Կիտրոն
Կիտրոն | |
Կիտրոն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Aurantioideae |
Տրիբա | Citreae |
Ցեղ | Ցիտրուսայիններ (Citrus) |
Տեսակ | Կիտրոն (C. ×limon) |
Միջազգային անվանում | |
Citrus ×limon |
Կիտրոնը, ցիտրուսային լիմոն (L.) Օսբեկը, ծաղկավոր բույսերի ընտանիքից փոքր մշտադալար բույսի տեսակ է, որը աճում է Հարավային Ասիայում, հիմնականում Հյուսիսարևելյան Հնդկաստանում։ Պտուղները հասնելուց հետո ընդունում են կլոր տեսք։
Ծառի դեղին պտուղը, որն ունի էլիպսոիդի տեսք, օգտագործվում է խոհարարական և ոչ խոհարարական նպատակներով ամբողջ աշխարհում, հիմնականում օգտագործվում է հյութը, որն ունի ինչպես խոհարարական, այնպես էլ մաքրող միջոցի դեր[1]։ Միջուկն ու կեղևը նույնպես օգտագործվում է խոհարարության մեջ։ Կիտրոնի հյութի մոտ 5%-6% կիտրոնաթթու է, որի մոտ 2.2-ն է pH, ինչը նրան տալիս է թթու համ։ Կիտրոնի հյութի տարբերակիչ թթու համը դառնում է առանցքային բաղադրիչ ըմպելիքների և սննդի մեջ, ինչպիսիք են՝ լիմոնադը և մրգային կարկանդակները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիտրոնի ծագումը անհայտ է, թեև կիտրոնները առաջին անգամ աճել են Ասսամում (Հնդկաստանի հյուսիս-արևելքում), հյուսիսային Բուռմայում կամ Չինաստանում[1]։ Կիտրոնի գենոմիկ ուսումնասիրությունը նշում է, որ դա հիբրիդ է դառը նարնջի (թթու նարնջի) և կիտրոնի միջև[2][3]։
Լիմոնները մտել են Եվրոպա հարավային Իտալիայում ոչ ուշ քան 2-րդ դարում, Հին Հռոմի ժամանակաշրջանում[1]։ Այնուամենայնիվ դրանք լիովին մշակված չէին։ Դրանք ավելի ուշ հայտնի դարձան Պարսկաստանում, այնուհետև 700-ական թվականներին Իրաքում և Եգիպտոսում[1]:Կիտրոնի մասին առաջին անգամ արձանագրվել է 10-րդ դարի արաբերենի հնագիտական գրականության մեջ, ինչպես նաև օգտագործվել է որպես դեկորատիվ բույս վաղ իսլամական այգիներում[1]:Այն լայնորեն տարածվեց արաբական աշխարհում և Միջերկրյածովյան տարածաշրջանում 1000-1150 թվականներին[1]։
Եվրոպայում լիմոնի առաջին խոշոր մշակումը սկսվեց 15-րդ դարի կեսին՝ Գենուայում։ Կիտրոնը հետագայում ներկայացվեց Ամերիկայում 1493 թվականին, երբ Քրիստոֆեր Կոլումբոսը իր ճանապարհորդությունների ընթացքում կիտրոնի սերմերը բերեց Հիսպանիոլայից: Իսպանիայի նվաճումը նպաստեց Նոր աշխարհում կիտրոնի սերմերի տարածմանը։ Այն հիմնականում օգտագործվել է որպես դեկորատիվ բույս և(կամ) բժշկության համար[1]։ 19-րդ դարում կիտրոններ սկսեցին աճել Ֆլորիդայում և Կալիֆոռնիայում[1]։
1747 թվականին Ջեյմս Լինդի փորձարկումների շներհիվ լնդախտից տառապող նավաստիները սկսեցին իրենց դիետայում ավելացնել կիտրոնի հյութը, թեև վիտամին C-ն դեռ հայտնի չէր[1][4]։
Կիտրոն բառի ծագումը գալիս է Մերձավոր Արևելքից[1]։ Բառը գալիս է հին ֆրանսիական limon բառից, այնուհետև իտալերեն limone, արաբերեն laymūn կամ līmūn բառերից, և պարսկերեն līmūn բառից՝ ցիտրուսային մրգերի ընդհանուր տերմին, որը համանման է սանսկրիտի (nimbū, «լայմ»)[5]։
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

- Bonnie Brae-ն երկարավուն, հարթ, նուրբ կեղևով և սերմացու տեսակ է[6], հիմնականում աճում է ԱՄՆ-ի Սան Դիեգոյի շրջանում[7]։
- Eureka-ն աճում է ամբողջ տարին և առատորեն։ Սա խանութի հասարակ կիտրոնն է[8], նաև հայտնի է որպես «Four Seasons» (Quatre Saisons), որովհետև տարվա ընթացքում միաժամանակ միրգ և ծաղիկ արտադրելու կարողություն ունի[9] Գոյություն ունի նաև վարդագույն երեսպատված Eureka կիտրոն՝ կանաչ և դեղին գույնզգույն արտաքին մաշկով[10]։
