Լևոն Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Լևոն Դ
Թագավոր
Իշխանություն 13051307
Թագադրում 1305
Լրիվ անուն Լևոն Դ Հեթումյան
Ծնվել է՝ 1289
Մահացել է՝ 1307
Վախճանի վայր Անարզաբա, Կիլիկյան Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն Հայ
Նախորդ Կոստանդին Բ
Հաջորդող Օշին Ա
Թագավորական Տուն Հեթումյաններ
Տոհմ Հեթումյաններ
Հայր Թորոս Գ
Մայր Q6760071?


Լևոն Դ (ծն. թ. անհայտ– 18.11.1307), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305–ից։ Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307–ին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png