Խալիսկո (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Խալիսկո
իսպ.՝ Jalisco
flag of Jalisco? Զինանշան
Flag of Jalisco.svg
Coat of arms of Jalisco.svg
Acueducto de Santa María de los Ángeles, Jalisco.JPG
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էWestern Mexico?
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ներառում է125 համայնքներ[1]
ՎարչկենտրոնԳվադալախարա
Խոշորագույն քաղաքԳվադալախարա
ԲԾՄ1355 մետր
Օրենսդրական մարմինCongress of Jalisco?
նահանգապետԽորխե Արիստոտելես Սանդովալ Դիաս, 1.03.2013
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2010)
7 350 682 (4 տեղ)
Խտություն91, 73 ( 12 տեղ)
Ազգային կազմՄետիսներ, սպիտակամորթներ, ացտեկներ, ուինչոլներ
Կրոնական կազմԿաթոլիկ (95, 4 %), բողոքականներ և ավետարանչականներ (2 %), այլ քրիստոնյաներ (0, 9 %), հուդիստներ (0, 1 %), այլ կրոններ (0, 9 %), աթեիստներ և անհավատներ (0, 9 %).
Տարածք80 137  (6 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Ցածրագույն կետ

 4260 մ
Mapajalisco.PNG
Հիմնադրված է1823, հունիսի 2 թ.
Սահմանակցում էԳուանախուատո, Ագուասկալիենտես, Կոլիմա, Սակատեկաս, Միչոական և Նայարիտ
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-JAL
Փոստային ինդեքսներJal.
jalisco.gob.mx

Խալիսկո, Հալիսկո, (իսպ.՝ Jalisco; իսպաներեն արտասանություն։ [xaˈlisko]), պաշտոնական անվանումը՝ Խալիսկոյի ազատ և ինքնավար նահանգ (Estado Libre y Soberano de Jalisco), Մեքսիկայի 31 նահանգներից մեկը[2]։ Վարչական կենտրոնը Գվադալախարա քաղաքն է։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչությունը 7 350 682 մարդ է։ Տարածքը կազմում է 80 137 կմ2։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի անվանումը նշանակում է «ավազե հարթավայր», ծագել է ացտեկական xalli բառից (նշանակում է т «ավազ» կամ «հող») և ixtli (նշանակում է «դեմք» կամ «հարթավայր») և -co (վայր) մասնիկից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալալպա համայնքը

Խալիսկոն սահմաններ ունի Նայարիտ նահանգի հետ (հյուսիս-արևմուտք), Սակատեկասի և Ագուասկալենտեսի հետ (հյուսիս), Գուանախուատոյի (արևելք), Կոլիմայի և Միչոականի հետ (հարավ), արևմուտքում ողողվում է Խաղաղ օվկիանոսով։

Նահանգի տարածքը կազմում է 80 137 կմ2, որը կազմում է Մեքսիկայի տարաքի 4, 09 % -ը։

Խալիսկոյի տարածքում են գտնվում Մեքսիկական բարձրավանդակը, Արևելյան Սիեռա Մադրեն (4054 մ), Արևմտյան Սիեռա Մադրեն (3150 մ), Տրանս մեքսիկական հրաբխային գոտին։ Խալիսկոյի տարածքում է գտնվում Մեքսիկայի ամենախոշոր քաղցրահամ լիճը՝ Չապալան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Խալիսկոյի բնակչությունը կազմել է 7 350 682 մարդ։ Կյանքի միջին տևողությունը 73 տարի է տղամարդկանց, 77, 8 տարի՝ կանանց համար։ Բնակչության 95 %-ը կաթոլիկ է։ Գվադալախարայում է բնակվում 4 434 252 մարդ։

Խոշոր քաղաքեր

  • Գվադալախարա - 1 494 134
  • Սապոպան - 1 243 538
  • Տլակեպակե - 608 187
  • Տոնալա - 478 981
  • Տլախոմուլկո դե Սունգա - 416 552
  • Պուերտո Վալյարտա - 255 725
  • Լագոս դե Մերենո - 153 855
  • Էլ Սալտո - 138 585

Խալիսկոյի առավել բազմամարդ հնդկացիական էթնիկ խումբը ուինչոլիներն են, որոնք կենտրոնացած են նահանգի հյուսիսային հատվածում՝ Բոլանոս, Ուէխուկիլա օ Վիլլա Գերերո համայնքներում։ Նահանգի հարավային մասում՝ Տուսպան և Տոնիլա համայնքներում ապրում են նաուաները։ Իսպանացիների և ֆրանսիացների սպիտակամորթ ժառանգները կազմում են բնակչության 85 %-ը, մետիսները՝ 15 %-ը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիսկոյի շրջանները

Ունի 125 համայնք, որոնք ընդգրկված են 12 շրջանների մեջ[3][4]։

  • Regíón Norte
  • Región Altos Norte
  • Región Altos Sur
  • Región Ciénega
  • Región Sureste
  • Región Sur
  • Región Sierra de Amula
  • Región Costa Sur
  • Región Costa Norte
  • Región Sierra Occidental
  • Región Valles
  • Región Centro
Մեքսիկայի վարչական քարտեզ
Խալիսկո նահանգի վարչական քարտեզ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]