- Femminello St. Teresa-ն կամ Sorrento Teresa-ն[11],որի հայրենիքը Իտալիան է։ Այս պտղի համը հարուստ է կիտրոնի յուղով։ Այս տեսակը ավանդականորեն օգտագործվում է կիտրոնաթթվի պատրաստման մեջ։
- Yen-Ben-ը ավստրալիական մշակույթից է[12]։
Սննդային արժեք և ֆիտոքիմիմիկան նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնները վիտամին C-ի հարուստ աղբյուրներ են, որոնց 100 գ օգտագործումը ապահովում է 64 % օրական նորմը։ Այնուամենայնիվ այլ կարևոր սննդային աժեքները ունեն աննշան բովանդակություն:Կիտրոնները պարունակում են բազմաթիվ ֆիտոքիմիմիական նյութեր, այդ թվում՝ պոլիֆենոլներ, terpen-ներ և tannin-ներ[13]։ Կիտրոնի հյութը պարունակում է մի փոքր ավելի շատ կիտրոնաթթու, քան լայմի հյութը (մոտ 47 գ/լ), մոտ երկու անգամ թուրինջի հյութի կիտրոնաթթու և մոտ հինգ անգամ` նարնջի հյութի կիտրոնաթթվի քանակով[14]։
Խոհարարական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիմոնի հյութը, միջուկը և կեղևը օգտագործվում են մի շարք սննդամթերքներում և խմիչքներում։ Կիտրոնը ամբողջությամբ օգտագործվում է մարմելադ, կաթնաշոռ և կիտրոնի լիկյոր պատրաստելու համար։ Կիտրոնի շերտի և միջուկի խառնուրդը օգտագործում են որպես զարդարանք սննդամթերքի և խմիչքի համար։ Կիտրոնի պտղի կեղևի քերած հատվածի համը օգտագործվում է խմորի, պուդինգի, բրնձի և այլ ճաշատեսակների համը ավելացնելու համար։
Հյութ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնի հյութն օգտագործվում է լիմոնադ, զովացուցիչ ըմպելիքներ և կոկտեյլներ պատրաստելու համար։ Այն օգտագործվում է մարինացված ձկների համար, որտեղ նրա թթուները չեզոքացնում են ձկան ամինները` դրանք փոխելով թեթև աղերի։ Մսի մեջ թթունը մասնակիորեն հիդրոլիզացնում են կոշտ կոլագենի մանրաթելերը, բայց ցածր pH-ը փոխում է սպիտակուցի հատկությունները՝ պատճառ դառնալով, դրանց չորման։ Միացյալ Թագավորությունում կիտրոնի հյութը հաճախ ավելացնում են նրբաբլիթների վրա, մանավանդ Երեքշաբթի օրը։
Կիտրոնի հյութը նաև օգտագործվում է որպես կարճաժամկետ կոնսերվանտ որոշակի սննդամթերքների համար, որոնք հակված են օքսիդանալու և կտրատելուց հետո շագանակագույն դառնալու (ֆերմենտային գորշացում), ինչպիսիք են խնձորները, բանանը և ավոկադոն, որտեղ կիտրոնի թթուն փոխում է ֆերմենտների հատկությունները։
Կեղև[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարոկկոյում կիտրոնները աղում են և պահում բանկաների կամ տակառների մեջ։ Աղը ներթափանցում է կեղևի մեջ, փափկացնում դրանց այնպես, որ հնարավոր լինի հարատև պահել։ Պահածոյացված կիտրոնն օգտագործվում է տարբեր ճաշատեսակներում։ Պահածոյացված կիտրոններ կարելի է գտնել նաև ՍիցիլիայԻ, իտալական, հունական և ֆրանսիական ուտեստների մեջ։
Կեղևի խոշոր արդյունաբերությունը օգտագործվում է պեկտինյան նյութերի արտադրության մեջ` պոլիսախարիդ, որը օգտագործվում է սննդի մեջ որպես հաստացնող ու կայունացնող միջոց։
Յուղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնի յուղը ստեղծվում է մաշկի մեջ պարունակվող յուղի բջիջներից։ Մեխանիզմը քայքայում է բջիջները։ Յուղի/ջրի խառնուրդը այնուհետև զտվում և զատվում է ցենտրիֆուգացման միջոցով։
Տերևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնի ծառի տերևները օգտագործվում են թեյ, եփած միս և ծովամթերք պատրաստելու համար։
Այլ օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնաթթուն առաջնային առևտրային աղբյուրն էր ֆերմենտացման վրա հիմնված գործընթացների զարգացումից առաջ[15]։
Որպես մաքրման միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիմոնի հյութը օգտագործվում է որպես մաքրման միջոց։ Պղնձե ամանեղենի սպիտակեցման համար օգտագործվում է աղի կամ փխրեցուցիչի մեջ ընկղմված կես կիտրոն։ Թթունը քայքայում է բծերը[16], իսկ հղկաքարերը օգնում են մաքրմանը։ Որպես խոհանոցային մաքրող միջոց, հյութը կարող է հեռացնել բծերը, սպիտակեցնող և ախտահանել։ Կիտրոնի կեղևի յուղը նույնպես տարբեր օգտագործում ունի։ Այն օգտագործվում է որպես փայտի մաքրող և լաքահանող միջոց, որտեղ այդ լուծույթը օգտագործվում է որպես մոմ, մատնահետքերը և բծեր մաքրելու համար։ Կիտրոնի և նարնջի յուղը օգտագործվում է նաև որպես միջատասպան միջոց։
Բույր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնի յուղը կարող է օգտագործվել արոմաթերապիայի մեջ։ Կիտրոնի յուղի բույրը չի ազդում մարդու իմունային համակարգի վրա[17], բայց կարող է նպաստել վերջինիս թուլացմանը[18]։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ գիտական փորձերից մեկի էլեկտրոդները միացնելով կիտրոնին այն օգտագոիծվում է որպես մարտկոց՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Չնայած շատ ցածր էներգիայի, մի քանի կիտրոններ ու մարտկոցներ միաժամանակ կարող են մի փոքր թվային ժամացույց սարքել[19]։ Այս փորձերը գործում են նաև այլ մրգերի և բանջարեղենների պարագայում։
Կիտրոնի հյութը կարող է օգտագործվել որպես պարզ անտեսանելի թանաք, որը մշակվել է ջերմության միջոցով[20]։
Այգեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոններին անհրաժեշտ է նվազագույն ջերմաստիճան` մոտ 7 °C (45 °F), հասունացման համար[21]։ Ցիտրուսներին անհրաժեշտ է նվազագույն հատումներ, օրինակ՝ գերաճած ճյուղերը հատել, իսկ ամենաբարձր ճյուղը հատելով նկատվում է զգալի աճ[21]։ Ամբողջ ամառվա ընթացքում ամենաուժեղ աճին հետևում է հովանոցային զարգացում։ Քանի որ հասուն բույսերը կարող են առաջացնել անցանկալի, արագ աճող ճյուղեր, որոնք կոչվում են «ջրի կադրեր», որոնք հեռացվում են հիմնական մասից[21]։
Կիտրոնի ծառի՝ միզագոյացում առաջացնելու ավանդույթը[22][23][24] կապված է վառ գունավորումից։
Մեծ Բրիտանիայում աճեցման ընթացքում «Meyer»[25]; և «Variegata»[26] սորտերը ստացել են Garden Garden Merit-ի Արքայական այգեգործական ընկերության մրցանակը (հաստատվել է 2017 թվական)[27]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիտրոնի (և լայմի) արտադրություն, 2018
(միլիոն տոննա) | ||
---|---|---|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
![]() |
||
![]() |
||
![]() |
||
2018 թվականին կիտրոնների համաշխարհային արտադրությունը (զուգորդվելով հաղորդման լայմի հետ) կազմել է 19,4 միլիոն տոննա[28]։ Լավագույն արտադրողներ՝ Հնդկաստան, Մեքսիկա, Չինաստան, Արգենտինա, Բրազիլիա և Թուրքիա, որոնց բաժին են ընկնում համաշխարհային արտադրության 65%-ը (աղյուսակ)[28]։
Կիտրոնի այլընտրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ բույսերի բույրեր նման են կիտրոններին։
- Լայմ՝ մեկ այլ սովորական թթու ցիտրուսային միրգ, որը նման է կիտրոնի
