Ձկնավաճառի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ձկնավաճառի ճակատամարտ
Արաբական արշավանքները Հայաստան
Թվական 910 թվական
Վայր Նիգ գավառ, Մեծ Հայք
Արդյունք արաբների հաղթանակ
Հակառակորդներ
Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
Սյունիքի իշխանություն
Արաբական խալիֆայության դրոշ.png Արաբական խալիֆայություն
Արաբական խալիֆայության դրոշ.png Ատրպատականի ամիրայություն
Աջակիցներ՝
Հրամանատարներ
Բագրատունյաց Հայաստան Աշոտ Բ Երկաթ
Բագրատունյաց Հայաստան Մուշեղ Ա Բագրատունի
Ատրպատականի ամիրայություն Յուսուֆ ամիրա
Bagrotouni.svg Գագիկ Արծրունի
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ
Աշոտ Երկաթը

Ձկնավաճառի ճակատամարտ, միջնադարյան ճակատամարտ, որը տեղի է ունեցել 910 թվականին Անիի Բագրատունյաց թագավորության և Ատրպատականի ամիրայության միջև։

Ատրպատականի ամիրա Յուսուֆը ուներ Արաբական խալիֆի հովանավորությունը և Բագրատունիների ամենազորեղ ենթակա թագավորության՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության օգնությունը[1]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբների Հայաստան հերթական ներխուժման ընթացքում Բագրատունյաց Հայաստանի արքա Սմբատ Նահատակը 894 թվականին Դողսի ճակատամարտում ջախջախում է Ատրպատականի ամիրա Աֆշինի գլխավորած բանակին։

Նույն ընթացքում Միջագետքի արաբ կուսակալ Ահմադ Շայբանին գրավում է Աղձնիքը և Տարոնը, որն էլ ստիպում է Սմբատին հաշտության պայմանագիր կնքել։ Հաստատված կարճատև խաղաղության ընթացքում Սմբատը ամրապնդում է երկրի սահմանները, որի ընթացքում էլ հակասություններ են ստեղծվում նրա և ենթակա թագավորությունների կառավարությունների միձև։

Այս ժամանակահատվածում Ատրպատականի նոր ամիրան դառնում է Յուսուֆը, ով 901 թվականին ձեռնամուխ է լինում Դվինի գրավմանը:

908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանում Վասպուրականի արծրանյաց իշխան Գագիկին՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագում են ավատատիրական նոր երկպառակտչություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողանում հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆին և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անխուսափելի էր դարձել արաբների և հայերի միջև հերթական ռազմական բախումը։ 910 թվականին Մեծ Հայքի Նիգ գավառում բախվեցին Բագրատունյաց Հայաստանի և Արաբական խալիֆայության բանակները[2]:

Հայկական կողմում կռվում էին Սմբատ արքայի որդիները՝ Աշոտ Երկաթը և Մուշեղը: Արաբներին գլխավորում էր արաբ ամիրա Յուսուֆը, ով նախորդ տարի իր դաշնակիցն էր դարձրել ամենահզոր ենթակա թագավորությանը՝ Վասպուրականի թագավորությանը՝ Գագիկ Արծրունու գլխավորությամբ։

Վճռական ճակատամարտում ի շնորհիվ Գագիկի դավաճանական քայլի հաղթում են արաբները, ովքեր ունենում են տարածքային ձեռքբերումներ։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]