Կերետարո (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կերետարո
իսպ.՝ Querétaro
Դրոշ Զինանշան
Flag of Queretaro.svg
Coat of arms of Queretaro.svg
Queretaro Centro Sur201708p1.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էԷլ Բախիո
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնԿերետարո
ԲԾՄ1856 մետր
Օրենսդրական մարմինCongress of Queretaro?
Բնակչություն (2012)1․924․144[1]
Տարածք11699[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3360[3] մ
Querétaro en México.svg
Հիմնադրված է1823 թ.
Սահմանակցում էԳուանախուատո, Մեխիկո, Սան Լուիս, Իդալգո և Միչոական
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-QUE
Փոստային ինդեքսներ76
Պաշտոնական կայք

Կերետարո (իսպ.՝ Querétaro, (Իսպաներեն արտասանություն՝ [keˈɾetaɾo]), պաշտոնական անվանումը՝ Կերետարոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Querétaro), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 18 համայնք, մայրաքաղաքն է Կերետարոն։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը գտնվում է հյուսիս-կենտրոնական Մեքսիկայում, Բախիո (հարթավայրային) շրջանում։ Սահմանակից է հյուսիսում Սան Լուիս Պոտոսին, արևմուտքում՝ Գուանախուատոյին, արևելքում՝ Իդալգոյին, հարավ-արևելքում՝ Մեխիկո նահանգին և Հյուսիս-արևմուտքում՝ Միչոականին։

Կերետարոն Մեքսիկայի ամենափոքր նահագներից մեկն է, սակայն աշխարհագրորեն տարաբնույթ է[4][5], ունի տարբեր էկոհամակարգեր, անապատներից մինչև արևադարձային անտառներ, հատկապես Սիրերա Գորդա շրջանը, որ լի է միկրո էկոհամակարգերով։

Կերետարոյի տարածքը կազմում է 11 769 կմ 2, Մեքսիկայի տարածքի 0,6 %-ը, նահանգների մեջ զբաղեցնում է 27-րդ տեղը։

Նահանգը լեռնային է, հատկապես Սերա-Գորդա և Սերա-Կերետանա շրջանները։ Այս երկու շրջանների միջև ընկած տարածքում կան և՛ հարթավայրեր, և՛ գագաթներ։ Ամենաբարձր Սերո դել Սամորանո գագաթն ունի 3360 մետր բարձրություն, գտնվում է Կերետարո հարթավայրում։ Մյուս հայտնի գագաթներից են՝ Սերո էլ Էսպոլոն (3240), Սերո լա Պինխիկան (3160) և Սերո դե լա Վեգան (3120)։

Ամենաբարձր լեռնային քաղաքը Ամեալկոն է (2620), իսկ ամենածարադիր քաղաքը՝ Խալպան, գտնվում է ծովի մակարդակից 760 մետր բարձրության վրա։ Սանտյագո դե Կերետարոն և Սան Խուան դել Ռիոն գտնվում են համապատասխանաբար 1820 և 1920 մետր բարձրության վրա։

Կերետարոյի բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերետարոյի բուսական և կենդանական աշխարհ
Schwarzbär-Omega Park.jpg MountainLion.jpg Tamiasciurus douglasii 000.jpg Red Fox Lateral.JPG Coragyps atratus NBII.jpg
Ursus americanus Puma concolor Tamiasciurus Vulpes Coragyps atratus
Loros amazónicos.jpg Cobra cascavel 280707- 23 04 40s - 49 06 55w REFON (4)a.jpg Tayassu tajacu.jpg Deer running.jpg Opossum with grapes.jpg
Psittacidae Crotalus durissus Tayassuidae Odocoileus virginianus Didelphis virginiana
Field-pines-mountain.jpg Figa de moro 01.JPG Singapore Botanic Gardens Cactus Garden 2.jpg Cylindropuntia spinosior, with flower, Albuquerque.jpg Pinus ponderosa 9681.JPG
Abies religiosa|Oyamel Opuntia ficus-indica Echinocactus grusonii Cylindropuntia imbricata Pinus ponderosa

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ENOE»։ Վերցված է օգոստոսի 24, 2012 
  2. «Resumen»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է փետրվարի 12, 2013 
  3. «Relieve»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-17-ին։ Վերցված է ապրիլի 5, 2011 
  4. «Información general e historia del estado» [General and historical information of the state] (Spanish)։ Mexico: State of Querétaro։ Վերցված է մարտի 12, 2011 
  5. «Medio Físico» [Environment]։ Enciclopedia de los Municipios de México Querétaro (Spanish)։ Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է մարտի 12, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]