- Կաֆիրի լայմի տերևներ` տարածված արևելյան Ասիայի խոհանոցում
- Ռեհանի որոշակի սորտեր
- Սումակի պտուղները օգտագործվել են կիտրոններից շատ առաջ
- Ցիպոգոն (կիտրոնախոտ)
- Պատրինջ դեղատու, անանուխի նման խոտաբույս, շրթնածաղիկների ընտանիքից
- Բուրավետ խորդենիների երկու տեսակ՝ Pelargonium crispum (կիտրոնի խորդենի) և Pelargonium x melissinum (պատրինջ դեղատու)
- Կիտրոնի ուրց[29]
- Կիտրոնի վերբենա
- Անանուխի որոշակի սորտեր
- Magnolia grandiflora ծառի ծաղիկներ
«Կիտրոններ» կոչվող այլ ցիտրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարթ կիտրոն, մանդարինի հիբրիդ
- Մեյերի կիտրոն, կիտրոնի և մանդարինի / պոմելոյի հիբրիդի, թթու կամ քաղցր նարինջից տարբերվող[30], Ֆրենկ Ն.Մայերի անունով, որն առաջին անգամ այն ծանոթացրեց Միացյալ Նահանգների հետ 1908 թվականին։ Լիսաբոնի և Եվրեկայի կիտրոնները, Մեյեր կիտրոնները պահանջում են ավելի մեծ խնամք և չեն օգտագործվում առևտրային նպատակներով։ Մեյերի կիտրոնները հաճախ ընդունում են դեղին-նարնջագույն գույն։ Նրանք մի փոքր ավելի ցրտադիմացկուն են։
- Պոնդերոսա կիտրոն, ավելի ցրտադիմացկուն, քան իսկական կիտրոնները, պտուղը խիտ է և շատ մեծ։ Գենետիկական վերլուծությունը ցույց տվեց, որ այն հանդիսանում է կիտրոնի և պոմելոյի բարդ հիբրիդ[30]։
- Կոպիտ կիտրոն, առաջացած կիտրոնի և մանդարինի խաչասերումից, ցրտաշունչ և հաճախ օգտագործվում է որպես ցիտրուսային արմատախոտ[30]
- Քաղցր կիտրոններ կամ քաղցր լայմերը, խառը խումբ, ներառյալ լումիան (տանձի կիտրոն), լիմետան, և պաղեստինյան քաղցր լայմը։ Դրանց թվում է Ջաֆա կիտրոնը, պոմելոյի և ցիտրոնային հիբրիդ[30]։
- Վոլկամեռ կիտրոնը, ինչպես կոպիտ կիտրոնը, կիտրոնի և մանդարինի խաչասերումից առաջացած[30]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Julia F. Morton (1987)։ «Lemon in Fruits of Warm Climates»։ Purdue University։ էջեր 160–168
- ↑ Gulsen, O., M. L. Roose (2001)։ «Lemons: Diversity and Relationships with Selected Citrus Genotypes as Measured with Nuclear Genome Markers»։ Journal of the American Society of Horticultural Science 126: 309–317
- ↑ Genetic origin of cultivated citrus determined: Researchers find evidence of origins of orange, lime, lemon, grapefruit, other citrus species", Science Daily, January 26, 2011 (Retrieved February 10, 2017).
- ↑ James Lind (1757)։ A treatise on the scurvy. Second edition.։ London: A. Millar
- ↑ Douglas Harper։ «Online Etymology Dictionary»
- ↑ Spalding William A. (1885)։ The orange: its culture in California։ Riverside, California: Press and Horticulturist Steam Print։ էջ 88։ Վերցված է մարտի 2, 2012։ «Bonnie Brae lemon.»
- ↑ Carque Otto (2006) [1923]։ Rational Diet: An Advanced Treatise on the Food Question։ Los Angeles, California: Kessinger Publishing։ էջ 195։ ISBN 978-1-4286-4244-7։ Վերցված է մարտի 2, 2012
- ↑ «Complete List of Four Winds Dwarf Citrus Varieties»։ Fourwindsgrowers.com։ Վերցված է հունիսի 6, 2010
- ↑ Buchan Ursula (հունվարի 22, 2005)։ «Kitchen garden: lemon tree»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է հունվարի 24, 2014
- ↑ Vaiegated pink Archived 2017-12-01 at the Wayback Machine. at the Citrus Variety Collection.
