Լայմ (բույս)
Լայմ | |
![]() Լայմ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Aurantioideae |
Տրիբա | Citreae |
Ցեղ | Ցիտրուսայիններ (Citrus) |
Տեսակ | Լայմ (C. ×aurantifolia) |
Միջազգային անվանում | |
Citrus ×aurantifolia |
Լայմ (լատ.՝ Citrus aurantiifolia), սատապազգիների ընտանիքի միամյա ցիտրուսային բույսի տեսակ, որը ծագում է Հնդկաստանից: Լայմը գենետիկորեն նման է կիտրոնին:
Անունը ծագել է պարսկական լիմու (لیمو) բառից:
Միջերկրածովյան շրջան մուտք է գործել մ.թ.ա. 1-ին հազարամյակի երկրորդ կեսին:
Բուսաբանական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն փոքր ծառ է կամ թուփ, որն ունի 1,5-ից 5,0 մ բարձրություն: Պսակը խիտ է, ճյուղերը ծածկված են կարճ փշերով: Ծաղկաբույլերը պարունակում են 1-7 ծաղիկ, պտուղները փոքր են և ունեն 3,5-6 սմ տրամագիծ, ունի փափուկ միս, ձվաձև են, հյութալի և թթվաշ: Կճեպի գույնը կարող է լինել կանաչ, դեղնականաչավուն կամ դեղին: Լիարժեք հասունանալուց հետո կճեպը դառնում է շատ բարակ:
Պտուղների ծաղկումը և հասունացումը տեղի են ունենում ամբողջ տարվա ընթացքում: Այդուհանդերձ, հիմնական ծաղկելու շրջանը նկատվում է անձրևոտ եղանակների սկզբին (մայիս-հունիս ամիսներին): Հիմնականում բերքը հավաքում են օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Մրգերը պահվում են 1,5-2 ամիս՝ 8-10 °C ջերմաստիճանի և 85-90% հարաբերական խոնավության պայմաններում: Արևադարձային գոտիներում սովորաբար աճում է Մեքսիկական տեսակը:
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայմի հայրենիքը Մալակկա թերակղզին է: Լայմի արդյունաբերական մշակույթը առաջին անգամ ծագել է XIX դարի 70-ական թվականներին Մոնտսերատ կղզու վրա:
Լայմի միլիոնավոր ծառեր մշակում են Հնդկաստանում, Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Մյանմայում, Բրազիլիայում, Վենեսուելայում, Արևմտյան Աֆրիկայի երկրներում:
Միջազգային շուկա լայմ հիմնականում մատակարարում են Մեքսիկայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Կուբայից և Անտիլյան կղզիներից: Լայմը սովորաբար մշակվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա գտնվող արևադարձային տարածքներում: Շատ փորձագետներ կարծում են, որ լայմը կարող է աճել աղքատ և քարքարոտ հողերում: Սակայն, լայմը ավելի զգայուն է, քան ցիտրուսային մշակաբույսերի մեծ մասը՝ անբարենպաստ հողի և կլիմայական պայմանների նկատմամբ: Լայմ աճեցնելու համար լավագույն հողերը թեթև ավազա-կավային հողերն են: Լայմը լավ հարմարեցված է խոնավ արևադարձային մթնոլորտի պայմաններին, որոտեղ կիտրոնը վատ է աճում, ուստի արևադարձային լայմը հիմնական «թթու ցիտրուսն» է:
Տեսակներ և հիբրիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան լայմի բազմաթիվ տեսակներ՝
- Մեքսիկական (Արևմտյան Հնդկաստան). պտուղները փոքր են: Այս տեսակը լայնորեն օգտագործվում է յուղ ձեռք բերելու համար՝ պտուղները քամելու, կամ երկար (10 - 16 ժամ) գոլորշու վրա թորման միջոցով:
Գոյություն ունեն այնպիսի հիբրիդներ, ինչպիսիք են լիմոնայմներն (լիմոն x լայմ) ու լայմկվատները (լայմ x կումկվատ) և այլն:
- Լայմի քաղցր պտուղները (Citrus × limettioides) չեն պարունակում թթուներ, շաքարի քանակը հյութում կազմում է 6%: Այն լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ, մասնավորապես մալարիայի համար:
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնականում օգտագործվում է թարմ ձևով, ինչպես նաև հյութի տեսքով: Հյութն իր մեջ պարունակում է 6-8% կիտրոնաթթու: Լավագույն տեսակների սերմերը քիչ են: Լայմի պտուղների բույրը տարբերվում է կիտրոնի բույրից:
Լայմի հյութը օգտագործվում է կիտրոնաթթու արտադրելու համար: Յուղը օգտագործվում է որպես ալկոհոլային խմիչքների արտադրության համային հավելում:
Որպես դեղարար միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարմար է յուղոտ մաշկի համար: Խառնուրդներում՝ յուղոտ մաշկի դեպքում, վերահսկում է սեբումայի արտադրության քանակը, մաքրում է սև կետերից, սպիտակեցնում է մաշկը (հատկապես պարանոցը և մեջքը): Մեծացնում է արյան շրջանառությունը, վերականգնում վնասված մաշկը և մազանոթները, նպաստում է նոր բջիջների առաջացմանը, պակասեցնում կնճիռների քանակը: Կարող են օգտագործվել հերպեսի, թարախապալարի, գորտնուկի բուժման համար: Ամրացնում է բարակ մազերը և եղունգները, նպաստում դրանց աճին:
Բժշկական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակառևմատիկ, հակասեպտիկ, հակավիրուսային, բակտերիոցիդային, կենդանեցնող, վերականգնող լայմի հատկությունները լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ: Հանգստացնում է ուժեղ և հաճախակի սրտի զարկերը: Դրական ազդեցություն ունի ստամոքսի վրա: Վերացնում է սթրեսի հետևանքով առաջացած աղիների բորբոքումները:
Հաճախ օգտագործվում է կիտրոնի փոխարեն, քանի որ լայմն ունի նման հատկություններ: Կիրառվում է տենդի, վարակիչ հիվանդությունների, կոկորդի ցավի, մրսածության և այլնի ժամանակ:
Ազգակից տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղցր լայմ: Դրա պտուղները նման են կիտրոնի, խոշոր են (6-8 սմ տրամագծով), ունեն բարակ (1.5 մմ) ու հարթ կճեպ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Watson, A. M. Agricultural Innovation in the Early Islamic World: The Diffusion of Crops and Farming Techniques, 700—1100. Cambridge, UK: Cambridge University Press, 1983.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լայմով բաղադրատոմսեր (անգլ.)