Իրանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանի պատմություն, համաշխարհային քաղաքակրթության պատմության մի մասը։ Իրանը հնագույն կենտրոններից է։ Արդեն մ.թ.ա. 4-3 հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի ոչ պաշտոնական պատմության մեջ, պահպանված  բազմաթիվ հուշարձանների և հիշատակությունների համաձայն՝ Իրանը մի քանի հազար տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, քաղաքակրթություն, որի արմատները խորանում են մ.թ.ա․ հազարամյակների խորքերը, և դեռ այն ժամանակ Իրանը ժամանակի հարուստ մշակույթ և փայլուն, բայց երբեմն ոչ լիարժեք ու ողջ շքեղությամբ ճանաչված ու հայտնի, բայց մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր էր[1]։

Դարբանդ քանրանձավ Գիլանում

Գրեթե մեկուկես դար է, ինչ Իրանը հստակ դասակարգված և պաշտոնապես հաստատված պատմական ժամանակաշրջանների բաժանում ունի, որն ընդգրկում է հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերի պատմությունը․ ժամանակաշրջաններ, որոնք սկիզբ են առնում Իլամական, Մարական, Աքեմենյան դինաստիաների և կայսրությունների թվագրումով, և շարունակելով իսլամից հետո ներկայացնել մեծ ու փոքր դինաստիաների և կայսրությունների պատմական ժամանակաշրջանը՝ հասնում են մինչև մեր օրերն ու ընդգրկում Իրանի նորագույն պատմությունը։

Իրանի տարածքում բնակվող ցեղերը զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Մ.թ.ա. 3 հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաքական պետություններ, այնուհետև առաջացել է Էլամ պետությունը։ Մ.թ.ա. 2 հազարամյակում Իրանի ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիներ անունից է հավանաբար աոաջացել «Իրան» անվանումը[2]։

Իրանի պատմության վաղեմությունը փաստող բազում փաստարկներով հանդերձ, Իրանի պաշտոնական պատմությանը 2500 տարվա վաղեմություն է վերագրվում, և պաշտոնական աղբյուրներում պատմության սկիզբը համարվում է Աքեմենյան թագավորության ժամանակաշրջանը, որից առաջ հիշատակվում են միայն Իլամի ու Մարական դինաստիաներն ու կայսրությունները, այն էլ զուտ որպես Աքեմենյան կայսրության ձևավորման և նրանց մուտքն Իրանի պաշտոնական պատմության մեջ ապահովելու համար նախաբան և հող պատրաստողներ[3]։

Ներկայիս Իրանի տարածքը մի միասնական աշխարհագրական միավորի մեծ մասն է կազմում, որը կոչվում է Իրանական բարձրավանդակ։ Այս աշխարհագրական միավորն իր բնության, կլիմայական ու կենսապայմանների բազմազանությամբ հանդերձ կարողացել է միայն իրեն բնորոշ աչքի ընկնող առանձնահատուկ մշակութային միասնականություն ձևավորել։ Անշուշտ, մարդկային քաղաքակրթությունը շատ հարցերում երախտապարտ է այս տարածքում երկար տարիներ ապրած մարդկանց հանճարին և ստեղծարար մտքին, որոնք, ապրելով այս կլիմայական բազմազանությամբ աչքի ընկնող տարածքում, զինվելով համբերատարությամբ տարածաշրջանում տիրող աշխարհագրական և բնակլիմայական համակարգի հետ փոխհարաբերակցվելիս, ժամանակի ընթացքում կարողացել են կերտել իրենց մշակութային պատմությունն ու քաղաքակրթությունը[4]։

Իրանի պատմական շրջանների դասակագային բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն շրջան (մ.թ.ա. 600-մ.թ. 652 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր թվարկությունից առաջ (քարե դարաշրջանն Իրանում)[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի պատմության հնագույն ժամանակաշրջանը ընդգրկում է Մարական պետության կազմավորումից մինչև Սասանյան իշխանության ավարտն ու արաբների հարձակումը Իրանի վրա, այսինքն՝ մ.թ.ա. 600-մ.թ. 652 թվականներն ընկած ժամանակահատվածը։

Նախքան Արիացի ցեղերի գաղթը դեպի Իրանական բարձրավանդակ, Իրանում ապրում էին տարբեր քաղաքակրթություն կրող ցեղեր։

Իրանի տարածքում բնակվող մարդու առաջին մշակութային վարքագիծը սկիզբ է առել Քարե դարի կամ պալեոլիթային շրջանում տարբեր քարե գործիքների շինարարությամբ (ինչպես գիտենք՝ Քարե դարը բաղկացած է երեք ՝ հնագույն, միջին և նոր ժամանակահատվածներից և ամենահինը ՝ Հին քարե դարն է)։ Այս ժամանակաշրջանին պատկանող հայտնաբերված հնավայրերն են Խորասանի, Սիստանի Լեդիզի, Հումյան Կուհդաշթի և Իլամի Հոլեյլան հովտի, Քերմանշահի որսորդների քարանձավի և Դո Աշքաֆթ քարանձավի տարածքում պեղված հնավայրերը[5]։

Այս ժամանակաշրջանում մարդիկ, բացի որսից և սնունդ հայթայթելուց, իրենց հայթայթած սննդի մի մասը կուտակում են՝ Հին քարե դարից և պալեոլիթական դարաշրջանից անցում կատարելով։ Նկատենք, որ մոտավորապես տասներկու հազար տարի առաջ Մերձավոր Արեւելքի բնակիչները, այդ թվում նաև իրանի բնակչությունը, Նոր քարե դարի մշակութային և քաղաքակրթական շրջան են թևակոխում։ Այս ժամանակաշրջանը ուղեկցվում է բույսերի և կենդանիների ընտելացման և գյուղերի վերջնական ձևավորման գործընթացի հետ, որ շարունակվում է մինչև մ.թ.ա. հինգերորդ հազարամյակը։ Նոր քարե դարի կամ նեոլիթի ժամանակաշրջանում մարդկությունը, զարկ տալով խեցեգործությանը, ստեղծելով ճարտարապետական տարածքներ, բարելավելով իր արդյունաբերական գիտելիքների ու աշխատանքների մակարդակը, մեկ այլ քայլ արեց սեփական առաջխաղացման ապահովման համար[6]:

