Խոսրով Դ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Խոսրով Դ | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
Իշխանություն | 385–388, 414–415 թթ. |
Մահացել է՝ | 415 |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Այրարատ, Մեծ Հայք |
Հաջորդող | Վռամշապուհ, Շապուհ Պարսիկ |
Ուղեկից | Շապուհ Գ-ի քույրը |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | ? |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Դ (ծն. թ. անհտ. մոտ 338-342 - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385 - 388 թվականներինին և 414 թ.-ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։
Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝ Արշակ Գ։ Շապուհ III-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
|