Նրբաբլիթ
![]() | |
Ենթատեսակ | battercake? և կերակուր |
Առաջացման երկիր | ![]() |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ալյուր, կաթ, ձու, յուղ |
Հնարավոր | մսի խճողակ, խոզապուխտ, ձուկ, սունկ, խավիար, դդմիկ, կաղամբ, սպանախ, խնձոր, ծիրան, անանաս, կաթնաշոռ, պանիր, ձու, շոկոլադ, մեղր մուրաբա |
![]() |
Նրբաբլիթ (ռուս.՝ блины, հայտնի է նաև բարակաբլիթ, բլին անուններով), ռուսական խոհանոցին բնորոշ ուտեստներ են՝ պատրաստված շիկացած թավայի մեջ ջրիկ խմորի լցման միջոցով եփման (երբեմն տապակման) եղանակով։ Սովորաբար կլոր ձև են ունենում, մատուցվում են տարբեր ակրատների հետ, երբեմն դրանց մեջ միջուկ է դրվում և փաթաթվում։ Հավանական է, որ նրբաբլիթներն հնդկացորենի ալյուրից պատրաստված առաջին ուտեստներ էին և արմատներով հասնում են նախնադարյան ժամանակներ։ Նրբաբլիթների տարբեր տեսակներ, որոնք պատրաստվում են ալյուրից, առկա են տարբեր ազգերի մոտ. ռուսական նրբաբլիթներ, ֆրանսիական բարակ նրբաբլիթներ (ֆր.՝ crêpes), մոնղոլական գամբիրներ, չինական պալանչիկներ, հնդկական դոսա և այլն։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումն ունի սլավոնական արմատներ։ Օրինակ՝ լճափերի բնակիչները նման ուտեստը (խմորիչով) անվանում են «պլինց» կամ «բլինց»։ Նրբաբլիթը ռուսական խոհանոցի ամենահին ուտեստներից է, որը հայտնաբերվել է մինչև IX դարը՝ հեթանոսական ժամանակաշրջանում։ «Բլին» բառը «մլին» բառի աղավաղված տարբերակն է, որը առաջացել է ռուս.՝ «молоть»՝ աղալ բառից։ ռուս.՝ «Мелин»-ը կամ ռուս.՝ «млин»-ը նշանակում է աղացած արտադրանք, այսինքն` ալյուրեղենից պատրաստված։
Ըստ խորհրդային պատմաբան-սկանդինավագետ և գերբագետ Վիլյամ Պոխլյոբկինի՝ ռուսական ավանդական նրբաբլիթները միշտ պատրաստվել են թթխմորով։
![]() |
Սա երևի թե ամենատնտեսող ալյուրից պատրաստված ուտեստն է, որի համար անհրաժեշտ է քիչ քանակությամբ ալյուր մեծ քանակությամբ հեղուկի պարագայում (ջուր, կաթ), քանի որ նրբաբլիթների համար օգտագործվում է բավականին ջրիկ խմոր։ Այդ խմորի ծավալն ավելի է մեծացնում թթխմորը։ Ներկայումս սոդայի օգտագործմամբ նրբաբլիթներ պատրաստելը փոխառված է Արևմուտքից՝ համեմատաբար վերջերս, և բնորոշ չէ ռուսական խոհանոցին։ Ռուսական նրբաբլիթները տարբերվում են բոլորովին յուրահատուկ կազմությամբ, նրանք փափուկ են, փխրուն, ծակոտկեն, ուռուցիկ, թեթև և դրա հետ մեկտեղ կիսաթափանցիկ, բազմաթիվ ծակոտիների հստակ տարբերվող նկարներով։ Այդպիսի նրբաբլիթները սպունգի նման ներծծում են հալած յուղը, թթվասերը, որից դառնում են ավելի հյութալի, փայլուն և համեղ - [1]
