Խաղտտնիկներ
Jump to navigation
Jump to search
Խաղտտնիկներ (լատ.՝ Motacilla), ճնճղուկազգիների կարգի խաղտտնիկների ընտանիքի թռչունների սեռ։ Փոքր չափի, երկար պոչով թռչուններ են։ Խաղտտնիկների քաշը 20 - 25 գ է։ Գունավորումը՝ սպիտակ, դեղին, մոխրագույն և սև երանգներով։ Հայտնի է 11 տեսակ։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում։ ՍՍՀՄ–ում ապրում է 5 տեսակ, որից 3-ը՝ սպիտակ, դեղին և լեռնային, նաև ՀՍՍՀ–ում:
Բնադրում են գետնին, շենքերի տանիքներին ու ճեղքերում, դնում են 4 - 6 ձու։ Սնվում են միջատներով, դրանց հարսնյակներով, թրթուրներով, մանր խեցգետնակերպերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։ ![]() |