Խոհարար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոհարարներ

Խոհարար, մարդ որի մասնագիտությունը ուտելիքի պատրաստումն է: Կան նաև այդ մասնագիտության պաշտոններ տարբեր կազմակերպություններում, օրինակ՝ ավագ խոհարար, խոհարար հրուշակագործ և այլն:

Նավատորմում խոհարարին անվանում են կոկ:

Պատրաստում են ապուրներ, երկրորդ ճաշատեսակները և այլ ուտելիքներ: Գիտեն, թե ինչպես ճիշտ պահեն մթերքը, պատրաստում են տարբեր ճաշատեսակներ ըստ բաղադրատոմսերի և կարողանում են կազմակերպել պատրաստումը: Կազմակերպում է մթերքի պահպանումը, ըստ սանիտարահիգիենիկ կանոնների: Չնայած նրան, որ խոհարարը պատրաստում է ուտելիքը ըստ բաղադրատոմսերի, նա նաև կարող է փոփոխություններ անել, կախված հումքի որակից և հաճախորդների քանակից: Աշխատում է բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Խոհարարի մասնագիտություն կարող են ստանալ հատուկ քոլեջներում, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում:

Մասնագիտության տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շեֆ խոհարար (executive chef կամ head chef)
Կազմակերպում է անհրաժեշտ մթերքի, հումքի և կիսաֆաբրիկատի ձեռք բերումը և պահեստում դրանք ճիշտ դասավարում, վերահսկում է դրանց պիտանելիության ժամկետը և նմուշակազմը: Ուսումնասիրում է հաճախորդի պատվերները և կազմում ճաշացուցակը: Վերահսկում է աշխատակիցների ճաշատեսակները պատրաստելու տեխնիկան, նրանց անձնական հիգիենան և սանիտարական պահանջները: Կազմակերպում է խոհարարների ու արտադրության այլ աշխատակիցների տեղաբաշխումը և նրանց գրաֆիկը: Կազմում է պատրաստի ուտելիքի խոտանորոշումը:
  • Խոհարար հրուշակագործ
Մասնագիտացված է հրուշակեղենի պատրաստման մեջ:
  • Խոհարար տեխնոլոգ
Կազմակերպում է պատրաստման գործընթացը: Որոշում է հումքի որակը, հաշվարկում է ուտելիքի պատրաստման համար դրա անհրաժեշտ քանակը, դրանց կալորիականությունը, կազմում է ճաշացուցակը և գնացուցակը: Պատրաստում է նոր ճաշատեսակներ և կազմում դրանց տեխնոլոգիական քարտերը: Վերահսկում է ծախսված և ստացած ֆինանսը:
  • Վարպետ խոհարար
Կազմում է ճաշացուցակը, ուտելիքի պատվերները, պատրաստում է ճաշատեսակները, կատարում է զտումը, խառնումը, մանրացումը, կաղապարումը, լցոնումը, վերահսկում է ջերմաստիճանը, որոշում է ուտելիքի ուտելիքի պատրաստ լինելը, ըստ հոտի, արտաքին տեսքի, գույնի և համի և դրանք ձևավորում է գեղարվեստական կերպով:

Հայտնի խոհարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջադա Դե Լաուրենտիս (ծնվ.՝ 1970), իտալիա-ամերիկացի խոհարար:
  • Գորդոն Ռամզի (ծնվ.՝ 1966), բրիտանացի խոհարար
  • Ջեյմի Օլիվեր (ծնվ.՝ 1975), անգլիացի խոհարար

Աշխարհի լավագույն խոհարարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի լավագույն խոհարարների ոչ պաշտոնական խումբը ձևավորվել է 2010 թվականին և բաղկացած է 9 հոգուց:

Կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խոհարարները եկել են մրցույթի», գեղարվեստական ֆիլմ:
  • «Խոհարարը, գողը, նրա կինը և նրա սիրեկանը», անգլիա-ֆրանսիական ֆիլմ:
  • «Ամերիկյան խոհանոց», գեղարվեստական ֆիլմ:
  • «Неотразимая Марта» (Германия, Италия, Австрия, Швейцария, 2001 год)
  • «Գող խոհարարը», գեղարվեստական ֆիլմ:
  • «Խոհարար», գեղարվեստական ֆիլմ:
  • «Բեռլինյան ձևով եփած նապաստակ»
  • «Ռատատույ (ֆիլմ)», ամերիկյան մուլտֆիլմ:
  • «Կյանքի համը», 2007 թվականի ռոմանտիկ կատակերգություն:
  • «Փոքրիկ խոհարարի արկածները» (անգլ.՝ The Adventures of Food Boy), ամերիկյան կատակերգություն:
  • «Հոգևոր խոհանոց», 2009 թվականի կատակերգություն:
  • «Խոհանոց», 2012 թվականի ռուսական կատակերգություն:
  • «Շեֆ», 2012 թվականի ֆրանկ-իսպանական կատակերգություն:
  • «Խոհարարը անիվների վրա» (անգլ.՝ Chef), 2014 թվականի կատարկերգություն, որի ռեժիսորը և սցենարիստը Ջոն Ֆավրոն է:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]