Ձիթապտուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձիթապտուղ, Հայաստանում աճեցնում են Տավուշի մարզում։ Ձիթենու լավագույն սորտերի պտուղները խոշոր են, ունեն մինչև 15 գ զանգված և յուրահատուկ դառնահամություն։

Olives vertes.JPG

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խակ, կանաչավուն ձիթապտուղներն ավելի հաճախ թթու են դնում (և թթու դրած են պահածոյում), իսկ հասունները (մուգ կարմրավուն երանգով) աղ են դնում։ Անհրաժեշտ է պահել ապակե անոթում։ Թթու կամ աղ դրած ձիթապտուղները օգտագործում են որպես խորտիկ, խավարտ և համեմունք ձկնեղեն և մսեղեն կերակուրների մեջ։ Կերակրի մեջ գցում են վերջում, քանի որ երկար եփվելուց ձիթապտուղը կորցնում է համը։ Ձիթապտուղը համեղանում է, եթե պահում են ձեթի մեջ և վրան ավելացնում կտրտած մաղադանոս կամ կիտրոնի շերտիկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png