Լոռեսթանի Խորամաբադի քանրանձավային պատկերագրություն (գրաֆիտի) նմուշ(մ.թ.ա. 8000թ,)

Ստորև ներկայացնում ենք Իրանի նեոլիթի ժամանակաշրջանի այն հնավայրերի անունները, որտեղից այս ժամանակաշրջանին պատկանող բազում հուշարձաններ են հայտնաբերվել. Քաշանում գտնվող Թեփե Սիալաք, Ատրեկ գետը Ղուչանում, Թեհրանի Չեշմե Ալի, Դամղան թաղամասի Թեփե Հիսսարը, Նահավանդի Թեփե Գիյան,  Ֆարսի  Թեփե Բակուն, Սարաբի վարչաշրջանը, Քանվագարի Գոդին Թեփեն, Քենմանշահի Գուրանը և Գանջ Դարեհը Սուսայում Խուզեստանում և այլուր[7]։

Իրանը և նրան շրջապատող ու Արեւմտյան Ասիայի երկրները, նեոլիթի ժամանակաշրջանից անցում կատարելով, թևակոխեցին մի ժամանակաշրջան, որի ամենացայտուն առանձնահատկություններն են մետաղագործությանը զարկ տալը, գյուղակյաց կյանքից աշխարհակյաց կյանքի անցումը, պատկերագրությունների և նշանագրերի կիրառումը, այս շրջանում ընդլայնվեց նաև  առևտուրն ու ճարտարապետությունը, լայն կիրառում գտան պատմությունը, գրականությունն ու արվեստը։ Մետաղաձուլական հնագույն քաղաքների և Արիսմանի մետաղական ձեռքբերումները, ներկված կերամիկայի և կրոնական իրերի արտադրությունը համաշխարհային մարդկային հասարակության մտավոր և արդյունաբերական զարգացման և ընդլայնման գործում Իրանի գործած մեծ դերի լավագույն ապացույցն է։ Զարգացման այս գործնըթացը, հետագայում ևս Երկաթե դարաշրջանի մեկնարկով և Իրանական բարձրավանդակ արիական ցեղախմբերի մուտքով, շարունակեց իր հաղթական ընթացքը։ Այս դարաշրջանում քաշաքաշինության բնագավառում նորարական և աննախադեպ մեծ թափով սկսեց կիրառվել երկաթը։ Այս ժամանակաշրջանի փառահեղ հիշատակություններից են Զիգուարթ Չողազանբիլի (մ.թ.ա. 1250 թվական), Պապաջանուի տաճարի հիշատակությունները։

Բրոնզե դրոշ՝ գտնվել է Իրանի Քերմանի մոտակայքից(մ.թ.ա.3000թ.)

Ուսումնասիրողներից շատերն էլ, հիմնվելով վերոնշյալ արձանագրության հաղորդած փաստերի վրա, հանգել են այն եզրակացության, որ ամենայն հավանականությամբ, մարերն ու ֆարսերը սկզբնական շրջանում բնակվել են Իրանի հյուսիս-արևմուտքում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով գնացել են դեպի երկրի հարավային կողմերը  և,ի վերջո, մարերը հաստատվել են ժամանակակից Համեդան, իսկ ֆարսերը՝ այսօրվա Ֆարս նահանգում[8]։

Արիացիների մուտքը Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիացիները սեզոնային սառցակալման և սննդամթերքի պակասի պատճառով Իրանական բարձրավանդակի հյուսիսից և Կասպից ծովի երկու կողմերից գաղթեցին մի երկիր, որը հետագայում նրանց անունով անվանվեց Իրան։ Այս ցեղերից մի խումբ՝ պարթևներ անունով, բնակություն հաստատեցին Իրանի հյուսիսարևելյան՝ այսօրվա Խորասանի և Գորգանի տարածքում, նրանց մեկ այլ խումբ էլ, որոնք իրենց մարեր և ֆարսեր(Փարս) էին կոչում, շարժվեցին դեպի հարավարևմտյան շրջաններ։ Իրաքի ասորիները մ.թ.ա. 9-րդ դարի կեսերին, իրենց արձանագրություններում Փարսուվա երկիրը հիշատակում են որպես իրենց հարևան թշնամական երկիր[9]։

Ուսումնասիրողներից շատերն էլ, հիմնվելով վերոնշյալ արձանագրության հաղորդած փաստերի վրա, հանգել են այն եզրակացության, որ ամենայն հավանականությամբ, մարերն ու ֆարսերը սկզբնական շրջանում բնակվել են Իրանի հյուսիս-արևմուտքում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով գնացել են դեպի երկրի հարավային կողմերը  և,ի վերջո, մարերը հաստատվել են ժամանակակից Համեդան, իսկ ֆարսերը՝ այսօրվա Ֆարս նահանգում[10]։

Արիացիների Իրան գալու հետ միաժամանակ, տարբեր ցեղեր (ցեղեր, որոնց ինքնությունը մինչ այժմ հստակորեն դեռ հայտնի չէ) ևս Իրան եկան, և նրանցից յուրաքանչյուրը գրավեց մի փոքր տարածք։ Մանայիի և Ուրարտուի ցեղերը (Ուրարտուն հայերը համարում են իրենց հայրենիքը) այդ ժամանակաշրջանի այն սակավաթիվ ցեղերից են, որոնց ինքնությունը հայտնի է, և որոնք մ.թ.ա. առաջին հազրամյակի սկզբերին, Իրանի հյուսիսարևմտյան մասում ստեղծել էին անկախ պետություններ։

