆրանսիայում տապալվեց Դիրեկտորիան և ռազմական դիկտատուրա հաստատվեց Կայսրության ձևով։ 1804 թվականին դառնալով կայսր՝ Նապոլեոն IԵվրոպայում մղեց մի շարք զավթողական պատերազմներ, որոնց հետևանքով ընդլայնվեցին Ֆրանսիայի սահմանները և հաստատվեց ֆրանսիական բուրժուազիայի հեգեմոնիան, որը սակայն կարճատև եղավ։ Նապոլեոնյան կայսրության ռազմական ջախջախման գործում գլխավոր դերը խաղաց Ռուսաստանը։ Ռազմական ջախջախումը արագացրեց բոնապարտիստական դիկտատուրայի կործանումը։ 1814 թվականին վերստին իշխանության գլուխ եկած (երկրորդ անգամ՝ «Հարյուր օրից» հետո, 1815 թվականին) Բուրբոն ներքև (Լյուդովիկոս XVIII, այնուհետև Կարլոս XI) Ռեստավրացիայի շրջանում հաջողվեց ժամանակավորապ-ես վերականգնել խոշոր հողատիրական արիստոկրատիայի տիրապետությունը։

Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ Ռուսաստանի, Ավստրիայի, Պրուսիայի և Շվեդիայի՝ 1813 թվականի պատերազմաշրջանի վճռական ճակատամարտ տեղի ունեցավ Լայպցիգում։ Տեղի է ունեցել հոկտեմբերի 4-7-ին Լայպցիգի շրջանում (Սաքսոնիա)։ Դաշնակիցների բանակն ուներ ավելի քան 300 հազար զինվոր, ֆրանսիականաը՝ 200 հազար։ Բուրժուական պատմաբանները Լայպցիգի ճակատամարտը անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»։ Կորցնելով մոտ 80 հազար մարդ (այդ թվում՝ 20 հազար գերի) և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջեց դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա։ Լայպցիգի ճակատամարտը արագացրեց Նապոլեոնի անկումը, Ֆրանսիային զրկեց եվրոպական բոլոր տարածքային նվաճումներից, հանգեցրեց Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը։

Նապոլեոնյան պատերազմները 1798-1800 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի բռնակցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի բանակը Մալթայում

1798 թվականին գեներալ Նապոլեոնին հանձնարարվեց գրավել Եգիպտոսը։ Ֆրանսիան ցանկանում էր խարխլել Մեծ Բրիտանիայի դիրքերը Հնդկաստանում և մյուս գաղութներում։ Պարզ էր նաև այն, որ տերմիդորականները վախենում էին Նապոլեոնից և ցանկանում էին ամեն կերպ նրան հեռու պահել Ֆրանսիայից։ 1798 թվականի ամռանը ֆրանսիական զորքերը՝ Նապոլեոն Բոնապարտի գլխավորությամբ, ճանապարհ են բռնում դեպի Միջերկրական ծովի հարավային ափ։ Նապոլեոնի առաջին թիրախը դարձավ Մալթա կղզին, որը համարվում էր անառիկ և անմատչելի եվրոպացի գաղութարարների համար։ Կղզին ուներ առևտրային կարևոր նշանակություն, քանի որ կապում էր Աֆրիկան Եվրոպայի հետ։ Մալթան ապահովում էր բարեդրացիական հարաբերությունները եվրոպական առաջատար պետությունների հետ, որը հակոտնյա էր Օսմանյան կայսրության և Մամլուքյան Եգիպտոսի շահերին։ Շուտով Մեծ Բրիտանիան Մալթան սկսեց օգտագործել հյուսիսաֆրիկյան գաղութատիրական իր արշավանքների համար։ Սա առիթ դարձավ, որպեսզի Նապոլեոնը Մալթայի ղեկավարությանը վերջնագիր ներկայացնի։

Դրանից հետո բրիտանական ուժերի աջակցությամբ կղզին սկսեց վերազինել իր նավատորմը՝ երկրի անառիկությունը պահելու համար։ Ֆրանսիացիները Մալթայի վրա հարձակվեցին Իտալիայից՝ Ապենինյան թերակղզուց։ Մինչ այդ բրիտանացիներն արդեն հասցրել էին զբաղեցնել կղզու ամբողջ տարածքը։ Նապոլեոնի բանակը Մալթայում վայրէջք կատարեց հունիսին և կարճ ժամանակահատվածում գրավեց ամբողջ կղզին։ Հունիսի 11-ին Նապոլեոն Բոնապարտը ապաստակեց Լա Վալետան՝ Մալթայի մայրաքաղաքը, և վերջնականապես կցեց Ֆրանսիային։ Մալթայում ֆրանսիացիների հաջողությունները պայմանավորված էին մի քանի հանգամանքներով։ Առաջնային կարևորության էր այն փաստը, որ տեղի կղզիաբնակները հրաժարվեցին օժանդակել բրիտանական դիվիզիաներին, իսկ միայնակ բրիտանական ուժերը ոչինչ չէին կարող անել գերհզոր ֆրանսիական նավատորմի դեմ, նամանավանդ, որ Ֆրանսիան փակել էր Մեծ Բրիտանիայից Մալթա ժամանող ռազմական օգնությունը։ Մալթայից ֆրանսիական ուժերը տեղափոխվեցին Եգիպտոս՝ Հյուսիսային Աֆրիկայում ֆրանսիական գաղութներ ստեղծելու համար։ Սակայն 1798 թվականին Աբուքիրի մոտ բրիտանացի դերկոմս և փոխծովակալ Հորացիո Նելսոնը ջախջախեց ֆրանսիական նավատորմին և Նապոլեոն Բոնապարտի բանակը մեկուսացրեց Եգիպտոսում։ Արդյունքում՝ բրիտանական ուժերը հերթական անգամ զբաղեցրեցին կղզին։ Նապոլեոնի արևելյան արշավանքներից հետո Ամյենում սկսված ֆրանս-բրիտանական բանակցություններից հետո որոշվեց, որ Մալթայի հարցը ենթակա է կոմպլեքսային կարգավորման։ Ամյենի պայմանագրի 10-րդ հոդվածով Մալթան պետք է վերադարձվեր Սուրբ Հովհաննեսի ասպետներին և կղզում պետք է տեղակայվեր Նեապոլի թագավորության վարչակարգը՝ երրորդ տերության երաշխիքի ներքո: Սակայն Սուրբ Հովհաննեսի ասպետները թուլացել էին Ֆրանսիայում, ինչպես նաև կորցրել իրենց կալվածքները Իսպանիայում: Բացի այդ՝ երաշխիքների ձեռք բերումը ձգձգվեց, ուստի բրիտանական զորքերը դուրս չէին բերվում Մալթայից՝ չնայած Ամյենի պայմանագրով դա նախատեսված էր կատարել եռամյա ժամկետում: Հարավային Աֆրիկայում բռնկված հակաֆրանսիական ապստամբությունից հետո Մեծ Բրիտանիան սկսեց առավել ձգձգել Մալթայից իր զորքերի տարհանումը։ 1803 թվականի հունվարին Ֆրանսիայի կառավարական լրագիրը հրապարակեց զեկույց, որտեղ նշվում էր, թե որքան դյուրին կերպով ֆրանսիական բանակը կարող է գրավել Եգիպտոսը։ Անգլիացիները օգտագործելով ֆրանսիական կողմի ամբագորգոռ հրապարակումները՝ հայտարարեցին, որ անհրաժեշտ է ապահովել բրիտանական բանակի անվտանգությունը Մալթայում, քանի որ կղզին ուղեկամուրջ է գաղութարար Ֆրանսիայի և Եգիպտոսի միջև։ Ի պատասխան սրա՝ ֆրանսիական կողմը հայտարարեց, որ Եգիպտոսը գրավելու որևէ մտադրություն չունի։ Այս ամենից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված եղավ ընդունել հրամանագիր, որով անգլիական գաղութային կորպուսը պետք է լքեր Մալթան՝ «հանուն խաղաղության»։

Ֆրանսիական զորքերի ներխուժումը Շվեյցարիա և Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե միաժամանակ ֆրանսիական զորքերը ռազմախուժեցին Շվեյցարիա և Նիդերլանդներ։ Շվեյցարիայում նապոլեոնյան բանակը լուրջ դժվարությունների չհանդիպեց տեղացիների կողմից։ Կարճ ժամանակահատվածում վերջիններս գրավեցին Ցյուրիխը և շվեյցարական հողերի վրա ստեղծվեց ֆրանսահպատակ Հելվետյան հանրապետությունը: Շուտով Շվեյցարիա հասան ռուսական զորքերը, որը ղեկավարվում էր ռուս հանրաճանաչ ռազմահրամանատար Ալեքսանդր Սուվորովի կողմից։ Սկզբում ռուսական հեծելազորին հաջողվեց հատել Շվեյցարիայի սահմանը՝ ներթափանցելով մինչև 150 կմ։ Ռուսական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ֆրանսիական բանակը փորձեց շրջափակել հակառակորդի զորքերը և կարճ ժամանակամիջոցում ավարտել ռազմարշավը։ Օգոստոսի 31-ին առաջին անգամ Շվեյցարիայում բախվեցին ռուս-ֆրանսիական զորքերը։ Գրեթե բոլոր կարճատև մարտերում հաղթանակ էին տանում ռուսական կայսերական բանակի զինվորները։ Շվեյցարական ռազմարշավի ժամանակ Սուվորովն արդեն զառամյալ էր և մարտերից մեկից հետո նրա առողջական վիճակը խիստ վատացավ։ Ֆրանսիական կողմն օգտվելով առիթից նախահարձակ եղավ և Ալպերի ձյունածածկ լեռնալանջերին սկսվեց նոր դիմակայություն։ Լավ զինված ֆրանսիական բանակը կարողացավ շրջափակել ռուս հրամանատարին և նրա բանակին։ Անկոտրում կամք ունեցող ռուսները կարողացան ճեղքել Ֆրանսիայի հզոր դիմադրությունը։

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ այն, որ շվեյցարական խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Նիդերլանդներում իրավիճակը բավականին տարբեր էր։ Հոլանդական կողմի գլխավոր երաշխավորը Մեծ Բրիտանիան էր, ով ցանկանում էր իր դիրքերն առավել ամրապնդել Հյուսիսային ծովի արևմտյան հատվածում։ Մինչ ֆրանսիական քարոզարշավի սկիզբը՝ բրիտանական ուժերն արդեն զբաղեցրել էին հոլանդական Ռոտերդամ նավահանգիստը։ 1794 թվականին ֆրանսիացիները ներխուժեցին Հարավային Հոլանդիա և մեկ օրում գրավեցին այն։ Զավթիչների հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ նրանք վայելում էին տեղի հոլանդացիների աջակցությունը։ Նույն թվականին Ֆրանսիան Ավստրիայի հետ կնքեց պայմանագիր, որով Ավստրիան պարտավորվեց հաղթող երկրին հանձնել Նիդերլանդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը։ Հետագայում Շվեյցարիայի և Նիդերլանդների խնամակալության հարցը դրվեց Ամիենում։ Ֆրանսիան՝ ըստ Ամիենի պայմանագրի, Հելվետյան հանրապետությունից դուրս բերեր իր զորքերը, սակայն այդ ալպյան պետության կառավարության դեմ պոռթկաց ժողովրդական դժգոհության ալիքը՝ Շթեքլիքկրիգի տեսքով, քանզի բազմաթիվ շվեյցարացիներ իրենց կառավարությունը համարում էին չափից դուրս կենտրոնացված: Ի պատասխան՝ Նապոլեոն Բոնապարտը 1802 թվականի հոկտեմբերին դարձյալ գրավեց Հելվետյան հանրապետությունը և ներշվեյցարական հակամարտությանը տվեց միջնորդական փոխզիջումային լուծում: Սա ևս լայն դժգոհությունների ալիք առաջացրեց Մեծ Բրիտանիայում։ Շվեյցարիայում կատարվածը բրիտանական իշխանությունների կողմից որակվեց, որպես Լունևիլի պայմանագրի խախտում: Չնայած մայրցամաքային պետությունները Ֆրանսիայի դեմ գործողությունների դիմելու համար անպատրաստ էին, սակայն բրիտանացիները որոշեցին գործակալ ուղարկել, որը կօգներ շվեյցարացիներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ մատակարարումները, ինչպես նաև հրամայեցին բրիտանական բանակին՝ չվերադարձնել Հոլանդիային նրան պատկանած հարավաֆրիկյան Կապի գաղութը, ինչը բրիտանական կողմը պարտավոր էր անել ըստ Ամիենի պայմանագրի:

Եգիպտական և սիրիական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Եգիպտական արշավանք
Նապոլեոն Բոնապարտը Եգիպտոսում

18-րդ դարում օրեցօր զարգացող Ֆրանսիան կախյալ տիրույթների թվի հետ կապված մրցակցում էր խոշորագույն գաղութատեր պետության՝ Բրիտանական կայսրության հետ։ 1798-1801 թվականներին իտալական արշավանքի հաղթական ավարտից հետո Նապոլեոնին վստահվեց Եգիպտոսի գրավման գործը։ Եգիպտոսը Օսմանյան կայսրության կազմում գտնվող ամենազարգացած արաբական պետությունն էր։ Եգիպտոսի կառավարիչը նշանակվում էր թուրք սուլթանի կողմից և կոչվում փաշա։ 1770 թվականին Եգիպտոսն իրեն հռչակեց անկախ պետություն՝ ապաստակելով Արաբական թերակղզու տարածքը։ Շուտով նորաստեղծ կառավարությունը հարձակվեց Սիրիայի վրա և գրավեց այն։ Նորաստեղծ մամլուքյան կառավարությունը մշտապես բանակցությունների մեջ էր Ֆրանսիայի գլխավոր հակառակորդի՝ Ռուսական կայսրության հետ։ Օսմանցիները բազմիցս Եգիպտոսում իրենց իշխանությունը վերականգնելու ամարդյուն փորձեր են կատարել։

Ֆրանսիական ներխուժումից առաջ՝ 1786 թվականին, սուլթանի ուժերը գրավել էին Կահիրեն և ավերել այն, սակայն Իբրահիմ և Մուրադ բեյերի նախաձեռնությամբ մամլուքները վերականգնեցին իրենց սուվերենությունը։ 1798 թվականին Եգիպտոսի ափերի մոտ երևացին առաջին ֆրանսիական նավերը, ովքեր այստեղ էին տեղափոխվել Ապենինյան թերակղզուց։ Հուլիսի 2-ին Նապոլեոն Բոնապարտը ֆրանսիական ուժերի գլուխն անցած վայրէջք կատարեց Ալեքսանդրիայում։ Շուտով Եգիպտոս հասավ բրիտանական նավատորմը, որը ղեկավարում էր ծովակալ Հորացիո Նելսոնը, ով մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի վարած գաղութատիրական արշավանքների ժամանակ կորցրել էր իր աջ ձեռքն ու աչքը։ Բրիտանական հզոր նավատորմին ցամաքից օժանդակում էին նաև օսմանյան և մամլուքյաան ուժերը։ Շուտով Աբուքիրի մոտ Հորացիո Նելսոնի ղեկավարած նավատորմը ջախջախեց ֆրանսիական ռազմածովային ուժերին, իսկ թուրք-եգիպտական զորախմբերը ազատագրեցին Ալեքսանդրիան։ Այս ժամանակաշրջանում Նապոլեոն Բոնապարտը զբաղված էր մայրաքաղաք Կահիրեի գրավմամբ։ Շուտով Նապոլեոնին հասավ Ալեքսանդրիայի պաշարման լուրը և ռազմահրամանատարն իր բանակին դիմեց հետևյալ խոսքերով․

Aquote1.png Զինվորնե՛ր, դուք եկել եք այս տարածաշրջան, որպեսզի խլեք այն բարբարոսներից և տարածեք արևելքի քաղաքակրթությունը, ինչպես նաև զերծ պահեք երկրի մոլորակի այս գեղեցիկ հատվածը Անգլիայի լծից։ Մենք պատրաստվում ենք պայքարել։ Կարծում եմ, որ այս հուշարձանները տասնյակ դարեր շարունակ վերևից մեզ են նայում Aquote2.png

Ֆրանսիական բանակը տիրում էր Նեղոսի ձախ ափին, իսկ հակառակ կողմում մամլուքյան բազմությունն էր։ Ճակատամարտի նախօրեին ֆրանսիական բանակն իր թվաքանակով գրեթե մամլյուք-թուրքական բանակի կեսն էր կազմում։ Եգիպտացիների բանակի աջ թևը կազմում էր թուրքական հետևակը, ձախ թևը՝ հրետանին, իսկ կենտրոնում մամլյուքյան հեծելազորը, որի ուղղությունն էր ֆրանսիական բանակի կենտրոնը։ Իսկ Ֆրանսիական բանակի կենտրոնում ֆուզիլիորները, ձախ թևը՝ հրետանին, իսկ աջը՝ հեծելազորը։ Հետևակի և հրետանու հրամանատարն էր գեներալ Բոնապարտը, իսկ հեծելազորի հրամանատարն էր Նապոլեոնի աջ ձեռքը՝ Յոախիմ Մյուրատը։ Մարտի սկզբում հաղթանակի հավակնությունը մամլյուքների կողմն էր, բայց Նապոլեոնի հմուտ ռազմավարության շնորհիվ հետևակը շարվեց կվադրատ, որը թշնամուն հետ շպրտեց, իսկ ֆրանսիական կիրասիրական հեծելազորը Մյուրատի գլխավորությամբ ջախջախեց փախչող մամլյուքյան հեծելազորին։

