Ինվեստիտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ինվեստիտուրա (լատ.՝ investitura, լատ.՝ investio - հանդերձավորում եմ, շնորհում եմ), միջնադարում (Արևմտյան Եվրոպայում) վասալային կախվածությունն ամրապնդող ֆեոդի, պաշտոնի, աստիճանի հանձնման իրավաբանական ակտ, որն ուղեկցվել է արարողությամբ, վասալին սենիորը հանձնել է իշխանություն խորհրդանշող մի ափ հող, ձեռնոց, սուսեր, գայիսոն, դրոշ և ալյն։ Հատուկ էր եկեղեցական ինվեստիտուրան (շնորհվում էր եկեղեցական պաշտոն կամ աստիճան)։ Մինչև 11-րդ դարի ինվեստիտուրայի իրավունքը փաստորեն պատկանել է աշխարհիկ իշխանություններին։ Հետագայում ինվեստիտուրայի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև ծավալվել է պայքար և, ի վերջո, ավարտվել փոխզիջմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png