Տրդատ Ա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրդատ Արշակունի (այլ կիրառումներ)
Տրդատ Ա | |
|---|---|
| Մեծ Հայքի Արքա | |
| Տրդատի արձանը Վերսալում | |
| Իշխանություն | 52– 88 |
| Ծնվել է՝ | անհայտ |
| Մահացել է՝ | 88 |
| Երկիր | |
| Հաջորդող | Սանատրուկ |
| Տոհմ | Արշակունիներ |
| Հայր | Վոնոն Բ Պարթև |
| Արշակունիների թագավորություն |
|---|
| Հեթանոս արքաներ |
| Տրդատ Ա • Սանատրուկ • Աշխադար • Պարթամասիր • Վաղարշ Ա • Սոհեմոս • Բակուր Ա • Վաղարշ Բ • Խոսրով Ա • Տրդատ Բ • Արտավազդ Ե • Խոսրով Բ |
| Քրիստոնյա արքաներ |
| Տրդատ Գ • Խոսրով Գ • Տիրան Բ • Արշակ Բ • Պապ • Վարազդատ • Արշակ Գ • Խոսրով Դ • Վռամշապուհ • Արտաշես Դ |
| Սպարապետներ |
| Արտավազդ Ա Մամիկոնյան • Վաչե Մամիկոնյան • Արտավազդ Բ Մամիկոնյան • Վարդան Ա Մամիկոնյան • Վասակ Ա Մամիկոնյան • Վաչե Բ Մամիկոնյան • Մուշեղ Ա Մամիկոնյան • Բաթ Սահառունի • Մանվել Ա Մամիկոնյան • Արտաշես Մամիկոնյան • Համազասպ Ա Մամիկոնյան • Վարդան Մամիկոնյան |
Տրդատ Ա (պարթ.` 𐭕𐭉𐭓𐭉𐭃𐭕 , հին հունարեն՝ Tīridāt , Տիրիդատ մոտ 28 - 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ-ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Հայ Արշակունիների թագավորական դինաստիայի հիմնադիրն է։ Նրա ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն։ Նրա վաղ շրջանի թագավորությունը նշանավորվեց կարճատև ընդհատմամբ 54 թվականի վերջում և ավելի երկարատև ընդհատմամբ՝ 58-63 թվականներին։
Հայաստանի շուրջ հռոմեական-պարթևական հակամարտությունը լուծելու նպատակով ձեռք բերված համաձայնությամբ Տրդատ Ա-ն, որը Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրներից էր, 66 թվականին Հռոմի կայսր Ներոնի կողմից թագադրվեց որպես Հայաստանի թագավոր։ Հետագայում Հռանդեայի դաշնագրով սահմանվեց, որ Հայաստանի թագավորը պետք է առաջադրվի Պարթևստանի կողմից, սակայն նրա նշանակումը պետք է հաստատվի հռոմեացիների կողմից։ Թեև դրանով Հայաստանը դառնում էր հռոմեական կախյալ թագավորություն, ժամանակակից հռոմեական տարբեր աղբյուրներ նշում էին, որ Ներոնը փաստացի զիջել էր Հայաստանը Պարթևական կայսրությանը[1]։
Բացի թագավոր լինելուց, Տրդատ Ա-ն նաև զրադաշտական քահանա էր[2][3][4] և 66 թվականին Հռոմ կատարած իր ուղևորության ժամանակ նրան ուղեկցում էին նաև այլ մոգեր։ XX դարի սկզբին Ֆրանց Կումոնտը ենթադրել է, որ Տրդատը կարևոր դեր է ունեցել միտրաիզմի ձևավորման գործում, որը հետագայում դարձել է Հռոմեական բանակի հիմնական կրոնը և տարածվել ողջ կայսրությունում[5]։ Բացի այդ, նրա թագավորության ընթացքում սկսվեցին Հայաստանի վարչական կառուցվածքի բարեփոխումները, որոնք շարունակեցին նրա հաջորդները և որոնց արդյունքում հայկական կառավարման համակարգում ներմուծվեցին բազմաթիվ իրանական սովորույթներ և պաշտոններ[6]։
Տրդատը Վոնոն Բ-ի կրտսեր որդին էր, որը նախ Մեդիա Ատրոպատենեի, ապա՝ Պարթևական կայսրության թագավորն էր[7]։ Տրդատն ուներ երկու ավագ եղբայր՝ Պակորոսը (ավագը) և Վաղարշը[8]։ «Տրդատ» անունը նշանակում է «Տիրի կողմից տրված»։ Տիրը զրադաշտական հրեշտակ (յազատ) է՝ գրականության, գիտության և արվեստի հովանավորը։ Նա ծագում է ավեստայական Տիշտրիա կերպարից և հունական մեկնաբանության (interpretatio graeca) միջոցով նույնացվել է Ապոլոնի հետ[9]։
51 թ․ Կապադովկիայի հռոմեական պրոկուրատոր Հուլիոս Պաելինգոսը ներխուժեց Հայաստան և ավերեց երկիրը, որը այդ ժամանակ գտնվում էր իբերիացի բռնազավթող Հռադամիզդի իշխանության տակ։ Հռադամիզդը սպանել էր իր հորեղբորը՝ Հայաստանի օրինական թագավոր Միհրդատին, նրան պաշտպանող հռոմեական կայազորը Գառնի ամրոցից դուրս բերելու միջոցով[10]։ Գործելով առանց հրահանգի՝ Պաելինգոսը ճանաչեց Հռադամիզդին որպես Հայաստանի նոր թագավոր։ Սիրիայի կառավարիչ Ումմիդիոս Կվադրատոսը Հելվիդիոս Պրիսկոսին ուղարկեց մեկ լեգեոնի հետ՝ այդ անօրինությունները շտկելու համար, սակայն վերջինս հետ կանչվեց, որպեսզի Պարթևաստանի հետ պատերազմ չհրահրվի[11]։
