Jump to content

Իվան Մեշչանինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Մեշչանինով
Ծնվել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1883[1]
Ուֆա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 16, 1967(1967-01-16)[2][3][4] (83 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան, հնագետ, մարդաբան, նախապատմության ուսումնասիրող և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ, Լենինգրադի արևելյան ինստիտուտ, Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ և ՌԳԱ լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտլեզվաբանություն և հնագիտություն
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[5], Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)[6] և Ղազխստանի գիտությունների ազգային ակադեմիա[7]
Ալմա մատերՊետերբուրգի հնագիտական ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական ղեկավարՆիկողայոս Մառ
Հայտնի աշակերտներGeorgy Kert?
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа

Իվան Իվանովիչ Մեշչանինով (նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1883[1], Ուֆա, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 16, 1967(1967-01-16)[2][3][4], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային լեզվաբան, հնագետ։ Փոքր Ասիայի և Կովկասի մեռած լեզուների, հատկապես ուրարտերենի (խալդերենի) մասնագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945 թ.

Եղել է ԽՍՀՄ ԳԱ լեզվի և մտածողության ինստիտուտի տնօրեն (1935-1950 թթ.), գրականության և լեզվի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1934-1950 թթ.) և ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ։ 1926-1931 թվականներին հնագիտական պեղումներ է կատարել հյուսիսային մերձսևծովյան շրջաններում և Հարավային Կովկասի տարբեր վայրերում (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևան, Կիրովաբադ)։ Նրա գիտական հայացքների ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել Ն․ Յա․ Մառը։ Մեշչանինովը սկզբնավորել է տարբեր համակարգ ունեցող լեզուների շարահյուսության տիպաբանությունը, քննել է լեզուների զարգացման հիմնական փուլերը, ստեղծել լեզուների շարահյուսության տիպաբանության տեսություն, մշակել նախադասության տեսության խնդիրները։ Մեծ են Մեշչանինովի ծառայությունները Հյուսիսի և Կովկասի գիր չունեցող ժողովուրդների լեզուների ուսումնասիրությունը կազմակերպելու գործում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943 թ., 1946 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բաշկիրական հանրագիտարան (ռուս.)Башкирская энциклопедия, 2005. — 4344 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Мещанинов Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 720. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  6. Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2021. — С. 337. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
  7. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 52. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
  8. Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2021. — С. 204. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
  9. 9,0 9,1 9,2 Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2021. — С. 347. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
  10. Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.)М.: Архив Российской академии наук, 2022. — С. 84. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 465