Մամլուքների զորախմբերը ղեկավարում էին ազգությամբ վրացի երկու բեյերը։ Նրանցից Մուրադ բեյը Բուրգերի ճակատամարտում պարտվելուց հետո փախչում է Վերին Եգիպտոս, որտեղ կազմակերպում է կարճատև ապստամբություն, որը մեկ տարվա ընթացքում ճնշում է Լուի Դեզեն։ Հետագայում նա 1800 թվականին ֆրանսիական բանակի հրամանատար Ժան-Բատիստ Կլեբեռի հետ հաշտության պայմանագիր է կնքում, և համաձայնում է ղեկավարել Կահիրեի կայազորը, սակայն 1801 թվականի ապրիլի 22-ին մահանում է ժանտախտից։ Գիզայի բուրգերի մոտ Նապոլեոնի հաղթանակը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ Եվրոպայով մեկ։ Ընդամենը 300 ֆրանսիացի զինվոր զոհվեց մամլուքների հազարավոր զոհերի դիմաց։ Սակայն Նապոլեոնի բանակը թուլացած էր ժանտախտի և քիչ զինամթերքի պատճառներով։ Շուտով Նապոլեոնը Ֆրանսիայում կառավարության փոփոխման պատճառով լքեց բանակը և վերադարձավ Ֆրանսիա։ Ռազմական տեսանկյունից Եգիպտական արշավանքը ձախողվեց, սակայն արշավանքի ժամանակ կատարված գիտական հետազոտությունները, մասնավորապես՝ «Ռոզետայի քարի» բացահայտումը ու Եվրոպա տեղափոխումը թույլ տվեցին հետագայում Ժան Ֆրանսուա Շամպոլյոնին վերծանել եգիպտական հիերոգլիֆները։

Նապոլեոն Բոնապարտւ եգիպտական արշավանք
Uprising in Cairo.jpg
Napoleon-Gérome.jpg
Philip James de Loutherbourg - The Battle of Alexandria, 21 March 1801 - Google Art Project.jpg
Նապոլեոն Բոնապարտը Եգիպտոսի փաշայի առջև Ֆրանսիական զորքերի մուտքը մայրաքաղաք Կահիրե Տեսարան Ալեքսանդրիայի արյունարբու ճակատամարտից
Բուրգերի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի վարած եգիպտական արշավանքի ամենահիանալի‌ մարտն է, որն ավարտվել է հօգուտ ֆրանսիական բանակի։ Ճակատամարտի ժամանակ բանակների դասավորությունը եղել է Նեղոսի գետի շրջակայքում։

Պորտուգալիայի հպատակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նարնջային պատերազմ

Պորտուգալիան 19-րդ դարի սկզբին Եվրոպայի հզոր ծովապետություններից մեկն էր, որը դեռևս 16-րդ դարում ստեղծել էր իր գաղութային տարածքները հեռավոր Հարավային Ամերիկայում։ 1800 թվականին դաշնակիցներ Ֆրանսիան և Իսպանիան, ի դեմս առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտի և իսպանացի նախարար Մանուել Գոդոյի, պահանջեցին Պորտուգալիայի թագավորությունից մտնել Բոնապարտի դաշինք։ Ընդ որում պաշտոնական Լիսաբոնը ոչ միայն պետք է խզեր դիվանագիտական հարաբերությունները Բրիտանական կայսրության հետ, այլև Ֆրանսիային զիջեր իր տիրույթների զգալի մասը: Պորտուգալիան գերադասեց իր ազգային շահերը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական հարաբերությունները։ Արդյունքում՝ 1800 թվականի հոկտեմբերի 1-ին Իսպանիան և Ֆրանսիան ստորագրեցին Սան Իլդեֆոնսոյի երրորդ պայմանագիրը, որն ավելի ուշ՝ 1801 թվականի մարտի 21-ին հաստատվեց Արանխուեսի պայմանագրով: Հունվարի 29-ի Բադախոսի պայմանագրով Իսպանիան պարտավորվեց պատերազմ հայտարարել Պորտուգալիային, և 1801 թվականի ապրիլին ֆրանսիական նավատորմը մոտեցան Պորտուգալիայի ափերին: Որոշ ժամանակ անց ռազմական գործողությունների մեջ ներքաշվեց նաև Իսպանիան՝ Մանուել Գոդոյի հրամանատարության ներքո: Ընդամենը երկու օրում իսպանական կողմին հաջողվեց բռնազավթել Պորտուգալիայի գրեթե ամբողջ տարածքը։ Ռազմական գործողությունների արագընթացության պատճառով ֆրանսիացիների հիմնական ուժերը՝ գեներալ Շառլ Լեկլերի հրամանատարությամբ այդպես էլ չմասնակցեցին մարտերին: Պատերազմի ավարտն ազդարարվեց հունիսի 6-ին՝ Բադախոսում։ Բադախոսյան պայմանագրով Իսպանիան ստացավ Օլիվենսի մի փոքր սահմանային հատվածը։ Պորտուգալիան պարտավորվում էր փակել իր նավահանգիստները բրիտանական նավերի համար և Ֆրանսիային վճարել խոշոր ռազմատուգանքներ։

Ֆրանսիական առաջին կայսրության հռչակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողնելով Եգիպտոսը՝ Նապոլեոնը 1799 թվականի հոկտեմբերին վերադարձավ Փարիզ։ Օգտվելով Դիրեկտորիայի թուլությունից, նրա մշտական տատանումներից և հենվելով ֆրանսիական բուրժուազիայի ազդեցիկ շրջանների վրա՝ Նապոլեոնը 1799 թվականի նոյեմբերի 9-ին կատարեց պետական հեղաշրջում՝ երկրում հաստատելով կոնսուլության վարչակարգ։ Նա իր ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ իշխանությունը, որի գործունեությունը նպատակաուղղված էր բուրժուազիայի, գյուղացի սեփականատերերի շահերը պաշտպանելուն և, ընդհանրապես, բուրժուական պետությունն ամրապնդելուն, որով վերացվում էին ֆրանսիական հեղափոխության նվաճումների մնացորդները։ Նրա անմիջական մասնակցությամբ մշակվեցին բուրժուական հասարակության իրավական նորմերը հաստատող քաղաքացիական, քրեական և առևտրային օրենսգրքեր։ 1802 թվականին ընդունվեց նոր սահմանադրություն։ Համաձայն սահմանադրության՝ Ֆրանսիայի իշխանությունը տրվում էր երեք կոնսուլներից կազմված պետական մարմնին։ Նույն տարում Նապոլեոնը կարողացավ նշանակվել ցմահ կոնսուլ, իսկ 1804 թվականին հռչակվեց կայսր։ Ֆրանսիայի առաջին կայսրությունը հիմնված էր մեծ հեղափոխության նվաճումների վրա։

Ինքը՝ Նապոլեոնը, օժտված լինելով բացառիկ աշխատասիրությամբ, անկոտրում կամքով, արթուն մտքով, նպատակին հասնելու անողոքությամբ՝ մարմնավորում էր ծագող դասակարգը՝ բուրժուազիային հատուկ բոլոր գծերով, իր ուժեղ և արատավոր կողմերով (անողոք դաժանություն, անսանձ փառասիրություն և այլն)։ Ռազմական արվեստի բնագավառում Նապոլեոնը զարգացրեց և կատարելագործեց հեղափոխական Ֆրանսիայի բանակների ավելի վաղ ստեղծածնորը, նա գտավ հեղափոխության շնորհիվ հանդես եկած զինված հսկայական զանգվածների տակտիկական և ստրատեգիական առավել նպատակահարմար գործադրումը, իրեն դրսևորեց որպես ռազմավարության և մանևրային տակտիկայի հիանալի վարպետ, իր հրամանատարներին տալիս էր նախաձեռնելու հնարավորություն, կարողանում էր գտնել և առաջ քաշել ընդունակ և շնորհալի մարդկանց։ Բայց նապոլեոնյան Ֆրանսիայի վերելքը պայմանավորված էր ոչ միայն կայսրի ու նրա զորավարների անձնական հատկանիշներով։ Միապետական Եվրոպայի հետ զինված ընդհարումներում հեղափոխական Ֆրանսիան ներկայանում էր որպես պատմականորեն ավելի առաջավոր բուրժուական հասարակարգ։ Համապատասխանաբար առաջավոր էր և ռազմական արվեստը։ Նապոլեոնի զորավարական արվեստն առավելություններ ուներ ֆեոդալական Եվրոպայի բանակների ռազմավարության և տակտիկայի նկատմամբ։ Բայց նապոլեոնյան պատերազմները հետզհետե կորցրին իրենց հատուկ առաջադիմական գծերը և դարձան զուտ զավթողական։ Առաջին կայսրության օրոք բարելավվեց նաև երկրի տնտեսական վիճակը։ 1801 թվականին Փարիզում բացվեց առաջին արդյունաբերական ցուցահանդեսը, կառուցվեցին բազմաթիվ ճանապարհներ, որոնք սերտացրեցին տնտեսական կապերը Ֆրանսիայի տարբեր երկրամասերի միջև։

Պատերազմները Եվրոպայում 1804-1815 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նապոլեոնյան պատերազմներ

Կոնսուլության հաստատումից հետո Ֆրանսիան մի շարք կարևոր հաղթանակներ տարավ հակառակորդ պետությունների նկատմամբ։ Օգտվելով Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության միջև ծագած հակասություններից՝ Նապոլեոնը կարողացավ մերձենալ ռուսական պետության հետ, ինչպես նաև կարևոր հաղթանակներ տանել Ավստրիայի նկատմամբ։ Անգլիական կողմը միայնակ մնալով մարտի դաշտում 1802 թվականին ստիպված եղավ հաշտության պայմանագիր կնքել Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ։ Մեկ տարի անց կողմերը խախտեցին պայմանավորվածությունը և պատերազմական գործողություններ սկսեցին միմյանց դեմ։ Լա Մանշ նեղուցի մոտ 1804 թվականին ֆրանսիացիները Բրիտանիա կղզի ներխուժելու համար ճամբար ստեղծեցին, սակայն ծովում հաջողության հասան անգլիացիները։ 1805 թվականին Մեծ Բրիտանիան հերթական անգամ կարողացավ միավորել հականապոլեոնյան կոալիցիայի երկրներին՝ Ռուսական կայսրությանը, Ավստրիային և Նեապոլիտանական թագավորությանը։ 1805 թվականի օգոստոսին անգլիացիական էսկադրան (27 գծանավ) ծովակալ Հորացիո Նելսոնի հրամանատարությամբ Կադիսում պաշարեց ծովակալ Վիլնյովի ղեկավարած ֆրանս-իսպանական էսկադրան (33 գծանավ)։ Նապոլեոն I-ի հրամանով ֆրանս-իսպանական էսկադրան հոկտեմբերի 20-ին դուրս եկավ ծով՝ Միջերկրական ծով անցնելու նպատակով, սակայն ճանապարհին ջախջախվեց բրիտանական նավատորմի կողմից։ Ծովամարտը պատմության մեջ հայտնի դարձավ Տրաֆալգարի ճակատամարտ անվանումով, քանի որ մարտերն ընթանում էին Տրաֆալգար հրվանդանի մոտ։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայում ստեղծվել էր քաղաքական և տնտեսական ծանր դրություն, որը պայմանավորված էր պատերազմների մեծ ալիքով։ 1805 թվականի ամռանը ռուս-ավստրիական ուժերը ներխուժեցին Բավարիա, իսկ Նապոլեոնը վերջիններիս ուշադրությունը շեղելու համար փոխեց մարտի դաշտը՝ պատերազմ հայտարարելով Մեծ Բրիտանիային։ Այս պայմաններում երկրի ներքին գործերը համակարգում էր Ժոզեֆ Ֆուշեն, ով սրված հարաբերություններ ուներ առաջին կոնսուլի հետ։ Նա փակել էր Ռեյնից Մյունխեն տանող ամենակարճ ճանապարհը այսինք՝ Շվարցվալդը։ Նապոլեոնը որոշեց շրջանցել Շվարցվալդը, հասնել Ուլմ և կտրել ռուսական զորքերին ավստրիականից, տեղակայելով զորքը Ուլմի և Ռեգենսբուրգի միջև։ Մինչ Նապոլեոնի զորքը շրջանցում էր Շվարցալդը, Մարշալ Լաննի և Մյուրատի հեծելազորը տարբեր հնարքների միջոցով ավստրիացիների մոտ ստեղծել էր այն համոզմունքը, որ ֆրանսիական «Մեծ բանակը» միշտ նրանց առջևում է։ Էլխինգենի ճակատամարտում Նեյի տարած հաղթանակից հետո, գեներալ Մակը իր 25.000-անոց բանակով ստիպած էր նահանջել դեպի Ուլմ։ Ուլմի մեկ շաբաթյա պաշարումից հետո, Ավստիայի կայսրության լավագույն բանակը հանձնվեց։ Ավստրիացի զինվորներն անցան ծառայության Ֆրանսիայի տարբեր շրջաններում, իսկ սպաները ազատ արձակվեցին, խոստանալով այլևս չպատերազմել ֆրանսիացիների դեմ։ Մյունխենը ազատագրելուց հետո ֆրանսիական բանակն իր հաղթարշավը շարունակեց Դանուբ գետով և շարժվեց դեպի Վիեննա:

Ֆրանսիայի առաջին կոնսուլ Նապոլեոնը 1803 թվականին

Նրա նպատակն էր գրավել Վիեննան և ռուսների դեմ տալ որոշիչ ճակատամարտ։ Նոյեմբերի 13-ին Մյուրատը և Լաննը առանց որևէ կրակոցի գրավեցին Վիեննան։ Ավստրիական հողերի սիրտը գրավելուց հետո ֆրանսիացիները մարտը տեղափոխեցին Չեխիա, որտեղ Աուստեռլից բնակավայրի շրջակայքում Նապոլեոնի գլխավորած բանակը ջախջախեց Սրբազան Հռոմեական կայսրության և Ռուսաստանի բանակներին։ Մարտից հետո Նապոլեոնն իր կնոջն ուղղված նամակում գրեց այսպես․ «Ես հաղթեցի ռուս-ավստրիական բանակին, որը գլխավորում էին 2 կայսրեր: Մի փոքր հոգնած եմ: Համբուրում եմ»։ Այս պարտությունից հետո Ավստրիան վերջնականապես դուրս եկավ պատերազմից, իսկ 1706 թվականին կործանվեց Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Օգտվելով հարմար առիթից՝ Հաբսբուրգները կատարեցին ազգային հեղաշրջում և զավթեցին Ավստրիայի գահը։ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ 1806 թվականին ձևավորվեց հակաֆրանսիական նոր կոալիցիան, որի կազմում էին Ռուսաստանը, Պրուսիան, Սաքսոնիան և Շվեդիան։ Հենց պատերազմական գործողությունների սկզբին Նապոլեոնը ռազմախուժեց Պրուսիայի տարածք և հասավ մինչև Բեռլին։ Պրուսիան դարձավ Ֆրանսիայի հպատակ պետություն և մեծ ռազմատուգանք վճարց։ Բեռլինը գրավելուց հետո ֆրանսիական բանակը ուղղություն բռնեց դեպի արևելք՝ ռուսական անծայրածիր թվացող տարածքներ։ Օգտվելով հարմար առիթից՝ Նապոլեոնը 1807 թվականին Տիլզիտ փոքրիկ քաղաքում հաշտություն կնքեց ռուսաց ցար Ալեքսանդր I-ի հետ։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Ալեքսանդր I-ը ճանաչում էր Նապոլեոն Բոնապարտի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Օսմանյան Թուրքիայի հետ և իր զորքերը դուրս բերել Վալախիայից ու Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Սակայն Ռուսաստանի հետ կնքված բարեկամական դաշինքը ևս Եվրոպայում անդորր չհաստատեց։ 1809 թվականին Մեծ Բրիտանիան և Ավստրիան ձևավորեցին հինգերորդ կոալիցիան և պատերազմ հաստարարեցին Ֆրանսիայի կայսրությանը։ 1810-1811 թվականներին Ֆրանսիայի առաջին կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Նապոլեոն I-ը Եվրոպան դարձրեց իր կցորդը։ Վերջինիս կայսրությունը ներառում էր ներկայիս Ֆրանսիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Չեխիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Լեհաստանի և Խորվաթիայի տարածքները։ Սակայն Ֆրանսիայի վաղեմի հակառակորդները՝ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան, դեռևս անձնատուր չէին եղել։ Բրիտանիայի դեմ ֆրանսիացիները շարունակաբար ծովամարտեր էին մղում Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներում։ Այսպիսով՝ Նոպելոնը պատրաստվեց ներխուժել Ռուսական կայսրություն։

Ռուս-ֆրանսիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտի հիմնական նպատակներից էր Ռուսաստանի հետ դաշինք հաստատելը։ Ամբողջ խնդիրն այն էր, որ ցամաքում նրա համար այլևս հակառակորդ չկար. Ավստրիական կայսրությունը և Պրուսիայի թագավորությունը բավականին թուլացել էին ու լրջագույն ազդեցություն չէին կարող ունենալ ցամաքային Եվրոպայի կյանքում։ Պատահական չէ, որ Նապոլեոնը Ավստրիայի հետ հարաբերություններում այնպես էր բանակցություններ վարում, որպիսին ուղղակի անհնար էր վարել ռազմաքաղաքական նման ներուժ ունեցող կայսրության հետ։ Նույնիսկ մի անգամ Նապոլեոնը Ավստրիական կայսրությունը համեմատեց պառաված աղախնի հետ, որը սովոր է, որ տան տերերը միշտ իրեն պիտի բռնաբարեն։ Անգլիայի թագավորությունը մշտապես եղել ու մնում էր Նապոլեոն Բոնապարտի գլխավոր հակառակորդը։ Անգլիան հրաշալիորեն պայքարում էր ծովում, իսկ ցամաքում չէր կարող դիմակայել Ֆրանսիային։ Ուստի Նապոլեոնի գլխավոր խնդիրն էր՝ անպայման հասնել դաշինքի կնքմանը Ռուսաստանի հետ դաշինք կնքելուն՝ ցամաքային Եվրոպայում թողնելով երկու հզորագույն տերություն՝ Կայսերական Ֆրանսիա ու Ցարական Ռուսաստան։ Նապոլեոնը փորձեց մեկ անգամ հարաբերությունների մեջ մտնել ռուսաց ցար Պավել I-ի հետ, ում սակայն սպանեցին հենց ռուսական արքունիքի իշխանները՝ Կայսերական Ֆրանսիայի հետ մերձեցումը թույլ չտալու համար։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը աշխարհակալության ճանապարհին, Ռուսաստանը նվաճելու համար, ստեղծեց այսպես կոչված «Մեծ բանակը» և, առանց պատերազմ հայտարարելու, 1812 թվականի հունիսի 12-ին անցավ ռուսական սահմանը՝ Նեման գետը։

