Խայտաբղետ քարակեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտաբղետ քարակեռնեխ
Խայտաբղետ քարակեռնեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Թռչուններ]]
Կարգ [[Ճնճղուկանմաններ]]
Ընտանիք [[Ճանճորսներ]]
Ցեղ [[Քարակեռնեխներ]]
Տեսակ '''Խայտաբղետ քարակեռնեխ'''
Լատիներեն անվանում
Monticola saxatilis
(Linnaeus, 1766)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 561216
NCBI 429750

Խայտաբղետ քարակեռնեխ (լատ.՝ Monticola saxatilis), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, քիչ տարածված։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 18,5 սմ է, թևերի բացվածքը՝ 33-37 սմ, կենդանի զանգվածը՝ 44-56 գ։ Փետրածածկը վառ գունազարդ է, պոչը՝ կարճ, դարչնագույն-նարնջագույն։ Բնադրման շրջանում հասուն արուի գլուխը, մարմինը վերևից բաց մոխրագույն-կապույտ են, մեջքին կա սպիտակ հատված, թևերը սևավուն-դարչնագույն են, մարմինը (ներքևից) և գոտկատեղը՝ նարնջագույն։ Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է՝ բաց գույնի պտերով ու մուգ զոլերով, ներքևից՝ բաց նարնջագույն՝ բազմաթիվ մուգ զոլերով։ Հետբնադրման շրջանում պահպանվում է բնադրման շրջանի գունավորումը, սակայն արուի ամբողջ փետրածածկի նախշերը մասնատված են մուգ ու բաց զոլերով։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն ավելի խամրած է, ավելի պտավոր ու զոլավոր։ Զգույշ թռչուն է, հաճախ՝ դժվարամատչելի։ Բնակվում է քարքարոտ լեռներում, թփուտային գետաձորերում։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Այդ ընթացքում հանդիպում է նաև Երևանի շրջակայքում, Հրազդանի կիրճում։ Սովորաբար բնակություն է հաստատում լեռնատափաստանային գոտում, կարճ թփուտներ ու քարքարոտ լանջեր ունեցող վայրերում, քարակույտերում։ Չափավոր թվաքանակով հանդիպում է Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Բարգուշատի, Փամբակի, Զանգեզուրի և այլ լեռների տափաստաններում։ Երգը բարձր է ու հնչեղ։ Կրկնօրինակում է հարևանությամբ ապրող թռչունների ձայները։ Բնադրվում է մայիս-հունիս ամիսներին, բույնը սարքում է չոր խոտերից և տեղադրում քարերի արանքներում, ժայռերի ճեղքերում, փորվածքների մեջ ու քիվերի վրա։ Դնում է 4-6 երկնագույն ձվեր։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով և հատապտուղներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայի լեռներում, Ալթայում, հյուսիս-արևմտյան Բայկալում, Մարոկկոյում, միջին և հարավային Եվրոպայի լեռներում, դեպի արևելք՝ մինչև Դեղին ծովը։[1]

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 48. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png