Դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկանդինավյան երկրների դրոշները։

Բոլոր ժամանակներում մարդիկ օգտագործել են խորհրդանիշեր և ազդանշաններ՝ միմյանց հետ հաղորդակցվելու, որևէ բանի մասին զգուշացնելու կամ որևէ բան առանձնացնելու և ընդգծելու համար։ Այդպիսի նշաններից մեկը դրոշն է։ Դրոշը որոշակի ձև և գույն(եր) ունեցող պաստառ է։ Դրոշի վրա կարող են պատկերված լինել պատկերներ։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյեկտներից առանձնացնելու) համար։

Դրոշի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշները նույն նպատակ կամ նույն ծագումն ունեցող մարդկանց միության նշան են: Դրոշը պետության համար նույն արժեքն ու կարևորությունն ունի, ինչ սահմանադրությունն ու օրհներգը: Դրոշը բարձրացնելու ժամանակ գործում են “դրոշնորի էթիկետի” կանոնները: Դրոշը բարձրացնում են լուսաբացին և իջեցնում մայրամուտին: Հատուկ դեպքերում դրանք կայմի վրա մնում են նաև գիշերը, բայց անպայման պետք է լուսավորվեն: Բարձրացնելուց կամ իջեցնելուց դրոշը չպետք է դիպչի գետնին: Այն անարգելը, ոտքի տակ գցելը, տրորելը, պատռելը, այրելը, պետությանը հասցրած վիրավորանք է համարվում:

Դրոշներ ստեղծվել են տարբեր երկրներում, որպես մարդկանց առանձին խմբերի կամ ամբողջ ազգերի տարբերակիչ նշաններ: Դրանք սկզբում երկար ձողեր էին, որոնց վրա նկարներ կամ առարկաներ էին ամրացվում[1]: Դրանցով զինվորները կողմնորոշվում էին մարտի դաշտում, յուրայինին տարբերում թշնամուց: Հետագայում ինչպես այսօր, սկսեցին կարել կտորից: Նախկինում դրոշները աստվածների, կրոնների, արքաների իշխանության խորհրդանիշներն էին:

Այսօրվա ազգային դրոշները խորհրդանշում են ազգերի միասնությունը, ազատությունն ու անկախությունը: Դրանց գույնը և նշանները սերտորեն կապված են ազգերի պատմության և ինքնագիտակցության հետ:

Արդեն նախնադարյան ժայռապատկերների վրա կարելի է տոհմերի տարբերակիչ նշաններ տեսնել: Շատ ազգերի ասորիների, հռոմեացիների, ացտեկների մոտ ի հայտ եկան, այսպես կոչված, վեկսիլլոիդներ ձողեր, որոնցից ամրացված էին փայտե, մետաղե կամ կաշվե տարբերանշաններ:

Հռոմեական վեկսիլլումը այօրվա դրոշների և դրոշակիրների նախատիպն է համարվում:

Դրոշների խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշների գույները վառ են ու պայծառ, իսկ խորհրդանիշները երևում են հեռվից: Դրոշների և դրոշակների գույները յուրահատուկ իմաստ են պարունակում: Առավել հաճախ հանդիպող գույնը կարմիրն է: Այն պատերազմ, հեղափոխություն է խորհրդանշում և սոցիալիստական պետությունների դրոշների հիմնական գույնն էր: Սպիտակ գույնն առավել հաճախ մաքրության ու խաղաղության նշան է: Սպիտակ դրոշը բոլոր երկրներում բանակցություններ սկսելու պատրաստակամության կամ անձնատուր լինելու նշան է: Այդ դրոշով եկող թշնամու զինվորը անձեռնմխելի է, նրան չի կարելի ձերբակալել, սպանել կամ վնասել: Արևմտյան երկրներում սև գույնը մահվան, սգո և անիշխանության նշան է: Աֆրկյան երկրների դրոշներում այն խորհրդանշում է սևամորթ բնակչությունը: Կանաչը հանդիպում է այն երկրների դրոշների վրա, որոնք կարևում են գյուղատնտեսությունն ու բնությունը: Կանաչը նաև իսլամի գույնն է, այդ պատճառով էլ պարտադիր առկա է մահմեդական երկրների դրոշներին: Ասիական շատ երկրների համար բնորոշ է նարնջագույնը, սա բուդդայականության գույնն է: Դեղին արև, ջերմություն և բարեկեցություն է խորհրդնշում:

Խորհրդանիշներն ու նախշերը նպատում են դրոշների ճանաչմանը: Պատմական շատ դրոշերի պաստառներ զարդարված են իշխող դինաստիաների զինաննշաներով:

Ժամանակակից դրոշները հաճախ կենդանիներ, թռչուններ կամ բույսեր են պատկերված: Թխկու տերևը Կանդայի խորհրդանիշն է, մայրին Լիբանանի: Եվրոպայում հին ժամանակներից դրոշների վրա արծիվ են պատկերու: Աստղերը սովորաբար մարզերն են կամ նհանգները: Արև կամ լուսինը խորհրդանշող շրջաններ են պատկերված Ճապոնիայի, Նիգերի և Պալաուի դրոշներին: Մերձավոր Արևելքի դրոշների յուրահատկությունը գրերն են: Բանն այն է, որ մահմեդականությունը, որը այդ տարածքի երկրների մեծ մասի կրոնն է, արգելում է կենդանիների պատկերները:

Դրոշների լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի շուրջ 200 պետությունից յուրաքանչյուրն իր դրոշն ունի: Ազգային դրոշների այդ խայտաբղետության մեջ, նկատվում է կրկնվող գույների և նշանների համակցումներ: Կապույտ-սպիտակ-կարմիր եռագույններն առավել հաճախ հանդիպում են Եվրոպայում:

Աֆրիկյան մայրցամաքի դրոշները կարմիր-դեղին-կանաչ գույների են և դրոշների առանձին ընտանիք են կազմում:

Դրոշների դիզայնը պայմանավորված է երկրի պատմությամբ: Իրարից հեռու գտնվող պետությունները կարող են նման դրոշներ ունենալ: Այդ երկրները կարող են միավորվել նույն պատմական, մշակութային արմատներով կամ ավանդույթներով: Նախկինում գաղութ եղած պետությունների դրոշները հաճախ իրենց երբեմնի գաղութարարների ազդեցությունն են կրում: Ազգերից շատերը նման գաղափարական կամ կրոնական հայացքներ ունեն, ուստի նրանց դրոշները ևս նման են իրար: Հաճախ դրանց ավելանում է կրանական խորհրդանիշը խաչ կամ մահիկը: Դրոշների առաջացման պատճառը կարող է լինել նար աշխարհագրական հարևանությունը:

Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների դրոշներին սկանդինավյան խաչ է պատվիրված: Սակայն միշտ չէ, որ նման դրոշները նույն ընտանիքին են պատկանում: Լուքսեմբուրգի և Նիդեռլանդների եռագույններն իրարից անկախ են ստեղծվել սակայն իրար նման են:

Եվրոպայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիա և Օվկիանիայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշի մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծիվն Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբերգի խորհրդանիշն էր: XVդ. նա ղեկավարեց ժողովրդական ապստամբությունը, որի արդյունքում երկրի մի մասն ազատվեց օսմանյան լծից:

Դրոշին Ֆրանսիայի և Իսպանիայի գույներն են: Մեջտեղի զոլն ավելի լայն է: Զինանաշանի տակ գրված է. «ՈԻժը միասնության մեջ է»:

Դրոշի գույները վերցված են Բրաբաբտ նահանգի դրոշից: 1830թ. անկախացումից հետո վրան ավելացնել են զոլերը:

Կապույտ գույնն ու աստղերը վերցված են ԵՄ դրոշից: Եռանկյունը երկրի բնակչության երեք խումբն է խորհրդանշում, դեղին գույնը լուսավոր ապագայի հույսը:

Սպիտակը խաղաղության և ազատության գույնն է, կանաչը երկրի բնական պաշարների, կարմիրը ազատության համար կռված հայրենասերների արյան:

Ավանդության համաձայն դանիացիների և բալթյան հեթանոս ցեղերի միջև ճակատամարտի ժամանակ երկնքից սպիտակ խաչով կարմիր դրոշ է իջել և հաղթանակ բերել դանիացիներին: Դանիայի դրոշը պատմության ամենահին դրոշներից մեկն է, XIII դ.

Սև, կարմիրը և ոսկեգույնը դրոշի վրա երևացին Նապոլեոնի դեմ մղված ազատագրական պատերազմից հետո: Դրանք գերմանական բանակի զինվորների համազգեստի գույներն էին:

Կապույտը խորհրդանշում է Բալթիկ ծովը, սևը հողի և ազգային բաճկոնների գույնը, սպիտկը ազատության ձգտումը և լավ ապագայի հույսը:

Դրոշը ձևավորված է սկանդինավյան խաչի օրինակով: Սպիտակը ձյունածածկ բնությունն է, կապույտը երկրի բազմաթիվ գետերի և լճերի գույնը:

Ամբողջ աշխարհին հայտնի եռագույնը երկրի մայրաքաղաք Փարիզի գույներն ունի «կարմիր և կապույտ», սպիտակը թագավորության զինանշանի գույնն է:

Սպիտակն ու կապույտը հունական ավանդական գույներն են: Խաչը խորհրդանշում է քրիստոնեությունը, ինը զոլը «Ազատություն կամ մահ» կոչի ինը վանկը:

Դրոշը միավորում է Անգլիայի «Գևորգյան կարմի խաչը սպիտակի վրա», Շոտլանդիայի «սպիտակ խաչը կապույտի վրա» և Իռլանդիայի «ս. Պատրիկի կարմիր խաչը սպիտակի վրա» խորհրդանիշները:

Կանաչը խորհրդանշում է Իռլանդիան, որը նաև կանաչ կղզի են անվանում, սպիտակը կաթոլիկությունը, իսկ նարնջագույնը բաղոքականությունը:

Դրոշակի տեսքը գալիս է սկանդինավյան ավանդությունից, Դանիայի դրոշից «կղզու բնակիչները ծագումով դանիացի են»: Կապույտը ծովի գունն է, սպիտակը հեյզերները, կարմիրը հրաբուխները:

Իտալիայի դրոշը ստեղծված է ֆրանսիականի նմանությամբ: Սպիտակն ու կանաչը Միլանի ոստիկանների համազգեստի գույներն էին, որոնց հետո ավելացվել է կարմիրը

Այս նորանկախ պետության դրոշի վրա պատկերված է երկրի տարացքը: Վեց աստղը երկրի վեց հիմնական ժողովուրդն են խորհրդանշում:

Կարմիրը, կապույտն ու սպիտակը խորվաթների ազգային տարազի գույներն են: Վահանը երկրի ավանդակն զինանշանն է, թագի վրա Խորվաթիայի տարբեր ժամանակնների զինանշաններն են:

Հիմքում XIIդ. զինվորական դրոշն է: Կարմիրը խորհրդանշում է ազատության պայքարը, սպիտակը իրավունքը, արդարությունն ու պատիվը: Կարմիր գույնի զոլերը համեմատաբար ավելի մուգ են:

  • Լիխթենշթայն

Կապույտ գույնը երկնքի գույնն է խորհրդանշում, կարմիրը մայր մտնող արևի լույսի տակ եղած սառցադաշտերը, իշխանական թագը ժողովրդի և իշխանական դինաստիայի միասնությունը:

Կարմիրն ու կանաչը ազգային տարազի գույներն են: Կանաչը նաև անտառներն է խորհրդանշում, կարմիրը ծաղիկները, իսկ դեղինը գյուղատնտեսությունն ու ապագայի սպասելիքները:

Դրոշի գույները վերցված են 1288թ. թագավորական զինանշանից, որի վրա պատկերված էր կարմիր առյուծը սպիտակը և կապույտ ինը մասի բաժանված դաշտի մեջ:

Սպիտակը մաքրությունն է, կարմիրը պայծառ պատմությունը: Վերևի անկյունում ս. Գևորգի շքանշանն է, որով կղզու բնակիչները պարգևատրվել են 2-րդ աշխարհամարտում ցուցաբերած արիության համար:

Կարմիրն ու դեղինը զինանշանների հին գույներն են: Արևը լույս է ու կյանք, ազատություն և երջանկություն: Այն հաճախ է հանդիպում երկրի եկեղեցիների և վանքերի զարդարնքների մեջ:

Դրոշն ստեղծված է ռումինականի նմանությամբ: Մոլդովացիները սերտ կապված են Ռումինիայի հետ, նույն պատմությունն ու լեզուն ունեն: Զինանշանը ևս նման է ռումինականին:

Դրոշը Գրիմալդի իշխանական տան զինանշանի գույներն ունի, որի վրա պատկերված են կարմիր և արծաթագույն շեղանկյուններ: Հաստատվել է 1881թ. Կառլոս III գահապահի ժամանակ:

Դրոշի կարմիր գույնը գալիս է 18-րդ դարի բանակային դրոշից: Դեղին գույնով երկգլխանի արծիվը պետության զինանշանն է:

Սա աշխարհի ամենահին եռագույնն է «նարնջագույն-սպիտակ-կապույտ», որը հայտնի է որպես Օրանի արքայազնի դրոշ: 1796թ. նարնջագույն զոլը փոխվեց կրմիրի:

Դրոշի նախատիպը դանիականն է «1380-1814թթ. Նորվեգիան Դանիայի կազմում էր»: Գույներնը ազատության գույներն են կարմիր-սպիտակ-կապույտ:

