Էրիմենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիմենա
Ծնվել էմ.թ.ա. 7-րդ դար
Մահացել էանհայտ
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Ռուսա Բ
ԵրեխաներՌուսա Գ

Էրիմենա (ծն. և մահ. թթ. անհտ.), Ուրարտուի Ռուսա Գ թագավորի հայրը։

Որոշ ուսումնասիրողների կարծիքով նախորդել է որդուն՝ թագավորելով շուրջ մ. թ. ա. 625–605-ին (Բ. Պիոտրովսկի) կամ մ.թ. ա. 635–625-ին (Գ. ՄելիքիշվիլիԻ. Դյակոնովը Էրիմենային է վերագրում Կարմիր Բլուրում 1957-ին հայտնաբերած աղյուսակներից մեկը։ Էրիմենայի գահակալության մասին տեղեկությունների բացակայությունից ելնելով, այլ ուսումնասիրողներ ենթադրում են, որ նա չի թագավորել։ Իսկ Ի. Մեշչանինովը «Էրիմենա» անունը կապում է «Արմենիա» անվանմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սարդուրի Դ
Վանի արքա
Էրիմենա

մ.թ.ա. 625–605
Հաջորդող
Ռուսա Գ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 96