Լիմոնադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիմոնադ
LemonadeJuly2006.JPG
Ենթատեսակnon-alcoholic beverage?
Lemonade Վիքիպահեստում

Լիմոնադ, քաղցր, ոչ ալկոհոլային, զովացուցիչ և գազավորված ըմպելիք։ Սկզբնապես պատրաստվել է կիտրոնի պտուղներից՝ այստեղից էլ անվանումը (անգլ. Lemonade)։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ի հայտ է եկել Ֆրանսիայում` Լյուդովիկոս 1-ի օրոք։ 17-րդ դարից լիմոնադ են անվանում կիտրոնի հյութից և մեծ քանակությամբ ջրից պատրաստված ըմպելիքը։ 1767 թվականին անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլին հնարել էր պոմպ, որով ջուրը հարստացվում էր ածխաթթու գազով, խմորման դեպքում առաջացնելով գարեջուր։ Այդպիսի պոմպերի արդյունաբերական արտադրությունն սկսել է գերմանացի գյուտարար Յակոբ Շվեպը։ Այդ իսկ պատճառով, առաջին կազմակերպությունը, որն սկսեց գազավորված ըմպելիքի զանգվածային թողարկումն ու վաճառքը, դա «J. Schweppe & Co» ընկերությունն էր։ Այն հիմնադրվել էր Յակոբ Շվեպի կողմից և հետագայում սկսեց արտադրել մրգերի և հատապտուղների օշարակներ։ Քանի որ բնական օշարակները թանկ արժեին, դրանք սկսեցին փոխարինել թթուներով և քացախահյութերով։ Առաջինը համադրվեց կիտրոնաթթուն և լիմոնադը 1833 թվականին դարձավ մրգային ըմպելիքների մեջ գլխավորող` ամբողջ աշխարհում։ Այն ոչ ալկոհոլային խմիչքների առաջին գրանցված ապրանքանիշն է։

1887 թվականին վրացի դեղագործ Միտրոֆան Լագիձեն ստեղծել է թարխունի լիմոնադը, որն արժանացել է բազմաթիվ պարգևների։ Առաջին անգամ դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1981 թվականին` ԽՍՀՄ-ում։

Այժմ պատրաստվում են տարբեր մրգերի և հատապտուղների համային հատկություններ ունեցող ըմպելիքներ և գոյություն ունեն լիմոնադի տարբեր տարատեսակներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]