Լաթերիանի եկեղեցական ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լաթերիանի եկեղեցական ժողով, տեղի է ունեցել 1059 թվականին, որով սահմանվել է Պապերի ընտրության նոր կարգ։ Ժողովի որոշման համաձայն՝ Պապին պետք է ընտրեին եկեղեցու բարձր աստիճանավորները՝ կարդինալները։ Որոշումը ուղղված էր նախևառաջ պապերի ընտրություններին միջամտելու կայսեր ձգտման դեմ։ Լաթերիանի ժողովը դեմ արտահայտվեց նաև եկեղեցու և վանահայրերի աշխարհիկ ինվեստիտուրային, քանի որ ինվեստիտուրայի իրավունքը պատկանում էր հոգևոր իշխանությանը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Դ. Սկազկին, Միջին դարերի պատմություն, Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 303