|
![]() |
Գոյություն ունեն նրբաբլիթների պատրաստման շատ բաղադրատոմսեր։ Պատրաստման հիմնական սկզբունքն այն է, որ ջրիկ խմորը սահեցվում է կարագով կամ ճարպով յուղված թավայի վրայով՝ դառնալով բարակ շերտ, որը հետո շրջվում և տապակվում է մյուս երեսով։ Նրբաբլիթները սովորաբար կլոր ձև են ունենում։ Կան նաև քառակուսի նրբաբլիթներ, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է քառակուսաձև թավա։ Նրբաբլիթների պատրաստման համար անհրաժեշտ է խոհարարական արվեստին բնորոշ հատուկ վարպետություն։ Պետք է իմանալ, թե ինչ քանակությամբ խմոր պետք է լցնել թավայի մեջ և երբ շրջել նրբաբլիթը, որպեսզի նրա երկրորդ երեսը նույնպես եփվի։ Նրբաբլիթները պետք է վարդագույն լինեն, բայց միևնույն ժամանակ՝ չայրվեն։ Հմուտ խոհարարը կարճ ժամանակում կարող է պատրաստել շատ քանակությամբ նրբաբլիթներ։
Միջուկներ նրբաբլիթի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նրբաբլիթներ մոշով
- Մսի խճողակ, խոզապուխտ
- ձկնային (աղի, ապխտած)
- խավիար
- բանջարեղենային (դդմիկի, կաղամբի, սպանախի)
- սնկային
- կաթնաշոռ և կաթնաշոռային խառնուրդներ
- պանիր և պանրային հիմքով տարբեր խառնուրդներ
- ձու
- մրգային (խնձորի, ծիրանի, անանասի)
- հատապտղային
- խտացրած կաթ
- շոկոլադային
- մեղր
- մուրաբա (հատապտղային, մրգային)
Մասլենիցայի նրբաբլիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրբաբլիթները Մասլենիցայի գլխավոր ծիսական ուտեստն են։ Հարուստները նրբաբլիթները սկսել են պատրաստել երկուշաբթի օրը, աղքատները՝ հինգշաբթի կամ ուրբաթ։ Նրբաբլիթների թթխմորը խոհարարուհիները պատրաստել են հատուկ ծիսակարգով։ Որոշները թթխմորը պատրաստել են դրսում, ձյունից, ամիսը դուրս գալուն պես՝ ասելով. «Ամիս, ամիս, ոսկե եղջյուրիկները, քո եղջյուրիկները, նայիր պատուհանից, գնում եմ թթխմորի հետևից»։ Համարվում էր, որ դրանից նրբաբլիթներն ավելի սպիտակ և փխրուն էին դառնում։ Մյուսները՝ երեկոյան, երբ հայտնվում էին աստղերը, դուրս էին գալիս գետի, ջրհորի կամ լճի մոտ՝ թթխմորը պատրաստելու։ Առաջին թթխմորի պատրաստումը բոլոր տնեցիներից և կողմնակի անձանցից գաղտնի է պահվել։ Խոհարարուհու ամենաչնչին անփութությունը ողջ Մասլենիցայի ընթացքում տխրեցրել է տիրուհուն։ Մասլենիցայի շաբաթվա օրերի առանձնահատկությունը կապված է նրբաբլիթների հետ.
