Իգոր Դյակոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Դյակոնով
ռուս.՝ Игорь Михайлович Дьяконов
Ծնվել էդեկտեմբերի 30 1914 (հունվարի 12 1915)
Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 2, 1999(1999-05-02)[2] (84 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, հայագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրևելագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարԹամազ Գամղրելիձե, Vladimir Yemelyanov, Գագիկ Սարգսյան, Vitaly Shevoroshkin և Vladimir Yakobson
Հայտնի աշակերտներԹամազ Գամղրելիձե, Michael Heltzer, Muhammad Dandamayev և Vladimir Yakobson

Իգոր Միխայլովիչ Դյակոնով (ռուս.՝ Игорь Михайлович Дьяконов, դեկտեմբերի 30 1914 (հունվարի 12 1915), Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 2, 1999(1999-05-02)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս սովետական արևելագետ, հայագետ։ Պատմական գիտությունների դոկտորր (1960)։ Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների։ Տիրապետել է մի քանի լեզուների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1915 թվականի հունվարի 12-ին (30․12․1914), Պետրոգրադում։ Նրա մանկությունը և պատանեկությունը անցել են Նորվեգիայում, որտեղ հայրը Ռուսաստանի, իսկ ապա Խորհրդային Միության առևտրական ներկայացուցիչն էր։ 1932-1936 թվականներին ուսանել է Լենինգրադի պատմա-լեզվա-փիլիսոփայական ինստիտուտի նախ պատմական, իսկ ապա լեզվաբանական բաժնում։ 1938 ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը, 1937 թվականից մինչև 1959 թվականն աշխատել է Էրմիտաժում՝ ՀԻն Արևելքի բաժնում, իսկ 1954 թվականից եղել է ՍՍՏՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ավագ գիտաշխատող։ Զբաղվել է հին Առաջավոր Ասիայի երկրների և ժողովուրդների, այդ թվում՝ շումերների, բաբելացիների, ուրարտացիների, խուրրիների, խեթերի, մարրերի, պարթևների, հայերի սոցիալ-տնտեսական պատմության, մշակույթի և լեզվի հարցերով։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացրել ու հարստացրել է Հին Արևելքում ստրկատիրական հասարակարգի մասին սովետական գիտության առաջադրած տեսությունը։ Համակիր է Հին Արևելքի և Անտիկ աշխարհի պատմական ուղիների միասնության գաղափարին։ Առաջ է քաշելնոր տեսություն աֆրոասիական լեզուների հարազատության համակարգի մասին և համակողմաևիորեն ուսումնասիրել խուրրի-ուրարտակաև լեզվախումբը։ Հետազոտել ու հրապարակել է կավե սալիկների վրա եղած ուրարտական դժվարընթեռնելի սեպագիր վավերագրերը՝ էապես լրացնելով ուրարտերենի և նրա դպրության մասին գիտական պատկերացումները։ 1961 թվականին թարգմանել ու մեկնաբանել է «Գիլգամեշ» դյուցազներգությունը։ Հին Արևելքի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար Դյակոնովի «Ասսուրաբաբելական աղբյուրները Ուրարտուի մասին» (1951) և «Բաբելոնի, Ասորեստանի ու Խեթական թագավորության օրենքները» (1952) թարգմանական ժողովածուները կարևոր ձեռնարկներ են համարվում։

1976 թվականին գրել է «Языки древней Передней Азии» գիրքը, որում շարադրված են Հին Առաջավոր Ասիայի բոլոր ոչ հնդեվրոպական լեզուների քերականությունները։

Իգոր Դյակոնովի աշխատանքի արդյունքն Է լեզվաբանության մեջ նոր ուղղության՝ համեմատական խուռի-ուրարտագիտության ստեղծումը։ Նշանակալի Է նրա ավանդը սեմա-քամյան (աֆրա-ասիական) լեզուների դասակարգման գործում, որն իր արտահայտությունն Է գտել «Afrasian Languages» (1988) գրքում։

Իգոր Դյակոնովի ղեկավարությամբ և գործուն մասնակցությամբ ստեղծվել են բազմաթիվ կոլեկտիվ աշխատություններ. «Закоы Вавилонии, Ассирии и Хеттского царства» (1952), « История древнего мира» (I-III, 1982), «История древнего Востока» (մաս I, 1983), «История древнего Востока» մատենաշարը, Երևանում հրատարակվող «Древний Восток» պարբերական ժողովածուն և շատ ուրիշներ։

Հայանվեր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել է նաև հայ ժողովրդի ծագման և կազմավորման խնդիրներով։ Ըստ Դյակոնովի, հայ ժողովուրդը կազմավորվել է Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ բաղադրատարրեր ունենալով թե՛ մեծաքանակ տեղական ցեղերին ու ժողովուրդներին (խուրրի-ուրարտացիներ, խեթալուվիացի֊ներ)՝ իրենց մշակույթներով, լեզվական տարրերով ու մարդաբանական կերպարով և թե՛ եկվոր հնդեվրոպական, թրակա-փռյուգացիներին հարազատ արմենական ցեղերին, որոնք ներդրել են իրենց լեզուն որպես ապագա հայոց լեզվի կորիզ։ Դյակոնովը նպաստել է նաև Արտաշես Ա-ի արամեական արձանագրությունների ընթերցմանը։

1968 թվականին գրել է «Предыстория армянского народа» գիրքը, որտեղ ցույց է տվել, որ հայ ժողովրդի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է, որը խուռի-ուրարտական, խեթա-լուվական, հայկական և այլ հնդեվրոպական ցեղերի յուրատեսակ մի խառնարան էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян Г. X. Игорь Михайлович Дьяконов, в сб. Древний Восток, часть 2, 1976 թվական, Գ․ Սարգսյան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Լ. Խաչիկյան «Իգոր Միխայլովիչ Դյակոնով», պատմաբանասիրական հանդես № 1, 1999, էջ 390-392

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Дьяконов Игорь Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423 CC-BY-SA-icon-80x15.png