Անհայտ ցեղերի խմբեր էլ գոյություն ունեին Գիլանի Մարալիկում, Ատրպատականի Հասանալիում (հայկական աղբյուրներում այս նահանգը հիշատակվում է՝ որպես պատմական հայաստանի մի մաս, այսօր այն գտնվում է Իրանի կազմում, ինչն իրանցիներն անվանում են Իրանական Ադրբեջանի նահանգ, Քուրդիստանի Զիվիյեում և այլուր, որոնք մի կարճ ժամանակահատվածով բնակվեցին Իրանի հյուսիսարևելյան հատվածում[11]։

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին հին իրանական ցեղերը, մեծ ձեռքբերումներ գրանցելով երկաթի հանքահանման և հալեցման տեխնոլոգիաների յուրացման բնագավառում, ևս մեկ կարևոր քայլ արեցին իրենց առաջընթացի և զարգացման սրընթաց վերելքն ապահովելու գործում։ Ուստի՝ սկսած այս ժամանակվանից մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր Իրանական լեռնաշխարհի արևմուտքը զանազան ցեղերի զանգվածային տեղափոխումների և նոր ցեղերի ու մշակույթների ականատեսն եղավ։

Չնայած նրան, որ Իրան ներգաղթած վերոնշյալ ցեղերի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, Իրանի տարածքից ոսկյա և արծաթե շատ հազվագյուտ թանկարժեք իրերի և երկաթե ու բրոնզե զենքերի և գործիքների հայտնաբերումը լավագույն ապացույցն է առ այն, որ այս տարածաշրջանի ժողովրդի արվեստն ու մշակույթը, այդ ժամանակաշրջանի այլ ժողովուրդների համեմատ գտնվել է իր գագաթնակետին։ Այս գտածոները լավագույնս ի ցույց են դնում նաև այն, որ այս ժողովուրդը նաև բավականին հարստություն է ունեցել[12]։

Գիլանի Մարալիկի բլուրները այս ժամանակաշրջանի ամենահայտնի հնագիտական վայրերից են։ Այս բլուրների վերևում, որոնք Գիլանի Ռուդբարից 14 կիլոմետրի վրա են գտնվում, գտնվել են 50-ից ավել գերեզմաններ, իսկ դրանց բոլորի միջից էլ անխտիր այնպիսի յուրահատուկ ու արժեքավոր իրեր են հայտնաբերվել, ինչպիսիք են՝ մարդակերպ խեցե արձանիկներ, զեբուներ, ինչպես նաև՝ գեղեցիկ փորագիր զարդաքանդակներով, նախշերով և վարդաքանդակներով ձևավորված ոսկե և արծաթե գավաթներ։

Իրանի Գիլան նահանգի Թափե Մարալիկ հնավայրից գտնված ոսկե գավաթ Մ.թ.ա. առաջին հազարամյակի առաջին կես պահվում է Թեհրանի ազգային թանգարանում

Աքեմենյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթևական իշխանի բրոնզե արձան

Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանայում և Ելամում ապրող ժողովուրդները։ Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբին Իրանի հյուսիս-արևմուտքում առաջացել է Մարաստանը, որը մ.թ.ա. 616-605 թվականներին Բաբելոնի դաշնակցությամբ կործանեց Ասորեստանը, Ուրարտուն։ Ըստ Մովսես Խորենացու, Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց թագավոր Պարույր Սկայորդին։ Մ.թ.ա. 553 թվականին մարերի դեմ ապստամբել են պարսիկները, որոնց ղեկավարել է Կյուրոս Բ Մեծը՝ պարսկ. Աքեմենյան տոհմից։ Նա հաղթել է մարերին և հիմնել աքեմենյանների պետությունը (մ.թ.ա. 550-330

Իրանի տարածքային պատկերն Աքեմենյանների օրոք

Աքեմենյաններ էին կոչվում հնագույն Իրանի արքայական տոհմերից մեկը։ Այս տոհմի արքաները իրենց ծագումն ու արքայական դինաստիայի անունը կապում էին իրենց տոհմի նախահոր՝ Աքեմենի անվան հետ, ով ֆարսերի տոհմերից մեկի՝  Պասարգադ տոհմի ղեկավարն էր։ Ֆարսերն արիական ցեղատեսակին պատկանող ժողովուրդ էին, որոնք մոտ երեք հազար տարի առաջ մուտք են գործել իրանական բարձրավանդակի տարածք և մարերի հետ միաժամանակ տարածվել են Իրանի արևմտյան մասերում՝ հաստատվելով Քերմանշահի և Ուրմիա լճի շրջակայքում[13]։

Աքեմենյանները սկզբում Ֆարսի, իսկ հետագայում Անշանի(Անզան) տոհմական տեղիկ արքաներն էին, բայց Կյուրոս Մեծի կողմից մարական վերջին արքա Աստյագեսին (պարս.՝ ایشتوویگو)  պարտության մատնելուց հետո, ինչպես նաև Լիդիայի և Բաբելոնի գրավումով Աքեմենյան թագավորությունը մեծ արքայության վերածվեց։ Այդիսկ պատճառով՝ Կյուրոս Մեծին  Աքեմենյան կայսրության հիմնադիրն են համարում։ Իլամական պետության թուլացման և անկարողության հետ մեկտեղ Ֆարս արքայական տոհմի ազդեցությունը տարածվեց Խուզեստանով և իրանական բարձրավանդակի կենտրոնական հատավածներով մեկ[14]։

Աքեմենյան դինաստիայի արքաները 220 տարի իշխել են այս տարածքում։ Աքեմենյան արքայության տարածքներում նրանց իշխանության օրոք  զարկ է տրվել գյուղատնտեսության ընդլայնմանը, առևտրի զարգացման ապահովմանն ու անգամ գիտական և աշխարհագրական հետազոտությունների խրախուսմանը։

