Տրիպոլի (Լիբանան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիպոլի (այլ կիրառումներ)
Բնակավայր
Տրիպոլի
արաբ․՝ طرابلس‎‎
OldTripoli.jpg
Կոորդինատներ: 34°26′0″ հս․ լ. 35°50′0″ ավ. ե. / 34.43333° հս․. լ. 35.83333° ավ. ե. / 34.43333; 35.83333
ԵրկիրԼիբանան Լիբանան
Մակերես14 կմ²
ԲԾՄ10 մետր
Հեռախոսային կոդ06
Պաշտոնական կայքtripoli-city.org
##Տրիպոլի (Լիբանան) (Լիբանան)
Red pog.png

Տրիպոլի (արաբ․՝ طرابلس‎‎, արաբ․՝ Tripoli‎‎), Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքը, ինչպես նաև՝ երկրորդ նավահանգիստը մայրաքաղաք Բեյրութից հետո։ [[Հյուսիսային Լիբանան նահանգի և Տրիպոլիի շրջանի վարչական կենտրոնն է: Բնակչության թվաքանակը հասել է մոտավորապես կես միլիոնի, որի 80 տոկոսը սուննի մահմեդականներ են, 10 տոկոսը՝ քրիստոնյաներ[1]: Ունեցել է հայկական գաղութ, եկեղեցի, դպրոց, մարզական և մշակութային ակումբներ ու միություններ։

Հնագույն ժամանակներում քաղաքի տեղում կազմավորված է եղել Փյունիկյան Համադաշնությունը՝ Տյուրոս, Սիդոն և Արվադ քաղաքների եռյակով: Հենց այդ պատճառով էլ հին հույները բնակավայրն անվանել են Տրիպոլի, այսինքն՝ եռակի քաղաք: Հետագայում Տրիպոլին ընկել է պարսիկների, հին հռոմեացիների, արաբների, խաչակիրների, մամլյուքների, թուրքերի տիրապետության տակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Riad Yazbeck. "Return of the Pink Panthers?" Archived 2012-02-19 at the Wayback Machine.. Mideast Monitor. Vol. 3, No. 2, August 2008