Երկուշաբթի
Սկսել են թխել առաջին նրբաբլիթները։ Այն դրել են ձեղնապատուհանի վրա՝ «ծնողների հոգու համար» կամ տվել են աղքատներին, որպեսզի նրանք հիշեն հանգուցյալներին։ «Առաջին նրբաբլիթը՝ հոգու հանգստության համար»։
Երեքշաբթի
Երեքշաբթին հարսնացուների տեսակցության օրն էր. երիտասարդներին հրավիրում էին նրբաբլիթներ համտեսելու, հրավիրվում էին սլավոնական տարազով. «Խնդրեմ համեցեք, մեր ձյունապատ սարերը պատրաստ են, մեր նրբաբլիթները թխված են»։
Չորեքշաբթի
Այդ օրը փեսան եկել է զոքանչի մոտ՝ նրա պատրաստած նրբաբլիթները համտեսելու։
Հինգշաբթի
Հինգշաբթի սկսվել է գինարբուքը։ Զուգված-զարդարված երեխաները տնից տուն են գնացել՝ երգելով. «Տրինցի-բրինցի, թխեցեք նրբաբլիթներ»։
Ուրբաթ
Այդ օրը զոքանչը պատասխան այց է կատարել փեսայի տուն. այդ օրը նրբաբլիթները նրա աղջիկը՝ փեսայի կինն է պատրաստել։
Շաբաթ
Այդ օրը տուն են եկել ամուսնու քույրերը՝ տալերը, որի կապակցությամբ օրն անվանվել է «տալերի հավաքույթ»։
Կիրակի
Այդ օրը բոլորն իրենց մտերիմներից ներողություն են խնդրել ամեն վատ բանի համար։ Բացի այդ, հենց Մասլենիցայի շաբաթվա վերջին օրն են այրել Մասլենիցայի խրտվիլակը, որը խորհրդանշել է ձմռան ավարտը։

Անգլիայում նշում են Յուղոտ երեքշաբթի (Նրբաբլիթներ օր)՝ Մոխրոտ չորեքշաբթվա նախօրյակին, որը նշանավորում է Մեծ պասի սկիզբը։ Ավանդույթի համաձայն՝ այդ օրն անգլիացի շատ տանտիրուհիներ իրար հետ մրցում են մասնակցելու համար «նրբաբլիթների մրցավազքին». սա 400 մետր մրցավազք է կանանց համար, որոնց ձեռքին կա տաք թավայով նրբաբլիթ, որը վազելու ընթացքում առնվազն երկու անգամ պետք է վերև նետել։ Մրցավազքն սկսում է առավոտյան ժամը 11-ին, երբ հնչում են եկեղեցու զանգերը։ Հաղթում է այն մասնակիցը, որը կարողանում է ավելի շատ վերև նետել և շուռ տալ նրբաբլիթը։ Համարվում է, որ այս ավանդույթը ծագել է Բակինգեմշիրի փոքրիկ՝ Օլին քաղաքում, երբ 1445 թվականին մի կին այնպես է տարվել նրբաբլիթների պատրաստմամբ, որ երբ հնչել է եկեղեցու զանգը՝ ազդարարելով եկեղեցական արարողակարգի սկիզբը, նա թավայով վազել է եկեղեցի՝ այդ ընթացքում վերև նետելով նրբաբլիթը, որպեսզի այն չայրվի[2][3]։
Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական ասացվածք. «Առաջին նրբաբլիթը միշտ կուտ է գնում» նշանակում է որևէ գործի սկզբում անհաջողության է մատնվում։ Ռուսական առածներ
- Նրբաբլիթը սեպ չէ, փորը չի պատռի։
- Հոգին վաճառել վարսակի նրբաբլիթի համար։
- Որտեղ նրբաբլիթներ, այնտեղ էլ մենք, որտեղ յուղաբլիթ, այնտեղ էլ ոչինչ։
- Գործը նրբաբլիթի նման չստացվեց։
- Շանը տաք նրբաբլիթը երկա՞ր կհերիքի։
- Ռուսական ժողովրդական երգը «Ой, блины мои блины…» նվիրված է այդ ուտեստին[4]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Похлёбкин, Вильям Васильевич Блины // Национальные кухни наших народов. — М.: Центрполиграф, 2009. — 640 с. — 4000 экз. — ISBN 978-5-9524-4050-0
- ↑ «The origin of pancake racing»։ Bbc.co.uk։ Վերցված է 2014-02-28
- ↑ Pancake races in Olney
- ↑ Ой,блины, блины, блины...(русская народная песня)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Блины — Краткая энциклопедия домашнего хозяйства/ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 1959.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանանով փանքեյքի բաղադրատոմս Archived 2020-09-24 at the Wayback Machine.
- Похлёбкин, Вильям Васильевич Блины // Большая энциклопедия кулинарного искусства. Все рецепты В. В. Похлебкина. — М.: Центрполиграф, 2004. — 975 с. — 10 000 экз. — ISBN 978-5-9524-3563-6
- Похлёбкин, Вильям Васильевич Блины // Национальные кухни наших народов. — М.: Центрполиграф, 2009. — 640 с. — 4000 экз. — ISBN 978-5-9524-4050-0
- Блины // Российский гуманитарный энциклопедический словарь: В 3 т.. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та, 2002. — Т. 1: А—Ж. — 688 с.
|