Նույն թվականին Վոնոն Բ-ն մահացավ, և նրան հաջորդեց Վաղարշ Ա-ը[12]։ Վաղարշ Ա-ը ձգտում էր շարունակել Պարթևական նշանավոր թագավոր Արտաբանոս Բ-ի (իշխել է 12-38/41 թթ.) քաղաքականությունը, և նրա առաջին նպատակներից մեկը ռազմավարական ու քաղաքականորեն անկայուն այն շրջաններում պարթևական դիրքերի ամրապնդումն էր, որոնք տասնամյակներ շարունակ ծառայել էին որպես Հռոմի հետ պատերազմների աղբյուր[13][14]։ Այդ նպատակով նա Մեդիա Ատրոպատենեի թագավորությունը տվեց Պակորոսին, իսկ 52 թ․ օգտվելով առիթից՝ ներխուժեց Հայաստան, գրավեց Արտաշատը և Տրդատ Ա-ին հռչակեց թագավոր[15][16]։ Վաղարշը իր ներխուժումը արդարացված էր համարում, քանի որ իբերիացի արքայազն Հռադամիզդը վերջերս բռնազավթել էր հայկական գահը՝ խախտելով Հայաստանի վերաբերյալ պարթևների և հռոմեացիների միջև նախկինում կնքված համաձայնությունը[17]։
Սակայն ձմեռային համաճարակը և նրա որդի Վարդանեսի սկսած ապստամբությունը ստիպեցին Վաղարշին հետ քաշել իր զորքերը Հայաստանից, ինչը հնարավորություն տվեց Հռադամիզդին վերադառնալ և տեղի բնակիչներին պատժել որպես դավաճանների։ Սակայն նրանք ապստամբեցին և 55 թ․ սկզբին նրան փոխարինեցին արքայազն Տրդատ Ա-ով[18]։ Հռադամիզդը փախավ իր հղի կնոջ՝ Զենոբիայի հետ։ Երբ այլևս չկարողացան շարունակել փախուստը, Զենոբիան խնդրեց ամուսնուն՝ գերեվարվելու փոխարեն իր կյանքը վերջ տալ։ Հռադամիզդը մեդիական դաշույնով հարվածեց նրան և մարմինը նետեց Արաքս գետը։ Սակայն Զենոբիան մահացու վիրավորում չէր ստացել․ նրան գտան հովիվներ և ուղարկեցին Տրդատի մոտ։ Տրդատ Ա-ը նրան բարեհաճությամբ ընդունեց և վերաբերվեց որպես թագավորական տան անդամի[19]։ Ինքը՝ Հռադամիզդը, վերադարձավ Իբերիա և շուտով սպանվեց իր հոր՝ Իբերիայի Փարասման Ա-ի կողմից,քանի որ ցանկանում էր ապացուցել իմ հավատարմությունը Հռոմին[20]։
Հռոմեա-պարթևական պատերազմ (54-64)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևական ազդեցության աճից իրենց սահմանների մոտ դժգոհ լինելով՝[21] Ներոնը մեծ զորքով դեպի արևելք ուղարկեց հռոմեական զորավար Գնեոս Դոմիցիոս Կորբուլոն՝ հռոմեական ենթակա թագավորներին վերականգնելու համար[22][23]։ Հասմոնյան տոհմից Արիստոբուլոսը ստացավ Փոքր Հայքը (Նիկոպոլիս և Սատալա), իսկ Եմեսայից Սոհեմոսը՝ Հայասկական Ծոփքը։ 58 թ․ գարնանը Կորբուլոն Կապադովկիայից մտավ Մեծ Հայք և շարժվեց դեպի Արտաշատ, մինչդեռ Իբերիայի Փարասմանես Ա-ը հարձակվեց հյուսիսից, իսկ Կոմմագենեի Անտիոքոս Դ-ը՝ հարավ-արևմուտքից։ Եղբոր աջակցությամբ Տրդատ Ա-ը շարժական ջոկատներ ուղարկեց՝ լայն տարածքով հռոմեացիների վրա հարձակումներ կատարելու համար։ Կորբուլոն պատասխանեց նույն մարտավարությամբ՝ օգտագործելով նաև մոսկերի (Moschoi) ցեղերին, որոնք ասպատակում էին Հայաստանի ծայրամասային շրջանները[24]։ Տրդատ Ա-ը փախավ մայրաքաղաքից, և Կորբուլոն Արտաշատը հիմնովին այրեց։ Ամռանը Կորբուլոն սկսեց շարժվել դեպի Տիգրանակերտ՝ անցնելով դժվարանցանելի տեղանքով և Տարոնիտիդայով (Տարոն), որտեղ նրա մի քանի հրամանատարներ զոհվեցին հայկական դիմադրության կազմակերպած հարձակման հետևանքով[25]։ Սակայն քաղաքը բացեց իր դռները, բացառությամբ բերդերից մեկի, որը հետագա գրոհի ժամանակ ավերվեց։ Այդ ժամանակ հայերի մեծ մասը դադարեցրեց դիմադրությունը և ընդունեց Հռոմի կողմից հավանության արժանացած արքայազնին[26]։
Ներոնը թագը հանձնեց Կապադովկիայի թագավորների վերջին արքայական ժառանգին՝ Գլաֆիրայի (Կապադովկիայի Արքելավոսի դստեր) և Հուդայի Ալեքսանդրի (Հերովդես Մեծի որդու և Հերովդես Արքելավոսի եղբոր) թոռանը,[27] որը ընդունեց հայկական Տիգրան անունը (նրա հորեղբայրը Տիգրան Ե-ն էր)[28]։ Նրա որդին՝ Գայոս Հուլիոս Ալեքսանդր անունով, ամուսնացավ Կոմմագենեի Անտիոքոս Դ-ի դստեր՝ Յոտապայի հետ և նշանակվեց Կիլիկիայի թագավոր։ Այս սկզբնական հաղթանակի համար Ներոնը հասարակության կողմից մեծ խանդավառությամբ փառաբանվեց,[29] իսկ Կորբուլոն պարգևատրվեց՝ նշանակվելով Սիրիայի կառավարիչ[30]։ Տիգրանին երկրի պաշտպանության համար հատկացվեցին 1000 լեգեոնական զինվոր, երեք օժանդակ կոհորտ և երկու հեծելազորային ջոկատ[31]։ Սահմանամերձ շրջանները շնորհվեցին Հռոմի դաշնակիցներին, որոնք աջակցել էին Կորբուլոնին, այդ թվում՝ Պոլեմոնին, Փարասմանեսին, Արիստոբուլոսին և Անտիոքոսին[32]։