Պատմական քաղաքակրթության և մշակույթի զարգացվածության տեսանկյունից հետաքրքրության են արժանի նաև այս արքայատոհմի բարոյական հիմքերն ու համոզմունքները, հատկապես՝ այս դինաստիայի այնպիսի թագավորների տիրապետության ժամանակաշրջանում, ինչպիսիք են՝ Կյուրոսը և Դարեհ Մեծը, երբ տիրապետող է եղել մի արժեհամակարգ, որը կայուն երաշխիք է հանդիսացել հպատակ ժողովուրդների հավատքի, կրոնի և սովորույթների  հանդեպ հարգալից վերաբերմունքի դրևորման և թույլ ու անկարող ժողովուրդներին հզորներից պաշտպանելու, աջակցելու  և անխտրականության ու հավասարության ապահովման գործում:

Կյուրոս Մեծի տարածած մանիֆեստը. մարդու իրավունքների պաշտպանման վերաբերյալ

Իզուր չէ, որ Բաբելոնի դեմ տարած հաղթանակից հետո Կյուրոս Մեծի տարածած մանիֆեստը մարդու իրավունքների պաշտպանման հնագույն փաստաթղթերի լավագույն նմուշներից է համարվում[15]։

Աքեմենյաններն իշխել են իրենց ժամանակաշրջանի աշխարհի մեծ մասին։ Նրանց իշխանության տարածքները տարածվել են Եվրոպայում՝ Ինդոս գետից մինչև Դանուբ գետը, և Կենտրոնական Ասիայից մինչև Արևելյան Աֆրիկայի տարածքները։

Երկգլխանի  կովի սյուն գտնված Շուշում տեղակայված Դարեհ Մեծին պատկանող Ապադանա պալատից, որն այժմ պահվում է Լուվրի թանգարանում

Աքեմենյան կայսրությունը անկում ապրեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների արդյունքում։

Հիշատակման է արժանի այն փաստը, որ Աքեմենյանների արքայությունը, որի հիմնադիրը Կյուրոս Մեծն է, համաձայն պատմական փաստարկների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես հնագույն աշխարհի ամենամեծ և առաջին կայսրությունը[16]։

Մ.թ.ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին խորտակեց Աքեմենյան պետությունը։ Նրա մահից հետո Իրանը մտավ Սելևկյանների պետության կազմի մեջ։

Մ.թ.ա. մոտ 248/247 թվականին պարթևական ցեղի առաջնորդ Արշակը հիմնեց Պարթևական թագավորությունը (մ.թ.ա. մոտ 248/247—մ.թ. 226) (տես պարթև Սրշակունիներ )։ Մ.թ.ա. 2-րդ դարի կեսին այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Իրանական բարձրավանդակը։ Պաշտոնական լեզուներն էին հունարենն ու պահլավերենը։ Տիրապետող կրոնը եղել է զրադաշտականությունը։ Մ. թ. ա. I դ. Պարթևստանի և Հռոմի միջև պայքար էր գնում Արևելքում տիրապետող դիրք գրավելու համար։ Մ. թ. ա. 53-ին Հայոց թագավոր Սրտավազդ Բ Հռոմի դեմ դաշինք կնքեց պարթեվաց թագավոր Որոդեսի (մ.թ.ա. 56-37) հետ։ Մ. թ. ա. 50-40-ական թվականների հայկական պարթևական զորքերը արշավեցին Ասորիք, Փյունիկիա և Պաղեստին։

Մեր թվարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ. 54-64 թվականին պարտության մատնեցին հռոմիական զորքերին, և Հայաստանի թագավոր ճանաչվեց պարթևաց արքա Վաղարշ Ա-ի եղբայր Տրդատ Ա։ 224 թվականին Իրանի Ֆարսի նահանգում ապստամբություն բռնկեց պարթևներիդեմ, և քրմապետ Սասանի թոռ Արտաշիր Ա հիմնեց Սասանյանների պետությունը (գոյատևեց մինչև 3-րդ դար)։ Հայ Արշակունիթագավորները պայքարել են Սասանյան ների դեմ՝ նրանց համարելով դինաստիական հակառակորդներ։ Սասանյանները իրենց հերթին ձգտել են նվաճել Հայաստանը։ 387 թվականին Իրանը և Հռոմեական կայսրությունը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև։ 428 թվականին Սասանյանները իրենց տիրապետության տակ գտնվող մասում վերացրին հայկական պետականությունը։

3-4-րդ դարերից Իրանում սկզբնավորվեցին ֆեոդալական հարաբերությունները։ Այդ շրջանում ձևավորվեցին զրադաշտականության հիմնական դրույթները և «Ավեստայի» կանոնները։ 3-րդ դարի կեսին ծավալվեց մանիքեությունը, 5-րդ դարի վերջին՝ մազդակյան շարժումը։

Սասանյանների պետությունը 4-րդ դարում իր ծաղկման գագաթնակետին հասավ։ Իրանը բաժանված էր վարչական 4 միավորի՝ քուստակների։ Հայաստանի՝ Իրանին անցած արևելքի մասը, իբրև մարզպանություն, մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ։ Հայաստանի նկատմամբ Իրանի ձուլման քաղաքականությունը հանգեցրեց ապստամբությունների տես Վարդանանց պատերազմ, Վահանանց պատերազմ 481-484, Վարդան Մամիկոնյան (Կարմիր)]։ 4-րդ պարսկական-բյուզանդական պատերազմների հետևանքով Հայաստանը 591-ին երկրորդ անգամ բաժանվեց Ի-ի և Բյուզանդիայի միջև։

