Արգիշտի Բ
Արգիշտի Բ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 743-737 |
Մահացել է՝ | մ.թ.ա. 680 |
Երկիր | Ուրարտու |
միապետ | |
Հայր | Ռուսա Ա |
Երեխաներ | Ռուսա Բ |
Արգիշտի Բ (մ.թ.ա. 8-րդ դար - մ. թ. ա. 685), Վանի թագավորության արքա (մ.թ.ա. 714-685)։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։
Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ.թ.ա. 681 թ.-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։
Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։
Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին[1]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Б. Б. Пиотровский, Ванское царство (Урарту), М., 1959.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ 155-156
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Ռուսա Ա |
Ուրարտական արքա Արգիշտի Բ մ.թ.ա. 714-685 |
Հաջորդող Ռուսա Բ |
|