Ֆրանսիացիների ներխուժումը Մոսկվա

Պատերազմի սկզբին ֆրանսիացի զինվորներըի թիվը մոտ 610 հազար էր, իսկ ռուսական բանակում մարտնչողների թիվը չէր գերազանցում 240 հազարը։ Օգոստոսի 4-6-ին տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը, որով խափանվել է ռուսական զորքի հիմնական ուժերը ջախջախելու Նապոլեոնի փորձը։ Օգոստոսի 8-ին Միխայիլ Կուտուզովը նշանակվել է ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Օգոստոսի 26-ին տեղի է ունենում Բորոդինոյի ճակատամարտը, որը ռազմագործողության վճռական ճակատամարտն էր։ Նույն օրը լուսաբացին Մոսկվայից 125 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բորոդինո գյուղի մոտի՝ ընդարձսկ դաշտում, իրար դիմաց էին դուրս եկել Եվրոպայի միացյալ բանակի՝ Մեծ բանակի գլխավոր ուժերը՝ Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ներքո և Ռուսական կայսրության գլխավոր ուժերը` գեներալ Կուտոզովի հրամանատարության ներքո։ Նապոլեոն Բոնապարտին աջակցում էին նաև Իտալիայի թագավորը և Վարշավայի դուքսը։ Ճակատամարտը սկսվեց 5։30՝ ֆրանսիական հրետանու համազարկով։ Գրեթե 14 ժամ տևած արյունահեղ մարտի արդյունքները մինչ այժմ էլ վիճարկվում են՝ ֆրանսիացիները Բորոդինոն համարում են իրենց հաղթանակը։ Այս կարծիքը պայմանավորված էր նրանով, որ ֆրանսիացիներ նախապես գրավել էին ռուսական ճակատի կենտրոնն ու թևը։ Այնուամենայնիվ ֆրանսիացիները թողեցին նվաճված դիրքերը և հեռացան։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ֆրանսիացիներն ունեցել են 30-58.000 կորուստ՝ զոհվածներով, վիրավորներով և գերիներով, իսկ ռուսները՝ 40-45.000: Փաստ է, որ ճակատամարտից հետո ռազմի դաշտում մնացած դիակները այրելիս հավաքել էր մոտ 50.000 դի։ Ամեն դեպքում, Բորոդինոյի ճակատամարտը համարվում է մինչ այդ եղած ճակատամարտերից ամենաարյունահեղը ու թեև այն չունեցավ որևէ հետևանք հակամարտող կողմերի համար, այն կանխորոշեց 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հաղթական արդյունքը ռուսների համար։ Սեպտեմբերի 1-ին ֆրանսիական բանակը մտնում է ռուսների կողմից լքված մայրաքաղաք՝ Մոսկվա, որը սեպտեմբերի 2-6-ին հրդեհվել էր ռուսական կայսերական բանակի կողմից։ Սեպտեմբերին Կուտուզովն կազմակերպում է Տարուտինյան ռազմերթը և հարկադրում ֆրանսիացիներին հեռանալ Մոսկվայից ու նահանջել։ Նոյեմբերի 14-16-ին տեղի է ունենում Բերեզինոյի ճակատամարտը։ Նույն տարվա դեկտեմբերիը նշանավորվում է նրանով, որ ֆրանսիական բանակը դուրս է շպրտվում Ռուսաստանից։ 1812 թվականի վերջին ռուսական բանակը զարգացնելով մարտի դաշտում ունեցած հաջողությունները կարողացավ մտնել Պրուսիա։ 1813 թվականին Ֆրանսիայի դեմ ձևավորվեց թվով վերջին՝ վեցերորդ դաշնադրությունը՝ Ռուսաստանի, Անգլիայի, Ավստրիայի, Պրուսիայի, Շվեդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի մասնակցությամբ։ Նույն տարվա հոկտեմբերին Լայպցիգում տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ, որը ժամանակակիցներն անվանել են «ժողովուրդների ճակատամարտ»։ Կորցնելով մոտ 80 հազար զինվոր և գրեթե ամբողջ հրետանին՝ Նապոլեոնը նահանջեց դեպի Հռենոս, ապա՝ Ֆրանսիա։ Լայպցիգի ճակատամարտը արագացրեց Նապոլեոնի ստեղծած ընդարձակ տերության անկումը, հանգեցրեց Գերմանիայի և Հոլանդիայի լրիվ ազատագրմանն ու Հռենոսյան միության քայքայմանը։ Ի վերջո 1814 թվականի մարտին դաշնակիցների զորախմբերը պաշարեցին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը։ Որպես պատիժ՝ Նապոլեոն Բոնապարտն աքսորվեց Էլբա կղզի, իսկ Ֆրանսիական գահը վերադարձվեց Բուրբոնների արքայատոհմի ներկայացուցիչ Լուի XVIII-ին։

Վիեննայի վեհաժողով և Սրբազան դաշինքի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վիեննայի վեհաժողով

1814 թվականի նոյեմբերին հաղթողները հավաքվեցին Վիեննայում, որպեսզի որոշեն պարտված Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի քաղաքական կարգավիճակը։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Վիեննայի վեհաժողովին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Օսմանյան կայսրությունից) 216 ներկայացուցիչներ։ Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական մեծ հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ֆեոդալական, միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված դինաստիաների վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և ի վերջո՝ Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ձգտում էր մյուսների հաշվին ավելի շատ օգուտներ ստանալ։ Վեհաժողովի որոշումներն առավել ձեռնտու էին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Պրուսիայի և Ավստրիական կայսրության համար։ Պարտված կողմը՝ Ֆրանսիան, վերադարձավ իր միջհեղափոխական սահմաններին և պարտավորվեց յոթ հարյուր միլիոն ֆրանկի չափով ռազմատուգանք վճարել դաշնակիցներին։ Հաղթողներն իրենց բռնակցեցին թույլ երկրների շատ տարածքներ։ Այսպիսով՝ Ռուսաստանին անցավ Լեհաստանի մի մասը և Ֆինլանդիան, Մեծ Բրիտանիային՝ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ, ընդարձակվեցին Պրուսիայի և Ավստրիայի սահմանները, իսկ Գերմանիան և Իտալիան շարունակեցին մնալ պառակտված։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում կատարվեց անսպասելի մի բան։ Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ։ Շուտով նա իր չնչին ուժերով կարողացավ վերականգնել գահը։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին յոթերորդ կոալիցիան։ Նապոլեոն Բոնապարտւ գահակալությունը Ֆրանսիայում տրեց ընդամենը հարյուր օր․ հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթեռլոոյի մոտ դիրքավորված անգլա-հոլանդական զորքերի վրա։ Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին՝ նրանց պատճառելով մեծ կորուստներ։ Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը։ Ֆրանսիացիները դիմեցին փախուստի՝ կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները՝ 23.000 մարդ։ Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով Նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց։ Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ ակտը։ Վիեննային վեհաժողովից հետո Ֆրանսիան զրկվեց բոլոր տարածքային նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշտայնը։

Բուրբոնների ռեստավրացիա և Հուլիսյան միապետության հաստատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ ժամանակահատվածում Փարիզի բնակչության կենսապայմանները նկարագրող լուսանկար։ Պահվում է Տուլոնի օգոստոսյան թանգարանում

Ստանալով հակաֆրանսիական կոալիցիայի անդամ երկրների աջակցությունը՝ 1815 թվականի հուլիսին Լուի XVIII-ը վերադարձրեց ֆրանսիական գահը։ Վիեննայի վեհաժողովի ընթացքում որոշվել էր, որ առնվազն հինգ տարի ռուսական, անգլիական, ավստրիական և պրուսիական զորքերը պետք է մնային Փարիզում՝ մինչ վերջինս վճարեր սահմանված ռազմատուգանքը։ Ֆրանսիայի վրա դրված ռազմատուգանքները ծանրացրեցին երկրի տնտեսական վիճակը և երկիրը հայտնվեց ֆինանսական ծանր կացության մեջ։ Միայն այդ տարում ավելի քան հինգ հազար արվեստի գործեր Լուվրի թանգարանից տեղափոխվեց արտասահման։ Բուրբոնների կողմնակիցները երկրով մեկ սկսեցին ահաբեկչություններ կատարել և հետապնդել Նապոլեոն Բոնապարտի կողմնակիցներին։ 1789-1814 թվականների հեղափոխության ընթացքում ստեղծված օրենքների մեծ մասը պահպանվեց Բուրբոնների օրոք։ 1814 թվականին ընդունվեց համաֆրանսիական նոր սահմանադրություն, որով երկիրը դարձավ սահմանադրական միապետություն։ Լուի XVIII-ի մահից հետո՝ 1824 թվականին, գահ բարձրացավ Բուրբոնների արքայատոհմի հերթական ներկայացուցիչը՝ Շառլ X-ը։ Նա կառավարել է շատ կարճ ժամանակահատված։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ֆրանսիական իշխանությունը լեգիտիմ չէր և չէր վայելում ժողովրդի վստահությունը։ Երկրի տարբեր հատվածներում ստեղծվեցին ընդդիմադիր բազմաթիվ ընկերություններ, որոնք ամեն կերպ ցանկանում էին տապալել գործող կառավարությանը։ Նոր կարգերի կողմնակիցներն էին հանրապետականները և լիբերալները, ովքեր ձգտում էին ընդլայնել քաղաքացիների իրավունքները և տնտեսական գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Հակառակ այս ամենի՝ Ֆրանսիայի միապետը սկսեց օժանդակել ազնվականությանը՝ պետական գանձանակից վերջիններիս գումար բաժանելով։ Երկրի գործադիր իշխանությունը ղեկավորող Շառն այս քայլով նպատակ ուներ վերականգնել հին հողատիրությունը։ 1830 թվականին երկրում հակակառավարչական նոր ալիք հասունացավ և քաղաքական պայքարը խիստ սրվեց։ Դա պայմանավորված էր նրանով, որ թագավորը սկսեց ազատությունները սահմանափակող օրենքներ ընդունել։ Հուլիսի 27-ին Փարիզում բռնկված անկարգությունները վերաճեցին զինված ապստամբության, որին մասնակցում էին Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մեծ մասը։ Հաջորդիվ ժողովրդին միացան նաև երկրի ներքին զորքերը և քաղաքական նման ծանր իրավիճակում թագավորը ստիպված եղավ փախնել երկրից։ Նոր թագավոր հռչակվեց Բուրբոնների օռլեանյան ճյուղի ներկայացուցիչ Լուի Ֆիլիպը։ Չնայած նրան, որ Հուլիսյան հեղափոխությունից հետո երկրում հաստատվեցին ժողովրդաիշխան կարգեր, այնուամենայնիվ ֆրանսիացիների մեծ մասը դժգոհ էին նոր կարգերից։ Դա պայմանավորված էր նրանով, որ Հուլիսյան միապետությունից հետո ևս Ֆրանսիայում պահպանվեցին ֆրանսիացիների համար այդքան ատելի համարվող միապետական կարգերը։ Ձևավորված նոր կառավարությունը ձգտում էր վերականգնել արտոնյալների այն հասարակարգը, որ կար մինչև 1789 թվականը։ Հուլիսյան միապետության հաստատումով Ֆրանսիայում վերստին հռչակվեց խոսքի, ժողովների, մամուլի ազատությունը, կրճատվեցին ընտրական սահմանափակումները և մտցվեց աշխարհիկ կրթությունը։ Հուլիսյան միապետության հաստատումից հետո ևս երկրում շարունակվեց հանրապետական շարժումը։ Լիոնի մետաքսագործ բանվորները բարձրեցին բանվորական շարժում, որը ճնշվեց Լուի Ֆիլիպի կողմից։ Ազգի մեծ մասի իրավազրկությունը և համատարած աղքատությունը Ֆրանսիայում հասունացրեցին նոր հեղափոխություն։ Դրությունը խիստ սրվեցին 1845-1847 թվականներին, երբ կարտոֆիլի հիվանդության և հացահատկի անբերրիության պատճառով երկրի սննդի պաշարները սպառվեցին։ 1847 թվականի փետրվարի 22-ին սկսվեց արդյունաբերական ճգնաժամ, որը վատթարացրեց քաղաքային բնակչության վիճակը։ 1848 թվականին հեղափոխության ալիքները հերթական անգամ ալեկոծեցին Ֆրանսիայի ափերը։ Ցուցարարներին ցրելու համար ուղարկված զորքի հետ ընդհարումից հետո Փարիզը ծածկվեց բարիկադներով։ Փետրվարի 24-ին Լուի Ֆիլիպը ստիպված եղավ փախնել Լոնդոն, իսկ նրա գահը ժողովուրդը բերեց Բաստիլի հրապարակ և հրապարակավ այրեց։ Դրանից հետո Փարիզում կազմավորվեց ժամանակավոր կառավարություն, որը փետրվարի 25-ին Ֆրանսիան հռչակվեց Հանրապետություն։ Դա երկրորդ հանրապետությունն էր Ֆրանսիայի պատմության մեջ։

Երկրորդ հանրապետություն և կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Բոնապարտի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին՝ Նապոլեոն III-ը։ 1852-1870 թվականներին եղել է Ֆրանսիայի կայսրը։ Նապոլեոն I-ի որդու՝ Ռայխշտադի դքսի, մահից հետո ճանաչվել էմ որպես ֆրանսիական գահի «օրինական» հավակնորդ։ Խռովության միջոցով բազմիցս փորձել է զավթել իշխանությունը, սակայն 1840 թվականին ֆրանսիական կառավարությունը նրան դատապարտել է ցմահ բանտարկության։ 1846 թվականին փախել է Անգլիա, սակայն Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Փարիզ և օգտվելով ստեղծված բարենպաստ սոցիալական և քաղաքական պայմաններից՝ 1848 թվականին կարողացել է ընտրվել հանրապետության նախագահ։ 1852 թվականին զինվորականության օգնությամբ կատարել է պետական հեղաշրջում և հռչակվել կայսր՝ Նապոլեոն III անունով։

1848 թվականին ձևավորված կառավարության նախաձեռնությամբ իրագործվեցին մի շարք բարեփոխումներ։ Ֆրանսիայում տղամարդկանց համար մտցվեց ընդհանուր ընտրական իրավունք, գաղութային տարածքներում վերացվեց ստրկությունը, իսկ ֆրանսիացին գործազուրկ բանվորները ստացան աշխատանք։ Նույն թվականին կազմավորված սահմանադիր ժողովը մեծամասամբ կազմված էր հանրապետական թեկնածուներից։ 1848 թվականի աշնանը ընդունվեց նոր սահմանադրություն, որը Ֆրանսիան հռչակում էր ժողովրդավարական, միասնական և անբաժանելի նախագահական հանրապետություն։ Առաջին նախագահ ընտրվեց Լուի Նապոլեոնը, ով միապետական կարգերի կողմնակից էր։ Այդ քայլով նա նախապատրաստվում էր պետական հեղաշրջում կատարելուն։ Առաջին քայլը, որ կատարեց Լուի Նապոլեոնը, դա հանրապետականների հետապնդում հայտարարելն էր։ 1851 թվականին Լուին ցրեց երկրի օրենսդիր ժողովը և անարյուն կերպով կատարեց ազգային հեղաշրջում։ Մեկ տարի անց՝ 1852 թվականին, նա հայտարարեց կայսրության վերականգնման մասին և սկսեց իշխել Նապոլեոն III անվանումով։ Ֆրանսիայի երկրորդ կայսրությունը գոյատևեց մինչև 1851 թվականը։ Սկզբում Լուի Նապոլեոնը պետությունն ամուր պահում էր իր հեղինակության վրա հիմնված իշխանությամբ։ Նա հենվում էր բանակի վրա, նրան աջակցում էր գյուղացիությունը, խոշոր բուրժուազիան և անգամ հոգևորականությունը։ Իր ղեկավարած պետությունը նա հայտարարեց, որպես համազգային խնդիրներ լուծող գերտերություն, որն ի վիճակի էր պաշտպանելու բոլորի իրավունքներն ու շահերը։ «Սրբազան դաշինքի» հանձնարարությամբ՝ Ֆրանսիան ստիպված եղավ իր զորաբանակը մտցնել Իսպանիայի տարածք և ճնշեց այնտեղ սկզբնավորված հեղափոխությունը։ Դրանից հետո ֆրանսիական բանակը հասավ նույնիսկ Հարավային Ամերիկա՝ նպատակ ունենալով ճնշել Բրազիլիայի, Արգենտինայի, Մեքսիկայի և Պերուի ազատագրական պայքարը և տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Սակայն այդ ամենի իրագործմանը խոչընդոտեց Մեծ Բրիտանիան, որն իր շահերն էր հետապնդում Ամերիկայում։ 1830-ականներին Ալժիրում սկիզբ առավ ազգային-ազատագրական շարժում, որը մինչև 40-ականների վերջ մեծ դժվարությամբ ճնշվեց։ Աստիճանաբար Հյուսիսային Աֆրիկայում առաջացան ֆրանսիացի հողատերերի խավեր։