637 թվականին արաբական, զորքերը Կադիսի տակ ջախջախեցին Սասանյաններին, իսկ 642 թվականին Նահավանդի ճակատամարտում վերջնական հարված հասցրին նրանց։ Իրանը դարձավ Արաբական խալիֆայության նահանգներից մեկը։ Իրանում տարածվեց Իսլամը, արաբ, տիրապետության դեմ բռնկեցին մի շարք ապստամբություններ (խուրամյան շարժում, Բաբեկի ապստամբություն և այլն)։ 4-5-րդ դարերում Իրանում առաջացան ինքնուրույն իշխանություններ (Թահիրյանների, Սաֆարյանների, Սամանյանների, Բուվայհիների)։ 5-րդ դարի 2-րդ կեսին Իրանի հյուսուսային-արևելքում շրջաններում ստեղծվեց Ղազնևիների իշխանությունը։ 4-րդ դարի սկզբին Իրան արշավեցին թուրք, օղուզները, 1040-1045 թվականներին՝ նրանց հաջորդները՝ սելջուկները, որոնք իրենց ենթարկեցին Իրան։ 3-րդ դարի Իրանը գտնվել է խորեզմշահերի տիրապետության տակ։ 8-րդ դարի Իրան նվաճեցին մոնղոլները, 1380-1393 թվականներին՝ Լենկթեմուրը։ Լենկթեմուրի տերության անկումից հետո Իրանը ընկավ թուրքմենական Քարա-Քոյունլու և Աք-Քոյունլու ցեղերի տիրապետության տակ։

Համայնապատկեր Թախթե Ջամշիդ (Պերսեպոլիս)․ գտնվում է ժամանակակից Իրանի Ֆարս նահանգում
Համայնապատկեր Թախթե Ջամշիդ (Պերսեպոլիս)․ գտնվում է ժամանակակից Իրանի Ֆարս նահանգում


Սեֆյանների տիրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի սկզբին Իրանում մեծ ազդեցություն ձեռք բերեցին Սեֆյանները, որոնք 9-րդ դարի վերջին պայքար սկսեցին թուրքմ. իշխանությունների դեմ։ Սեֆյանների առաջնորդ Իսմայիլը (տես Իսմայիլ I) ջախջախեց Ակ-Կոյունլուներին և 1502 թվականին հիմնեց Աեֆյանների պետությունը (1502-1722

1507-1508 թվականին Սեֆյանները գրավեցին Հայաստանը (տես Սեֆյանների տիրապետություն Հայաստանում), Քրդստանը և Միջագետքը։1514 թվականից երկարատև պատերազմներ սկսվեցին Սեֆյանների պետության և Օսմանյան կայսրության միջև (տես Թուրք-իրանական պատերազմներ 16—18 դարերի)։ Սեֆյանների պետություննիր զարգացման գագաթնակետին հասավ Շահ Սբբաս ի ժամանակ (1587-1629

Նա մի շարք բարեփոխումների միջոցով ամրապնդեց կենտրոնական իշխանությունը, դիվանագիտական կապեր հաստատեց եվրոպական երկրների հետ։ Իրանի որոշ շրջաններում առևտուրը և արհեստները զարգացնելու նպատակով Աբբաս Ա բազմահազար հայերի բռնի գաղթեցրեց Իրան։ 17-րդ դարի վերջից սկսվեց Իրանի տնտեսական և քաղաքական թուլացումը։ 17-րդ դարի վերջին, 18-րդ դարի սկզբին ապստամբություններ բռնկեցին Իրանի տիրապետության դեմ (Հայաստանում՝ Ղարաբաղում և Սյունիքում, որոնք ժամանակավորապես ազատագրվեցին ԻրանԻ լծից)։ 1722 թվականին աֆղանները գրավեցին Սպահանը և վերացրին Սեֆյանների պետությունը։ Աֆղանական տիրապետության դեմ շարժումը ղեկավարեց Աֆշար ցեղի առաջնորդ Նադիրը (տես Նադիր շահ), որը 1730-ական թվականներին Իրանը ազատագրեց աֆղաններից։ 1736 թվականին Նադիրը հռչակ վեց շահ (1736-1747)։ Նա վտարեց Իրան ներխուժած թուրքերին, նվաճեց Աֆղանստանը, արշավեց Հնդկաստան, գրավեց Դելին։ Նադիր շահի սպանությունից հետո նրա ստեղծած կայսրությունը քայքայվեց։

Ղաջարական հարստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիսի ավերակները, որը կառուցվել է 2500 տարի առաջ, Աքեմենյան կայսրության օրոք։

Երկրում ծայր առան միջֆեոդալական կռիվներ։ 1796 թվականին շահ հռչակվեց Ադա-Մահմեդ խան Ղաջարը (1796-1797), որը հիմք դրեց Ղաջարական դինաստիային (1796-192518-րդ դարի վերջից Իրանում ներգրավ վեց եվրոպական երկրների քաղաքական ոլորտը և դարձավ նրանց գաղութային էքսպանսիայի առարկա։ Անիրավահավասար պայմանագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ։ 19-րդ դարի սկզբին ռուսական-պարսկական պատերազմների հետևանքով Իրանի Անդրկովկասյան տիրույթները, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը, միացվեցին Ռուսաստանին։ Եվրոպական երկրների ագրեսիվ քաղաքականության և Իրանի տնտտեսական և քաղաքական թուլության հետևանքով Իրանը վերածվեց այդ երկրների սպառման շուկայի։ Երկրի ծանր վիճակը առաջացրեց տարերային շարժումներ, որոնք հանգեցրին Բարիների ապստամբությանը։

19-րդ դարի 2-րդ կեսին մեծ վեզիր Միրզա Թա-ղի-խան Ամիր Նիզամիի բարեփոխումների հետևանքով որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին երկրի տնտեսության և մշակույթի մեշ։ 1856-1857 թվականներին Հերաթի համար մղված անգլո-իրանական պատերազմը անհաջողությամբ ավարտվեց Իրանի համար։

Իրանը աստիճանաբար դարձավ եվրոպական երկրների կիսագաղութ։ Մեծ Բրիտանիան և ցարական Ռուսաստանը ստացան հեռագրական, ճանապարհային և այլ կոնցեսիաներ։ 1909 թվականին հիմնվեց Անգլիակական-պարսկական նավթային ընկերությունը (ԱՊՆԸ)։

