Տեկիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեկիլա
Tequilas.JPG
Ենթատեսակոչ ոգելից ըմպելիքներ
Անվանված էՏեկիլա (Խալիսկո)
Commons-logo.svg Tequila Վիքիպահեստում
Ագավայի դաշտեր
Տեկիլայի տարբեր տեսակներ

Տեկիլա (իսպ.՝ Tequila), թունդ թորած ալկոհոլային ըմպելիք (մեսկալ)։ Այն պատրաստված է կապույտ ագավայից (պերճածաղիկ) հիմնականում Տեկիլա քաղաքի տարածքի գործարաններում, 65 կմ դեպի հյուսիս-արևմուտք Գվադալախարա քաղաքից, ինչպես նաև կենտրոնական արևմտյան Մեքսիկայի Խալիսկո նահանգի լեռներում (Los Altos): Չնայած նրան, որ տեկիլան նման է մեսկալ խմիչքին, ժամանակակից տեկիլան որոշակիորեն տարբերվում է իր արտադրության մեթոդով, քանի որ օգտագործվում է միայն կապույտ ագավա բույսը, ինչպես նաև իր տարածաշրջանային առանձնահատկությամբ։

Տարածաշրջանի կարմիր հրաբխային հողը հատկապես պիտանի է կապույտ ագավայի աճի համար, և ավելի քան 300 միլիոն բույսեր են հավաքում այնտեղ ամեն տարի[1]։ Տեկիլայի ագավան տարբերվում է՝ կախված տարածաշրջանից։ Los Altos բարձրավանդակում աճող կապույտ ագավան ավելի մեծ չափի է և ավելի քաղցր բուրմունք և համ ունի։ Ագավան, որի բերքահավաքը անցկացնում է հարթավայրերում, ունի ավելի բուսական բույր ու համ[2]։

Պաշտպանող օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մեքսիկայի օրենքի, տեկիլան կարող է միայն արտադրվել Խալիսկո նահանգում և սահմանափակ քանակով տարածքներում՝ Գուանախուատո, Միչոական, Նայարիտ և Տամաուլիպաս նահանգներում[3]։ Տեկիլան ճանաչվում է որպես մեքսիկական ծագման արտադրանք ավելի քան 40 երկրներում[4]։ Այն պաշտպանված է NAFTA –ի միջոցով Կանադայում և Միացյալ Նահանգներում, երկկողմ համաձայնագրերով առանձին երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան ու Իսրայելը և պաշտպանվում է օրենքով Եվրոպական միության երկրներում սկսած 1997 թվականից։

Սպիրտի պարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին սպառման համար առավել հաճախ տեկիլան արտադվում է 38% ալկոհոլի պարունակությամբ, սակայն կարող է արտադրվել մինչև 31 և 55% ալկոհոլի պարունակությամբ։ Համաձայն ԱՄՆ-ի օրենքի, այն տեկիլան, որը վաճառվում է ԱՄՆում, պետք է պարունակի առնվազն 40% ալկոհոլ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ianchadwick.com/tequila/jalisco.htm | Կապույտ ագավան փնտրելով
  2. http://www.tequilaknight.com/how-is-tequila-made.html |Ինչպես է պատրաստվում տեկիլան
  3. http://www.crt.org.mx/index.php?option=com_content&view=article&id=175&Itemid=185&lang=en |publisher=Consejo Regulador del Tequila |date=26 June 2000 |accessdate=25 May 2012}}
  4. http://www.crt.org.mx/index.php?option=com_content&view=article&id=277&Itemid=272&lang=en Archived 2015-02-14 at the Wayback Machine. |Տեկիլայի արտադրանքի պաշտպանությունը
  5. «Տեկիլայի մեքսիկակակն ստանֆարտները»