Դրոշի հիմքում Ֆրիդրիխ II դքսի զինանշանն է: Որպես զինվորական դրոշ հայտնի է XIV դարից: 1786թ. ռազմանավերի դրոշն է, 199-ից ազգային:

Դրոշի գույները զինանշանի գույներն են հիշեցնում «ոսկե թագով սպիտակ արծիվը կարմիր ֆոնի վրա»: Առաջին անգամ դրոշը պարզվել է 1918թ-ի նշանավորումն հանրապետության հիմնադրման:

Կանչ զոլն ազատությունն է խորհրդանշում, կարմիրը հիշեցնում է 1910-1911թթ. հեղափոխության մասին: Զոլերի միացման վրա տեղադրված է պետական զինանշանը:

Գույներն սկիզբ են առնում Ռումինիայի միջնադարյան իշխանություններ Մոլդովայի, Վալախիայի և Տրանսիլվանիայի դրոշներից: Կապույտը երկինքն է, դեղինը հարստությունը, կարմիրը արիությունը:

Եռագույնը մտցրել է 1799 թվականին Պետրոս Մեծը՝ որպես նավերի Մոսկովյան թագավորի դրոշ: Սպիտակը, կապույտն ու կարմիրը հետագայում համասլավոնական բնույթ ստացան:

Աշխարհի ամենահին հանրապետության դրոշին պետական զինանշանի գույներն են: Սպիտակը խաղաղությունն է ու Մոնտե Տիտանո լեռան գագաթի ձյունը, կապույտը ազատությունն ու երկինք:

Սկանդինավյան խաչով դրոշի գույները թագավորական զինանշանի գույների հետ են կապում: 1449թ. երկրի դրոշը ոսկեգույն խաչը կապույտ ֆոնի վրա, ճանաչվել է որպես պետական դրոշ:

Դրոշը միավորում է Հռոմեական սրբազան կայսրության ավատատուների կարմիր դրոշը և շվեյցարական խաչը: Առաջին անգամ բարձրացվել է Լաուպենեի ճակատամարտում 1339թ.:

Դրոշին լավոնական համաժողովրդական գույներն են սպիտակ, կարմիր, կապույտ: Վահանին սպիտակ ու կարմիր զույգ արծվները պահում են Սերբիայի զինանշանի սպիտակ խաչը:

Եռագույնի վրա պետական զինանշանն է: Եռագագաթ լեռն ու վրայի խաչը առաջին անգամ հայտնվեցին 1189թ. Հունգարիայի թագավոր Բելլա III-ի զինանշանի վրա:

Կարմիր ու դեղին գույները պատմական ծագում ունեն: Զինանշանի վրա Հերկուլեսյան սյուները խորհրդանշում են Ջիբրալթարի նեղուցը, որը հնում համարվում էր աշխարհի ծայրը:

Դրոշի գույները համասլավոնական են: Սպիտակն ու կարմիրը Բոհեմիայի գույներն են, որոնք վրցված են հին զինանշանից: Դրա վրա պատկերված էր արծաթագույն առյուծը:

Կարմիրը Արաբական խալիֆայության Օմար I խալիֆայի գույնն է,ում օրոք «634թ.» սկսվեցին արաբական նվաճումները: Մահիկն ու աստղը մինչ այսօր մահմեդականության խորհրդանիշն են:

Դրոշի գույները գալիս են Գալիցյան իծխանության զինանշանից, որի կապույտ ֆոնի վրա պատկերված էր ոսկեգույն առյուծը: Կապույտը երկինք է, իսկ դեղինը ցորենի արտերը:

Դրոշի գեույները վերցված են երկրի զինանշանից: Կարմիրը երկրի ազատության համար թափված արյունն է, սպիտակը մաքրությունը, կանաչը հույսը:

Սպիտակ-դեղին դրոշի դեղին զոլի կենտրոնում պապի խույրի տակ, խաչած երկու երկնային թագավորության խորհրդանշական բանալիներն են: Դեղինն ու սպիտակը կաթոլիկ եկեղեցու գույներն են:

Կարմիր գույնը փառավոր անցյալն է խորհրդանշում, կանաչը բնության հարստությունը և վերածննդի հույսը, ձողի երկայնքի զարդանախշը ժողովրդի մշակութային ժառանգությունը:

Սպիտակ գույնն ու ձիթենու ճյուղը խաղաղության խորհրդանիշներն են: Նարինջը հուշում է պղնձի հարուստ հանքերի մասին, որից և առաջացել է կղզու անվանումը:

Աֆրիկայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիրը 1953թ. հեղափոխությունն է, սպիտակը պայծառ ապագան, սևը նախահեղափոխական մռայլ անցյալը: Ոսկե արծիվը հիշեցնում է Սալահեդդին սուլթանի մասին:

Կանչը խորհրդանշում է մահմեդականությունն ու հայրենիքը, սպիտակը մաքրությունը, կարմիրը անկախության համար մղված պայքարը, մահիկն ու աստղը իսլամ կրոնը:

Կարմիր գույնը հիշեցնում է ազատությն պայքարի մասին, սևը Սև մայրցամաքի: Ատամնանիվն ու մաչետեն խորհրդանշում են բանվորներին ու գյուղացիներին, իսկ աստղը նրանց միությունը:

Կանաչ գույնը արևադարձային անտառներն են, սպիտակը խաղաղությունը, կարմիրը անկախության համար մղված պայքարը: Կապույտ եռանկյունն օվկիանոսն է: Զինանշանի վրայի ծառը թթենի է:

Դրոշի գույները համաաֆրիկյան են: Կանաչը բերրիությունն է, դեղինը արդարությունը, կարմիրը զոհաբերության պատրաստ լինելը. կենտրոնում Սաղոմոն արքայի կնիքն է:

Համաաֆրիկյան գույները խորհրդանշում են կանաչը երկրի հյուսիսի բերրիությունը, դեղինը հարավի սավաննաները, կարմիրը նախորդ սերունդների արյունը:

Կապույտը երկինք է, որից թափվում է երկրին այդքան անհրաժեշտ անձրևը, սևն ու սպիտակտ սևամորթների և սպիտակամորթների խաղաղ գոյակցությունը:

Կարմիրը արդարության ձգտումն է խորհրդանշում, կանաչը երջանիկ ապագան, աստղը դրա ճանապարհը, իսկ աստղի դեղին գույնը արևելաաֆրիկյան այդ երկրի ժողովրդի հարստությունը:

Կարմիրն անկախության պայքարի գույնն է, սպիտակը խաղաղությունը, կանաչը հույսը: Երեք աստղը երկրի բնաբանի երեք բառն են. «Միասնություն, աշխատանք, առաջադիմություն»:

Նարնջագույնը հյուսիսի սավանաներն են, կանաչը հարավի անտառները, սպիտակը միասնությունը: Դրոշի օրինակ է ծառայել Ֆրանսիաի եռագույնը, որից երկիրը անկախացել է 1957թ.:

Կապույտը իսսա ժողովուրդն է, կանաչը աֆար: Սպիտակ եռանկյունը ցեղերի միջև խաղաղությունն է խորհրդանշում, կարմիր աստղը անկախության պայքարը:

Կանաչը գյուղատնտեսությունն է, իսկ կապույտը ծովը, կարմիրը ազատության պայքարը: Ծառի տնիկին զարգացումն է, իսկ ձիթոնու պսակը խաղաղությունը:

Դրոշը երկրի աշխարհագրական առանձնահատկություններն է խորհրդանշում. կանաչը անտառներն են, կապույտը օվկիանոսը, դեղինը երկիրը հատող հասարակածը:

Կապույտը Գամբիա գետն է, սպիտակ գծերը երկրի միասնությունը, կարմիրը արևը, իսկ կանաչը գյուղատնտեսությունը:

Կարմիր գույնն ազատության պայքարն է, դեղինը երկրի նախկի «Ոսկու ափ» անվանումը, կանաչը գյուղատնտեսությունը: Կենտրոնում ազատության ուղենիշ աստղն է:

Ֆրանսիական նախկին գաղութի դրոշի գույները համաաֆրիկյան են. կարմիրը ազատության պայքարն է, դեղինը ոսկին ու արևը, իսկ կանաչը բնությունը:

Գույներն աֆրիկյան մայրցամաքն են խորհրդանշում. կարմիրը անկախության պայքարն է, դեղինը աշխատանքի պտուղները, կանաչը երկրի բերրիությունն ու բարգավաճումը:

Կանաչը հույսն ու արևադարձային փարթամ բուսականությունն է խորհրդանշում, դեղինը հյուիսի սավաննաները, կարմիրը անկախությունը, իսկ աստղը երկրի միասնությունը:

Կապույտն Ատլանտյան օվկիանոսն է, տասը աստղը տասը հիմնական կղզին, կարմիր գիծը անկախությունը, իսկ սպիտակը խաղաղությունը:

Սև գույնը խորհրդանշում է ժողովրդին, կարմիրը պայքարը, անաչը հողի բերրիությունը, սպիտակ գծերը խաղաղությունն ու միասնությունը, իսկ մասաի ցեղի վահանն ու նիզակները աֆրիկյան անցյալը:

Կանաչ ֆոնի մահիկը իսլամի խորհրդանիշն է, չորս աստղ ու զոլորը կղզեխմբի չորս հիմնական կղզին, որոնցից մեկը Մայոտան, դեռ Ֆրանսիայի տարածք է:

  • Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն

Կապույտը խաղաղությունն է, կարմիրը անկախության համար թափված արյունը, դեղինը երկրի բարեկեցությունը, աստղերը փայլուն ապագան:

Կանաչը բնությունն ու խաղաղությունն է խորհրդանշում, դեղինը երկրի հարստությունն ու լավ ապագայի հույսը, կարմիրը անկախության պայքարը:

Դրոշի երեք գույնը համապատասխանում են պետական նշանաբանին «Խաղաղություն, անձրև, բարեկեցություն»: Նիզակով վահանն ու թագը պաշտպանվելու պատրաստակամությունն են:

Աստղը Սև մայրցամաքի առաջին անկախ պետության միասնությունն է խորհրդանշում, իսկ 11 զոլը անկախության հռչակագիր տակ դրած 11 ստորագրությունը:

Սա աշխարհի միակ միագույն դրոշն է: Կանաչը իսլամի, ինչպես նաև «Կանաչ հեղափոխության» գույնն է, որը կոչված է երկիրն ապահովել պարենով:

Մերինա ժողովրդի ավանդական կարմիր-սպիտակ դրոշն է: Կանաչ զոլն ափամերձ բնակչության խորհրդանիշն է, որը մեկնաբանվում է որպես հույսի նշան:

Սև զոլն Աֆրիկայի ժողովուրդներին է խորհրդանշում, արևը երջանիկ ապագայի գալիքը, կարմիրը ազատագրական պատերազմը, կանաչը բնությունը:

Ուղղահայաց զոլի կանաչ գույնը բնությունն է, դեղինը մաքրությունն ու բնական պաշարները, կարմիրը ազատագրական պայքարում ժողովրդի ցուցաբերած խիզախությունը:

Կարմիրն իշխող թագավորական հարստության գույնն է, կենտրանի կանաչ աստղտ Սողոմոն արքայի կնիքը, որն իմաստություն, երջանկություն և բարեգործություն է խորհրդանշում:

Դրոշին մահմեդականության խորհրդանիշներն են: Կանաչը նաև երջանիկ ապագայի հույսն է, դեղինը Սահարա անապատն ու երկրի բնական պաշարները:

Կարմիր գույնն անկախություն ձեռք բերելն է, կապույտը Հնդկական օվկիանոսը: Դեղինն անկախության ոսկե լույսն է, կանաչը կղզու մշտադալար բուսկանությունը:

Սև գույնը մայրցամաքն է խորհրդանշում, կանաչը բերրի հողը, դեղինը բնական պաշարները, կարմիրը պայքարը, սպիտակը խաղաղությունը, իսկ աստղը սոցիալիզմը:

Կապույտ գույնն ընդգծում է ջրի կարևորությունը, կարմիրը ժողովրդին է խորհրդանշում, կանաչը բնության հարստությունը, սպիտակը զոլերը խաղաղությունը, իսկ արևը կենսական ուժը:

Նարնջագույնը չորային տարածներն են, սկավառակը արևը, պիտակը երկրի զարգացման վերաբերյալ պարտքի կատարումը, կանաչը հույսն ու երկրի բերիությունը:

Կանաչ զոլերը բերրի հեղերն ու խոնավ անտառներն են խորհրդանշում: Սպիտակ զոլը Նիգեր գետն է ու երկրի բելոր ժողովուրդների միասնությունն ու խաղաղությունը:

Կապույտը երջանկությունն ու խաղաղությունն է, արևը երկրի միասնությունն ու անտարբերության դեմ պայքարը: Դեղին տնտեսական զարգացումն է, իսկ կանաչը բնության հարստությունը:

Կանաչը անտառներն են, երեք զոլը ազատությունը ⟨կարմիր⟩, բնակչությունը ⟨սև⟩, պղնձի հանքերը ⟨նարնջագույն⟩: Սավառնող արծիվը բոլոր խնդիրների լուծումն է:

Կարմիր եռանկյունն անկախությունն է խորհրդանշում, կանաչը զոլերը բնությունը, դեղին զոլը կակաոյի պտուղը: Երկու աստղը երկու կղզին են:

Կանաչը հույսի գույնն է, դեղինը բնական պաշարների, կարմիրը անկախության պայքարի:Աստղը երկրի միասնության խորհրդանիշն է:

Ճառագայթները խորհրդանշում են երկրի զարգացումը, կապույտը Հնդկական օվկիանոսը, դեղինը արևը, կարմիրը ժողովուրդը, սպիտակը արդարությունն ու ներդաշնակությունը, կանաչը բնությունը:

Կանաչը բնության գեղեցկությունն ու լանդշաֆտն է, սպիտակը միասնությունը և արդարությունը, կապույտը Ատլանտյան օվկիանոսը:

Կանաչը բնությունն է, դեղինը ընդերքի հարստությունը, կարմիրը պայքարը: Եռանկյունն արդարությունն է, աստղերը քաղաքական նպատակները, թռչունը երկիրը:

Գույները վերցված են ՄԱԿ-ի դրոշից: Բացի այդ, կապույտը երկինքն է, աստղի հինգ թևը այն հինգ երկիրը, ուր ապրում է սոմալի ժողովուրդը:

Ծիածանագույն դրոշը երկրի տարբեր ազգերի խորհրդանիշն է, որոնք պետք է ապրեն համերաշխության, փոխըմբռնման և միասնության մեջ:

Սա Աֆրիկայի ամենամեծ երկիրն է: Կարմիր գույնն առաջադիմությունն է խորհրդանշում, սպիտակը խաղաղությունը, իսկ սևը սևամորթ փոքրամասնությունը:

Երիզող կապույտ զոլերը խաղաղության խորհրդանշն են, մուգ կարմիրը անցյալի հաղթական մարտերի հիշեցումը, դեղին զոլերը բնության հարստությունը:

Գույները վերցված են Տանգանիկայի և Զանզիբարի պատմական դրոշներից: Կանաչը երկիրն է, սևը ժողովուրդը, կապույտը լճերն ու ծովը, դեղինը բնության հարստությունը:

Կանաչ զոլերը գյուղատնտեսությունն ու հույսն են խորհրդանշում, դեղինները երկրի կազմավորումը, կարմիրը հավատարմությունն ու մերձավորի նկատմամբ սերը, աստղը անկախությունը:

Կապույտ զոլը երկինքն ու հույսն է, դեղինը շոգ կլիման: Կարմիրը խորհրդանշում է այն պոռթկումը, որը բերեց երկրի անկախացմանը:

Հիմքում Թուրքիայի դրոշն է, հաստատվել է 1835թ. Թունիսի ժառանգական միապետի կողմից: Մահիկն ու աստղը իսլամն են, կարմիրը կայսրության գույնը:

Կենտրոնում թագակիր կռունկն է Ուգանդայի խորհրդանիշը: Սև գույնն աֆրիկյան մայրցամաքն է, դեղինը արևը, կարմիրը երկրի ժողովուրդների միասնությունը:

Կապույտը, սպիտակն ու կարմիրը նախկին գաղութատիրական պետության գույներն են, կանաչը, կարմիրն ու դեղինը համաաֆրիկյան: Դեղին աստղը երկրի անկախությունն է խորհրդանշում:

Ասիայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր-կապույտ-դեղինը, ըստ Շ. Շահամիրյանի, ապագա Հայաստան-պետության բանակի 3 սպարապետության զինվորների համազգեստների գույներն են: 1918թ. դեղինը փոխվել է նարնջագույնով:

Սևն աֆղան զինվորների գույնն է, կարմիրը անկախության պայքարի պատրաստակամությունը, կանաչ գույնն ու զինանշանը մահմեդականության խորհրդանիշը:

Կանաչ գույնը, մահիկն ու աստղը մահմեդականության խորհրդանիշներն են,աստղի 8 ճառագայթը երկրի 8 հիմնական ժողովուրդը: Կապույտը թուրքերի, այդ թվում նաև ադրբեջանցիների գույնն է:

Կարմիր Պարսից ծոցի ցեղերի գույնն է, սպիտակը խաղաղության, սպիտակ ատամները մահմեդականների հիմնական պարտականությունների:

Կանաչը խորհրդանշում է երկրի բերրիությունն ու իսլամ կրոնը, կարմիրը անկախության համար թափած արյունը:

Հիմալայան այս թագավորության դրոշի դեղին կեսը խորհրդանշում է միապետի աշխարհիկ հեղինակությունը, իսկ կարմիրը բուդդայականության հոգևոր ուժը:

Դեղինը, սպիտակն ու սևը 1906թ. ստեղծված առաջին դրոշի գույներն են: Կարմիրն արդարությունն է, խաղաղությունը, բարեգործությունը և իսլամը:

Կարմիրը սեցիալիզմ է խորհրդանշում, չորս աստղը երկրի հասարակության չորս հիմնական խավը, մեծ աստղը ժողովրդի միասնությունը Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո:

Սպիտակ դրոշի վրայի մեկ մեծ և չորս փոքր կաչը խորհրդանշում են Քրիստոսին և իր չորս ավետարանիչին:

Քրքումի գույնի զոլն արիությունն է, սպիտակը խաղաղությունը և ճշմարտությունը, կանաչը հավատը և ասպետական ոգին: Կենտրոնի նշանը ավանդույթներն են:

Գույները լի են ասիական իմաստությամբ: Կարմիրը ֆիզիկական կյանքն է, սպիտակը հոգևոր: Սրանց միացումով է միայն մարդը կատարյալ դառնում:

Համաարաբական գույներ են կարմիր, սպիտակ, կանաչ և սև: 3 աստղը «Միասնություն, ազատություն, սոցիալիզմ» կոչն են: Աստղերի միջև գրված է. «Ալահը մեծ է»:

Կանաչ, սպիտակ և կարմիր գույները խորհրդանշում են իսլամը, խաղաղությունն ու արիությունը: Կենտրոնում «Ալլահ» նշանն է: Երիզով կրկնվում է «Ալահը մեծ է» գիրը:

Դրոշի կտավը թալեսի հրեաների աղոթքի ծածկեցին է նման: Կենտրանի վեցթև աստղը Դավթի կնիքն է: Սպիտակ գույնը մաքրությունն է, կապույտը երկինքը:

Կարմիր գույնը պայծառ բանականությունն է և ստեղծագործ ոգին: Սկավառակը խաղաղություն ու բարեկեցություն է խորհրդանշում, իսկ սպիտակ գույնը երկինք ու մաքրություն:

Կարմիր զոլը հիշեցնում է ինչպես միապետությունը հանրապետություն դարձավ: Սպիտակ գույնը խաղաղության խորհրդանիշն է, սևն զգուշացնում է խավար անցյալի կրկնությունից:

Կարմիր, սև, սպիտակ և կանաչ գույները հիշեցնում են հին խալիֆաների դինաստիաների մասին: Աստղը Ղուրանի մահմեդականների Սուրբ գրքի առաջին յոթ տունն է:

  • Կաբուջա

Խորհրդանշանը Անգկոր Վատ հայտնի տաճարն է, որը նշում է երկրի փառավոր անցյալը: Սպիտակ գույնը վստահությունն է արքային: Կապույտն արքայի գույնն է, կարմիրը ազգային:

Կապույտը ղազախների ավանդական գույնն է: Արևը հարստությունն է խորհրդանշում, տափաստանային արծիվը ազատությունն ու վեհությունը, ոսկեգույն նախշազարդ ազգային արվեստը:

Կարմիրն ու կապույտը Պարսից ծոցի երկրներից շատերի ավանդական գույներն են: Բահրեյնի դրոշի կարմիրի փոխարեն այստեղ դարչնագույնն է պատերազմի գույնը, սպտակը խաղաղությունն է:

Կենտրոնում քոչվորների յուրդն է ղըրղզների տունը ⟨վերևից⟩: Ոսկի արևը բարեկեցություն է խոստանում, կարմիրը հուշում առասպելական հերոս Մանասի ռազմական դրոշների մասին:

Աստղով կարմիր զոլը սոցիալիզմի խորհրդանշանն է, սպիտակ սկավառակը ժողովրդի միասնության: Կապույտ զոլերը Ճապոնական և Դեղին ծովերն են, հույսն ու խաղաղությունը:

Կենտրոնում իրար լրացնող ինյան հակադրությունների նշանն է, սպիտակը խաղաղությունն է խորհրդանշում, չորս եռագրամը աշխարհի չորս կեղմը և տարվա չորս եղանակը:

Սևը մահվան արհամարհանքն է թշնամու դեմ մարտնչելիս, կանաչը խոտառատ արոտավայրերը, սպիտակը առաջընթացը, իսկ կարմիրը պայծառ ապագան:

Կարմիրը ազատագրական պայքարում թափած արյունն է, սպիտակ սկավառակը ժողովրդի միասնությունն ու երջանիկ ապագայի հույսը:

Մայրին խորհրդանշում է սրբությունը, խաղաղությունն ու հավերժությունը, կարմիրը ժողովրդի զոհվելու պատրաստակամությունը,ս պիտակը խաղաղության ձգտումը:

Կարմիրն ու սպիտակը մալակյացիների ավանդական գույներն են: Կապույտը միասնությունն է, մահիկը իսլամը: Աստղի 14 ճառագայթը և 14 զոլը նույն քանակի նահանգներն են խորհրդանշում:

Կարմիրը վերցված է ծովագնացների դրոշից, խորհրդանշում է ազգային հերոսների արյունը: Կանաչն ու մահիկը խորհրդանշում են իսլամը, ինչպես նաև խաղաղությունն ու առաջադիմությունը:

Կարմիրը 1921թ. հեղափոխությունն է խորհրդանշում, կապույտը երկինքը, դեղինը բարեկամությունը, ձախ զոլի վրայի նշանը խաղաղությունն ու անկախությունը:

Կարմիրը արիությունն է ու համերաշխությունը, կապույտը խաղաղությունը: Բրնձի հասկն ու ատամնանիվը խոսում են երկրի զարգացման դինամիկայի մասին: Աստղերը վարչական միավորներն են:

Սա միակ պետությունն է, որի դրոշն ուղղանկյուն չէ, այն իր ձևով նման է Հիմալայան լեռներին: Կիսալուսինը արքայական տունն է, արևը Ռանա դինաստիան:

Կարմիր ֆոնը գալիս է Մասկաթ սուլթանության միագույն դրոշից: Սպիտակը Օման իմամաթն է, կանաչը Ջեբել ակդարը Կանաչ լեռները: Նշանի վրա կեռ սուր է և ուղիղ թրեր:

Հիմնական կրոնը իսլամն է, այստեղից էլ կանաչ գույնն ու մահիկը: Սպիտակ զոլն ազգային փոքրամասնություններն են, որոնք պետք է խաղաղ ապրեն մահմեդականների հետ:

Սպիտակ եռանկյունը խաղաղությունն է, արևը ազատությունն ու արդարությունը, 3 աստղը 3 հիմնական կրոնը, կապույտը հայրենասիրությունը, կարմիրը արիությունը:

Կանաչը Մուհամեդի սիրած գույնն է: Դրոշի վրա գրված է. «Չկա աստված Ալլահից բացի, և Մուհամեդը նրա մարգարեն է»: Թուրն արդարության և ազնվության խորհրդանիշն է:

Կարմիրը բոլոր մարդկանց եղբայրությունն է, սպիտակը ազնվությունն ու ոգու վեհությունը: Կիսալուսինը երկրի զարգացումն է խորհրդանշում, աստղերը պետության 5 սկզբունքը:

Առյուծի պատկերով դաշտը հուշում է սինգալյան վերջին թագավորության դրոշի մասին: Դեղին շրջանակը բուդդայականությունն է, կանաչ գույնը իսլամը, իսկ նարջագույնը հինդուիզմը:

Կարմիր գույնն անկախությունն է, սպիտակը ապագան, սևը անցյալի տառապանքները: Աստղերը մնացել են Եգիպտոսի հետ միության շրջանից ⟨1958-1963թթ.⟩:

Կարմիր զոլն անկախությունն է, սպիտակը բնության հարստությունը, կանաչը գյուղատնտեսությունը, թագն ու աստղերը երկրի միասնությունն ու բնակվող ժողովուրդների բարեկամությունը:

Սպիտակ արևը եղբայրության և բարեկեցության խորհրդանիշն է, կապույտ գույնը ազատության և ազգային հպարտության:

Կապույտն արքայական գույնն է, սպիտակը մաքրությունն ու բուդդայականությունը, կարմիրն այն արյունը, որը բնակիչները պատրաստ են թափել իրենց ազատության համար:

Սև եռանկյունը տխուր անցյալն է, դեղին սլաքը գաղութային ժառանգությունը, կարմիր գույնը անկախության պայքարը, աստղը խաղաղությունը:

Ֆոնի կանաչ գույնն ու մահիկը իսլամն են խորհրդանշում, 5 աստղը մարդու 5 զգայարանը, զարդանախշը Թուրքմենստանի աշխարհահռչակ գորգագործությունը:

Կապույտը երկինքն է խորհրդանշում, մահիկն ու աստղերը իսլամը, սպիտակը խաղաղությունը, կանաչը բնությունը, կարմիր նեղ զոլերը կենսական ուժը:

Կարմիրն ու սպիտակը միավորված 7 Էմիրության ավանդական գույներն են</ref>[2]: Դրանց հետո ավելացել են սևն ու կանաչը, ինչի շնորհիվ առաջացան համաարաբական գույները[3] The colours were intended to represent certain Arab dynasties.[4]:

Կարմիրն անկախության պայքարում կրած տառապանքների և սոցիալիզմի գույնն է, աստղի 5 ճառագայթը երկրի հիմնական հասարակական ուժերը:

Ավստրալիա և Օվկիանիայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային խաչ համաստեղությունը նշում է երկրի աշխարհագրական դիրքը: 7 ճառագայթով մեծ աստղը խորհրդանշում է 6 դաշնային նահանգը և մեկ տարածքը:

Բաց կապույտը Խաղաղ օվկիանոսն է ու երկինքը: Մութ կապույտը մատնանշում է գաղութատիրական անցյալը: Զինանաշանն արտացոլում է երկրի բնական հարստությունը:

Զարդանախշը ցույց է տալիս կղզի-պետության տեղը Խաղաղ օվկիանոսում: Ծագող արևը երջանիկ ապագայի խորհրդանիշն է, սավառնող թռչունը ուժը և ազատությունը:

Կապույտ ֆոնը խորհրդանշում է Խաղաղ օվկիանոսը, աստղի 24 ճառագայթը վարչական միավորները, նարնջագույն զոլը բարեկեցությունը և արիությունը, սպիտակը կղզիների երկինքը:

Դրոշը կրկնում է ՄԱԿ-ի դրոշի գույները: Կապույտն ու սպիտակը խաղաղության խորհրդանիշն են, կապույտը նաև Խաղաղ օվկիանոսն է, 4 աստղը 4 նահանգը:

Կապույտ ֆոնը Խաղաղ օվկիանոսն է, դեղին զոլը կղզուց դեպի հյուսիսով անցնող հասարակածը: Աստղը կղզին է, 12 ճառագայթը նախկին 12 ցեղը:

Թե կապույտ պաստառը, թե Հարավային խաչ համաստեղությունը նշում են, որ երկրիը Խաղաղ օվկիանոսում է: Բրիտանական դրոշը հիշեցնում է գաղութատիրական անցյալի մասին:

Լուսինը խաղաղությունն է, միասնությունը և մարդու ու բնության փոխգործունեությունը: Կապույտը նաև օտար տիրապետությունից ինքնորոշման անցնելու խորհրդանիշն է:

Կարմիրն ու սևը ազգային գույներն են, դրախտահավը խաղաղությունն ու միասնությունը: Հարավային խաչ համաստեղությունը նշում է երկրի հարավային կիսագնդում լինելը:

Կապույտը նշում է, որ երկիրը Խաղաղ օվկիանոսում է: 5 աստղը 5 կղզին են, դեղին զոլը կղզիների վրա շողացող պայծառ արևը, կանաչը լեռնային անտառը:

Կարմիրը ժողովրդի քաջությունն է, սպիտակը մաքրությունը, կապույտը ազատությունը: Հարավային խաչ համաստեղությունը եկել է Նոր Զելանդիայի դրոշից, բայց ավելացել է մեկ աստղ ևս:

Խաչը քրիստոնեությունն է, սպիտակ դաշտը մաքրությունը: Կարմիր գույնը խորհրդանշում է մարդկանց փրկությունը շնորհիվ Փրկիչ խաչի վրա զոհաբերության:

Խաղաղ օվկիանոսը խորհրդանշող կապույտ դաշտի վրա իրենց աշխարհագրական դիրքին համապատասխան տեղադրված են կղզեխմբի 9 կղզին:

Կարմիր գույնն ավանդույթներն են, կանաչը կղզիների բերրիությունը, սև եռանկյունը բնակչությունը, ժանիքն ու արմավենու տերևները տեղացիների սովորույթները, դեղին գույնը խաղաղությունը:

Ամերիկայի դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ և սպիտակ գույները խորհրդանշում են ծովն ու ավազը, սևը աֆրիկյան ժառանգությունը, ծագող արևը նոր դարաշրջանի սկիզբը, կարմիրը բնակչության զարգացման ու աճի դինամիկան:

Դրոշին սպիտակ ամպերով ծածկված կապույտ երկինքն է և ծագող մայիսյան արևը:

Ծովակնագույն զոլերը խորհրդանշում են Ատլանտիկան, դեղինը երկրի հարստությունը, սև եռանկյունը աֆրիկյան ծագում ունեցող բնակչության ձեռներեցությունը:

Կապույտ զոլերը երկինքն ու ծովն են խորհրդանշում, եռաժանին Նեպտունի եռաժանին և Կարիբյան ծովի մոտ գտնվելը, դեղին զոլը կղզու լողափերը:

Կապույտ գույնը երկինքն ու ծովն է, ինչպես նաև երկրի 2 կուսակցությունի մեկը, կարմիր զոլերը մյուս կուսակցությունը: Նշանի վրա բնության և երկրի պատմության խորհրդանիշներն են:

Կարմիր զոլն ազատության պայքարն է խորհրդանշում, դեղինը հանքային հարստությունը, կանաչը հարթավայրերի բերրիութհունը:

Կանաչն ընդարձակ ջունգլիներն են, դեղին շեղանկյունը հանքանյութերի և ոսկու հարստությունը: Խորհրդանշանի վրա Հարավային կիսագնդի երկինքն է և Հարավային խաչ համաստեղությունը:

Կապույտ գույնը երկինքն է, աստղը ուղենիշն ու ազգային պատվի խորհրդանիշը, սպիտակը ձյունածածկ Անդերը, կարմիրը անկախության պայքարը:

Նախկին կապույտ և սպիտակ գույներին 1848թ. ավելացել է կարմիրը: Դրոշընմանվել է Ֆրանսիայի դրոշին, որի քաղաքական իդեալներին էր ձգտում այս երկիրը:

Կանաչը փարթամ բուսականություն է խորհրդանշում, խաչը քրիստոնյա հավատը, իսկ դրա 3 գույնը Սուրբ Երրորդությունը: Սիսերու թութակը երկրի ազգային թռչունն է:

Կարմիրը պայքարում թափված արյունն է, կապույտը ազատությունը, սպիտակը խաչը ժողովրդի հավատը: Կապույտն ու կարմիրը վերցվծ են Հայիթիի դրոշից, որը նախկինում վերահսկում էր երկիրը:

Դեղինը երկրի հարստությունն է խորհրդանշում, կապույտը Խաղաղ օվկիանոսը, կարմիրը անկախության պայքարը: Զինանշանին անդյան անգղն է Հարավային Ամերիկայի ամաենախոշոր թռչունը:

Գույները կրկնում են նախկին Կենտրոնաամերիկյան Դաշնության դրոշի գույները: Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են, սպիտակը խաղաղությունը:

  • Գրենդա

Կանաչ եռանկյունները բնությունն են, դեղինը արևը, կարմիր շրջանակը ժողովրդի միասնությունը: Մշկընկույզը հիմնական արտադրանքն է, յոթ աստղը վարչական միավորները:

Կապույտն արդարությունն ու տոկունությունն է, սպիտակը մաքրությունը: Պետական զինանշանին ազատության խորհրդանիշ Կետցալ թռչունն է, որը գերության մեջ ապրել չի կարող:

Կանաչը գյուղատնտեսությունն է, դեղինը բնական հարստությունը: Նետը երկրի զարգացումն է, սպիտակ երիզը բազմաթիվ ջրավազանները, իսկ սևը ժողովրդի տոկունությունը:

Գույները ֆրանսիական եռագույնից են: Կապույտը բնակչությունն է, կարմիրը անկախության պայքարը, սպիտակ դաշտը խաղաղությունը: Զինանշանի նախագիծը 1807թ. ստեղծել է նախագահ Պետիոնը:

Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են խորհրդանշում, սպիտակը խաղաղությունը: 5 աստղը նախկին Կենտրոնաամերիկյան Դաշնության 5 անդամ-երկիրն են:

Սև եռանկյունները երկրի սևամորթ բնակչության տղութ անցյալ են, կանաչը գյուղատնտեսությունը, դեղինը խաչը երկրի բնական հարստությունը:

Թխկու տերևը երկրի բնական հարստությունն է խորհրդանշում, կարմիր զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, որոնք ողողում են աշխարհի իր մեծությամբ 2 երկրի ափերը:

Դեղին զոլը երջանկությունն է ու բարեկեցությունը, կապույտը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները, կարմիրը արիությունն ու եղբայրությունը:

Աստղն անկախությունն է, եռանկյունը հանրապետական արժեքները ազատություն, հավասարություն և եղբայրություն: Կապույտ գույնը նահանգներն են, սպիտակը 1959թ. հեղափոխությունը:

Կանաչը անկախությունն է, սպիտակը քրիստոնեությունը, կարմիրը ժեղովուրդների հավասարությունը: Արծիվն ու օձը կենտրոնում արևի իշխանության և հեղի ուժի ացտեկյան խորհրդանիշներն են:

Ստեղծվել է Կենտրոնաամերիկյան Դաշնության դրոշի օրինակով: Կապույտ զոլերը Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն են, սպիտակը խաղաղությանը, եռանկյունը հավասարությունը:

Դրոշին երկրի կուսակցությունների գույներն են ազատական ⟨կարմիր⟩, պահպանողական ⟨կապույտ⟩, միացյալ ⟨սպիտակ⟩: Կապույտ աստղը մաքրությունն է, կարմիրը օրենքը և իշխանությունը:

Կարմիրը արիություն և հայրենասիրություն, սպիտակը մաքրություն և խաղաղություն, կապույտը բարեկեցություն և իրավապաշտություն: Դրոշի պետական զինանշանն ու գնաձապետարանի կնիքն են:

Կարմիրը անկախության պայքարն է, սպիտակը արդարություը: Գույները գալիս են վարդափետուր ֆլամինգոյի գույներից, որն ազատագրական պայքարի խորհրդանիշն էր:

Կանաչը բնությունն է խորհրդանշում, կարմիրը անկախությունը, սևը բնակչության աֆրիկյան արմատները: Զոլերն արևն են, աստղերը ազատությունը, սպիտակ գույնը խաղաղությունը:

Կապույտը ծովն է, սևը ու սպիտակ եռանկյունները աֆրիկյան և եվրոպական մշակույթների ազդեցությունը, ոսկե եռանկյունը բարեկեցության ձգտումը:

Այստեղ էլ կապույտը երկրի ու ծովի խորհրդանիշն է: Դեղին դաշտն արևն է, կանաչ զոլը բնության հարստությունը, 3 կանաչ շեղանկյունը այս կղզի-պետության միասնությունը:

Աստղը մասնությունն է, դրա գույնը պայծառ ապագայի ճանապարհին տված զոհերը: Կարմիր գույնը սերն է, կանաչը բնությունը, սպիտակ զոլերը ազատությունն ու արդարությունը:

Սև շեղ զոլը բոլոր քաղաքացիներին միավորոշ կապն է, կարմիր եռանկյունները ժեղովրդի ուժը, սպիտակ երիզումը երկրի 2 մասը միացնող ծովը:

Զոլերը ԱՄՆ-ի դրոշից են, արևն ու գույները Արգենտինայի: Արևն անկախությունն է, սպիտակ գույնը ազատությունը, կապույտը խաղաղությունը:

Դեղիննտ ապագան է, կապույտը Ատլանտյան օվկիանոսը, կարմիրը գաղութատիրության շրջանը: Ասղերն առաջին 7 անկախ նահանգն են և ազատության մարտիկ Սիմոն Բոլիվարը:

Աստղերով և զոլերով դրոշն աշխարհում ամենահայտնի դրոշն է: 13 զոլը այն 13 նահանգն են, որոնք 1776թ. հռչակեցին իրենց անկախությունն Անգլայից: 50 աստղը 50 նահանգն են:

Դրոշների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշները շատ բազմազան և բազմաձև են։ Գոյություն ունի դրոշների դասակարգման երկու եղանակ՝ ըստ նշանակության և ըստ ձևի։ Ըստ նշանակության դրոշները լինում են.

  • Ճանաչողական

Ճանաչողական դրոշն օգտագործվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է շեշտել դրոշի սեփականատիրոջ ներկայությունը կամ արտահայտել որևէ տարածքի պատկանելությունը նրան։ Օրինակ՝ միջազգային որևէ կազմակերպության դրոշի կրումը քայլերթի ժամանակ ընդգծում է, որ տվյալ կազմակերպության ներկայացուցիչները ներկա են հավաքին։ Որևէ պետության տարածքում մեկ այլ պետության ազգային դրոշը կարող է բարձրացվել (օրինակ՝ դեսպանատան շենքի տանիքին)՝ ի ցույց դնելու այն փաստը, որ տվյալ տարածքը պատկանում է օտար պետությանը։

  • Ազդանշանային
  • Դեկորատիվ

Ըստ ձևի դրոշները հիմնականում հետևյալն են.

  • Ուղղանկյունաձև
  • Ուղղահայաց
  • Մկրատաձև
  • Եռանկյունաձև
  • Սեղանակերպ
  • վիմպել
  • Կախովի
  • Լեզվակներով
  • Round fly
  • With not straight fly
  • Զուգահեռագիծ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.n-state.com NSTATE, LLC,։ «Flag Terminology Parts of a Flag» 
  2. Mahdi Abdul-Hadi, The Great Arab Revolt, passia.org
  3. I. Friedman, British Pan-Arab Policy, 1915-1922, Transaction Publ., 2011, p.135
  4. Abū Khaldūn Sati' al-Husri, The days of Maysalūn: A Page from the Modern History of the Arabs, Sidney Glauser Trans., (Washington D.C.: Middle East Institute, 1966), 46.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]