Մոնղոլիայի աճը

Երկրի տարբեր մասերում շարժումներ առաջացան օտարերկրյա տիրապետության դեմ։ 19-րդ դարի վերջին աճեց ազգային ինքնագիտակցությունը, ծնունդ առան բուրժ. ազգայնական գաղափարներ։ Երկրի տնտտեսական և քաղաքական ծանր վիճակը, ֆեոդալական շահագործումը, եվրոպական տերությունների գաղութային քաղաքականությունը հանգեցրին 1905-1911 թվականի իրանական հեղափոխությանը, որի ընթացքում ստեղծվեց Իրանի առաջին մեջլիսը (տես Իրանական հեղափոխություն 1905-1911

Իրանում սկզբնավորվեց բուրժ. դեմոկրատական և ազգային-ազատագրական շարժումը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Ի. իրեն չեզոք հայտարարեց, սակայն շուտով դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ։ 1914 թվականի նոյեմբերին թուրքagan զորքերը ներխուժեցին Ատր-պատական, իսկ անգլ. զորքերը՝ հարավային արևմուտքի նավթային շրջանները։ 1915 թվականին ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը։ Իրանի օկուպացումն առաջ բերեց հակաիմպերիալիստական շարժում։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Իրանում ծավալվեց ազգային ազատագրական շարժում (1917-1921)։ Սովետական կառավարությունը Իրանից դուրս բերեց ռուսական զորքերը և հրաժարվեց ցարական Ռուսաստանի հետ Իրանի կնքած անիրավահավասար պայմանագրերից։ 1919 թվականին Անգլիան Իրանին պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, որով երկիրը փաստորեն դարձավ Անգլիայի պրոտեկտորատ։

1920-ին Թավրիզում ապստամբություն բռնկվեց, որը ղեկավարում էր դեմոկրատական կուսակցությունը՝ Շեյխ Մոհամադ Խփաբանիի գլխավորությամբ։ 1920-ին Գիլանում հռչակվեց հանրապետություն, 1920 թվականի հունիսին ստեղծվեց Իրանի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ)։

1921 թվականին Թեհրանում Ռեզա խանի ղեկավարությամբ պետական հեղաշրջում կատարվեց։ Ստեղծվեց Մեիդ Զիա էդ Դինի կառավարությունը, որը սերտ կապերի մեջ էր անգլիական ուժերի հետ։ 1921 թվականի փետրվար 26-ին կնքվեց խորհրդային իրանական պայմանագիր, որը կարևոր նշանակություն ունեցավ Իրանի հետագա քաղաքական զարգացման համար։

Փահլավիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսեպոլիս

1923 թվականին Իրանի պրեմիերմինիստր դարձած Ռեզա խանի ճնշման տակ մեջլիսը 1925 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում կայացրեց Ղաջարական դինաստիան տապալելու մասին։ 1925 թվականի դեկտեմբեր 12-ին Իրանի շահ հռչակվեց Ռեզա խանը՝ Ռեզա-շահ Փահլավի անվամբ (1925-1941

Մի շարք միջոցառումներ անցկացվեցին, որոնք նպաստեցին բուրժ. հարաբերությունների զարգացմանը (1927-1928-ի դատական ռեֆորմները, 1928 թվականին կապիտուլյացիաների ռեժիմի վերացումը, 1929 թվականի Քաղաքացիական օրենսդրությունը և այլն)։

1930-ական թվականների դրական փոփոխություններ կատարվեցին կենցաղի ու մշակույթիմեջ։ Միաժամանակ հետապնդվում էր բանվորական, գյուղացիական և դեմոկրատական շարժումը։ Մեծ չափեր ընդունեց պանիրանիզմի մեծապետական պրոպագանդան։ Այս ամենը ֆաշիստական Գերմանիային հնարավորություն տվեց թափանցել Իրանին։ 1941 թվականին սովետական կառավարությունը երեք անգամ նախազգուշացրեց Իրանին, որ ֆաշիստական գործակալների գործունեությունը ուղղակիորեն հակասում է 1921 թվականի սովետա-իրանական պայմանագրին։

Պաղատուր Ա. առաջին պարսիկ իշխանը, հունական իշխանից հետո։

1941 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ը զորքեր է մտցնում Իրան։ Միաժամանակ անգլիական զորքերը մտան Իրանի հարավային շրջանները։ Ռեզա-շահը հրաժարական տվեց հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի։ 1942 թվականի հունվար 29-ին ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև կնքվեց դաշինքի վերաբերյալ պայմանագիր։ ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան պարտավորվեցին հարգել Իրանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու անկախությունը, պաշտպանել Իրան որևէ տերության հարձակման դեպքում։ 1943 թվականի սեպտեմբեր 9-ին ի. պատերազմ հայտարարեց Գերմանիային, թեև չմասնակցեց ռազմական գործողություններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժեղացավ դեմոկրատական շարժումը, աճեց 1941 թվականին ստեղծված Իրանի ժողովրդական կուսակցության (ԻԺԿ) ազդեցությունը։