19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Օսմանյան կայսրությանը։ 1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Օսմանյան կայսրության հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Շուտով Թուրքիայի պարտվեց և 1854 թվականի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց Օդեսան, հունիս-հուլիսին՝ շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին Պրուտ գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին Մոլդովան ու Վալախիան։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք), սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1855 թվականի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցվեցին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում։ Ղրիմի պատերազմի հաղթական ավարտից հետո, որպես այդպիսին Ֆրանսիան տարածքային ձեռքբերումներ չունեցավ, սակայն ամրապնդեց իր դիրքերը Օսմանյան Թուրքիայում։ Ղրիմի պատերազմի ավարտից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կնքեցին պայմանագիր, որով փաստացիորեն պարտավորվեցին պատերազմել Չինաստանի դեմ։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Տայպինյան ապստամբության սկզբում ձևականորեն չեզոք դիրք էին գրավել։ Սակայն իրականում դեռևս1854թվականից նրանք քաղաքացիական պատերազմը փորձում էին օգտագործել իրենց սեփական նպատակների համար։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-իդիվանագիտական ներկայացուցիչները մանջուրյան կայսերը ներկայացրեցին 1842-1844 թվականների համաձայնությունների վերանայման միասնական պահանջ։ 1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը, որն ավարտվեց չորս տարի անց՝ Չինաստանի պարտությամբ։ Արդյունքում՝ Ֆրանսիան ներխուժեց չինական շուկա, իսկ Մեծ Բրիտանիան ստացավ Հարավային Կոուլունը։

Ֆրանս-պրուսական պատերազմներ և Սեպտեմբերյան հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆրանս-պրուսական պատերազմ
Ֆրանսիացի զինվորները թնդանոթի մոտ

Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկը նպատակ ուներ միավորել բոլոր գերմանական հողերը և ստեղծել միասնական պետություն։ Նրա որդեգրած այս քաղաքականությունը հակոտնյա էր ֆրանսիական կառավարության շահերին։ Երկու երկրների միջև հարաբերություններն առավել սրվեց այն ժամանակ, երբ Նապոլեոն III-ը Պրուսիայից պահանջեց վերականգնել Ֆրանսիայի 1814 թվականի սահմանները՝ վերադարձնելով Լյուքսեմբուրգը և այլ տարածքներ։ Կայսրն իրեն նման իրավունք էր վերապահում, քանի որ 1866 թվականի ավստրո-պրուսիական պատերազմի ժամանակ ֆրանսիական զորքերը չէին միջնորդել ռազմական գործողություններին, որն էլ նպաստավոր էր Պրուսիայի համար։ Օտտո Բիսմարկը հակված էր գերմանական հարցը լուծել ռազմական ճանապարհով, հետևաբար՝ նա չընդունեց ֆրանսիացի կայսեր պահանջը և դրանով հեղինակազրկեց Նապոլեոն III-ին։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիան գտնվում էր ներքաղաքական և տնտեսական ծանր կացության մեջ։ 1960-ական թվականներից սկսած Շառլ Լուի Նապոլեոնը ձախողում էր իր իսկ կողմից սկսած բարեփոխումների ծրագրերը։ Նույնիսկ ձախողվեց բանակի վերազինման բարեփոխումները, որը մեծ հաջողության կատարվել էր Պրուսիայում։ Իր գահն ամուր պահելու համար կայսրն ու իր կողմնակիցները որոշեցին ելնել գերմանացիների դեմ, սակայն այդ ժամանակ արդեն Ֆրանսիան Եվրոպայում ոչ մի դաշնակից չուներ։ Օտտո ֆոն Բիսմարկը գիտեր, որ Գերմանիայի համար ազգային այդքան կարևոր խնդիրը լուծելու համար պրուսիական բանկը պետք է լինի չափազանց միասնական և մարտունակ, այդ իսկ պատճառով պատերազմի նախօրեին Պրուսիան մանրամասն մշակել էր ռազմական գործողությունների ծրագիր։ 1870 թվականի առաջին կեսին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ կողմերը լոկ առիթ էին փնտրում պատերազմ սկսելու համար։ 1870 թվականի ամռանը Իսպանական կայսրության գահը մնաց թափուր։ Իսպանիան, որպես Պրուսիայի դաշնակից, առաջարկեց պրուսիական կողմին ներկայացնել իր թեկնածուին։ Ֆրանսիայում գտան, որ դա վտանգավոր է ֆրանսիական պետության անվտանգության համար և Բիսմարկից պահանջեց մերժել այդ առաջարկը։ Սկսած բանակցությունների ընթացքում Օտտո ֆոն Բիսմարկը գերմանական թերթերի միջոցով կանխամտածված և հրապարակավ վիրավորական խոսքեր հնչեցրեց Ֆրանսիայի կառավարության հասցեին։ Եվ, հիրավի, ֆրանսիական մամուլը աղմուկ բարձրացրեց իրենց ազգային արժանապատվության ոտնահարման համար։ 1870 թվականին, առանց որևէ դաշնակցի օժանդակության, Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Պրուսիայի թագավորությանը։ Պատերազմի սկզբին ֆրանսիական կողմն անգամ չէր էլ մտածում պարտության մասին։ Նույնիսկ Ֆրանսիայի ռազմական նախարարը մեծամտորեն ասաց․ «Պրուսիական բանա՞կ։ Նա չկա։ Ես նրան ժխտում եմ»։ Ֆրանսիացիների նկատմամբ քանակապես և որակապես գերակշիռ պրուսիական բանակը մարտերի հենց սկզբում մեկը մյուսի հետևից պարտության մատնեց Նապոլեոն III-ի բանակին։ Խուճապի մատնված Ֆրանսիայի կայսրը, ով հանձն էր առել ֆրանսիական բանակի ղեկավարման գործը, գտնվելով պաշարված Սեդանում, հրամայեց սպիտակ դրոշ բարձրացնել։ Նա իր 83 հազարանոց ֆրանսիական բանակով գերի հանձնվեց, որով էլ վճռվեց Ֆրանսիական երկրորդ կայսրության ճակատագիրը։ Ֆրանսիացիները օգնություն խնդրեցին Ռուսական կայսրությունից, սակայն մերժվեցին։

Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները միևնույն ժամանակահատվածում
Édouard Baldus, Paris - Panorama, between 1851 and 1870.jpg
Lyon 1869.jpg
Cathedral and Quay de la Joliette, Marseille, France, ca. 1895.jpg
Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա՝ Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի սրտում։ Մշտապես եղել է այս երկրում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում։ Լիոն՝ Հարավային Ֆրանսիայի սիրտը և մեծությամբ երրորդ քաղաքը։ Գտնվում է Ռոն և Սոն գետերի միախառնման տեղում։ Լիոնն առևտրաբանկային խոշոր կենտրոն է, որը հնում եղել է գալիական բնակավայր։ Մարսել՝ Ֆրանսիայի և ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանի խոշորագույն նավահանգիստը։ Երկրի ամենահին քաղաքն է։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. շուրջ 600 թվականին՝ Փոքր Ասիայից եկած հույների՝ ֆոկեյացիների կողմից։ Այդ ժամանակ այն կոչվում էր «Մասալիա»։

Սեդանի աղետի պատճառով Ֆրանսիան ընկավ ծայրահեղ ծանր կացության մեջ։ Քաղաքական նման պայմաններում կառավարությունը և երկրի քաղաքական ուժերը առավելապես վախենում էին ժողովրդական ընդվզումից և ամեն կերպ թաքցնում էին ռազմաճակատի անհաջողությունները։ Պարտությունը կոծկելու Նապոլեոնի ջանքերը ձախողվեցին և սեպտեմբերի 4-ին փարիզցի հեղափոխականները ներխուժեցին օրենսդիր ժողովի նիստերի դահլիճ՝ պահանջելով Ֆրանսիան հռչակել ժողովրդաիշխան Հանրապետություն։ Շուտով պատգամավորները ժողովրդի հետ ուղղություն բռնեցին դեպի Փարիզի քաղաքապետարան, որտեղ էլ հռչակվեց Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը։ Սակայն պատերազմող երկրներից մեկում տեղի ունեցած իշխանափոխությունն անգամ չկասեցրեց երկու եվրոպպական պետությունների հակամարտությունը։ Պրուսիական բանակը նորանոր տարածքներ նվաճելով սեպտեմբերի 19-ին նվաճեց քաղաքամայր Փարիզը։ Ֆրանսիայի Մեց ամրոցում մարշալ Աշիլ Ֆրանսուա Բազենը, առանց վճռական գործողությունների դիմելու, հսկայական բանակով անձնատուր եղավ։ Ֆրանսիայի հաջողություններին խոչնդոտում էր նաև ներքին պառակտ վիճակը։ Դա պայմանավորված էր նրանով, որ երկրում հին կարգերը փլուզվել էին, իսկ նոր կառավարությունը ղեկավարելու համար մրցակցության մեջ էին մի շարք քաղաքական ուժեր։ Սակայն շուտով իրավիճակը փոքր ինչ լավացավ ֆրանսիական կողմի համար։ Ֆրանսիացիների բարձրացրած դիմադրության շնորհիվ պրուսիացիները մեծ կորուստներ կրեցին տարբեր քաղաքներում, իսկ մայրաքաղաքում Ազգային պաշտպանության կառավարությունը սկսեց արագ կերպով կազմակերպել նոր բանակներ։ Միայն Փարիզում Ազգային գվարդիայի զինվորների թիվը կարճ ժամանակով հասավ մինչև 250 հազարի։ Նյութական թշվառ վիճակում էր գտնվում Փարիզի բանվորական խավը (բանվորները քաղաքի բնակչության հիմնական մասին էին զբաղեցնում): Նրանք հեղափոխական ճանապարհով իրականացվող բարեփոխումների կողմնակիցն էին։ Պաշարված Փարիզում Պարենի պաշարի պակասի պատճառով 1871 թվականին մայրաքաղաքում սով սկսվեց։ Վիճակն առավել վատացավ ցրտաշունչ ձմռան հետևանքով։ Նման ծանր պայմաններում Ֆրանսիայում մեկը մյուսի ետևից իշխանությունը բռնազավթելու անհաջող փորձեր կատարվեցին, իսկ ազգային պաշտպանության կառավարությունը, վճռականություն չցուցաբերելով, 1871 թվականի փետրվարին զինադադար հայտարարեց և նախնական հաշտություն խնդրեց Պրուսիայից։

Մայիսի 10-ին Ֆրանկֆուրտում կնքվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի, Ֆրանսիան Պրուսիային Էր զիջում Էլզասը և Լոթարինգիայի հյուսիս-արևելյան մասը, պարտավորվում էր վճարել 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք, Ֆրանսիայի տարածքում մնում էին գերմանական օկուպացիոն զորքերը, որոնց դուրս բերումն իրականացվելու էր ռազմատուգանքի վճարման համեմատ։ Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագիրը փաստացիորեն նպաստեց Գերմանիայի զորեղացմանը, խորացրեց ֆրանս-գերմանական հակասությունները և դարձավ Եվրոպայում լարվածության աճման գործոն։

Պրոլետարական դիկտատուրայի առաջին փորձը Ֆրանսիայում՝ Փարիզի կոմունա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Փարիզի կոմունա (1871)
Փարիզի կոմունային նվիրված ազգային պաստառ:

1871 թվականին Ֆրանսիայի ազգային գվարդիայում ձևավորվեց մի նոր իշխանական մարմին՝ կենտրոնական կոմիտեն։ Այն յուրօրինակ էր իր տեսակով, որ տարբերվում էր Ֆրանսիայում մինչև այդ գոյություն ունեցող կառավարման համակարգերից։ Այս մարմնի ստեղծման նախաձեռնողները եղել են Ֆրանսիայի գյուղացիական խավի ստեղծողները։ Ազգային գվարդիայի կենտրոնական կոմիտեի նպատակն էր պաշտպանել հանրապետական կարգերը՝ ընդ որում հեղափոխության միջոցով բարելավելով երկրի սոցիալ-քաղաքական հարաբերությունները։ Շուտով կենտրոնական կոմիտեի հեղինակությունը մեծացավ երկրի տարբեր հատվածներում և հատկապես մայրաքաղաք Փարիզում։ Վախենալով նոր հակակառավարական ընդվզումից՝ գործող իշխանությունները որոշեցին զինաթափել իրենց հսկողության սահմաններից դուրս եկած ազգային գվարդիան՝ ազգային միասնություն և կարգ ու կանոն հաստատելու նպատակով։ Այս փորձի իրագործման ժամանակ մարտի 18-ին երկրում սկսվեց նոր ապստամբություն, որն էլ պսակվեց հաջողությամբ։ Կենտրոնական կոմիտեն իր պարտքն էր համարում Ֆրանսիայում ստեղծել կայուն զարգացող ազգային պետություն։ Այս ճանապարհին առաջին քայլը եղավ այն, որ նորաստեղծ պետությունն անվանվեց Փարիզի կոմունա։ Մարտի 26-ին տեղի ունեցավ կոմունայի խորհրդի ընտրությունները, որից երկու օր հետո՝ ամսի 28-ին, հանդիսավոր կերպով հռչակվեց Փարիզի կոմունայի ծնունդը։ Երկրի կառավարումը հանձնվեց կոմունաների պատգամավորչական ժողովին։ Փարիզի կոմունան նպատակ ուներ երկիրը հասցնելու տնտեսական կատարելության՝ բացառելով վերջինիս ռազմականացումը։ Երաշխավորելով քաղաքացու և անհատի ազատությունները՝ կոմունան միևնույն ժամանակ իր ձեռքն էր վերցնում երկրի տնտեսական կազմակերպումը, որպեսզի զերծ մնա մարդու աշխատանքի շահագործումից։ Փարիզի կոմունայի պատմական նշանակությունը նրանում էր, որ այն կոտրեց բուրժուական պետական ապարատը և ստեղծեց նոր ձևի պետություն, որը պատմության մեջ պրոլետարիատի դիկտատուրայի առաջին ձևն էր։ Փարիզի կոմունան մի շարք հռչակագրերով վերացրեց մշտական բանակը և այն փոխարինեց զինված ժողովրդով՝ հանձինս Ազգային գվարդիայի։ Այնուհետև իշխանությունների նախաձեռնությամբ եկեղեցին անջատվեց պետությունից, վերացվեց ոստիկանական պրեֆեկտուրան, կրթությունը դարձավ անվճար և այլն։ Փարիզի կոմունայի ստեղծած նոր պետական իշխանության հիմքում ընկած էին ժողովրդավարական սկզբունքները, բոլոր պաշտոնյաների ընտրովիությունը, պատասխանատվությունը և պաշտոնյաների փոխարինելիությունն ու ղեկավարման կոլեգիալությունը։ Սակայն այսպիսի պետության ստեղծումը հակասոլւմ էր Ֆրանսիայի հասարակական զարգացմա մակարդակին, այդ իսկ պատճառով այն դուրս չեկավ Փարիզի սահմաններից և շուտով դատապարտվեց կործանման։ Ապրիլի 2-ին վերսալյան զորքերը գրոհեցին կոմունարների առաջապահ դիրքերը։ Չնայած բոլոր դժվարություններին (հրետանու անբավարարություն, փորձառու և որակյալ հրամանատարների պակասություն և այլն)՝ կոմունարները ցույց տվեցին հերոսական դիմադրություն։ Մայիսի 21-ին վերսալյան մոտ 100 հազարանոց բանակը ներխուժեց Փարիզ և մեկ շաբաթ տևած արյունալի մարտերից հետո Փարիզի կոմունան տապալվեց։ 1871 թվականի պրոլետարական հեղափոխության ջախջախումն ուղեկցվում է աննախադեպ հակահեղափոխական ալիքով։ Տասնյակ հազարավոր կոմունարներ գնդակահարվեցին առանց դատի։ Գնդակահարվածների, տաժանակրության դատապարտվածների, բանտարկվածների, ինչպես նաև հալածանքների հետևանքով Ֆրանսիայից հեռացածների ընդհանուր թիվը հասնում էր 100 հազարի։

Փարիզի կոմունան գոյություն է ունեցել ընդամենը 72 օր, սակայն նման կարճ ժամանակամիջոցում այն հասցրել է կարևոր դեր խաղալ Ֆրանսիայի պատմության մեջ։ Վլադիմիր Լենինն ասել է․

Aquote1.png Կոմունայի գործը դա սոցիալական հեղափոխության գործն է, աշխատավորների լիակատար քաղաքական և տնտեսական ազատագրման գործը, դա համայն աշխարհի պրոլետարիատի գործն է։ Եվ այս իմաստով նա անմահ է։ Aquote2.png


Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աֆրիկայի գաղութային բաժանում
Ֆրանսիայի ռազմական նախարար Ժակ Լուի Ռանդոնի ժամանումը Ալժիր

