Կինտանա Ռոո
Կինտանա Ռոո իսպ.՝ Quintana Roo | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | նահանգ | ||||
| Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
| Ներառում է | Bacalar Municipality?, Cozumel Municipality?, Բենիտո Խուարես, Felipe Carrillo Puerto Municipality?, Isla Mujeres Municipality?, Othón P. Blanco Municipality?, José María Morelos Municipality?, Lázaro Cárdenas, Quintana Roo?, Playa del Carmen Municipality? և Tulum Municipality? | ||||
| Վարչկենտրոն | Չետումալ | ||||
| ԲԾՄ | 31 մետր | ||||
| Օրենսդրական մարմին | Congress of Quintana Roo? | ||||
| Բնակչություն (2013) | 1․468․469[1] | ||||
| Տարածք | 44705[2] | ||||
| Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 230[3] մ | ||||
| Հիմնադրված է | հոկտեմբերի 8, 1974 թ. | ||||
| Սահմանակցում է | Կամպեչե, Orange Walk District?, Corozal District? և Յուկատան նահանգ | ||||
| Ժամային գոտի | UTC−5 | ||||
| ISO 3166-2 կոդ | MX-ROO | ||||
| Փոստային ինդեքսներ | 77 | ||||
| Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
| Անվանված է | Andrés Quintana Roo? | ||||
| 19°36′00″N 87°55′00″W / 19.6°N 87.916666666667°W | |||||
| qroo.gob.mx | |||||
Կինտանա Ռոո, (իսպ.՝ Quintana Roo, (Իսպաներեն արտասանություն՝ [kinˈtana ˈro]), պաշտոնական անվանումը՝ Կինտանա Ռոոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Quintana Roo), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգը բաժանված է 10 մունիցիպալիտետի, մայրաքաղաքն է Չետումալը։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգը գտնվում է հարավարևելյան Մեքսիկայում, Յուտական թերակղզու արևելյան մասում։ Սահմանակից է հյուսիս-արևմուտքում Յուկատանին, արևմուտքում Կամպեչեին։ Հյուսիսում և արևելքում սահմանակից է Կարիբյան ծովին, հարավում՝ Բելիզին։ Հարավ-արևմուտքում մի փոքր տարածքով սահմանակից է Գվատեմալային, սակայն այս վիճարկելի տարածքը համարվում է նաև Կանպեչեինը։
Կինտանա Ռոո նահանգում է գտնվում Կանկուն քաղաքը, Կոզումել կղզիները և Իսլա Մուխերեսը (Կանանց կղզի), Բակալար, Պլայա դել Կարմեն և Ակումալ քաղաքները, ինչպես նաև Չակչոբեն, Կոբա, Կոհունլիչ, Մույիլ, Տուլում, Խել-Հա և Շարետ հին մայաների ավերակները։
Պաշտոնական տվյալներով նահանգն զբաղեցնում է 44,705 կմ2 տարածք, սակայն 1997 սկսած Յուկատան և Կամպեչե նահագների միջև շուրջ 10,200 կմ2 տարածքի տարաձայնության խնդիր է առաջացել[4][5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինտանա Ռոոյի ներկայիս տարածքն եղել է Յուտականի մաս։ 1840-ական թվականների Յուկատանի կաստայական պատերազմի ժամանակ բոլոր ոչ բնիկները տեղահանվեցին շրջանից և անկախ Չան Սանտա Կրուզ ազգի մայաները կենտրոնացան ներկայիս Ֆելիպ Կարիլո Պուերտոյում։
Կինտանա Ռոոն Մեքսիկայի տարածք դարձավ Պորֆիրիո Դիասի հրովարտակով 1902 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն անվանվել է ի պատիվ Մեքսիկական հանարապետության նվիրյալ Անդրես Կինտանա Ռոոյի։ 1910-ական թվականներին մեքսիկական բանակը պարտության մատնեց տարածաշրջանի մայա բնակչությանը և 1915 թվականին տարածքը դարձավ Յուտական նահանգի մաս։
Կինտանա Ռոոյին նահանգի կարգավիճակ շնորհվեց 1974 թվականի հոկտեմբերի 8-ից։ Այն Մեքսիկայի ամենաերիտասարդ նահանգն է։
Մեծ բնակչություն ունեցող բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Բնակավայր | Իսպաներեն անվանում | Բնակչություն (2005) |
|---|---|---|
| Կանկուն | Cancún | 880 000 |
| Չետումալ | Chetumal | 136 825 |
| Պլայա դել Կարմեն | Playa del Carmen | 100 383 |
| Կոսումել | Cozumel | 71 401 |
| Ֆելիպե Կարիլո Պուերտո | Felipe Carrillo Puerto | 21 530 |
| Տուլում | Tulum | 14 790 |
| Ալֆրեդո Բոնֆիլ | Alfredo V. Bonfil | 13 822 |
| Իսլա Մուխերես | Isla Mujeres | 11 147 |
| Խոսե Մարիա Մորելոս | José María Morelos | 10 424 |
| Բայալար | Bacalar | 9 833 |
Կինտանա Ռոոյի բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ENOE». Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Controversia Constitucional: Estado de Quintana Roo Vs. Estado de Yucatán (3 de Mayo de 1997)». Suprema Corte de Justicia de la Nacion. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Campeche insiste en que Quintana Roo le invadió terreno». Notisureste. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն) Quintana Roo State Government Արխիվացված 2007-12-21 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինտանա Ռոո» հոդվածին։ |
| ||||||||||
