Էրատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էրատո (այլ կիրառումներ)
Էրատո
Մեծ Հայքի Թագուհի
Queenerato.jpg
Էրատոն
Իշխանություն մ.թ.ա. 8մ.թ.ա. 5
մ.թ.ա. 21
612
Ծնվել է՝ անհայտ
Մահացել է՝ անհայտ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Տոհմ Արտաշեսյան
գերիշխան
Հայր Տիգրան Գ

Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ[1]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «​ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-16 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]