Եվրոպայի պետությունների տնտեսական զարգացմանը զուգընթաց 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսերին լայն տարածքում գտավ իմպերիալիզմը։ Տնտեսության թռիչքային զարգացումը պահանջում էր հումքի նոր աղբյուրներ, արտադրանքի վաճառահանման շուկաներ և այլն։ Այպիսով Ֆրանսիան, ինչպես նաև եվրոպական մի շարք այլ պետություններ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Բելգիա, Նիդերլանդներ) սկսեցին զավթել տնտեսապես և քաղաքապես ավելի թույլ երկրների տարածքները՝ այնտեղ հաստատելով իրենց գաղութային վարչակարգը։ Ազգերի միջև գաղութատիրական նվաճումների մրցավազքին եռանդուն տեմպերով մասնակցում էին ֆրանսիացիները։ 20-րդ դարի կեսերին իր գաղութների թվով Ֆրանսիան աշխարհում զիջում էր միայն Բրիտանական կայսրությանը։ 19-րդ դարի ֆրանսիական առաջին գաղութները ստեղծվեցին Հյուսիսային Աֆրիկայում։ Դեռևս 1847 թվականին ֆրանսիական զորքերը գրավել էին Ալժիրը և դարձրել Ֆրանսիայի գաղութ։ 1881 թվականի ապրիլի 28-ին ֆրանսիական գաղութարար զորքերը ներխուժեցին Թունիս և չնայած Մուհամմադ աս-Սադիքի գործադրած մեծ ջանքերին՝ 1883 թվականի հունիսի 8-ին Թունիսը դարձավ գաղութային տարածք։ Ավելի ուշ ֆրանսիացիների գրավեցին նաև Մարոկկոն, որի համար մրցավազքի մեջ էին նաև Մեծ Բրիտանիան և Իսպանիան։ Մարոկկոյի Տանժեր նավահանգիստը դարձավ կապի օղակ Ֆրանիսայի և հյուսիսաֆրիկյան գաղութների միջև։ Այնուամենայնիվ հերթական անգամ ձախողվեցի Եգիպտոսը գրավելու ֆրանսիական կառավարության բաղձալի երազանքը։ 1882 թվականին անգլո-եգիպտական պատերազմն ավարտվեց բրիտանացիների հաղթանակով և Եգիպտոսը ևս անձնատուր եղավ։ Ֆրանսիական բանակը ռազմավարական կարևոր նվաճումներ կատարեց Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում։ Տայպինյան ապստամբությանից հետո Ֆրանսիան մասամբ վերահսկողություն էր սահմանել Չինաստանում, սակայն միևնույն ժամանակ ստիպված էր եղել Մեծ Բրիտանիային հանձնել Հնդկաստանի ֆրանսիական տարածքները։ Բավականին թեժ պայքարից հետո 1867 թվականին ֆրանսիական գաղութ դարձավ Վիետնամը՝ Հանոյ կենտրոնով։ Ֆրանսիացիները գրավեցին նաև Սիամը, Լաոսը, Աննամը և ապա՝ ամբողջ Հնդկաչինը։ Այս տարածքները միավորվեցին Կամբոջայի պրոտեկտորատի մեջ։ Հնդկաչին թերակղզու ֆրանսիական գաղութներից առանձնանում էր Սիամը, ժամանակակից՝ Թաիլանդը։ Այն դարձել է ֆրանսիական գաղութ համեմատաբար ավելի ուշ՝ ֆրանս-սիամական պատերազմի ավարտից հետո՝ 1893 թվականին, այն բանից հետո, երբ Չուլալոնգկորնը դադարեց կառավերել երկիրը։ 1887 թվականի հոկտեմբերի 17-ին կազմավորվեց Հնդկաչինական միությունը, որը միավորեց տարածաշրջանի երկրենրը։ Պրոտեկտորատի վարչական կենտրոնը դարձավ Բանգկոկը։

Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակի կեսը՝ ֆրանսիական վարչակարգը արդեն տարածվել էր Սև մայրցամաքի գրեթե կեսում։ Աֆրիկայի զավթված հողերը խմբավորվեցին ըստ իրենց աշխարհագրական տեղագրության և միավորվեցին երեք պրոտեկտորատների մեջ՝ Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա (իր մեջ ներառում էր Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը), Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկան և Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկան։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկան մետրոպոլիայի ամենաշահութաբեր գաղութային տարածաշրջաններից էր։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ մտնում էին Փղոսկրի ափը կամ Կոտ դ'Իվուարը, Վերին Վոլտան, ներկայումս՝ Բուրկինա Ֆասո, Գվինեան, Դագոմեան, իսկ 1904 թվականից նաև Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Ֆրանսիական Սուդանը (Մալի)։ Պրոտեկտորատի մայրաքաղաքը եղել է Դակարը, որը ներկայումս Սենեգալի մայրաքաղաքն է։ Կենտրոնաֆրիկյան գաղութը ներառում էր Ֆրանսիական Կոնգոն, Գաբոնը, Ուբենգի Շարին, Չադը և Կամերունը։ Մայրաքաղաը՝ Բրազավիլ։ Ֆրանսիայի ամենահեռավոր աֆրիկյան գաղութներն էին Մադագասկարը և Սեյշելյան կղզիները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց աֆրիկյան գաղութների անկախացման գործընթացը։ 1906 թվականին ֆրանսիացիները զավթեցին Նոր Հաբրիդյան կղզիները՝ ժամանակակից Վանուատուն, վերահսկողություն սահմանելով աշխարհի բոլոր մայրցամաքներում և աշխարհամասերում։

French Empire evolution.gif

Ֆրանսիայի հասարակաքաղաքական և մշակութային կյանքը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության ընդունումից հետո կազմակերպված ընտրություններում միապետականները պարտություն կրեցին։ Երկրի սենատոր ընտրվեց մեծ ժողովրդականություն վայելող գրող Վիկտոր Հյուգոն։ Շուտով Ֆրանսիայի հասարակական շերտերում անցկացվեցին բարեփոխումներ։ Բաստիլի ամրոցի գարվման օրը հռչակվեց ազգային տոն, իսկ «Մարսելյեզը»՝ ազգային օրհներգ։ Նոր ընդունված օրենքները սահմանեցին մամուլի ազատություն և անարգել աշխարհիկ կրթության սահմանում։ 1905 թվականին եկեղեցին անջատվեց պետությունից, որով սահմանափակվեց կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ֆրանսիացիների վրա։ 1905 թվականին ձևավորվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը, որի նպատակն էր բարելավել պրոլետարական խավի վիճակը։ Այս շրջանում ֆրանսիացիները հաջողությունների հասան առավելապես գիտատեխնիկական ոլորտում։ 1872 թվականին հիմնվեց գիտության նվաճումներին աջակցող ֆրանսիական ընկերությունը։ 1881 թվականին Փարիզի միջազգային գիտաժողովում առաջին անգամ հայտարարվեց էլեկտրական հոսանքի տեղափոխման հնարավորության մասին։ Ժամանակակից աշխարհը Ֆրանսիային է պարտական նաև վառարանի գյուտի համար։ 1864 թվականին Պիեռ Մարտենը առաջարկեց պողպատի ձուլման նոր եղանակ՝ իր ստեղծած վառարանում, որտեղ բարձր ջերմաստիճան էր ստացվում օդի և գազի այրման միջոցով։ 1895 թվականին Փարիզում թողարկվեց առաջին շարժական ֆիլմը։

Ֆրանսիայում քաղաքների և տեխնիկայի զարգացմանը համահունչ առաջընթաց էր ապրում նաև ճարտարապետական արվեստը։ Երկաթբետոնե շինանյութի ստեղծումը բեկում առաջացրեց ճարտարապետության մեջ։ Հենց այս ժամանակաշրջանում Փարիզում կառուցվեց հանրահայտ Էյֆելյան աշտարակը, որը ներկայումս Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշն է։ Դրա հեղինակը շինարար և ճարտարագետ Ալեքսանդր Գուստավն էր, ով մինչև փարիզյան աշտարակի նախագծում Նիսում կառուցել էր աստղադիտարանի հարյուր տոննա քաշ ունեցող շարժական գմբեթ։ Ալեքսանդր Գուստավը Էյֆելյան աշտարակը կառուցեց Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի համար՝ երեք տարում։ Աշտարակի բարձրությունը 306 մետր էր։ Շինարարական հիմանական աշխատանքներն ավարտվեցին 1889 թվականի մարտի վերջերին և մարտի 31-ին ճարտարապետը նախապատրաստվեց աշտարակի բացման արարողությանը՝ հրավիրելով կառավարական մի շարք պաշտոնյաների։ Էյֆելյան աշտարակի բացման օրը տեղի ունեցավ 25 հրանոթներով հրավառաություն և Գուստավ Էյֆելը աշտարակի գագաթին բարձրացրեց Ֆրանսիայի դրոշը։

Ֆրանսիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատերազմական իրադրություն և հուլիսյան ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտանտի կազմավորումը՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համախմբումը Ռուսաստանի շուրջ

1871 թվականին Փարիզի մոտակայքում գտնվող Վերսալի դղյակում Ֆրանսիայի թագավորը հռչակեց Գերմանիայի տարածքների միավորումը։ 1871 թվականի մարտի 21-ին Բեռլինում Օտտո ֆոն Բիսմարկը հանդիսավոր կերպով հռչակվեց Գերմանիայի առաջին կանցլեր և իր երկաթյա կամքի համար ստացավ «երկաթյան կանցլեր» անվանումը։ Վերամիավորումից անմիջապես հետո Գերմանիան տնտեսապես մեծ վերելք ունեցավ, որ արդյունքում 20-րդ դարի առաջին տասնամյակին Գերմանիան իր տնտեսական ներուժով աշխարհում զիջում էր միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Գերմանիայի նման զորեղացումը տագնապի մեջ էր պահում Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին։ 1882 թվականին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարիան և Իտալիան համատեղ ջանքերով ստեղծեցին Եռյակ դաշինքը։ Ամեն անդամ խոստացել էր պաշտպանել մյուսներին այլ գերտերության հարձակումից, ինչպես նաև Գերմանիային և Իտալիային Ֆրանսիայի հարձակումից։ Որպես հավելում, Իտալիան հայտարարեց, որ իր գործողությունները չեն լինի Մեծ Բրիտանիայի դեմ։ 1902 թվականի հունիսին Իտալիան գաղտնի նույնանման հայտարարություն ուղարկեց նաև Ֆրանսիային: Որպես պայմանագրի բաղկացուցիչ մաս ո՛չ Ավստրո-Հունգարիան և ո՛չ էլ Իտալիան չպետք է առանց լրացուցիչ համաձայնության փոխեին ստատուս քվոն Բալկաններում։ Սակայն, եթե այնուամենայնիվ ստատուս քվոն խախտվի այլ ուժի կողմից, երկու երկրները իրավունք էին իրենց վերապահում փոխհամաձայնեցված կորգով օկուպացնել Բալկանները։ 1871 թվականի ֆրանս-պրուսական պատերազմից հետո Գերմանիայի վարչապետ Օտտո Բիսմարկին հաջողվեց դիվանագիտորեն մեկուսացնել Փարիզի կենտրոնական կառավարությանը։ Չնայած Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առկա քաղաքական, մշակութային և տնտեսական տարբերությունների՝ երկու երկրների հարաբերությունը գնալով լավանում էին։ 1888 թվականից սկսած Ֆրանսիան Ռուսաստանին տրամադրեց ցածր տոկոսադրույքներով վարկեր, ինչը օգնեց ռուսներին փակել բյուջեի դեֆիցիտը և կառուցել երկաթգծեր գերմանական ճակատի ամբողջ երկայնքով։ 1891 թվականին Ֆրանսիական նավատորմի ղեկավարները այցելեցն ռուսական Կրոնշտադտ նավահանգիստ և ջերմորեն ողջունվեցին ռուսաց ցար Ալեքսանդր III-ի կողմից։ Այցելության ընթացքում Ռուսաստանի տարածքում առաջին անգամ պաշտոնապես հնչեց Մարսելյեզը։ Ռուս-ֆրանսիական համաձայնագիրը կնքվեց 1894 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Ֆրանսիական կողմից այն ստորագրեց նախագահ Սադի Կառնոն։ Չնայած Մեծ Բրիտանիայի հետ ունեցած սուրբ հակասություններին՝ Գերմանիայի հետ պատերազմի վտանգը երկու երկրներին ստիպեց մերձենալ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը և հենց նույն օրն էլ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագիր։ Պայմանագիրը բաղկացած էր երկու մասից՝ մեկը ենթակա էր հրապարակման, մյուսը գաղտնի էր։ Հրապարակման ենթակա բաժնում կողմերը պարտավորվում էին Մարոկկոյի հարցի շուրջ պահպանել 1880 թվականի Մադրիդյան վեհաժողովի սկզբունքները։ Գաղտնի հատվածում Մեծ Բրիտանիան ճանաչում էր Ֆրանսիայի իրավունքները Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքները Եգիպտոսի նկատմամբ։ Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ձախողված Ռուսաստանը նորից թեքվեց դեպի Եվրոպա, որտեղ սակայն ուժերի վերադասավորման արդյունքում ռուսական շահերին հակոտնյա կանգնած էր Գերմանիան։ Հետևաբար՝ Մեծ Բրիտանիան այլևս չէր դիտարկվում, որպես հակառակորդ։ Բացի այդ, առկա էր նաև Ֆրանսիայի գործոնը, քանի որ վերջինս համարվում էր և՛ Ռուսաստանի, և՛ Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական դաշնակիցը։ 1907 թվականի օգոստոսի 31-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին անգլո-ռուսական կողմերը և կնքվեց անգլո-ռուսական կոնվենցիան, որով վերջնական ձևավորում ստացավ Անտանտը՝ դառնալով ֆրանս-անգլո-ռուսական եռյակ խմբավորում, որը պետք է պայքարեր Եռյակ միության դեմ։

Ֆրանսիան՝ պատերազմական գործողությունների թատերաբեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի զինվորները Մառնե գետի մոտ դիմակայում են գերմանական զավթիչներին, 1918 թվական

1914 թվականին ստեղծվեց մի այնպիսի իրադրություն, որի պայմաններում երկու կողմերը՝ Անտանտն ու Եռյակ դաշինքը, առիթ էին ման գալիս պատերազմ սկսելու համար։ Պատերազմի պատճառ դարձավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Ավստրո-Հունգարիայի գահաժառանգի՝ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ 1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային և սկսվեց մարդկության պատմության ամենաարյունարբու պատերազմներից մեկը։ Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր, որպեսզի Ֆրանսիան մնա չեզոք, քանի որ չէր ցանկանում պատերազմել երկու ճակատներով։ Ֆրանսիան գերմանացի կայսեր պատրաստակամությունը չմերժեց, սակայն ուղարկեց երկիմաստ հաղորդագություն, որով հորդորում էր Գերմանիային հետ քաշել զորքերը սահմանից։ Չնայած այս ամենի՝ Ֆրանսիան զորահավաք հայտարարեց երկրի ամբողջ տարածքում։ Գերմանիան նույնպես սկսեց զորահավաքը։ Օգոստոսի 2-ին Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուգի վրա և մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Օգոստոսի 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային նույնպես: Նույն օրը Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, քանի որ Վիլհելմ կայսրը չարձագանքեց բրիտանական վերջնագրին, համաձայն որի Բելգիան պետք է մնար չեզոք:

Ֆրանսիական բանակը դեպի Վերդեն ճանապարհին

Ֆրանսիացիների առաջին խոշոր ռազմական հաջողությունը Առաջին համաշխարհային պատերազմում եղավ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։ Հետագայում դեպքերն այնպես դասավորվեցին, որ Գերմանիան ստիպված եղավ մարտնչել նաև արևելյան ճակատում՝ ընդեմ Ռուսական կայսրության։ Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Ավստրո-Հունգարիան մարտնչում էր նաև Բալկանյան թերակղզում։ 1916 թվականի փետրվարին գերմանացիները գրոհեցին ֆրանսիական պաշտպանողական դիրքերը Վերդենում: Փետրվարի 21-25-ին գերմանական զորքերը Մյոզ գետի աջ ափին չկարողացան ճեղքել ֆրանսիական զորքերի դիմադրությունը։ Մարտ ամսին գերմանացիները գլխավոր հարվածը փոխադրեցին նույն գետի ձախ ափը, սակայն նույնպես անհաջող։ Ճակատամարտի սկզբում գերմանացիները ունեին առավելություն, բայց ֆրանսիական բանակն անցավ հակահարձակման և հետ շպրտեց նրանց ելման դիրք։ Ֆրանսիայի կորուստները ավելի շատ էին, բայց Գերմանիան նույնպես ծանր կորուստներ կրեց (մոտ 700.000 զինվորն ընդդեմ 975.000-ի): Վերդենը դարձավ Ֆրանսիայի հաղթական խորհրդանիշը: Վերդենի ճակատամարտից հետո նոյեմբերին նախահարձակ եղան դաշնակիցները։ Սոմի ճակատամարտն ավարտվեց առանց որևէ լուրջ արդյունքի, սակայն դարձավ Մեծ Բրիտանիայի պատմության ամենաարյունալի էջերից մեկը։ Վերդենի և Սոմի ճակատամարտերից հետո 1916 թվականին ֆրանսիական բանակն ընկավ ճգնաժամի մեջ։ Փոխարենը՝ դաշնակից բրիտանական բանակը Արասի ճակատամարտում չնչին հաջողությունների հասավ: Պատերազմի կեսերին իրադրություբը ռազմաքաղաքական երկու ճամբարներում փոխվեց։ Պատերազմի մեջ ներքաշվեցին մի շարք նոր պետություններ, իսկ ոմանք էլ դուրս եկան կռվից։ Իտալիան դեռևս 1902 թվականին գաղտնի դաշնակցական պայմանագիր էր ստորագրել Ֆրանսիայի հետ: Պատերազմի սկզբում Իտալիան հայտարարեց զորահավաք և Ավստրո-Հունգարիային անվանեց ագրեսոր։ Ավստրո-Հունգարիան արեց ամեն ինչ, որպեսզի Իտալիան մնա չեզոք, սակայն պաշտոնական Հռոմը միացավ Անտանտին և 1915 թվականի մայիսի 23-ին պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային։ Փոխարենը՝ Գերմանիայի կազմած դաշինքին միացան Բուլղարիան և Օսմանյան կայսրությունը։ 1915 թվականին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նավատորմեր ուղարկեցին արևելք՝ գրավելու Բոսֆորի նեղուցը։ Գալիպոլիում օսմանյան բանակը հաջողությամբ նահանջի մատնեց դաշնակիցների զորքերին։ Միևնույն ժամանակ ֆրանսիական զորքերը՝ տեղացիների օժանդակությամբ կարողացան դուրս հանել գերմանացի և թուրք զավթիչներին աֆրիկյան գաղութներից։ Հատկապես հերոսական մարտեր ընթացան Հյուսիսային Աֆրիկայում և Արաբական թերակղզում։ Այնուամենայնիվ հետագա իրադարձությունները այդքան էլ լավ ընթացք չունեցան Ֆրանսիայի համար։