1946 թվականին վարչապետ դարձած Ղավամ Էս-Սալթանեի կառավարությունը վարում էր պրոիմպերիալիստական քաղաքականություն։ Դեմոկրատական շարժումը ջախջախելու նպատակով 1949 թվականի փետրվար 4-ին պրովոկացիոն անհաջող մահափորձ կատարվեց շահի դեմ, որից հետո ԻԺԿ հայտարարվեց օրենքից դուրս։ 1951 թվականի մարտի 15-ին մեջլիսը օրենք ընդունեց նավթարդյունաբերության ազգայնացման մասին։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ճնշում գործադրեցին այդ որոշումը վերացնելու համար, սակայն Մ. Մոսադ-դեղի (Մոսադդիկ) կառավարությունը խզեց դիվանագիտական հարաբերություն երը Մեծ Բրիտանիայի հետ։ 1953 թվականի պետական հեղաշրջման հետևանքով կառավարության գլուխ կանգնեց գեն. Զահևդին, որը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Անգլիայի հետ։ 1954 թվականին հարավ-իրանական նավթի շահագործումը տրվեց Միջազգային նավթային կոնսորցիումին (ՄՆԿ)։ 1955 թվականին Իրանը մտավ Բաղդադի ագրեսիվ պակտի մեջ։ ԽՍՀՄ-ի հեակնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնք դրական ազդեցություն ունեցան Իրանի տնտեսական զարգացման համար։ 1960-ական թվականներին կատարվեցին առաջադիմական տեղաշարժեր (սկսեց իրագործվել հողային ռեֆորմ, ազգայնացվեցին բնական հարստությունները և այլն)։ Այս բարեփոխումները պաշտոնապես ստացան «սպիտակ հեղափոխություն» անունը, թեև դրանք բուրժ. վերափոխումներ էին և չվերացրին հասարակական քաղաքական հակասությունները։ Երկրի ինդուստրացմանը նպաստեց ԽՍՀՄ-ի և սոցիալիստական մյուս երկրների հետ տնտեսական համագործակցությունը։ ԽՍՀՄ օգնությամբ Սպահանում կառուցվեցին Իրանի առաջին ետալուրգիական գործարանը և արդ. այլ օբյեկտներ։ 1972 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կէքվեց տնտեսական և տեխ. համագործակցության պայմանագիր ԽՍՀՄ-ի և Իրանի միջև՝ 15 տարվա ժամկետով։

1973 թվականի փետրվարին ընդունվեց Իրանի տնտեսական զարգացման հնգամյա պլան։ 1976-ին նշվեց Իրանի պետության 2500-ամյակը։

Համայնապատկեր Ռուստամ Նախշի
Համայնապատկեր Ռուստամ Նախշի


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. بریان, پیر (۱۳۷۸). تاریخ امپراتوری هخامنشیان، ترجمهٔ مهدی سمسار. انتشارات زریاب،. էջեր ۹۴.
  2. علیرضا, شهبازی شاهپور (۱۳۸۴). . راهنمای مستند تخت جمشید. بنیاد پژوهشی پارسه-پاسارگاد. . تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی، ۱۳۸۴. էջեր ص ۱۸ و ۱۹. ISBN شابک ‎۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  3. Hegel, Georg Wilhelm Friedrich (2004). The philosophy of history. Mineola, N.Y. : Dover Publications,. էջ 173. ISBN . شابک ‎۹۷۸۰۴۸۶۴۳۷۵۵۲. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Nelson Frye, Richard (Vol. 55, No. 4 (Oct., 1962)). «Reitzenstein and Qumrân Revisited by an Iranian». Cambridge University Press on behalf of the Harvard Divinity School: pp. 261-268. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն)
  5. «دانشنامهٔ تاریخ معماری ایران‌شهر». سازمان میراث فرهنگی و گردشگری ایران. بایگانی‌شده از نسخهٔ اصلی در ۲۳ اکتبر ۲۰۱۵. بازبینی‌شده در ۱۹/۵/۲۰۱۱.
  6. «PALEOLITHIC AGE IN IRAN». Encyclopaedia Iranica. 2008 թ․ հուլիսի 28. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն)
  7. Daryaee. «The Oxford Handbook of Iranian History",»: 14–15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. دکتر صادق ملک, شهمیرزادی (۱۳۹۱). ایران در پیش از تاریخ ایران. تهران؛ انتشارات سازمان میراث فرهنگی کشور،. էջ 132.
  9. نلسون فرای, ریچارد (۱۳۸۶). میراث باستانی ایران. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی. էջ 115. ISBN شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۴۵-۱۱۱-۹.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  10. ، امان‌الله, قرشي (۱۳۸۰). ايران نامک: نگرشي نو به تاريخ و نام ايران. هرمس. էջ 196.
  11. بنونیست, امیل (۱۳۵۴). دین ایرانی بر پایهٔ متن‌های مهم یونانی. تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران. էջ 139.
  12. عبدالحسین, زرین‌کوب (۱۳۹۰). روزگاران. چاپ دوازدهم. تهران: انتشارات سخن. էջ 65. ISBN شابک ‎۹۷۸-۹۶۴-۶۹۶۱-۱۱-۱-.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  13. رضاییان, فرزین (۱۳۸۶). هفت رخ فرخ ایران. چاپ ابیانه. էջ 53.
  14. داندامایف. تاریخ سیاسی هخامنشیان. էջ 18.
  15. ، ماتیو ولفگانگ, استولپر (۱۳۹۳). قالب، زبان و محتوای استوانهٔ کوروش». تورج دریایی. در کوروش بزرگ؛ پادشاه باستانی ایران. تهران: توس. ISBN شابک ‎۹۷۸-۹۶۴-۳۱۵-۷۳۸-۸.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  16. یوسف نژاد, آزاده (2016/10/24/). «کوروش؛ شاه همیشه جاویدان ایران زمین (قسمت اول)». www.kojaro.com/. Արմինա Սարգսյան.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.            تاریخ اجتماعی ایران. مرتضی راوندی. تهران، ۱۳۵۴

2.            تاریخ ایران از زمان باستان تا امروز، ا.آ. گرانتوسکی - م.آ. داندامایو، مترجم، کیخسرو کشاورزی، ناشر: مروارید ۱۳۸۵

3.            تاریخ ایران از عهد باستان تا قرن ۱۸، پیگولووسکایا، ترجمه کریم کشاورز، تهران، ۱۳۵۳. برای سده‌های نوزدهم و بیستم آبراهامیان، یرواند.

4.            ایران بین دو انقلاب:درآمدی بر جامعه‌شناسی سیاسی ایران. ترجمهٔ برگردان احمد گل محمدی/محمدابراهیم فتاحی. تهران: نشر نی، ۱۳۸۴. شابک ‎۹۶۴-۳۱۲-۳۶۳-۴.

5.            آبراهامیان، یرواند. تاریخ ایران مدرن. ترجمهٔ محمدابراهیم فتاحی. تهران: نشر نی، چاپ چهارم/۱۳۸۹. شابک ‎۹۷۸-۹۶۴-۱۸۵-۱۲۶-۴بنونیست، امیل. دین ایرانی بر پایهٔ متن‌های مهم یونانی. ترجمهٔ بهمن سرکاراتی. چاپ دوم. تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران، ۱۳۵۴.