Վաղարշ Ա-ը կատաղել էր այն բանից, որ այժմ մի օտարական էր նստած հայկական գահին, սակայն տատանվում էր իր եղբորը վերահաստատել, քանի որ զբաղված էր Հիրկանացիների դեմ հակամարտությամբ, որոնք ապստամբել էին[33]։ 61 թ․ Տիգրանը ներխուժեց Ադիաբենեի թագավորություն և գահընկեց արեց նրա թագավոր Մոնոբազին, որը Պարթևների վասալն էր[34]։
Վաղարշ Ա-ը սա դիտեց որպես Հռոմի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորում և սկսեց արշավ՝ Տրդատ Ա-ին հայկական գահին վերականգնելու նպատակով։ Նա լավ կարգապահված կատափրակտներից (զրահավորված հեծելազորից) կազմված զորախումբը, ինչպես նաև ադիաբենական օժանդակ ուժերը հանձնեց սպահբեդ Մոնեսեսի հրամանատարությանը և նրան հրամայեց Տիգրանեսին վտարել Հայաստանից։ Հիրկանացիների ապստամբությունը ճնշելուց հետո Վաղարշ Ա-ը համախմբեց իր տիրույթների զորքերը և շարժվեց դեպի Հայաստան[35]։ Կորբուլոն, տեղեկանալով մոտալուտ հարձակման մասին, Վերուլանոս Սևերոսի և Մարկոս Վետիոս Բոլանոսի հրամանատարությամբ երկու լեգեոն ուղարկեց Տիգրանեսին օգնության՝ գաղտնի հրահանգելով, որ գործեն ավելի շուտ զգուշությամբ, քան թափով։ Նա նաև նամակ ուղարկեց Ներոնին՝ կոչ անելով երկրորդ հրամանատար ուղարկել՝ հստակ նպատակ ունենալով պաշտպանել Հայաստանը, քանի որ այժմ Սիրիան նույնպես վտանգի տակ էր։ Կորբուլոն լեգեոնների մնացած մասը տեղակայեց Եփրատի ափերին և զինեց մոտակա նահանգների անկանոն զորքերը։ Քանի որ այդ շրջանը ջրով աղքատ էր, նա աղբյուրների վրա ամրոցներ կառուցեց և ավազ կուտակելով թաքցրեց առվակները[36]։
Մոնեսեսը շարժվեց դեպի Տիգրանակերտ, սակայն չկարողացավ ճեղքել քաղաքի պարիսպների պաշտպանությունը, քանի որ նրա զորքերը պատրաստ չէին երկարատև պաշարման։ Գնեոս Դոմիտիոս Կորբուլոն, թեև բացառիկ հաջողություններ էր գրանցել, նպատակահարմար համարեց իր հաջողությունը կիրառել չափավորությամբ։ Նա Հռոմեական հարյուրապետ Կասպերիոս անունով ուղարկեց Վաղարշ Ա-ի ճամբար՝ Նիսիբիս քաղաքում, որը գտնվում էր Տիգրանակերտից մոտ 60 կմ հեռավորության վրա, պահանջելով դադարեցնել պաշարումը։ Վերջին շրջանում տեղի ունեցած մորեխների ավերիչ ներխուժման և ձիերի կերի պակասի պատճառով Վաղարշ I-ը համաձայնեց դադարեցնել Տիգրանակերտի պաշարումը և դիմեց, որպեսզի իրեն շնորհվի Հայաստանը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով[37]։ Վաղարշ Ա-ը պահանջեց, որ թե՛ հռոմեական, թե՛ պարթևական զորքերը դուրս բերվեն Հայաստանից, գահընկեց արվի Տիգրան Զ-ը, և ճանաչվի Տրդատ Ա-ի գահակալությունը։ Սակայն Հռոմի կառավարությունը հրաժարվեց ընդունել այս պայմանները և Հայաստանյան հարցը լուծելու նպատակով ուղարկեց Լուցիուս Կեսեննիուս Պաետուս-ին՝ Կապադովկիա նահանգի կառավարիչին, որպեսզի Հայաստանը ենթարկվի ուղղակի հռոմեական վարչակազմի[38][39]։
Պետոսը անկարող հրամանատար էր և 62 թվականին ամոթալի պարտություն կրեց Հռանդեայի ճակատամարտում՝ կորցնելով XII Ֆուլմինատայի լեգեոնները, որոնք գլխավորում էր Կալվիսիոս Սաբինոսը, և IV Սկյութիկայի լեգեոնները, որոնք գլխավորում էր Լուցիոս Ֆունիսուլանոս Վետտոնիանոսը։ Զորքերի հրամանատարությունը վերադարձվեց Կորբուլոնին, որը հաջորդ տարի ուժեղ բանակ տարավ Մելիտինե և դրանից այն կողմ՝ դեպի Հայաստան, վերացնելով բոլոր այն տարածաշրջանային կառավարիչներին, որոնց կասկածում էր, որ պարթևամետ են։ Վերջապես Հռանդեայում Կորբուլոնը և Տրդատ Ա-ը հանդիպեցին՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Հռանդեայի գտնվելու վայրը հարմար էր և՛ Տրդատ Ա-ին, և՛ Կորբուլոնին։ Այն գրավիչ էր Տրդատ Ա-ի համար, քանի որ այնտեղ էր, որ նրա բանակը հաղթել էր հռոմեացիներին և կապիտուլյացիայով նրանց հետ ուղարկել։ Մյուս կողմից, այն գրավիչ էր Կորբուլոնի համար, քանի որ նա պատրաստվում էր ոչնչացնել նույն վայրում նախկինում ձեռք բերված վատ համբավը։ Երբ Տրդատ I-ը ժամանեց հռոմեական ճամբար, նա հանեց իր թագավորական թագը և դրեց գետնին՝ Ներոնի արձանի մոտ, համաձայնվելով այն հետ ստանալ միայն Հռոմում գտնվող Ներոնից։ Տրդատ Ա-ը ճանաչվեց որպես Հայաստանի վասալ թագավոր. հռոմեական կայազորը մշտապես կմնար երկրում՝ Ծոփքում, մինչ Արտաշատան կվերականգնվեր։ Կորբուլոնը թողեց իր փեսային՝ Լյուցիոս Աննիոս Վինիկիանոսին, որպեսզի նա ուղեկցի Տրդատ I-ին Հռոմ՝ Ներոնին իր հավատարմությունը հաստատելու համար[40]։