Գերմանացի ռազմագերիները ֆրանսիական ռազմական ճամբարում

1917 թվականի Նիվելի հարձակման ժամանակ ֆրանսիական երկրորդ գաղութարար դիվիզիայի վետերանները հրաժարվեցին կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի։ Շուտով ֆրանսիական բանակում խռովությունների ալիք սկսվեց, որի արդյունքում ավելի քան 20 հազար զինվոր դարձավ դասալիք։ Չնայած զանգվածային ձերբակալություններին, պատժամիջոցների կիրառումներին, հայրենասիրական դասերին և պարգևատրական մեխանիզմներին՝ ֆրանսիացի զինվորները հրաժարվում էին մասնակցել հետագա գրոհներին։ Այս ամենի արդյունքում Ռոբերտ Նիվելը պաշտոնանկ արվեց հրամանատարի պաշտոնից և նրան փոխարինեց գեներալ Ֆիլիպ Պետեյնը, ով կարողացավ արյունահեղ գրոհները։ Կապորետտոյի ճակատամարտում կրած պարտությունից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստիպված եղան ստեղծել ընդհանուր հրամանատարական շտաբ (մինչ այդ բրիտանական և ֆրանսիական զորքերը գործում էին միմյանցից անկախ)։ Անգլո-ֆրանսիական միացյալ ուժերին հաջողվեց կասեցնել 1918 թվականի գարնանը տեղի ունեցած անակնկալ հարձակումը։ Զարգացնելով ռազմաճակատի հաջողությունները՝ նույն թվականի օգոստոսի 8-ին նախահարձակ եղան դաշնակիցները։ Նրանք նպատակ ունեին վերացնել Ամյենի ստրատեգրական ելուստը, պաշտպանել Փարիզ-Կալե երկաթուղին գերմանական հրետանու գնդակոծումներից, ինչպես նաև ավարտել ռազմական գործողությունները արևմտյան ճակատում։ Անգլո-ֆրանսիական զորքերը ջախջախելով գերմանական 16-րդ հետևակային դիվիզիային, օգոստոսի 8-ին 30 կմ ճակատով 11 կմ խորացան գերմանական պաշտպանության մեջ։ Օգոստոսի 13-ին դաշնակից զորքերը գերմանացիներին դուրս մղեցին Ամիենի ելուստից։ Հարյուրօրյա հարձակման վերջին փուլը Մյոզ Արոնի գրոհն էր, որը սկսեցին ֆրասնական և ամերիկայն զորքերը սեպտեմբերի 26-ին: Հաջորդ շաբաթվա ընթացքում ֆրանսիական և ամերիկյան ստորաբաժանումները ներխուժեցին Շամպայն և ստիպեցին գերմանացիներին թողնել մի քանի կարևոր բարձունք և նահանջել Բելգիայի սահման: Հոկտեմբերի 8-ին ճակատային գիծը նորից հատեցին բրիտանական զորքերը, ովքեր հաղթանակ էին տարել Կամբրեի ճակատամարտում: Այսիպով՝ գերմանական զորքերը ստիպված էին կրճատել ճակատային գիծը և օգտագործել Նիդերլանդների սահմանը, որպես նահանջի այլընտրանքային ուղի: Գերմանիայի պարտությունից հետո մեկը մյուսի ետևից պատերազմից դուրս եկան նաև վերջինիս դաշնակիցները։

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները Ֆրանսիայի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ քառյակի» երկրների պատվիրակները Փարիզում։ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Կլեմանսոն կենտրոնում

Գերմանիայի անձնատուր լինելուց հետո մեկը մյուսի ետևից պատերազմը լքեցին նաև վերջինիս ռազմաքաղաքական դաշնակիցները։1918 թվականի սեպտեմբերի 29-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում զինադադարի պայմանագիր կնքեց Բուլղարիան, իսկ հոկտեմբերի 30-ին կապիտուլյացիայի ենթարկվեց Օսմանյան կայսրությունը՝ համաձայն Մուդրոսում կնքված զինադադարի և դրանից բխող պայմանագրերի։ Կապորետոյի ճակատամարտում ավստրո-հունգարական բանակի ջախջախումից հետո անխուսափելի դարձավ նաև Ավստրո-Հունգարիայի պարտությունը։  Նոյեմբերի 3-ին Ավստրո-Հունգարիայի կայսրը սպիտակ դրոշ բարձրացրեց և զինադադարի կոչ արեց Իտալիային: Դաշնակիցների կողմից հեռագրով ուղարկվեց զինադադարի պայմանները, որոնք ընդունվեցին ավստիացի հրամանատարների կողմից: Նոյեմբերի 3-ին Պադովայի մոտակայքում կնքված պայմանագրով Ավստրո-Հունգարիայի կայսրությունը ևս պաշտոնապես լքեց պատերազմը: Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց դաշնակից տերությունների հաղթանակով։ Առաջին համաշխարհային պատերազմի պաշտոնական ավարտն ազդարարեց նոյեմբերի 11-ին կնքված Կոմպիենի զինադադարը։ Այն կնքվեց Ֆրանսիայի Կոմպիենի անտառում՝ Ռետոնդ կայարանի մոտ՝ գեներալ Ֆոշի սալոն-վագոնում։ Կոմպիենի զինադադարով ոչ միայն դադարեցեցին ռազմական գործողությունները, այլև գերմանական զորքերը դուրս բերվեցին արևմուտքում զավթած տիրույթներից, Գերմանիան հանձնեց ցամաքային և ծովային սպառազինությունների մի մասը, Հռենոս գետի աջ ափին ստեղծվեց ապառազմականացած գոտի, որը շուտով անցավ դաշնակիցներին։ Ֆրանսիան, որպես հաղթող երկիր իրեն իրավունք վերապահեց զբաղեցնել ածխի պաշարներով հարուստ Ռուրի ավազանը, որը տնտեսական կարևոր նշանակություն ուներ Գերմանիայի համար։ Շուտով նման պայմաններ թելադրեցին նաև մյուս դաշնակիցները և 1919 թվականի հունիսին Վերսալի հայելապատ դղյակում կնքվեց հաշտության պայմանագիր։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում դրվեց միջազգային համապարփակ կազմակերպության ստեղծման գաղափարը։ Այդպիսի կազմակերպություն հանդիսացավ Ազգերի լիգան, որի կանոնադրությունը հաստատվեց 1919 թվականի հունվարի 28-ին։ Ազգերի լիգան կոչված էր լինելու խաղաղություն պահպանող, ագրեսիաները կանխող և միջազգային համագործակցությունն ապահովող կազմակերպություն։ Դրան էին նպատակաուղղված նրա կանոնադրության գլխավոր հոդվածները։ Այսպես, օրինակ, կանոնադրության 10-րդ հոդվածը հաստատում էր Ազգերի լիգայի անդամ պետությունների տարածքային ամբողջականության փոխադարձ երաշխավորման սկզբունքը։ Ֆրանսիան դարձավ կազմակերպության մշտական անդամ պետություն։

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական պետությունը 1920-1939 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստիդ Բրիան՝ Ֆրանսիայի վարչապետը 1925-1931 թվականներին։ Եղել է նորաստեղծ սոցիալիստական կուսակցության անդամ։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-1922 թվականներին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից։

Թեև Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել էր, այնուամենայնիվ արևելյան ճակատում այն դեռևս շարունակվում էր։ Մուդրոսի պայմանագրի համաձայն 1918 թվականի նոյեմբերի 13-ին դաշնակիցները ռազմակալեցին Կոստանդնուպոլիսը, իսկ թուրքական այլ շրջաններ ենթարկվեցին հույների և հայերի ռազմախուժմանը։ 1919 թվականի մայիսին սկսվեց թուրք ժողովրդի պայքարը հանուն անկախության։ Այս պատերազմում կարևոր էր Ֆրանսիայի մասնակցությունը․ ֆրանսիական բանակը օժանդակում էր Անտանտի դաշնակից երկրներին՝ Հունաստանին և Հայաստանին։ 1919 թվականի մայիսի 15-ին հույները գրավեցին Իզմիրը՝ վերջնականապես ազատագրելով արևելյան Հունաստանը։ Կազմալուծված Թուրքիան ստիպված էր հաշտություն խնդրել Անտանտի երկրներից և 1920 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի պարտված Թուրքիան բաժանվում էր ազդեցության գոտիների։ Ֆրանսիային բաժին էր հասնում Կիլիկիան, ինչպես նաև Արաբական թերակղզու թուրքական տիրույթները։ Դրանք ստանում էին մանդատի կարգավիճակ Ֆրանսիայի կազմում։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 1923 թվականին թուրք ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը կատարեց ազգային հեղաշրջում և հրաժարվեց կատարել նախորդ կառավարության վրա դրված պարտավորությունները։ Պատերազմի երկրորդ փուլում թուրքերը կարողացան դուրս մղել անտանտյան ուժերին Թուրքիայից և Սևրի պայմանագիրը չիրագործվեց։ Այս պատերազմում ֆրանսիական 60 հազարանոց ուժերին առաջնորդում էր Անրի Ժոզեֆ Էժեն Գուրոն։ Սան Ռեմոյի խորհրդաժողովը որոշեց Մերձավոր Արևելքի թուրքական տիրույթները հանձնել Ֆրանսիայի խնամակալությանը։ Թուրք-սիրիական պատերազմի ավարտից հետո 1923 թվականի սեպտեմբերի 29-ին Ազգերի լիգան վերջնականապես հաստատեց Սիրիան և Լիբանանը, որպես ֆրանսիական մանդատային տարածք։ Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատն իր մեջ ներառում էր ոչ միայն Սիրիան ու Լիբանանը, այլ նաև Ալեքսանդրետտայի սանջակը: 1923 թվականի հունվարին սկսվեց նաև այսպես կոչված Ռուրի ճգնաժամը։ Պատճառն այն էր, որ ռազմատուգանքի դիմաց Ֆրանսիան և Բելգիան գրավել էին Ռուրը։ 1925-1926 թվականներին Անրի Ֆիլիպ Պետենի ղեկավարած ֆրանսիական բանակը ճնշում է Մարոկկոյում բռնկված ապստամբությունը։ Այս ժամանակահատվածում Ֆրանսիայում ձևավորված նախաճգնաժամային դրությունը ստիպեց Սիրիայի ազատատենչ արաբներին ապստամբել հանուն ազատության։ Ապստամբությունը պաշտոնապես սկսվեց օգոստոսի 23-ին, երբ սուլթան ալ-Աթրաշը Սիրիայի տարածքում բնակվող բոլոր ազգություններին և էթնիկական խմբերին կոչ արեց պայքարել հանուն ֆրանսիական վարչակարգի կործանման և ազատ սիրիական պետության ստեղծման։ Կարճ ժամանակահատվածում ապստամբ զորքերը գրավեցին Դամասկոսը և ստեղծեցին հեղափոխական կառավարություն՝ Ալ-Ատրաշի և Աբդ ալ-Ռահմանի գլխավորությամբ։ 1926 թվականին Փարիզից ժամանած ծանր զրահատեխնիկան ներխուժեց Սիրիա և արյան մեջ խեղդեց սիրիական ապստամբությունը։ 1930-ական թվականներին Ֆրանսիան, ինչպես և արևմուտքի մյուս գերտերությունները ապրեց տնտեսական ճգնաժամ, որի արդյունքում Արիստիդ Բրիանի գլխավորած կառավարությունը սկսեց վարել ներքին և արտաքին հետադիմական քաղաքականություն։

1933 թվականին Գերմանիայում՝ Վայմարյան հանրապետությունում, իշխանության եկան նացիստները՝ ի դեմս վարչապետ Ադոլֆ Հիտլերի։ Շուտով նրանք կարողանում են ամրապնդել իրենց դիրքերը Վայմարյան հանրապետությունում և նման վարչակարգեր հաստատելու փորձեր կատարում հարևան երկրներում՝ Ֆրանսիայում նույնպես։  1934 թվականին դեմոկրատական ուժերը խափանեցին երկրում նացիստական վարչակարգ հաստատելու ծայրահեղ աջերի փորձերը։ 1935 թվականին ստեղծվեց ժողովրդական ճակատը, որը պայքար ծավալեց ֆաշիզմի և պատերազմի դեմ։ Գերմանիան ագրեսիայի վտանգի դեմհանդիման և ժողովրդական մասսաների ճնշման տակ Ֆրանսիայի միջնորդությամբ պայմանագիր կնքվեց ԽՍՀՄ-ի հետ։ 1936 թվականի հունիսին կազմվեց դեմոկրատական ճակատի վրա հենվող կառավարություն, որը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց աշխատավորների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ։ Սակայն 1938 թվականին ժողովրդական ճակատը կազմալուծվեց, արդյունքում նոր ձևավորված կառավարությունը ստորագրեց Մյունխենի համաձայնագիրը՝ ձախողելով Մոսկովյան բանակցությունները և դրանով նպաստելով ֆաշիստական ագրեսիայի սանձազերծմանը։ Մյունխենի համաձայնագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների վարած «խաղաղեցման» քաղաքականության ցայտուն դրսևորումներից էր, որի նպատակն էր գործարքի մեջ մտնելով ագրեսիվ պետությունների (առաջին հերթին՝ Երրորդ Ռայխի) հետ, կանխել ֆաշիստական ագրեսիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ և այն ուղղել արևելք՝ ընդդեմ Խորհրդային Միության։ Սակայն իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ Գերմանիան դաշինքի մեջ մտավ Իտալիայի և Ճապոնիայի հետ՝ կազմելով «առանցք»։ Շուտով նման միավորում ստեղծեցին նաև հակահիտլերյան խմբավորման անդամները՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Կողմերը նախապատրաստվեցին արյունարբու պատերազմի։

Վերակառուցումից փլուզում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերի 1-ի առավոտյան Գերմանիան պատերազմ հայտարարեց Լեհաստանին և անցավ հարձակման: Սեպտեմբերի 3-ին` Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, ապա նաև դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան և Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին: Կարճ ժամանակահատվածում գերմանական վերմախտը գրավեց գրեթե ամբողջ Լեհաստանը և ուղղություն բռնեց դեպի արևմուտք։ Շուտով Ադոլֆ Հիտլերը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային և հյուսիսից շրջանցելով «Մաժինոյի գիծը» ներխուժեց Ֆրանսիայի տարածք։ Սակայն ֆրանսիական զինվորական հրամանատարությունը ոչինչ չարեց ագրեսիային հակահարված տալու համար։ Ժամանակակիցները Ֆրանսիայի կատարած այս քայլը որակում են, որպես տարօրինակ պատերազմ։ Հունիսի 14-ին նացիստները առանց որևէ դիմադրության գրավեցին քաղաքամայր Փարիզը։ Անրի Ֆիլիպ Պետենը ստիպված եղավ ընդունել կապիտուլյացիայի պայմաններ և հաշտության գալ Գերմանիայի հետ։ Հունիսի 22-ին Կոմպիենում կնքվեց զինադադարի պայմանագիր, որի պայմանները ստորացուցիչ էին Ֆրանսիայի համար։