6.            استولپر، ماتیو ولفگانگ. «قالب، زبان و محتوای استوانهٔ کوروش». تورج دریایی. در کوروش بزرگ؛ پادشاه باستانی ایران. ترجمهٔ آذردخت جلیلیان. تهران: توس، ۱۳۹۳.شابک ‎۹۷۸-۹۶۴-۳۱۵-۷۳۸-۸.

7.            زیباکلام، صادق. سنت و مدرنیته:ریشه یابی علل ناکامی اصلاحات و نوسازی در ایران عصر قاجار. تهران: نشر روزنه، چاپ هفتم/۱۳۸۹. شابک ‎۹۷۸-۶۰۰-۹۲۰۶۵-۰-۶

8.            کدی، نیکی. ریشه‌های انقلاب ایران. ترجمهٔ برگردان عبدالرحیم گواهی. تهران: نشر علم، چاپ ششم/۱۳۹۰. شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۰۵-۸۰۸-۷

9.            کاتوزیان، محمدعلی (همایون). اقتصاد سیاسی ایران: از مشروطیت تا پایان سلسله پهلوی. ترجمۀ محمدرضا نفیسی/کامبیز عزیزی. تهران: نشر مرکز. شابک ‎۹۷۸۹۶۴-۳۰۵-۱۱۲-۹. محبوبی اردکانی، حسین. تاریخ موسسات تمدنی جدید در ایران. انتشارات دانشگاه تهران.

10.       هینتس، والتر. داریوش و ایرانیان. ترجمهٔ پرویز رجبی. چاپ ۲. تهران: نشر ماهی، ۱۳۸۸. شابک ‎۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۲۰-۳.

11.       هینتس، والتر. یافته‌های تازه از ایران باستان. ترجمهٔ پرویز رجبی. چاپ سوم. تهران: ققنوس، ۱۳۸۷. شابک ‎۹۷۸-۹۶۴-۳۱۱-۶۳۸-۵.

12.       داندامایف، محمد. آ. تاریخ سیاسی هخامنشیان. ترجمهٔ خشایار بهاری. چاپ ۱. تهران: نشر کارنگ، ۱۳۸۱. شابک ‎۹۶۴-۶۷۳۰-۵۲-۳.

13.       اسدی، علیرضا. کورش و پانته آ شکوه عشق و عصمت. ایلام: انتشارات جوهر حیات، ۱۳۹۳. شابک ‎۹۷۸-۶۰۰-۶۳۵۵-۷۴-۰.

14.       هرودوت. تاریخ هرودوت. ترجمهٔ مرتضی ثاقب فر. چاپ ۱. تهران: انتشارات اساطیر، ۱۳۸۹. شابک ‎۹۷۸-۹۶۴-۳۳۱-۴۶۹-۲.

15.       بروسیوس، ماریا. ایران باستان. ترجمهٔ عیسی عبدی. چاپ ۱. تهران: نشر ماهی، ۱۳۸۸. شابک ‎۹۷۸-۹۶۴-۹۹۷۱-۴۹-۰.

16.       یامااوچی، ادوین ام. ایران و ادیان باستانی. ترجمهٔ منوچهر پزشک. تهران: انتشارات ققنوس، ۱۳۹۰. شابک ‎۹۷۸-۹۶۴-۳۱۱-۸۹۱-۴.

17.       دکتر صادق ملک شهمیرزادی، ایران در پیش از تاریخ ایران، تهران؛ انتشارات سازمان میراث فرهنگی کشور، ۱۳۹۱

18.       هگل، جورج. فلسفه تاریخ، ٢٠٠٤، شابک ‎۹۷۸۰۴۸۶۴۳۷۵۵۲.

19.       علیرضا شاهپور شهبازی. راهنمای مستند تخت جمشید. بنیاد پژوهشی پارسه-پاسارگاد. چاپ ۱۳۸۴. تهران: انتشارات سفیران و انتشارات فرهنگسرای میردشتی، ۱۳۸۴. ص ۱۸ و ۱۹. شابک ‎۴-۶-۹۱۹۶۰-۹۶۴.

20.       بریان، پیر: «تاریخ امپراتوری هخامنشیان»، ترجمهٔ مهدی سمسار، انتشارات زریاب، ۱۳۷۸ دانشنامهٔ تاریخ معماری ایران‌شهر». سازمان میراث فرهنگی و گردشگری ایران. بایگانی‌شده از نسخهٔ اصلی در ۲۳ اکتبر ۲۰۱۵. بازبینی‌شده در ۱۹/۵/۲۰۱۱

21.       رضاییان، فرزین. هفت رخ فرخ ایران. چاپ ابیانه. انتشارات دایره سبز، ۱۳۸۶.

22.       قرشي، امان‌الله، ايران نامک: نگرشي نو به تاريخ و نام ايران، ناشر هرمس، ۱۳۸۰.

23.       زرین‌کوب، عبدالحسین. روزگاران. چاپ دوازدهم. تهران: انتشارات سخن، ۱۳۹۰.شابک ‎۹۷۸-۹۶۴-۶۹۶۱-۱۱-۱-.

24.       نلسون فرای، ریچارد. میراث باستانی ایران. ترجمهٔ مسعود رجب‌نیا. چاپ هشتم. تهران: شرکت انتشارات علمی و فرهنگی، ۱۳۸۶. شابک ‎۹۷۸-۹۶۴-۴۴۵-۱۱۱-۹.

25.       Richard Nelson Frye, The Harvard Theological Review, Vol. 55, No. 4 (Oct., 1962), pp. 261–268 http://www.jstor.org/pss/1508723

26.       Frank Hole, PALEOLITHIC AGE IN IRAN, July 28, 2008, http://www.iranicaonline.org/articles/paleolithic-age: