Թորոս Բ
Թորոս Բ | |
---|---|
Իշխանություն | 1145 - 1169 |
Թագադրում | 1145 |
Լրիվ անուն | Թորոս Ռուբինյան |
Ծնվել է՝ | մոտ 1107 |
Ծննդավայր | Հայաստան |
Մահացել է՝ | 1169 փետրվարի 6 |
Դրազարկի վանք | |
Ազգություն | հայ |
Ուղեկից | Isabelle de Courtenay |
Տոհմ | Ռուբինյաններ |
Հայր | Լևոն Ա |
Երեխաներ | Ռուբեն Բ և Ռիթա Ռուբինյան |
Հավատք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1169)։ Լևոն Ա-ի ավագ որդին։
Գերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս։ Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»։
Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
1140 ականներին Թորոսին հաջողվում է փախչել գերությունից։ 1145 թ. վերադառնալով Կիլիկիա իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Հայտնի ժամանակագիր Գիյոմ Տյուրոսցին Թորոսին ներկայացնում է՝
«Ամենահզոր հայ արքայազն՝ Թորոս »[1]
1151 թ. նա ամուսնանում է Ռաբանի սենյորի դստեր հետ՝ դաշինք կնքելով Լատինական թագավորության հետ, Բյուզանդացիներից հետ է վերադարձնում է Դաշնային Կիլիկիան։ Ռազմական գործողությունների ընթացքում գրավում է Մամեստիան, Անարզաբան, Տարսոնը։ Մանուիլ I Կոմնենոս հուսալով Բյուզանդիայի դաշնակիցներ Լամբրոնի իշխանների օգնության վրա Կիլիկիա է ուղարկում իր զորավար Անդրոնիկին։ Մտնելով Կիլիկիա Բյուզանդական բանակը հանդիպում է Թորոսի զորքերին։ Կրելով մի շարք պարտություններով և ստանալով զգալի կորուստներ բյուզանդացիները դուրս են շպրտվում Կիլիկիայից։ Ռուբինյանները դաշինք են կնքում Հեթումյանների հետ դաշինքը ամրապնդվում է Օշինի որդի Հեթումի և Թորոսի դստրերից մեկի ամուսնությամբ։ Անդրոնիկը վերադառնում է Կոստանդնուպոլիս պատմում կայսերը։ Մանուիլը այլևս չէր կարող մարտնչել հայերի դեմ, և դիմում նենգ, բայց միևնույն ժամանակ խորամանկ քայլի հայերի դեմ է լարում Սելջուկներին և Անտիոքի արքայազն՝ Ռենո դը Շատիլյոնին։ Թորոսը վստահ հաղթանակ է տանում սելջուկների նկատմամբ Հայկական Տավրոսի մատույցներում։ Հետագայում հաղթում է նաև Ռենոին վերջինս հուսախաբ լինելով Մանուիլի չկատարած խոստումից, անցնում է հայերի կողմը։ Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կազմակերպում Բյուզանդիայի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։ Մանուիլը ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի Կիլիկիա և Սիրիա գրավում են Դաշտային Կիլիկիան Թորոսը նահանջում է լեռներ։ Ռենոն անցնում է Մանուիլի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է Բյուզանդական կայազոր[2]։
Հարձակում Կիպրոսի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է որ, Թորոսը օգնել է Ռենո դը Շատիլյոնին թալանել Կիպրոսը և ուղեկցել է նրան Կիպրոսում, սակայն այս տեղեկությունների իսկությունը ապացուցումը անհնար է: Ըստ պայմանավորվածության Մանուիլը պետք էր դրամական օգնություն ցույց տար ռազմական գործողությունների ընթացքում սննանկացած և պարտքերի մեջ խրված Ռենոին, սակայն նա չկատարեց պայմանավորվածությունները։ Ռենոն որոշեց խլել գումարը Մանուիլից հանցավոր ճանապարհով համագործակցելով Թորոս Բ-ի հետ՝ հարձակվել և թալանել Կիպրոսը։ Թորոսը վրեժով լցված համաձայնեց օգնել.[3][4], ըստ անհայտ ժամանակագրի Անտիոքի դուքսը և հայ իշխանը «անցան» ամբողջ կղզու տարածքով հյուսիսից հարավ, ավերելով և թալանելով ամենինչ իրենց ճամփին։ Ռենոն և Թորոսը վերադարձան Կիպրոսից հարուստ ավարով։
Կիլիկիան Բյուզանդացիների հետ կնքված հաշտության պայմանագրից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջիկա 10 տարիների ընթացքում Կիլիկիայում նշանակվում էին Բյուզանդացի տեղապահներ։ 1162 թ տեղապահ Անդրոնիկ էվֆորբենոսը կազմակերպում է Թորոսի եղբայր՝ Ստեփանի սպանությունը։ Չնայած նրան, որ Անդրոնիկը փոխարինվում է զորավար Կալամանոսով Թորոսը չի փոխում վրեժխնդիր լինելու մտադրությունները։ Նոր տեղապահ է նշանակվում Աքհուսը վերջինս մտերմանում է Ներսես Շնորհալու հետ։ Սակայն հետագայում Բյուզանդացիները աքսորում են Աքհուսին։ Մանուիլը նոր տեղապահ է նշանակում 15 տարի առաջ Կիլիկիայում ջախջախված Անդրոնիկին վերջինս ծառայությունը կատարելուց հետո վերադառնում է Բյուզանդիա։ Մանուիլը նրան փոխարինում է Կալամանոսով վերջինիս վրա դրված էր Թորոսին գահընկեց անելու պարտականությունը։ Սակայն այդ ծրագրերը անհաջողության են մատնվում Մլեհը գերեվարում է Կալամանոսին։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
1169 թ.-ի փետրվարի 9-ին մահանում է Թորոս Բ-ն։ Նրան հաջողվեց վերացնել կախվածությունը Բյուզանդիայից և իվերջո հիմք դրեց հայկական ինքնավարությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Runciman Steven։ A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187
- ↑ Ghazarian Jacob G.։ The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Baldwin, Marshall W.: The Latin States under Baldwin III and Amalric I, 1143–1174 (in: Setton, Kenneth M. (General Editor) – Baldwin, Marshall W. (Editor): A History of the Crusades – Volume I: The First Hundred Years; The University of Wisconsin Press, 1969, Madison, Milwaukee, and London; ISBN 978-0-299-04834-1)
- Ghazarian, Jacob G: The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393); RoutledgeCurzon (Taylor & Francis Group), 2000, Abingdon; ISBN 0-7007-1418-9
- Runciman, Steven: A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187; Cambridge University Press, 1988, Cambridge; ISBN 0-521-06162-8
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 207)։ ![]() |