Կատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քաթարից)
دولة قطر
Կատար
Կատարի դրոշ
Դրոշ
Կատարի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Կատարի Օրհներգ
Կատարի դիրքը
Կատարի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք Դոհա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ Արաբերեն
Կառավարում ԲացարձակՄիապետություն
 -  Էմիր Տամիմ Բին Համիդ
 -  Էմիրի Տեղակալ Աբդուլլահ Բին Համադ
 -  Վարչապետ Աբդուլլահ Բին Նասեր
Հիմնադրում
 -  Հայտարարված Սեպտեմբերի 3 1971 
Տարածք
 -  Ընդհանուր 11,571 կմ²  (164-րդ)
 -  Ջրային (%) չնչին
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 2,155,446  (142-րդ)
 -  2010 մարդահամարը 1,699,435 
 -  Խտություն 176 /կմ² (76-րդ)
455 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $298 միլիարդ (49-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $146 (1-ին)
ՀՆԱ (անվանական) 2014 գնահատում
 -  Ընդհանուր $213.784 միլիարդ 
 -  Մեկ շնչի հաշվով $102,785 (2-րդ)
Ջինի (2007) 41.1 (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.851 (շատ բարձր) (31th)
Դրամական միավոր Ռիյալ (QAR)
Ժամային գոտի +3
Վերին մակարդակի ազգային դոմենն .ro
Հեռախոսային կոդ ++974


Կատար (արաբ․՝ قطر‎‎‎‎), պաշտոնապես՝ Կատարի Պետություն, պետություն Հարավարևմտյան Ասիայում, Կատար թերակղզում։ Ողողվում է Պարսից ծոցի ջրերով։ Սահմանակից է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Տարածությունը 22 հազար կմ2 է[1]։

Մայրաքաղաքը Դոհան է։

Կլիմա[խմբագրել]

Կլիման անապատային է, գետեր չկան։ Մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները, որտեղ տեղ-տեղ հանդիպում են օազիսներ։ Երկրում կա խմելու ջրի մեծ պակաս՝ օգտագործում են աղազերծված ծովի ջուրը։

Պատմություն[խմբագրել]

Կատարը եղել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը։ Անկախություն է ձեռք բերել 1971 թվականի սեպտեմբերի 1-ին։

XX դարի 40-ական թվականներին այստեղ հայտնաբերվել են նավթի, ավելի ուշ՝ նաև գազի պաշարներ, որոնց արդյունահանումից Կատարը տարեկան ստանում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։

Տնտեսություն[խմբագրել]

Օազիսներում մշակում են փյունիկյան արմավենի, կորեկ, եգիպտացորեն, ադամաթուզ։ Անապատներում զբաղվում են ուղտաբուծությամբ, ափամերձ ջրերում՝ ձկնորսությամբ և մարգարիտի արդյունահանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։