- ↑ «Taste of a thousand lemons»։ Los Angeles Times։ սեպտեմբերի 8, 2004։ Վերցված է նոյեմբերի 21, 2011
- ↑ «New Zealand Citrus»։ ceventura.ucdavis.edu։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-10-ին։ Վերցված է հունիսի 13, 2010
- ↑ Rauf A, Uddin G, Ali J (2014)։ «Phytochemical analysis and radical scavenging profile of juices of Citrus sinensis, Citrus anrantifolia, and Citrus limonum»։ Org Med Chem Lett 4: 5։ PMC 4091952։ PMID 25024932։ doi:10.1186/2191-2858-4-5
- ↑ «Quantitative Assessment of Citric Acid in Lemon Juice, Lime Juice, and Commercially-Available Fruit Juice Products» (PDF)։ Journal of Endourology 22 (3): 567–570։ 2008։ PMC 2637791։ PMID 18290732։ doi:10.1089/end.2007.0304
- ↑ M. Hofrichter (2010)։ Industrial Applications։ Springer։ էջ 224։ ISBN 978-3-642-11458-8
- ↑ Matter Inquiry Card--Cleaning Copper։ Teacher Created Materials։ հունվարի 1, 2014։ էջ 3։ ISBN 978-1-4258-8450-5
- ↑ Kiecolt-Glaser J. K., Graham J. E., Malarkey W. B., Porter K, Lemeshow S, Glaser R (2008)։ «Olfactory influences on mood and autonomic, endocrine, and immune function»։ Psychoneuroendocrinology 33 (3): 328–39։ PMC 2278291։ PMID 18178322։ doi:10.1016/j.psyneuen.2007.11.015
- ↑ Cooke B, Ernst E (2000)։ «Aromatherapy: A systematic review»։ British Journal of General Practice 50 (455): 493–6։ PMC 1313734։ PMID 10962794
- ↑ «Lemon Power»։ California Energy Commission։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-19-ին։ Վերցված է դեկտեմբերի 7, 2014
- ↑ Mirsky Steve (ապրիլի 20, 2010)։ «Invisible Ink and More: The Science of Spying in the Revolutionary War»։ Scientific American։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016
- ↑ 21,0 21,1 21,2 «Citrus»։ Royal Horticultural Society։ 2017։ Վերցված է ապրիլի 19, 2017
- ↑ Capomolla Fabian, Pember Matthew (2011)։ «Lemon»։ The Little Veggie Patch Co.։ Sydney, New South Wales: Plum։ էջ 129։ ISBN 9781742628417։ Վերցված է 2020-04-27։ «Urinating around a lemon tree provides a tonic of water, salt and minerals, much like that of an organic fertiliser [...].»
- ↑ Capomolla Fabian (2017)։ Growing Food the Italian Way։ The Hungry Gardener։ Plum։ էջ 168։ ISBN 9781760554903։ Վերցված է 2020-04-27։ «Yes, it is true - urinating on the soil around a lemon tree is beneficial to the plant. Just don't overdo it, as that can be detrimental.»
- ↑ The World's Fastest Indian - "Munro was never known to actually urinate on his lemon tree; film director Roger Donaldson added that detail as a tribute to his own father, who did."
- ↑ «RHS Plantfinder - Citrus × limon ‘Meyer’»։ Վերցված է հունվարի 30, 2018
- ↑ «RHS Plantfinder - Citrus × limon ‘Variegata’»։ Վերցված է հունվարի 30, 2018
- ↑ «AGM Plants - Ornamental»։ Royal Horticultural Society։ July 2017։ էջ 20։ Վերցված է հունվարի 24, 2018
- ↑ 28,0 28,1 «World production of lemons and limes in 2018; Crops/Regions/World/Production Quantity from pick lists»։ Food and Agriculture Organization of the United Nations, Statistics Division (FAOSTAT)։ 2019։ Վերցված է փետրվարի 19, 2020
- ↑ Lisa Baker Morgan, Ann McCormick (հունվարի 15, 2015)։ Homegrown Herb Garden: A Guide to Growing and Culinary Uses։ Quarry Books։ էջեր 148–։ ISBN 978-1-59253-982-6
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 30,4 Curk Franck, Ollitrault Frédérique, Garcia-Lor Andres, Luro François, Navarro Luis, Ollitrault Patrick (2016)։ «Phylogenetic origin of limes and lemons revealed by cytoplasmic and nuclear markers»։ Annals of Botany 11: 565–583։ PMC 4817432։ PMID 26944784։ doi:10.1093/aob/mcw005
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 449)։ ![]() |