Հուգո I (Կիպրոսի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուգո I դը Լուզինյան
Hugues I de Lusigan
թագավոր
Թագադրում1205-1218
Հանձնում1218
Ծնվել է՝1194
Մահացել է՝1218(1218)
Վախճանի վայրՏրիպոլի
Թաղվել է՝Տրիպոլիի Հիվանդախնամների Մայր տաճար
Տրիպոլի
ՆախորդԱմորի I դե Լուզինյան
Հենրիխ I դե Լուզինյան
ՏոհմԼուսինյաններ
ՀայրԱմորի I դե Լուզինյան
ՄայրԷշիվա Իբելին
ԵրեխաներՄարիա, Իզաբելլա, Հենրիխ I

Հուգո I, (ֆր.՝ Hugues I de Lusigan) Կիպրոսի արքա 1205-1218 թվականներին։ Ծնվել է 1194 թվականի հոկտեմբերին՝ Երուսաղեմի արքա Ամորի I դե Լուզինյանի և Էշիվի դ'Իբելինի (Իբելինների այն ճյուղից, որն իշխել է Բետսանի և Ռամլայի վրա)։ Մահացել 1218 թվականին Տրիպոլիում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1194 թվականին՝ ծնվելու տարում, Հուգոյին նշանել են Երուսաղեմի արքա Հենրիխի և Իզաբելլայի դստեր՝ Ֆիլիպայի հետ։ Դա արվել էր Երուսաղեմի և Կիպրոսի հարաբերություները կարգավորելու համար, որոնք փչացել էին Գի դը Լուզինյանին (Ամորիի եղբոր, Հուգոյի հոր) գահնընկեց անելուց հետո։ Միայն 1197 թվականին Ամորին ինքը ընտրվում է Երուսաղեմի թագավոր թագավորության բարոնների միջոցով։

1205 թվականին մահանում է Ամորի I-ը, որից հետո Կիպրոսի և Երուսաղեմի թագավորությունները առանձնանում են։ Երուսաղեմի թագավորությունը ժառանգում է Մարիա Մոնֆերացին` Իզաբելլա I-ի և Կոնրադ Մոնֆերացու դուստրը։ Մանկահասակ Հուգոն ժառանգում է Կիպրոսի թագավորությունը, խնամակալ է դառնում Գոտե դե Մոնբելյարը[1], ով ամուսնացած էր Հուգոյի ավագ քրոջ հետ։ Գոտեն մանկահասակ թագավորի հավատարիմ խորհրդատուն էր, միայն թե նա օգտագործում էր պաշտոնը իր հարստացման համար։

Երուսաղեմի թագավորության հետ հարաբերությունները բարելավելու նպատակով Գոտեն կազմակերպում է Հենրիխ I-ի և Իզաբելլա I-ի դստեր նշանադրությունը։ Միայն թե ամուսնության համար անհայտ պատճառներով ընտրվում է ոչ թե Ֆիլիպպան` Հուգոյի նախկին հարսնացուն, այլ նրա քույր Ալիսը։ Ֆիլիպպան այդ ժամանակ դեռ ամուսնացած չէր, նա ամուսնացել է 1213 թվականին Էրրարա I դե Բրիենի՝ Ռամերի սենյորի հետ[2]։ Նշանադրությունը կայանում է 1207 թվականի դեկտեմբերին։ Ամուսնությունը տեղի է ունենում 1210 թվականին Նիկոսիայում։ Միայն թե դրանից հետո Գոտեն հայտնվում է անբարյացակամության մթնոլորտում և հեռացվում է Կիպրոսից։

Ժամանակագիր Վիլհելմ Տյուրոսցին նկարագրում է նրան որպես դաժան և խիստ իշխողի, որը հաճախ էր ընկնում կատաղության մեջ, միայն թե դա երկար չէր տևում։ Դառնալով թագավորության ինքնուրույն ղեկավար՝ Հուգոն հակասության մեջ է մտնում Հռոմի պապ Ինոկենտիոս III-ի հետ։ Նա միջամտում էր Կիպրոսում եպիսկոպոսների նշանակմանը։ Ինոկենտիոսը ստիպում է նրան ընկրկել, զիջել։ 1213 թվականին Հուգոն կոնֆլիկտի մեջ է մտնում Կոստանդնուպոլսի լատինական պատրիարքի հետ, որը ցանկանում էր իրեն ենթարկել Կիպրոսի եկեղեցին։ Միայն Լաթերիանի եկեղեցական ժողովը որոշում է ընդունում, որի համաձայն Կիպրոսի եկեղեցին դառնում է ինքնուրույն։ 1218 թվականին Հուգոյի խորթ քույրը՝ Մելիսենտան ամուսնանում է իշխան Բոհեմունդ IV Անտիոքցու հետ։

Կղզին թշնամիներից պաշտպանելու նպատակով թագավորը թույլատրում է Հիվանդախնամների և Տաճարականների միաբանությունների ղեկավարներին հաստատվել Կիպրոսում։

Հուգոն հիվանդանում է և մահանում հունվարի 10-ին Տրիպոլիում։ Նա այնտեղ թաղվում է Հիվանդախնամների տաճարում։ Հետագայում նա վերաթաղվում է Նիկոսիայի Հիվանդախնամների տաճարում։ Քանի որ Հուգոյի հաջորդը՝ Հենրիխ I-ը մանուկ էր, նրա խնամակալը դառնում է Հուգոյի այրին՝ Ալիսա Շամպայնցին։

Ամուսնության և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ալիսա Շամպայնցի, Կիպրոսի խնամակալ 1218-1227, Երուսաղեմի խնամակալ 1243-1246։ Երեխաներ

  • Մարիա (1215-1251/1253)։
  • Իզաբելլա (1216-1264), Կիպրոսի և Երուսաղեմի խնամակալ։ Ամուսինը 1233 թվականից Հենրիխ դե Պուատյե( մահացել է 18/27 հունիսի 1276)։
  • Հենրիխ I,1217-1253, Կիպրոսի թագավոր 1218 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. René Grousset. Histoire des croisades et du royaume franc de Jérusalem. — P. 216—218.
  2. Louis de Mas Latrie Histoire de l'Île de Chypre sous le règne des princes de la Maison de Lusignan. — P. 170—177.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Ամորի II
Կիպրոսի արքա
1205-1218
Հաջորդող՝
Հենրիխ I