Համաձայն Կոմպիենի զինադադարի՝ Ֆրանսիան լիովին դադարեցնում էր դիմադրությունը, երկրի 2/3-ը, որի մեջ էր մտնում նաև մայրաքաղաք Փարիզը, օկուպացվում էր, զինաթափվում և ցրվում էր ֆրանսիական բանակն ու նավատորմը, իսկ գերմանական օկուպացիոն բանակի ծախսերը դրվում էին Ֆրանսիայի վրա։ Կոմպիենի զինադադարից հետո երկրի հարավային չգրավված տարածքում ստեղծվեց «Վիշի» կոչվող ֆաշիստամետ վարչակարգը՝ Անրի Ֆիլիպ Պետենի և Լա վալի գլխավորությամբ։ 1942 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի այդ մասը նույնպես օկուպացրին գերմանական և իտալական զորքերը։ Այս դեպքերից հետո վերջապեսՖրանսիայում ծավալվեց դիմադրության շարժումը, որը ղեկավարեցին կոմունիստները։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կազմվեց դիմադրության բուրժուական կենտրոն, որն ուներ «Ազատ Ֆրանսիա» անվանումը։ 1942 թվականից այն սկսեց անվանվել «Մարտնչող Ֆրանսիա»։ Շարժման նախաձեռնողը ֆրանսիական բանակի գեներալ Շառլ դը Գոլն էր։ Շառլը 1943 թվականից գլխավորեց ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեն, իսկ 1944 թվականից՝ ժամանակավոր կառավարությունը։ 1944 թվականին, խորհրդային բանակի և դաշնակից զորքերի հաղթանակների պայմաններում, ֆրանսիական հայրենասերները դիմեցին համաժողողովրդական ապստամբության, որի գագաթնակետը եղավ Փարիզի ապստամբությունը։ Փողոցային համառ մարտերի հետևանքով ֆրանսիական հայրենասերներին հաջողվեց օգոստոսի 24-ին ազատագրել գրեթե ամբողջ Փարիզը։ Օգոստոսի 24-ի երեկոյան քաղաք մտավ ֆրանսիական տանկային դիվիզիայի առաջին ստորաբաժանումը, որն օգնեց փարիզցիներին գրոհելու զավթիչների ռազմական վերջին հենակետերը։ Օգոստոսի 25-ին Փարիզը վերջնականապես ազատագրվեց և գերմանաֆաշիստական զորքերը անձնատուր եղան։ Փարիզի ապստամբությունը խանգարեց նահանջող գերմանաֆաշիստական զորքերին կենտրոնանալ Փարիզում և օգտվել Փարիզի կամուրջներից Սեն գետն անցելու համար, փրկեց պատմաճարտարապետական կարևոր նշանակություն ունեցող Փարիզ քաղաքն ավերվելուց, նրա բնակիչներին՝ զանգվածային ոչնչացման վտանգից։ Փարիզի ապստամբության ժամանակ հատկապես ցայտուն դրսևորվեց բանվոր դասակարգի և կոմկուսի վճռակսն դերը հայրենիքի ազատագրության համար ֆրանսիական ժողովրդի պայքարում։ 1944 թվականի վերջին տեղի ունեցավ Ֆրանսիայի ազատագրումը ֆրանսիացի հայրենասերների և անգլոամերիկյան զորքերի կողմից, որոնք ափ էին իջել Ֆրանսիայում 1944 թվականի հունիս-օգոստոսին։ 1944 թվականի դեկտեմբերի 10-ին կնքվեց դաշինքի և փոխօգնության մասին խորհրդա-ֆրանսիական պայմանագիրը, որով Խորհրդային Միությունը ճանաչեց Ֆրանսիայի ժամանակավոր կառավորությունը՝ Շառլ դը Գոլի ղեկավարությամբ։ Ֆրանսիայի ազգային ազատագրական կոմիտեի նախաձեռնությամբ Ալժիրում իր գործունեությունը սկսեց կոնսուլտատիվ ասամբլեան։ Ֆրանսիայի տարածքում ռազմական հակամարտությունների ավարտից հետո ձևավորվեց նոր իշխանակամ մարմին՝ որը կոչվեց դեպարտամենտների կոմիտե։ Միաժամանակ լուծարվեց կոնսուլտատիվ ասամբլեան։ Ֆրանսիայի ժամանակավոր կառավորթյան գլխավոր խնդիրն էր համարվում սահմանադրաիրավական ոլորտում բարեփոխումներ ձեռնարկելը, քանի որ դա միակ ելքն էր երկու ստեղծված քաղաքական ծայրահեղ ծանր դրությունը հաղթահարելու համար։

Bundesarchiv Bild 183-H25217, Henry Philippe Petain und Adolf Hitler.jpg
Bundesarchiv Bild 183-S69238, Frankreich, Internierungslager Pithiviers.jpg
Photo-le-molay-littry-4-1944.jpg
Անրի Ֆիլիպ Պետենի հանդիպումը Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի հետ, Փարիզ, 1940 թվականի հոկտեմբեր Ֆրանսիական ոստիկանությունը գրանցում է նոր բանտարկյալների անունները Դաշնակիցների կողմից Ֆրանսիայի ազատագրումից հետո

Ակնառու էր դարձել այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում Ֆրանսիայի քաղաքական ուժերը պառակտվել էին։ Ֆրանսիայի օկուպացիոն կառավարության ղեկավար Անրի Ֆիլիպ Պետենին աջակցում էր պետական բյուրոկրատիայի և ձեռնարկատերների զգալի մասը, իսկ պրոլետարական խավի ներկայացուցիչները վիշիստների ագրարային քաղաքականության կողմնակիցներն էին։ Դաշնակից ուժերի կողմից Ֆրանսիայի լիակատար ազատագրումից հետո երկրում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ և գնդակահարություններ։ Շուրջ 200 հազար ֆրանսիացիներ ձերբակալվեցին, իսկ Ֆրանսիայի գերմանամետ դիկտատոր Անրի Պետերը դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1945 թվականի սկզբներին ակնառու դարձավ, որ Գերմանիայի պարտությանը մնացել են հաշված օրեր։ Այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ-ի առաջնորդները հանդիպեցին Ղրիմի Յալթա քաղաքում և որոշեցին նույն տեմպերով շարունակել պայքարը և հասնել Գերմանիայի զինաթափման։ Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները՝ դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները, իսկ խորհրդային զորքերն ընդհուպ մոտեցան Բեռլինին: 1945 թվականի ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը, որտեղ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Մայիսի 8-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Ֆրանսիան վերստին պատերազմից դուրս եկավ, որպես հաղթած պետություն։

Ֆրանսիայի ետպատերազմյան առաջին կառավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում՝ Շառլ դը Գոլը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Շառլ դը Գոլը Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչներից է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չհամաձայնվեց Ֆրանսիայի պարտության հետ, հեռացավ Լոնդոն և կազմակերպեց «Ազատ Ֆրանսիա» դիմադրության շարժումը։ Ֆրանսիայի անձնատուր լինելուց հետո ասել է․ «Ֆրանսիան տանուլ տվեց ճակատը, բայց ոչ պատերազմը»

Երկրորդ համաշխարհային պատերազմը բարենպաստ պայմաններ ստեղծեց Ֆրանսիայում կոմունիստների և սոցիալիստների շարժման ծաղկման համար։ Դա հիմնականում պայմանավորված էր նաև նրանով, որ կոմունիստական կուսակցությունը մեծ ժողովրդականություն էր վայելում այս երկրում։ Ազատ երկրի գլխավոր երաշխիքը սահմանադրությունն է և այդ իսկ պատճառով նոր ձևավորված կառավարությունը գլխավոր առաջնահերթություն համարեց օրենքների ժողովածուի ընդունումը։ Ձգտելով թույլ չտալ, որպեսզի նոր սահմանադրական հասարակարգի ստեղծումը անցնի կուսակցությունների վերահսկողության տակ՝ Շառլը որոշում է այն ուղղել դեպի ժողովրդին։ Այդ նպատակակետին հասնելու առաջին քայլը եղավ այն, որ հետպատերազմյան առաջին համաֆրանսիական ընտրությունների նախօրեին երկրում անցկացվեց հանրաքվե։ 1945 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում գերիշխող հիմնական քաղաքական ուժերի միջև հաստատվեց անկայուն փողզիջումային մթնոլորտ, որի արդյունքում մեկ ամիս անց Շառլ դը Գոլը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ձախակողմյան ընդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ 1946 թվականի ապրիլին ներկայացվեց նոր սահմանադրության նախագիծ, որը նախատեսում էր ստեղծել միապալատ խորհրդարան և սահմանափակ իրավունքներ ունեցող նախագահական համակարգ։ 1946 թվականի ապրիլի 19-ին սահմանադիր ժողովը հաստատեց այն և դուրս բերեց համազգային հանրաքվեի։ Սակայն ֆրանսիացիների կեսից ավելին դեմ էին նման վարչակարգին, որի պատճառով այն չընդունվեց։ Բայե քաղաքի ազատագրմանը նվիրված տոնակատարության ժամանակ Շառլ դը Գոլը ներկայացրեց իր սահմանադրական նախագիծը, որն էլ ֆրանսիացիների մեծ մասի աջակցությամբ 1946 թվականի հոկտեմբերին օրենքի ուժ ստացավ։ Դեկտեմբերի 24-ին ընդունվեց Չորրորդ Հանրապետության սահմանադրությունը, որը Ֆրանսիան հռչակում էր ժողովրդավարական, հասարակական և սոցիալական պետություն՝ միասնության և անբաժանելիության սկզբունքով։ Ֆրանսիայի միապալատ խորհրդարանի հետ համատեղ, որպես համակարգող մարմիններ ստեղծվեցին Ֆրանսիական միության ժողովը և տնտեսական խորհուրդը։

Չորրորդ Հանրապետության առաջին նախագահ ընտրվեց սոցիալիստ Վենսան Օրիոլը, վերին պալատի նախագահ ընտրվեց Շամպետ դը Ռիբը, իսկ արմատական Էդուարդ Էրիոն գլխավորեց Ազգային ասամբլեան։ Կառավարությունը գլխավորեց սոցիալիստ Պոլ Ռամադյեն։ 1947 թվականին Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց Ֆրանսիական Ժողովրդի Միությունը, որը ձգտում էր ստեղծել կազմակերպված դեմոկրատիայի համակարգ։ 1947 թվականին ներքին և արտաքին ուժերի ճնշման տակ կոմունիստները դուրս եկան կառավարությունից։ 1947-1948 թվականների գերմանական ճգնաժամը նպաստեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջպետական կապերի ամրապնդմանը։ Շուտով Ֆրանսիան միացավ Մարշալյան պլանին, իսկ հակակոմունիստական նոր կառավարությունը 1949 թվականին վավերացրեց մի համաձայնագիր, որով Ֆրանսիան դառնում էր Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Նույն թվականին Ֆրանսիան ստորագրեց Փարիզի համաձայնագիրը՝ համաձայն որի, փանդվում էր Բեռլինի պատը և գերմանական պետությունը վերամիավորվում էր։ Փարիզի պայմանագրի վավերացումը ի չիք դարձրեց 1944 թվականի խորհրդա-ֆրանսիական պայմանագիրը։ Կարճ ժամանակահատվածում Ֆրանսիան դարձավ Միացյալ Նահանգների գլխավոր ռազմահենադաշտը Եվրոպայում։ Որպես ապացույց հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ի ռազմական և տրանսպորտային ինֆրաստրուկտուրայի զգալի մասը տեղակայված էր Ֆրանսիայում։ Ֆրանսիայում (Ֆոնտեբլո) էր գտնվում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբ-կայանը։ Դրանից հետո Ֆրանսիան ակտիվորեն մասնակցել է Եվրոպայի տարբեր մասերի պետությունների միասնական ինտեգրմանը։ 1950-ականներին Ֆրանսիան ապրեց տնտեսական ճգնաժամ, սակայն դա չխանգարեց, որպեսզի այս երկիրը կառուցողական ներդրում ունենա միասնական Եվրոպայի ստեղծման գործում։

Քաղաքական զարգացումները համաշխարհային պատերազմներից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիայում ստեղծված անկայուն քաղաքական համակարգը լայնամասշտապ ապստամբությունների առիթ դարձավ գաղութային տարածքներում։ 1945 թվականին տեղի ունեցավ հերթական անհնազանդությունը Ալժիրում։ Տեղի արաբները պայքարում էին հանուն անկախ պետականության, սակայն նրանց բաղձալի երազանքը չիրականացավ, քանի որ ֆրանսիայի գաղութային դիվիզան արյան մեջ խեղդեց ապստամբությունը։ Ալժիրում տեղի ունեցածի օրինակով հակաֆրանսիական գործողություններ տեղի ունեցան նաև Մագելանի նեղուցով Աֆրիկայից բաժանվող հարավային Մադագասկար կղզում։ Պատճառը մադագասկարյան անկախ պետական միավորման՝ Իմերինայի թագավորության ստեղծումն էր։

1954 թվականին Շվեյցարիայում Ժնևի խորհրդակցության որոշմամբ վերջ դրվեց Ֆրանսիայի գաղութային պատերազմին Վիետնամում։ Նույն տարին Ֆրանսիայի կառավարող շրջանները գաղութային պատերազմ սկսեցին Ալժիրում։ Այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի կառավարությունը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և կապիտալիստական մի շարք այլ երկրների կառավարությունների հետ «Սառը պատերազմ» սանձազերծեց ԽՍՀՄ-ի և նրա դաշնակից սոցիալիստական երկրների դեմ։1956 թվականին Ֆրանսիա մասնակցեց Անգլո-ֆրանս-իսրայելական ագրեսիային Եգիպտոսի դեմ։ Ալժիրում ստեղծված փակուղին, Սուեզի արկածախնդրության ձախողումը, ֆինանսական դժվարությունները հանգեցրին Չորրորդ հանրապետության ճգնաժամին։ 1958 թվականին նորից իշխանության գլուխ անցավ Շառլ դը Գոլը (դեկտեմբերից՝ նախագահ), ընդունվեց Հինգերորդ հանրապետության սահմանադրությունը, որը մեծ լիազորություններ տվեց նախագահին։ 1960-ական թվականներին, իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայման պայմաններում, Ֆրանսիայի աֆրիկյան գաղութների մեծ մասը անկախություն ձեռք բերեց։ 1959 թվականին ֆրանսիական կառառավարությունը ընդունեց Ալժիրի ինքնորոշման իրավունքը։ Դա հանգեցրեց ծայրահեղ գաղութատիրական ուժերի խռովությանը Ալժիրում (1960 թվականի հունվար), որը ճնշեցին կառավարությանը հավատարիմ զորքերը։ 1962 թվականի Էվիանի համաձայնագրերով Ֆրանսիա փաստորեն ճանաչեց Ալժիրի անկախությունը։

1960-ական թվականների կեսին աշխարհում ստեղծված ուժերի նոր հարաբերակցության սթափ գնահատումը, միջիմպերիալիստական հակասությունների սրումը էական տեղաշարժեր առաջացրին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության մեջ։ Ֆրանսիա արտահայտվեց ԳՖՀ-ի մասնակցությամբ բազմակողմ «միջուկային ուժերի» ստեղծման դեմ, 1966 թվականին դուրս եկավ ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունից և վերացրեց իր տարածքում եղած ամերիկյան բազաները, դատապարտեց ԱՄՆ-ի ագրեսիան Վիետնամում, 1967 թվականին՝ Իսրայելի ագրեսիան արաբական երկրների դեմ։ Միաժամանակ բարելավվեցին Ֆրանսիայի հարաբերությունները սոցիալիստական համագործակցության երկրների հետ (1966 թվականին Շառլ դը Գոլի ԽՍՀՄ կատարած այցելությանը հաջորդեցին խորհրդա-ֆրանսիական քաղաքական մերձեցում, տնտեսական գիտատեխնիկական մշակութային համագործակցության աշխուժացում են)։ 1980-ական թվականների սկզբին Ֆրանսիայում սկսված տնտեսական ճգնաժամը, աճող գործազրկությունը և դասակարգային հակասությունների սրումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին ձախ ուժերի (կոմունիստներ, սոցիալիստներ և այլն) հաղթանակի համար։

Ֆրանսիացի զինվորը արաբ ռազմագերիների մոտ

1981 թվականին նախագահ դարձավ Ֆրանսիա Միտերանը (սոցիալիստ), Մորուայի կառավարության մեջ մտան (մինչև 1984 թվականի հունիսը) 4 կոմունիստ մինիստրներ, ազգայնացվեցին մի շարք մասնավոր բանկեր, արդիական որոշ ընկերություններ, բարձրացվեցին նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, նպաստները, ստեղծվեցին նոր աշխատատեղեր։ 1984 թվականի հունիսին կայացած եվրոպական պառլամենտի ընտրություններում սոցիալիստները ստացան ընդամենը ձայների 20,8%։ Մորուայի կառավարությունը հրաժարական տվեց, վարչապետ նշանակվեց Լորան Ֆաբիուսը (սոցիալիստ)։ ՖԿԿ որոշեց չմասնակցել նրա կառավարությանը՝ վճռականորեն սահմանազատվելով սոցիալիստների «խիստ տնտեսման» և նրա հակաբանվորական կուրսից։ 1986 թվականի մարտի պառլամենտական ընտրություններում սոցիալիստները կորցրին Ազգային ժողովում ունեցած բացարձակ մեծամասնությունը, աջ օպոզիցիան (Հանրապետությանը աջակցող միավորում, Հանուն ֆրանսիական դեմոկրատիայի միասնության) շահեց 289 տեղ։ Վարչապետ դարձավ աջերի ներկայացուցիչ Ժ. Շիրակը։ Ֆրանսիա փոխշահավետ կապեր ու շփումներ է զարգացնում սոցիալիստ, երկրների հետ։ 1960-70-ական թվականներին Ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքվեցին մի շարք հիմնարար փաստա- թղթեր, որոնցից՝ ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև համագործակցության և բարեկամության հետագա զարգացման մասին դեկլարացիան (1975), ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև տնտեսական, արդիական և տեխնոլոգիական համագործակցության երկարաժամկետ (1980-1990) ծրագիրը (1979) և այլն։ Պաշտպանելով հասարակական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքը, ֆրանսիական կառավարությունը միաժամանակ սերտացնում է կապերը ՆԱՏՕ-ի հետ, տուրք է տալիս սպառազինությունների մրցավազքին, հավանություն տալիս ամերիկյան միջուկային հրթիռների տեղադրմանը Արևմտյան Եվրոպայում։ Ֆրանսիա 1945 թվականից ՄԱԿ-ի, 1957 թվականից՝ Եվրոպական տնտեսական համագործակցության անդամ է։

