Աբաս Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)
Աբաս Ա Բագրատունի
Աբաս Ա
«Շահնշահ Հայոց և Վրաց»
Իշխանություն929 - 953
Թագադրում929
Ծնվել է՝անհայտ է
Մահացել է՝953(0953)
Վախճանի վայրՏիգրանակերտ
Թաղվել է՝Տիգրանակերտ
Տիգրանակերտ
Ազգությունհայ
ՀարստությունԲագրատունիներ
ՆախորդԱշոտ Բ Երկաթ
ՀաջորդողԱշոտ Գ Ողորմած
ՈւղեկիցԱնանուն Բագրատունի
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրՍմբատ Ա
ՄայրՀռիփսիմե՞
ԵրեխաներԱշոտ Ողորմած և Մուշեղ Ա Բագրատունի
ՀավատքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի

Աբաս Ա Բագրատունի (880 - 953, Տիգրանակերտ), Հայոց թագավոր (928-953), հաջորդել Է եղբորը՝ Աշոտ Բ Երկաթին, Սմբատ Ա-ի որդին, Բագրատունիների արքայական տոհմից։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր Կարս քաղաքը։

Աբաս Ա-ի գահակալությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին։ Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբել է նրա դեմ։ Անժառանգ եղբոր՝ Աշոտ Բ Երկաթի մահից հետո գահ է բարձրացել որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակել թագավորանիստ, կառուցել սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքել Ատրպատականի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև Դվինի արաբ ոստիկանի հետ։ Նրա օրոք հաստատվել է խաղաղություն Բագրատունյաց թագավորությունում։ Աբասը վարել է կենտրոնաձիգ քաղաքականություն։ 948 թվականին կաթողիկոսական աթոռը Աղթամարից փոխադրել է Արգինա, երկիրը մասամբ ազատել արաբ հողատերերից, հաղթել Աբխազիայի Բեր թագավորին, որով կասեցրել է կովկասյան ցեղերի ասպատակությունները։ Զսպել աբխազական թագավորների ոտնձգությունները Բագրատունյաց Հայաստանի և Քարթլիի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել Ալանաց դուռը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է 953 թվականին։

Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշոտ Երկաթ
  2. Մուշեղ (մհ․ 924), կինը Աբխազիայի Բագրատ Ա արքայի դուստը․

զավակները՝

  1. Աշոտ Ողորմած
  2. Մուշեղ Ա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885․
  • Еремян С. Т., Присоединение северо-западных областей Армении к Византии в XI веке, ԼՀԳ, №3, 1971․

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15 CC-BY-SA-icon-80x15.png