Կոկտեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկտեյլ
Ենթատեսակըմպելիք
 Mixed drinks Վիքիպահեստում
«Մանհեթեն» կոկտեյլ պատրաստելու բաղադրիչներ

Կոկտեյլ (անգլ.՝ cocktail), մի քանի բաղադրատարրերի միախառնումից ստացվող խմիչք։ Կոկտեյլները լինում են ալկոհոլային (ալկոհոլային խմիչք պարունակող մեկ կամ մի քանի բաղադրիչներ) և ոչ ալկոհոլային։

Երեկույթները, որոնց ժամանակ կոկտեյլ են խմում, անվանում են «կոկտեյլային»։ Նման երեկույթները տարածված են դիվանագիտական և էլիտային միջավայրում[1] և նկարագրված են գեղարվեստական գրականության մեջ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառի ստուգաբանությունը միանշանակ չէ, գոյություն ունի ծագման ավելի քան 20 հնարավոր վարկած։ Լայն տարածում ունեն մի քանի պատմություններ, որոնք բառի ծագումը դիտարկում են ժողովրդական ստուգաբանության տեսանկյունից։

Օքսֆորդի անգլերեն բառարանը cocktail բառի ծագումը դիտարկում է «խառնած ըմպելիք» նշանակությամբ, կապում է ԱՄՆ-ի հետ և բառի՝ այդ իմաստով առաջին հիշատակությունը նշագրում է 1803 թվականում[2], սակայն հնարավոր է նաև, որ այդ բառը ամերիկյան ծագում չունի։

Հնարավոր է՝ ծագում է ֆր.՝ coquetier բառից՝ նշանակում է «պատվանդան ձվի համար», ինչը կապվում է 1800 թվականին Նոր Օռլեանում տեղի ունեցած «Սազերակ» կոկտեյլի հայտնագործմամբ։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ ծագում է ֆր.՝ coquetel բառից, որը Բորդոյի ամրոցներում վաղուց տարածում ունեցող խառնած ըմպելիք է, որը հեղափոխության ժամանակ ֆրանսիացի սպաների կողմից ներմուծվեց Ամերիկա։

Դիտարկվում է նաև ծագումը անգլ.՝ cock tail բառից, ինչը նշանակում է «աքաղաղի պոչ»։ Այս վարկածի համաձայն՝ ըմպելիքը հայտնի է XVII դարից, պատրաստվել է «Էլ» (Cock ale) գարեջրի և աքաղաղի արգանակի հիման վրա։ Cock tail և cock ale հավանական վարկածները բացատրվում են աքաղաղի փետուրի օգտագործմամբ, ինչը կոկտեյլը կապում է աքլորակռիվների հետ (հավանաբար այդ ըմպելիքը խմելով՝ նշում էին այն աքաղաղի հաղթանակը, որն ավելի շատ փետուր էր ունենում աքլորակռվից հետո)[3][4]։

Ալկոհոլային կոկտեյլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկտեյլների պատրաստման համր անհրաժեշտ գործիքների հավաքածու: (1, 2) բոստոնյան հարիչ, (6) սթրեյներ, (7) ֆայն-սթեյներ, զտիչ, (5) ջիգեր, (4) մադլեր, (8) ցիտրուսի համար նախատեսված ձեռքի ճզմիչ, (3) կոճակով բարի գդալ, (14) բարի փոքր գդալ և այլն:

Ալկոհոլային կոկտեյլ՝ կոկտեյլ, որի բաղադրության մեջ մտնում է ալկոհոլային խմիչքների մեկ կամ մի քանի տեսակ։ Որպես կանոն՝ ալկոհոլային կոկտեյլները պատրաստվում են բարում՝ արհեստավարժ բարմենի կողմից։

Ալկոհոլային խմիչքների շարքում առանձնացնում են 3 մեծ խմբեր, չնայած նման տարանջատումը չի հանդիսանում սպառիչ, և շատ կոկտեյլներ կարող են չներառվել այս խմբերից և ոչ մեկում.

  • Ապերատիվներ (ֆր.՝ apéritif, լատին․՝ aperīre «բացել»)՝ որպես կանոն՝ ավելի թունդ կոկտեյլներ են, որոնք ավանդաբար խմում են ուտելուց առաջ՝ ախորժակը լավացնելու համար։
  • Կոկտեյլ-դիժեստիվներ (լատին․՝ digestivus՝ «մարսողությանը խթանող միջոց»)՝ կոկտեյլներ, որոնք խմում են ուտելու ժամանակ կամ ուտելուց հետո, որպես կանոն՝ քաղցր կամ թթու։
  • Լոնգ դրինք (անգլ.՝ long drink՝ «երկար ըմպելիք»՝ թարմացնող կոկտեյլներ, որոնք մատուցվում են մեծ չափաբաժիններով և որպես կանոն՝ սառույցով։

