Ծովամթերք
![]() | |
Ենթատեսակ | սննդամթերք և սննդային բաղադրամաս |
Seafood Վիքիպահեստում |
Ծովամթերք , այն բոլոր կերակրատեսակները, որոնք արդյունահանվում են համաշխարհային օվկիանոսից՝ բացառությամբ ձկների։ Ձուկը բավականին արագ փչացող մթերք է: Մահացած ձկների հոտը պայմանավորված է կենսաքիմիական ամինների և ամինաթթուների տարրալուծմամբ[1]։
Տիպիկ ծովամթերք են համարվում հետևյալ տեսակները՝
- երկփեղկավորներ
- կաղամարներ
- ծովախեցգետիններ
- խեցգետիններ
- ութոտնուկներ
- լանգուստներ
- օմարներ։
Ծովամթերքով ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովամթերքը հանդիսանում է արժեքավոր մթերք ոչ միայն իր մեջ պարունակող սպիտակուցների շնորհիվ, այլև դիետաներ պահելիս, քանի որ պարունակում է քիչ կալորիաներ։ Ծովամթերքը լայն կիրառում ունի իսպանական, ֆրանսիական, իտալական և այսպես կոչված «միջերկրածովյան» խոհանոցների ճաշատեսակներում։ Վերջին շրջանում աղի, չորացված ծովամթերքը լայն տարածում ունի որպես գարեջրի հետ մատուցվող խորտիկ։
Հայտնի են նաև՝
Ծովամթերք Էտրետայից, Ֆրանսիա
Շուկայում վաճառվող էրիուրիդ որդեր (Urechis unicinctus), Հարավային Կորեա
Արհեստական ծովամթերք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովամթերքի որոշ տեսակներ աճեցվում են հատուկ ջրավազաններում՝ խթանիչների, գունավորումների և հակաբիոտիկների կիրառմամբ։ Օրինակ՝ Ռուսաստանում տարածված են արքայական ծովախեցգետինները, որոնք առավելապես արհեստականորեն աճեցվում են Վիետնամում և Չինաստանում։ Այդպիսի ծովամթերքի պարբերական կիրառումը կարող է վնաս հասցնել առողջությանը, քանի որ վնասակար բաղադրատարրերը կուտակվում են օրգանիզմում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ N. Narain and Nunes, M.L. Marine Animal and Plant Products. In: Handbook of Meat, Poultry and Seafood Quality, L.M.L. Nollet and T. Boylston, eds. Blackwell Publishing 2007, p 247.
|