Աշոտ Բ Երկաթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բագրատունի (այլ կիրառումներ)
Աշոտ Բ Երկաթ | |
---|---|
Հայոց արքա (914-928) | |
![]() | |
Իշխանություն | 914 - 928 |
Թագադրում | 914 |
Լրիվ անուն | Աշոտ Բ Բագրատունի |
Ծնվել է՝ | 882 |
Ծննդավայր | Բագարան, ![]() |
Մահացել է՝ | 928 |
Վախճանի վայր | Երազգավորս, ![]() |
Թաղվել է՝ | Բագարան |
Ազգություն | հայ |
Հարստություն | Բագրատունիներ |
Նախորդ | Սմբատ Ա |
Հաջորդող | Աբաս Ա |
Տոհմ | Բագրատունիներ |
պետական գործիչ և գերիշխան | |
Հայր | Սմբատ Ա Նահատակ |
Հավատք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Աշոտ Բ Երկաթ (անհայտ[1], Բագարան - 928 կամ 929[1], Երազգավորս, Բագրատունիների թագավորություն), Հայոց արքա (914-928), Շահնշահ Հայոց և Վրաց (922-928), Հայոց արքա Սմբատ Ա Նահատակի որդին, Բագրատունիների թագավորական տոհմից։
Գահակալման սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդել է հորը՝ Սմբատ I Բագրատունուն։
Աշոտ Երկաթի գահակալության սկզբում Հայաստանը գտնվել է ծանր իրավիճակում։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է Բյուզանդիա, բանակցել Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ է արել հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը, ապստամբել է նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ II-ն գերի է վերցրել Սահակ Սևադային ու նրա որդուն, ապա կուրացնել տվել նրանց։ Նա հարկադրված է եղել պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ II-ը ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվել է պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնել է Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ II-ին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս է մղվել ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ II-ը ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին[2]։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Տահմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Մեծ Բագրատունի![]() (855-885) ![]() (885-890) | Կատրանիդե Ա ![]() (885-890) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Նահատակ![]() (890-914) | Սահակ | Դավիթ | Շապուհ սպարապետ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սոֆյա | Գրիգոր Արծրունի![]() (857-887) | դուստր | Վահան Արծրունի | Մարիամ | Վասակ Սյունի![]() (855-859) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ![]() (898-904) | Գագիկ![]() (904-908) / (908-943) | Գուրգեն![]() (904-925) | Գրիգոր![]() (859-913) | Սահակ | Վասակ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Երկաթ![]() (914-928) | Սահականույշ Սևադա![]() | Աբաս Ա![]() (928-953) | Գագիկ ![]() (897-898) | դուստր | Մլքե | Աշոտ սպարապետ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Երկաթը «Գևորգ Մարզպետունի» վեպի գլխավոր հերոսներից է։ Այդ վեպում նրա կինն է Սահակ Սևադայի աղջիկը՝ Սահականույշ թագուհին։ Սակայն նա սիրել է Սևորդյաց Գևորգ նահապետի աղջկան՝ Ասպրամ իշխանուհուն։ Եվ սերը փոխադարձ է եղել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 487.
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, հատոր III, Երևան, 1979, էջ 153
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բագրատ Այվազյանի «Աշոտ Երկաթ» վեպը
- Աշոտ Բ Երկաթ, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
- Աշոտ Երկաթ. երկաթյա կամքով հայրենիքի նվիրյալը, ankax.com
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արման Եղիազարյան, «Աշոթ Երկաթ․ Թագավոր հայոց», Երևան, «ԵՊՀ հրատարակչություն» — 120 էջ. — 100 հատ, ISBN 978-5-8084-2058-8։
- Լեո (Առաքել Բաբախանյան), «Երկերի ժողովածու», հ. երկրորդ, Երևան, «Հայաստան հրատարակչություն», էջ 543-578 — 778 էջ. — 30,000 հատ։
- Հովհաննես Դրասխանակերտցի, «Հայոց պատմություն», Երևան, «ԵՊՀ հրատարակչություն» — 397 էջ. — 1500 հատ, ISBN 5-8084-0237-9։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 487)։ ![]() |
|