Գոյություն ունեն ինչպես ավանդական կոկտեյլների բազմաթիվ տեսակներ (պունշ և ֆլիպ կոկտեյլները հայտնի են XVII դարից), այնպես էլ ոչ վաղ անցյալում հայտնի դարձած կամ առանձին խմբում ընդգրկված կոկտեյլներ՝ պունշ, ֆլիպ, հայբոլ, քոբլեր, քոլինզ, ջուլեպ, կոկտեյլ սաուեր, շերտավոր կոկտեյլներ, էգգ-նոգ և այլն։ Ժամանակի ընթացքում կոկտեյլների բաղադրությունը կարող է փոխվել. էգգ-նոգը ֆլիպից տարբերվում է սերուցքի ավելացմամբ, բայց վերջին տասնամյակներին սերուցքը մտել է նաև ֆլիպների շարքին դասակարգվող կոկտեյլների բաղադրության մեջ։

Բացի կոնկրետ տեսակներից, կոկտեյլները կարող են դասակարգվել ըստ հիմնական ալկոհոլային ըմպելիքի (կոկտեյլներ՝ օղու, ջինի, վիսկիի, բրենդիի, տեկիլայի, ռոմի, լիկյորի, գինու, փրփրուն գինու, ինչպես նաև գարեջրի հիման վրա)։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլային կոկտեյլները մեծ մասամբ պատրաստում են թունդ ալկոհոլային խմիչքների՝ ջինի, վիսկիի կամ ռոմի հիման վրա, վերջին շրջանում մեծ տարածում են գտել օղու և տեկիլայի հիման վրա պատրաստված կոկտեյլները։ 1833 թվականից պահպանված բաղադրատոմսը, որի վրա գրված է «կոկտեյլ», առաջարկում է ջրի հետ խառնել ցանկացած թունդ ըմպելիք (բրենդի, ջին, ռոմ)՝ 1-ը 2-ի հարաբերակցությամբ, ավելացնել շաքարավազ և մշկընկույզ։

Ավելի քիչ տարածում ունեն գինու կամ գարեջրի հիման վրա պատրաստված կոկտեյլները։ Բացի դրանից, որպես բաղադրիչ՝ կիրառվում են տարատեսակ լիկյորներ, հյութեր, կաթ (կամ սերուցք) և համային հավելումներ՝ մեղր, համեմունքներ, սոուսներ և այլն։

Ի տարբերություն այլ խառնած ըմպելիքների՝ կոկտեյլների բաղադրատոմսերում ընդունված չէ նշել բաղադրատարրերի հստակ քանակը։ Ներկայացվում են միայն հիմնական մասերի չափաբաժինները (½,¼,¾ և այլն)։ Մեկ գավաթ կոկտեյլի ծավալը, որպես կանոն, չի գերազանցում 75-100 մլ֊ը (սա չի վերաբերում լոնգ դրինքին)։

Պատրաստման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«B-52» կոկտեյլի պատրաստում

Կախված այն հանգամանքից, թե որքան հեշտ են միմյանց խառնվում կոկտեյլի բաղադրիչները, պատրաստման համար ամենահաճախը կիրառում են հետևյալ եղանակները[5]։

  • Շեյքերի մեջ խառնում (անգլ.՝ shake
  • Խառնում բլենդերի մեջ (blend
  • Պատրաստում գավաթի մեջ, որի մեջ էլ խառնվում է (stir
  • Անմիջապես գավաթի մեջ պատրաստում (build in glass

Առանձին բաղադրիչների մշակում․

  • Կոկտեյլի ֆիլտրացում (strain)
  • Կոկտեյլի կրկնակի ֆիլտրում․ այն դեպքում, երբ կոկտեյլը շեյքերում խառնելիս միրգ է ավելացվել (double strain)
  • Մադլերի կիրառում (muddle

Հաճախ կոկտեյլով գավաթները զարդարում են ցիտրուսի կտորներով և այլն։ Ըմպելիս հաճախ օգտվում են ծղոտից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ru — «Работа посла — не сплошь приёмы и коктейли»(չաշխատող հղում)
  2. «cocktail, n. and adj». Oxford University Press. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  3. Robert M. Gorrell Etymologysts at Play // Watch Your Language. — 1994. — С. 47-48.
  4. Gordon N. Messing How the cocktail was christened // Historical and Comparative Linguistics / Mohammad A. Jazayery. — Linguistic and Literary Studies. — Walter de Gruyter, 1978. — С. 147-154.
  5. Фёдор Евсевский Глава 3. Искусство коктейля // Библия бармена. — 3-е издание. — М.: Евробукс, 2014. — С. 46—61. — 416 с. — ISBN 978-5-904332-10-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկտեյլ» հոդվածին։