Այցելություն Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]66 թ․-ին դեպի Հռոմ մեկնելուց առաջ Տրդատ Ա-ը այցելեց իր մորը և երկու եղբայրներին՝ Մարաստան Ատրոպատենեում և Պարթևաստանում։ Իր երկար ճանապարհորդության ընթացքում նրան ուղեկցում էին կինը, երեխաները և երկու եղբայրները։ Նրա շքախումբը շատ տպավորիչ էր․ այն ներառում էր բազմաթիվ ավատատեր իշխաններ, մի շարք իմաստուններ, 3000 պարթև հեծյալներ, ինչպես նաև մեծ թվով հռոմեացիներ[41]։ Տրդատը չընտրեց ծովային ճանապարհը, քանի որ չէր ցանկանում աղտոտել ջուրը, որը զրադաշտական կրոնի յոթ սրբազան տարրերից մեկն էր[42]։ Նրա երթուղին անցնում էր Թրակիայով, Իլլիրիայով, Ադրիատիկ ծովի արևելյան ափերով և Պիկենումով՝ հյուսիսարևելյան Իտալիայում։ Ճանապարհորդությունը տևեց ինը ամիս, և Տրդատ Ա-ը շարժվում էր ձիով՝ իր երեխաների և թագուհու ուղեկցությամբ[43]։ Տրդատի հետ ճանապարհորդում էին նաև Վաղարշ Ա-ի որդիները՝ Մոնոբազը և Պակորոսը։[44]
II դարի հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը Տրդատ Ա-ի մասին նրա Հռոմ հասնելու ժամանակ գրել է բարենպաստ կերպով. «Տրդատը գտնվում էր կյանքի ծաղկուն շրջանում և աչքի էր ընկնում իր երիտասարդությամբ, գեղեցկությամբ, ազնվական ծագմամբ և խելքով»[45]։ Ներոնը Տրդատ Ա-ին դիմավորեց Նեապոլիսում (ներկայիս Նեապոլ) հոկտեմբերին՝ ուղարկելով պետական կառք, որպեսզի վերջին մի քանի կիլոմետրերը պատվավոր հյուրն անցնի հանդիսավոր պայմաններում։
Դիոն Կասիոս հաղորդմամբ՝ Տրդատ Ա-ը, մոտենալով Հռոմեական կայսրության տիրակալին, հրաժարվել է հանել իր սուրը (թեև որպես փոխզիջում համաձայնել է, որ սուրը ամուր կապվի պատյանի մեջ, որպեսզի այն հնարավոր չլինի դուրս քաշել)[46]։ Ասվում է, որ Ներոնը այնքան տպավորվել էր այս քայլից, որ հրամայել էր իր հյուրի պատվին կազմակերպել գլադիատորական խաղեր Պուտեոլիում (ներկայիս Պոցցուոլի, Նեապոլի մոտ)։ Կասիոս Դիոնի վկայությամբ՝ հայկական արքան ինքը նույնպես հնարավորություն է ունեցել ցուցադրել իր դիպուկահարության հմտությունը՝ նետ արձակելով և խոցելով երկու գոմեշների մարմինները մեկ հարվածով[47]։ Խաղերի ընթացքում նաև եթովպացի կանայք, տղամարդիկ և երեխաներ էին հանդես գալիս որպես գլադիատորներ և գլադիատորուհիներ՝ նպատակ ունենալով տպավորել հայոց արքային[48]։
Արարողությունների գագաթնակետը մայրաքաղաքն էր։ Հռոմը առատորեն զարդարված էր դրոշներով, ջահերով, ծաղկեպսակներով և դրոշներով, իսկ գիշերը շքեղորեն լուսավորված էր՝ ամենուրեք մարդկանց մեծ բազմությամբ[49]։
Տրդատ Ա-ի ժամանման հաջորդ օրը Ներոնը Ֆորում եկավ հաղթական զգեստներով և շրջապատված բարձրաստիճան պաշտոնյաներով ու զինվորներով, բոլորը փայլուն՝ թանկարժեք հագուստով և փայլուն զրահներով։ Մինչ Ներոնը նստած էր կայսերական գահին, Տրդատ Ա-ը և նրա շքախումբը առաջ էին շարժվում զինվորների երկու շարքերի միջև։ Հասնելով բեմահարթակի առջև՝ Տրդատ Ա-ը ծնկի իջավ՝ ձեռքերը կրծքին սեղմած։
Թագադրման արարողությունից հետո հանրային տոնակատարությունները շարունակվեցին որոշ ժամանակ։ Պոմպեոսի թատրոնի ներքին հատվածը և նրա ամբողջ կահավորանքը հատուկ այդ առիթով ամբողջությամբ ոսկեզօծվել էին, ինչի պատճառով Հռոմում այդ օրը հետագայում հիշվում էր որպես «Ոսկե օր»։ Ցերեկային տոնակատարությունները ոչ պակաս շքեղ էին, քան գիշերայինը․ արքայական մանուշակագույն ծածկեր էին ձգված՝ արևի շոգից պաշտպանվելու համար։ Ներոնը, հագած կանաչ հանդերձ և կրելով մարտակառքի վարորդի գլխարկ, մասնակցում էր մարտակառքերի մրցավազքին։ Երեկոյան խնջույքների ժամանակ Ներոնը, ոսկեթել հագուստով, երգում և նվագում էր քնար՝ զիթերի ուղեկցությամբ։ Տրդատ Ա-ը զարմացած և միաժամանակ զզված էր Ներոնի շռայլությունից, սակայն մեծ գովեստով էր խոսում Գնեոս Դոմիտիոս Կորբուլոնի մասին և նրան հայտնում էր իր զարմանքը, թե ինչպես է նա ծառայում նման տիրակալի[50]։ Տրդատը նույնիսկ չթաքցրեց իր կարծիքը Ներոնի ներկայությամբ և հեգնական կերպով ասաց. «Տե՛ր, դու հրաշալի ծառա ունես՝ ի դեմս Կորբուլոնի»[51]։
Այս իրադարձությունների հիշատակին Հռոմի սենատը պատվեց Ներոնին դափնեպսակով և շնորհեց «Իմպերատոր»՝ բանակների գերագույն հրամանատարի կոչումը։ Այսպիսի մասշտաբով և շքեղությամբ ընդունելություն Հռոմի պատմության մեջ չի արձանագրվել։ Տոնակատարությունների վրա ծախսված հսկայական գումարներից բացի, Հռոմեական կառավարությունը իր վրա վերցրեց նաև Տրդատ Ա-ի և նրա շքախմբի ամբողջ ճանապարհածախսը՝ թե՛ դեպի Հռոմ, թե՛ վերադարձի ընթացքում դեպի իրենց հայրենիք։ Բացի այդ, Ներոնը Տրդատ Ա-ին նվիրեց հիսուն միլիոն սեստերցի[52]։
Տրդատի գահակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»[53]:
Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեումից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս-Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին[54]: Այնտեղ կառուցվում է ամրոց ու բաղնիք։ Գառնիիում պահպանվել է հունարեն թողած հետևյալ արձանագրությունը
| Հելիոս (արև) Տիրիդատես թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում իր թագավորության - Տրդատ Ա |
Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։
Գառնու սյունազարդ տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից։ Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը եղել է տաք ջրի լողասենյակը։
Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ։ Գիտագեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։
Տրդատին հաջորդում է որդին՝ Սանատրուկ Արշակունին (88-110)։ Սանատրուկն հիմնադրում է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում։ Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում[55]։
Պատերազմ ալանների հետ և հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]72 թվականին ալանները՝ պատերազմող քոչվոր սարմատական ցեղը, ներխուժեցին Մարական Ատրոպատենա, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային տարբեր շրջաններ[56]։ Տրդատ Ա և նրա եղբայրը՝ Պակորոսը, Ատրոպատենական Մեդիայի թագավորը, մի շարք ճակատամարտերում դիմակայեցին նրանց,որոնցից մեկի ժամանակ Տրդատը հազիվ է խուսափում կենդանի գերի ընկնելուց[57]։ Ալանները նահանջեցին մեծ ավարով, թալանեցին Հայաստանը և Մարաստանը։ Իբերիայի թագավորը Վեսպասիանոսից խնդրեց պաշտպանություն ալանների դեմ, ով օգնեց վերակառուցել Հարմոզիկա ամրոցը՝ Իբերիայի մայրաքաղաք Մծխեթայի շրջակայքում, որը գտնվում է ժամանակակից Թբիլիսիի մոտ։ Թբիլիսիի մոտ հայտնաբերված արամեական արձանագրությունը վկայում է, որ Տրդատ Ա-ն իր կառավարման վերջին տարիներին պատերազմել է Իբերիայի դեմ։ Տրդատ Ա-ի գահակալության ավարտի ճշգրիտ ամսաթիվը անհայտ է․ տարբեր աղբյուրներ Սանատրուկին անվանում են նրա հաջորդ։ Հայտնի է, որ Տրդատ Ա-ի եղբորորդին՝ Աքսիդարեսը, Բակուր Բ-ի որդին,արդեն 110 թվականին եղել է Հայաստանի թագավոր։
Մշակութային արտացոլումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրդատ Ա-ը Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ռադամիստո» օպերայի և Ռեյնհարդ Կայզերի «Օկտավիա» օպերայի գլխավոր հերոսներից մեկն է։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուարդ Չեմփլինը նշում է․
«Երբ Ներոնը սենատորների և պահակազորի ուղեկցությամբ մտավ հրապարակ, նա բարձրացավ Ռոստրան և նստեց իր պետական աթոռին՝ հայացքը դեպի Ֆորումը, արևելք-հարավ-արևելք ուղղությամբ։ Այսինքն՝ երբ Տիրիդատ Ա-ը զինվորների շարքերի միջով մոտենում էր նրան, ծագող արևը ամբողջ փառքով լուսավորում էր Ներոնի դեմքը։ Արքայազնը այնուհետև ներքևից դիմեց կայսրին՝ վերև նայելով դեպի Ռոստրան․ «Ես եկել եմ քեզ մոտ, իմ աստված, քեզ երկրպագելով այնպես, ինչպես երկրպագում եմ Միհրին»։
Կարևոր հանգամանքը՝ մի բան, որ Ներոնը որպես նվիրյալ գիտեր, անկախ նրանից՝ ուրիշները գիտեին, թե ոչ, այն էր, որ զրադաշտականների համար արևը Միհրի աչքն էր, և Միհրը հաճախ այնքան սերտորեն էր կապված արևի հետ, որ նույնացվում էր նրա հետ․ «Արևը, որին նրանք կոչում են Միհր», ինչպես ասում է Ստրաբոնը։ Բացի այդ, երբ զրադաշտականները բաց երկնքի տակ աղոթում էին, նրանք շրջվում էին դեպի արևը, որովհետև նրանց կրոնը պարտադրում էր աղոթել դեպի կրակը նայելով։
Ուստի, երբ Տիրիդատ Ա-ը կանգնած էր բացօթյա Հռոմեական Ֆորումում՝ դեմքով դեպի արևով ողողված կայսրը և նրան երկրպագելով այնպես, ինչպես Միհրին, էությամբ նա երկրպագում էր արևին։ Նախկին պրետորը թարգմանեց նրա խոսքերը և հռչակեց դրանք ամբոխին։ Հռոմի պատմության այդ փուլում ներկաներից շատ քչերը գիտեին, թե ով էր Միհրը, սակայն մեծ հավանականություն կա, որ թարգմանիչը Տիրիդատի խոսքերը փոխանցել է այսպես․ «Ես եկել եմ քեզ մոտ, իմ աստված, քեզ երկրպագելով այնպես, ինչպես երկրպագում եմ Արևին»։
Ներոնի համար հռոմեական հաղթարշավի և պարթևական ծիսակարգի միավորումը ավարտվեց նրա՝ որպես Արևի նոր աստծո դերի շքեղ թատերական հաստատմամբ»[58]։
Արշակունիների հարստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։
Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց այբուբենի գյուտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Redgate, A. E. (Anne Elizabeth) (2014-05-12). «The Armenians». Oxford ; Malden, MA : Blackwell (published 2000).
- ↑ Russell, James R. «Zoroastrianism in Armenia. Harvard University Press.
էջ 268».
{{cite web}}: Missing or empty|url=(օգնություն); line feed character in|title=at position 53 (օգնություն) - ↑ Lang, David Marshall (1980). «Armenia, cradle of civilization.էջ 84, 141, 149».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Boyce, Mary (1984). «Zoroastrians: Their Religious Beliefs and Practices. Psychology Press».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cumont, F. (1905). «Les religions orientales dans le paganisme romain. Turnhout: Brepols Publishers».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «ARMENIA AND IRAN ii. The pre-Islamic period։ էջ 418-438». Encyclopaedia Iranica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-20-ին.
{{cite web}}: line feed character in|title=at position 45 (օգնություն) - ↑ Dąbrowa, Edward (2007). «The Parthian Kingship.In Lanfranchi, Giovanni B.; Rollinger, Robert (eds.). Concepts of Kingship in Antiquity. Padova: S.A.R.G.O.N. Editrice e Libreria. էջ 123–134».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Dąbrowa, Edward Dabrowa / Edward. «The Parthian Kingship».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Boyce, Mary (1991). «A History of Zoroastrianism. Brill Academic Publishers. էջ 77».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Sherk, Robert K. (1980). «ANRW II.7, Politische Geschichte (Provinzen und Randvölker: Griechischer Balkanraum; Kleinasien), Roman Galatia: The Governors from 25 B.C. to A.D. 114. Berlin & New York: Walter de Gruyter & Co. էջ 954–1052».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Sherk, Robert K. (1980). «ANRW II.7, Politische Geschichte (Provinzen und Randvölker: Griechischer Balkanraum; Kleinasien), Հռոմեական Գալաթիա: Կառավարիչները մ.թ.ա. 25-ից սկսած մ.թ. 114-ը : Բեռլին և Նյու Յորք. Walter de Gruyter & Co. էջ 954– 1052».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «BALĀŠ էջ 574–580». Encyclopaedia Iranica (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-04-ին.
- ↑ Dąbrowa, Edward Dabrowa / Edward. «The Parthian Kingship».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Dąbrowa, Edward Dabrowa / Edward. «The Parthian Kingship».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Dąbrowa, Edward Dabrowa / Edward. «The Parthian Kingship էջ125».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Տակիտոս. «Տարեգրքեր 12.50.1–2».
- ↑ Gregoratti, Leonardo (2018). ". «"Vologases I". In Bagnall, Roger (ed.). The Encyclopedia of Ancient History. Leiden: John Wiley & Sons. էջ 1».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Տակիտոս. [Tacitus, Annals, 13.7 «Տարեգրքեր , 13.7»].
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ Fisher, William Bayne; Yarshater, Ehsan (1968). The Cambridge History of Iran Vol. 3(1): The Seleucid, Parthian and Sasanian Periods. Cambridge: Cambridge University Press. էջ. 21–99 (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-20092-9.
- ↑ Sherk, Robert K. (1980). «ANRW II.7, Politische Geschichte (Provinzen und Randvölker: Griechischer Balkanraum; Kleinasien), Roman Galatia: The Governors from 25 B.C. to A.D. 114. Berlin & New York: Walter de Gruyter & Co. pp. 954–1052. ISBN 311008015X».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Bivar, A.D.H. (1983). «"The Political History of Iran Under the Arsacids". In Yarshater, Ehsan (ed.).Vol. 3(1): The Seleucid, Parthian and Sasanian Periods. Cambridge: Cambridge University Press. էջ 21–99. ISBN 0-521-20092-X.».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Bivar, A.D.H. (1983). «"The Political History of Iran Under the Arsacids". In Yarshater, Ehsan (ed.). The Cambridge History of Iran. Vol. 3(1): The Seleucid, Parthian and Sasanian Periods. Cambridge: Cambridge University Press. էջ 21–99. ISBN 0-521-20092-X.».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Tacitus. «Annals, 13.9».
- ↑ Bivar, A.D.H. (1983). «The Political History of Iran Under the Arsacids". In Yarshater, Ehsan (ed.). The Cambridge History of Iran. Vol. 3(1): The Seleucid, Parthian and Sasanian Periods. Cambridge: Cambridge University Press. էջ 21–99. ISBN 0-521-20092-X.».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Lindsay, John. «A View of the History and Coinage of the Parthians. Adamant Media Corporation. էջ 83–84».
- ↑ Strabo. «12.3.35».
- ↑ Strabo. «12.3.35».
- ↑ Strabo, 12.3.35. https://topostext.org/people/1223.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Tacitus. «Annals, 13.56».
- ↑ Tacitus. «Annals, 14.36 Սա շատ հեղինակավոր նշանակում էր։ Սիրիան ոչ միայն հարուստ նահանգ էր, այլև ամենամեծերից մեկը։».
- ↑ Lindsay, John. «A View of the History and Coinage of the Parthians. Adamant Media Corporation էջ 83–84».
- ↑ Lindsay, John. «A View Of The History And Coinage Of The Parthians, With Descriptive Catalogues And Tables, Illustrated With A Complete Set Of Engravings Of Coins, A Large Number Of Them Unpublished էջ 83–84».
- ↑ Lindsay, John. «A View Of The History And Coinage Of The Parthians, With Descriptive Catalogues And Tables, Illustrated With A Complete Set Of Engravings Of Coins, A Large Number Of Them Unpublished։ էջ 83–84».
- ↑ Tacitus. «LacusCurtius • Tacitus, Annals — Book XV Chapters 1‑32,15.1». penelope.uchicago.edu. Վերցված է 2026-03-04-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 38 (օգնություն) - ↑ Lindsay, John (January 1999). «A View of the History and Coinage of the Parthians. Adamant Media Corporation.էջ 83–84».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Lindsay, John (January 1999). «A View of the History and Coinage of the Parthians. Adamant Media Corporation.էջ 83–84».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Lindsay, John (1852). A View Of The History And Coinage Of The Parthians, With Descriptive Catalogues And Tables, Illustrated With A Complete Set Of Engravings Of Coins, A Large Number Of Them Unpublished էջ 83–84. L. L. C. SNS Library. John Crowe.
- ↑ Smith, William (1867). «"Corbulo". Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Boston. էջ 851. Archived from the original on December 30, 2005». Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2026 թ․ մարտի 26-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «LacusCurtius • Tacitus, Annals — Book I Chapters 1‑15». penelope.uchicago.edu. Վերցված է 2026-03-04-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 38 (օգնություն) - ↑ William Smith. «Dictionary of Greek and Roman Biography and Mythology, page 851 (v. 1) էջ 851». www.ancientlibrary.com. Վերցված է 2026-03-04-ին.
- ↑ Chaumont, M. L. (1986). «"Armenia and Iran ii. The pre-Islamic period". Encyclopaedia Iranica, Vol. II, Fasc. 4. էջ 418–438».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Curtis, Vesta Sarkhosh (2016). «"Ancient Iranian Motifs and Zoroastrian Iconography". In Williams, Markus; Stewart, Sarah; Hintze, Almut (eds.). The Zoroastrian Flame Exploring Religion, History and Tradition. I.B. Tauris. էջ 179–203. ISBN 978-0857728159».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Dio Cassius. «63.1.2».
- ↑ Cassius, Dio (2004). «Dio's Rome Vol. 5. Kessinger Publishing. էջ 34. ISBN 1-4191-1613-4».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cassius, Dio (2004). «Dio's Rome Vol. 5. Kessinger Publishing. էջ 34. ISBN 1-4191-1613-4».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cassius, Dio (2004). «62.3.1».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cassius Dio. «62.3.1».
- ↑ Wiedemann, Thomas (1992). «Emperors and Gladiators. London, United Kingdom: Routledge.էջ 112. ISBN 0-415-12164-7».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Lewis, Naphtali (1990). «Roman Civilization: Selected Readings: The Empire. Columbia University Press. էջ 33. ISBN 0-231-07133-7».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cassius, Dio (2004). «Dio's Rome Vol. 5. Kessinger Publishing. p. 36. ISBN 1-4191-1613-4».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Cassius, Dio (2004). «Dio's Rome Vol. 5. Kessinger Publishing. էջ 36. ISBN 1-4191-1613-4».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Kurkjian, Vahan (1958). «A History of Armenia. New York: Armenian General Benevolent Fund. ASIN B000BQMKSI».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Bournoutian, George(2002). «A Concise History of the Armenian People. Mazda Publishers. էջ 42. ISBN 1-56859-141-1».
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Շինարարական արվեստը, ճարտարապետությունը, կերպարվեստը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Սանատրուկ թագավոր։ Քրիստոնեության տարածման սկիզբը Հայաստանում։ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Alemany, Agustí (2000). Sources on the Alans: A Critical Compilation (անգլերեն). BRILL. ISBN 978-90-04-11442-5.
- ↑ Alemany, Agustí (2000). Sources on the Alans: a critical compilation. Handbook of Oriental Studies. Section eight. Central Asia ;v v. 5. Leiden ; Boston: Brill. ISBN 978-90-04-11442-5.
- ↑ Champlin, Edward (2003). Nero. Internet Archive. Cambridge, Mass. : Belknap Press of Harvard University Press. ISBN 978-0-674-01192-2.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ․ Տ․ Սվետոնիոս, Տասներկու կեսարների կյանքը, Ե․, 1986:
- Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976
- Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912:
- Մանանդյան Հ․, Երկ․, հ.1, Ե․, 1977:
- Russell, James R. «Zoroastrianism in Armenia. Harvard University Press
- Lang, David Marshall (1980). «Armenia, cradle of civilization.
- Boyce, Mary (1984). «Zoroastrians: Their Religious Beliefs and Practices. Psychology Press».
- Cumont, F. (1905). «Les religions orientales dans le paganisme romain. Turnhout: Brepols Publishers».
- Chaumont, Marie Louise-ARMENIA AND IRAN ii. The pre-Islamic period Vol. II, Fasc. 4
- Dąbrowa, Edward (2007). «The Parthian Kingship.In Lanfranchi, Giovanni B.; Rollinger, Robert (eds.). Concepts of Kingship in Antiquity. Padova: S.A.R.G.O.N. Editrice e Libreria.
- Sherk, Robert K. (1980). «ANRW II.7, Politische Geschichte (Provinzen und Randvölker: Griechischer Balkanraum; Kleinasien), Roman Galatia: The Governors from 25 B.C. to A.D. 114. Berlin & New York: Walter de Gruyter & Co.
- Gregoratti, Leonardo (2018). ". «"Vologases I". In Bagnall, Roger (ed.). The Encyclopedia of Ancient History. Leiden: John Wiley & Sons.
- isher, William Bayne; Yarshater, Ehsan (1968). The Cambridge History of Iran Vol. 3(1): The Seleucid, Parthian and Sasanian Periods. Cambridge: Cambridge University Press.
- Bivar, A.D.H. (1983). «"The Political History of Iran Under the Arsacids". In Yarshater, Ehsan (ed.).Vol. 3(1): The Seleucid, Parthian and Sasanian Periods. Cambridge: Cambridge University Press.
- Lindsay, John. «A View of the History and Coinage of the Parthians. Adamant Media Corporation. »
- Tacitus. «LacusCurtius • Tacitus, Annals — Book XV Chapters 1‑32,15.1»
- Smith, William (1867). «"Corbulo". Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Boston.
- Champlin, Edward (2003). Nero. Internet Archive. Cambridge, Mass. : Belknap Press of Harvard University Press.
- Alemany, Agustí (2000). Sources on the Alans: a critical compilation. Handbook of Oriental Studies. Section eight. Central Asia ;v v. 5. Leiden ; Boston: Brill.
- Bournoutian, George(2002). «A Concise History of the Armenian People. Mazda Publishers.
- Kurkjian, Vahan (1958). «A History of Armenia. New York: Armenian General Benevolent Fund.
- Cassius, Dio (2004). «Dio's Rome Vol. 5. Kessinger Publishing.
- Lewis, Naphtali (1990). «Roman Civilization: Selected Readings: The Empire. Columbia University Press.
- Wiedemann, Thomas (1992). «Emperors and Gladiators. London, United Kingdom: Routledge.
- Vesta Sarkhosh Curtis ANCIENT IRANIAN MOTIFS AND ZOROASTRIAN ICONOGRAPHY
- Chaumont, M. L. (1986). «"Armenia and Iran ii. The pre-Islamic period". Encyclopaedia Iranica, Vol. II, Fasc.
- William Smith. «Dictionary of Greek and Roman Biography and Mythology, page 851 (v. 1)
- Strabo.Lycomedes
Տրդատ Ա Արշակունյաց հարստություն Ծնվել է՝ անհայտ Մահացել է՝ 88 | ||
| Նախորդող՝ - |
Տրդատ Ա 66-88 |
Հաջորդող: Սանատրուկ |
| ||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 93)։ |