Ֆրանսուա Օլանդ և Էմանուել Մակրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միջին քարե դարի աշխատանքային գործիքներ՝ Սմիթսոնյան ինստիտուտ, ամերիկյան գիտահետազոտական և մշակութային խոշոր կենտրոն»։ humanorigins.si.edu (անգլերեն)։ Վերցված է 2017-01-24 
  2. «Քարեդարյան արվեստը Գալիայում: Գալիան՝ հնագույն մարդկանց քաղաքակրթությունների կենտրոն» 
  3. «Ժամանակակից մարդկանց էվոլյուցիան՝  Վաղ մարդկային քաղաքակրթությունները Եվրոպայում»։ anthro.palomar.edu։ Վերցված է 2017-01-24 
  4. «OLogy»։ www.amnh.org։ Վերցված է 2017-01-24 
  5. «Եվրոպացիների բնակչության դինամիկ փոփոխությունները վերջին սառցե դարաշրջանի ավարտից հետո»։ www.mpg.de։ Վերցված է 2017-01-24 
  6. «Կելտերի պատմություն»։ Live Science։ Վերցված է 2017-01-24 
  7. «Հունական գաղութացում»։ Ancient History Encyclopedia։ Վերցված է 2017-01-24 
  8. «Հին հույները հարավային Ֆրանսիայում և Մարսելում»։ HistoryDisclosure.com (en-US)։ 2015-11-23։ Վերցված է 2017-01-24 
  9. «Հունական գաղութացում»։ earlyworldhistory.blogspot.am։ Վերցված է 2017-01-24 
  10. nationsonline.org klaus kästle -։ «Ֆրանսիայի քաղաքներ»։ www.nationsonline.org (en-us)։ Վերցված է 2017-01-24 
  11. Tsatsou Marianna։ «Մարսելում հայտնաբերվել է հին հունական գերեզմանոց»։ Վերցված է 2017-01-24 
  12. «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի (1999)»։ kinogo.club (ru-RU)։ Վերցված է 2017-02-17 
  13. «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի՝ Հին աշխարհի պատմություն»։ gidonline.club (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-17 
  14. «Աստերիքսն ու Օբելիքսը // Պայքար ընդդեմ Հռոմեական կայսրության՝ Կեսարի»։ www.online-life.cc։ Վերցված է 2017-02-17 
  15. «Գալլիայի պատերազմի դեպքերն ու իրադարձությունները՝ Գալիայի ապստամբություն, իրադարձությունները մ.թ.ա. 58-51 թվականներին»։ www.historyofwar.org։ Վերցված է 2017-02-17 
  16. Դիո Կասիուս։ «Հուլիոս Կեսար՝ Ամբորիքսների պատմություն»։ www.livius.org։ Վերցված է 2017-02-17 
  17. Քրիստոնեական աշխարհի պատմություն՝ հին աշխարհ։ «Քրիստոնեության տարածումն ու քարոզումը Գալլիայում»։ history-world.org։ Վերցված է 2017-02-17 
  18. «Քրիստոնեության պատմությունը Ֆրանսիայում»։ www.cai.org (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  19. Դամ, Ռայմոնդ վան (1985-01-01) (անգլերեն). Քրիստոնեության տարածումը 4-րդ դարի Գալիայում և Իսպանիայում. Կալիֆոռնիայի համալսարանի հրատարակչություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ. ISBN 9780520051621. https://books.google.am/books?id=KPNDoifwp7EC&pg=PA57&lpg=PA57&dq=christianity+in+gaul&source=bl&ots=KGtMakLAoU&sig=uzs7-qT5BTfo46NmawT2ltaobI4&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjipZm2_pfSAhUMb5oKHbZiCA84ChDoAQgnMAY#v=onepage&q=christianity%20in%20gaul&f=false. 
  20. «Գալլերի ներխուժումն Իտալիա, մ.թ.ա. 390»։ Հնագույն պատմության հանրագիտարան։ Վերցված է 2017-02-17 
  21. Գալերը մարտի դաշտում։ «Մեծ թալանչություն Հռոմում, մ.թ.ա. 390 թվական»։ www.historyofwar.org։ Վերցված է 2017-02-17 
  22. Թալանչություն Հռոմում։ «Գալլա-իտալական մարտերը Ապենինյան թերակղզում»։ www.unrv.com։ Վերցված է 2017-02-17 
  23. «Ալլիայի ճակատամարտը, հուլիսի 18, մ.թ.ա. 390»։ www.historyofwar.org։ Վերցված է 2017-02-17 
  24. «Հաննիբալ Բարկա՝ Հին պատմություն»։ HISTORY.com։ Վերցված է 2017-02-17 
  25. Պատմություն Հռոմեաց աշխարհի։ «Հին Հռոմի պատմության ամենամութ օրերը. Կաննեի ճակատամարտ»։ HISTORY.com։ Վերցված է 2017-02-17 
  26. «Տաս փաստեր, որոնք անհրաժեշտ է իմանալ Կաննեի ճակատամարտի վերաբերյալ»։ Realm of History։ 2016-06-07։ Վերցված է 2017-02-17 
  27. «Զամմայի ճակատամարտ»։ www.roman-empire.net։ Վերցված է 2017-02-17 
  28. «Զամայի ճակատամարտ // Հռոմեա-կարթագենական հակասական պատմություն»։ Բրիտանիկա հանրագիտարան (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  29. «Օգոստոս Օկտավիանոս»։ www.roman-empire.net։ Վերցված է 2017-02-17 
  30. «Լիոն քաղաքի պատմություն // Լուգունումը՝ Գալիայի մայրաքաղաք»։ Վերցված է 2017-02-17 
  31. «Լիոնի պատմություն՝ Գալլաֆրանսիական ժամանակաշրջան»։ French Moments (en-US)։ 2013-08-05։ Վերցված է 2017-02-17 
  32. «Գալլերեն լեզվի արմատները // լատիներենը, որպես Եվրոպայի հնագույն քաղաքակրթությունների լեզու»։ www.orbilat.com։ Վերցված է 2017-02-17 
  33. «Ֆրանսերեն լեզու. Ֆրանսերենի պատմություն»։ www.infoplease.com։ Վերցված է 2017-02-17 
  34. «Սինկրետիզմ»։ Հոգեբանություն և հոգեբուժություն (ռուսերեն)։ 2016-05-14։ Վերցված է 2017-02-17 
  35. «Գալիական կայսրություն»։ www.roman-empire.net։ Վերցված է 2017-02-17 
  36. «Գալիայի կայսրություն՝ Գալիան մ.թ.ա. 3-րդ դարում // ֆրանսիացի էթնոսի պատմություն»։ historum.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  37. Universalis‎ Encyclopædia։ «Մարկուս Կասիանուս Լատինուս Պոստամուս՝ Գալիայի անկախ կայսրության առաջին ղեկավարը»։ Encyclopædia Universalis (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-02-17 
  38. «Մարկուս Պոստամուսի կառավարումը Գալիայում»։ www.rheinische-geschichte.lvr.de։ Վերցված է 2017-02-17 
  39. «Ավրելիանոս Լուցիոս Դոմիցիոսի կառավարումը Հռոմում»։ www.roman-empire.net։ Վերցված է 2017-02-17 
  40. LLC Revolvy,։ «Շալոնի ճակատամարտի սկիզբն ու ավարտը (274), Revolvy.com»։ www.revolvy.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  41. «Շալոնի ճակատամարտն ու Գալիայի կայսրության անկումը 274-228 թվականներին»։ warhammer.org.uk (en-gb)։ Վերցված է 2017-02-17 
  42. «313 թվականի Միլանի էդիկտը»։ Քրիստոնեության պատմություն // Սովորել քրիստոնեության և եկեղեցու պատմությունը (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  43. «Միլանի հրովարտակ՝ Հռոմեական պատմություն»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  44. «Համաշխարհային քրիստոնեական պատմություն»։ sourcebooks.fordham.edu։ Վերցված է 2017-02-17 
  45. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/535 — Վիքիդարան»։ hy.wikisource.org (Հայերեն)։ Վերցված է 2017-02-17 
  46. Գ. Հարությունյան, Ա. Նազարյան (2014). Համաշխարհային պատմություն, միջին դարեր. Երևան, «Զանգակ–97» ՍՊԸ. ISBN 978–9939–68. 
  47. «Արդյո՞ք հոները երբևիցե ապրել են Չինաստանում՝ Կենտրոնական Ասիայում»։ www.quora.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  48. «Հռոմեական կայսրությունը մեր թվականության 117 թվականին՝ իր տարածքային մեծության բարձրակետում»։ Ancient History Encyclopedia։ Վերցված է 2017-02-17 
  49. «Հին Հռոմի բաժանումը երկու հատվածի»։ Պատմագիտական կայք (en-GB)։ Վերցված է 2017-02-17 
  50. «Դիոկղետիանոս կայսր՝ կյանքն ու գործունեությունը Հռոմեական կայսրությունում»։ Հինաշխարհյան պատմության հանրագիտարան։ Վերցված է 2017-02-17 
  51. Lightfoot Author: Christopher։ «Հռոմեական կայսրությունը մ.թ.ա. 27-ից մինչև մեր թվականության 393 թվականը»։ The Met’s Heilbrunn Timeline of Art History։ Վերցված է 2017-02-17 
  52. «Հռոմուլոս Օգոստուլոսն ընդդեմ Օդոակրի»։ New Historian (en-US)։ 2015-09-03։ Վերցված է 2017-02-17 
  53. Հռոմուլոս Օգոստուլոս։ «Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրը»։ www.roman-empire.net։ Վերցված է 2017-02-17 
  54. «Աֆանասիոս Սիագրուս՝ Գալիայի հռոմեական ժամանակաշրջան»։ Բրիտանիկա հանրագիտարան (անգլերեն)։ Վերցված է 2017-02-17 
  55. «Օդոակրը դա... Ո՞վ է Օդոակրը»։ Հանրագիտարան և բառարան (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-17 
  56. «Օդոակր՝ գոթական ցեղերի առաջնորդ»։ www.hrono.ru։ Վերցված է 2017-02-17 
  57. «Օդոակր — Կիրիլի և Մեթոդիոսի մեգա հանրագիտարան — հոդված»։ Կիրիլի և Մեթոդիոսի հանրագիտարան։ Վերցված է 2017-02-17 
  58. «Աշխարհի նշանավոր ղեկավարներ // Օդոակր, Իտալիայի թագավոր, Բյուզանդական կայսրության գլխավոր հակառակորդը»։ www.allmonarchs.net։ Վերցված է 2017-02-17 
  59. «Արևմտյան Հռոմեական կայսրության մայրամուտը»։ Հին շրջանի պատմության հանրագիտարան։ Վերցված է 2017-02-20 
  60. «Բարբարոսները Հռոմում»։ Պատմություն։ 2013-08-13։ Վերցված է 2017-02-20 
  61. «Հռոմ»։ Ընդլայնված ժամանակացույց (անգլերեն)։ Վերցված է 2017-02-20 
  62. 62,0 62,1 62,2 «Ֆրանկական թագավորությունը»։ www.tacitus.nu։ Վերցված է 2017-02-20 
  63. Ֆրանսիայի պատմության միջնադարյան ժամանակաշրջան (21.02.2017)։ «Ֆրանկիայի պատմություն» 
  64. «Հռոմի կայսերական բանակի վերջին ճակատամարտերը»։ Վերցված է 2017-02-20 
  65. «Գալլերի ստեղծած պետությունից մինչև Սուասոնի դաշտ»։ www.historyfiles.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2017-02-20 
  66. 66,0 66,1 66,2 66,3 66,4 66,5 «Խլոդվիգ I–ի մկրտությունը. կաթոլիկության ընդունման 1 500–ամյակը Ֆրանսիայում — Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ»։ wol.jw.org (Հայերեն)։ Վերցված է 2017-02-20 
  67. «Սալիական դատաստանագիրք՝ եվրոպական իրավունք»։ Բրիտանիկա հանրագիտարան (անգլերեն)։ Վերցված է 2017-02-20 
  68. «Սալիական օրենսդրություն»։ Duhaime.org՝ սովորել իրավունք (ամերիկյան անգլերեն)։ Վերցված է 2017-02-20 
  69. «Մերովինգներ. Ֆրանկական արքաներ և թագուհիներ – Հին շրջանի պատմություն»։ Ancient History et cetera (անգլերեն)։ 2013-06-09։ Վերցված է 2017-02-20 
  70. «Քլոդվիգ I – կենսագրություն - ռուսական պատմագիտական գրադարան»։ rushist.com (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-20 
  71. Համաշխարհային պատմություն։ «Քլոդիվ Ա, ֆրանկների թագավոր»։ www.world-history.ru։ Վերցված է 2017-02-20 
  72. «ՔԼՈԴՎԻԳ I // Մոլորակի շուրջը հանրագիտարան»։ www.krugosvet.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-20 
  73. «Մերովինգների թագավորական դինաստիա - Crystalinks»։ www.crystalinks.com։ Վերցված է 2017-02-20 
  74. (անգլերեն) Հյուսիսային Եվրոպա՝ պատմական վայրերի միջազգային բառարան // Աախեն. Routledge. 2013-10-28. ISBN 9781136639449. https://books.google.am/books?id=yfPYAQAAQBAJ&pg=PA1&lpg=PA1&dq=aachen+capital+o+franks&source=bl&ots=2bgMkUb9Yq&sig=4NiaCsmOZbHH46VRncjKrq2wanA&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjm8cna25_SAhXMvRQKHYBZC0QQ6AEIWjAI#v=onepage&q=aachen%20capital%20o%20franks&f=false. 
  75. «Մուսուլմանական Իսպանիա (VIII – XV դդ)»։ www.runivers.ru։ Վերցված է 2017-02-20 
  76. «Շառլ Մարտել՝ ո՞վ... Ո՞վ է Շառլ Մարտելը»։ Բառարան և հանրագիտարան (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-21 
  77. «732 թվականի Պուատիեի ճակատամարտը»։ Ռազմական կրթություն (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-21 
  78. «Պուատիեի ճակատամարտ (732 թ.)` Կառլոս Մարտելի հաղթանակն արաբների նկատմամբ // Ֆրանս-անգլիական տարածքային վեճերը VIII–XIV դդ-ին»։ licey.net։ Վերցված է 2017-02-21 
  79. «Աշխարհի բոլոր միապետները»։ www.allmonarchs.net։ Վերցված է 2017-02-21 
  80. «Պիպին Կարճահասակի կյանքն ու գործունեությունը // Համաշխարհային պատմություն»։ www.hrono.ru։ Վերցված է 2017-02-21 
  81. 81,0 81,1 «Պիպին Կարճահասակ թագավոր, Կարոլինգների առաջին թագավորը – Պատմություն»։ geschichte-wissen.de (գերմաներեն)։ Վերցված է 2017-02-21 
  82. 82,0 82,1 «Պիպին Կարճահասակ — Ցիկլոպեդիա»։ cyclowiki.org (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-21 
  83. «Կառլոս Մեծ — Ցիկլոպեդիա»։ cyclowiki.org (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-21 
  84. 84,0 84,1 «Կառլոս Մեծ՝ ֆրանկների և լանգոբարդների արքա, կայսեր 800 թվականից // Համաշխարհային պատմության քառուղիներում»։ rulers.narod.ru։ Վերցված է 2017-02-21 
  85. «Կառլոս Մեծն ու սլավոնները»։ library.ua (ուկրաիներեն)։ Վերցված է 2017-02-21 
  86. «Կառլոս I Մեծ՝ Ֆրանսիայի մայորդոմ»։ www.hrono.info։ Վերցված է 2017-02-21 
  87. «Գրանադայի պատմություն - Գրանադայի անցյալը, Արաբական թագավորությունն ու քրիստոնեական արշավանքները»։ www.lovegranada.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-21 
  88. «Շառլ Մեծ»։ Կարոլինգների տոհմածառ (անգլերեն)։ Վերցված է 2017-02-27 
  89. «Կառլոս կա Շառլ Մեծի կենսագրությունը՝ կյանքը, մանկությունը, ծնողները, կրթությունն ու մահը»։ www.notablebiographies.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-27 
  90. «Լյուդովիկոս I Բարեպաշտ»։ Լյուդովիկոս I Բարեպաշտ (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-27 
  91. Admin Administrator։ «Լյուդովիկոս I Բարեպաշտի մասին // Religions.am»։ www.religions.am։ Վերցված է 2017-02-27 
  92. 92,0 92,1 «Աշխարհի բոլոր կառավարիչները. Ղեկավարներ/ Լյուդովիկոս-Լուի Բարեպաշտ, արևմուտքի կայսր, Աքվիտանիայի և Բավարիայի թագավոր, ֆրանկների կայսր»։ www.allmonarchs.net։ Վերցված է 2017-02-27 
  93. 93,0 93,1 «Կառլոս Մեծի ժառանգությունը»։ diletant.media (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-27 
  94. «Վերդենի դաշնագրի կնքման պատճառները»։ www-co.narod.ru։ Վերցված է 2017-02-27 
  95. 95,0 95,1 95,2 «Վերդենի համաձայնագիր — Կիրիլի և Մեթոդիոսի մեգահանրագիտարան — հոդված»։ Энциклопедия Кирилла и Мефодия։ Վերցված է 2017-02-27 
  96. «Հուգո Կապետ՝ Նոր աշխարհ հանրագիտարան»։ www.newworldencyclopedia.org (անգլերեն)։ Վերցված է 2017-06-23 
  97. 97,0 97,1 «Հուգո Կապետ՝ Ֆրանսիայի թագավոր»։ fabpedigree.com։ Վերցված է 2017-06-23 
  98. «Արդյոք երբևէ Փարիզը ենթարկվե՞լ է վիկինգների արշավանքներին»։ www.quora.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-23 
  99. Յուլիա Դժակ (2016-05-13)։ «Փարիզի պաշարումը վիկինգների կողմից»։ Առցանց պատերազմների պատմություն (անգլերեն)։ Վերցված է 2017-06-23 
  100. «Ֆրանսիայի ասպատակումը վիկինգների կողմից»։ Շանելի պատմություն (անգլերեն)։ 2016-06-20։ Վերցված է 2017-06-23 
  101. Duckett, Eleanor Shipley (1988) (անգլերեն). Carolingian Portraits: A Study in the Ninth Century. University of Michigan Press. ISBN 0472061577. https://books.google.am/books?id=pQkkYygCpbUC&printsec=frontcover&redir_esc=y#v=onepage&q&f=false. 
  102. Քաղվածքներ «Օռլեանի կույս» Ժաննա դ'Արկից
  103. «Ֆրանց ֆոն Մերցի բարոն – Բրիտանական առցանց հանրագիտարան»։ britannica.com։ Վերցված է 2008 թ․ մայիսի 22 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png