Սինալոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սինալոա (այլ կիրառումներ)
Սինալոա
իսպ.՝ Sinaloa
Դրոշ Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էՀյուսիսային Մեքսիկա
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնԿուլյական
ԲԾՄ139 մետր
Օրենսդրական մարմինCongress of Sinaloa?
Մարիո Լոպես Վալդես
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2012)2․806․664[1]
Տարածք57365[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 2520[3] մ
Հիմնադրված է1830, հոկտեմբերի 14[4] թ.
Սահմանակցում էՉիուաուա
Ժամային գոտիUTC-7 -6
ISO 3166-2 կոդMX-SIN
Փոստային ինդեքսներ80-82
Ինտերնետ-դոմեն.mx
Official Web Site

Սինալոա, (իսպ.՝ Sinaloa, Լսել sinaˈloa, պաշտոնական անվանումը՝ Սինալոայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Sinaloa), Մեքսիկայի 31 նահագներից մեկը։ Կազմված է 18 համայնքներից և մայրաքաղաք Կուլյականից։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը գտնվում է հյուսիսարևմտյան Մեքսիկայում։ Հյուսիսում սահմանակից է Սոնորային, արևելքում՝ Չիուաուա և Դուրանգո նահանգներին (նրանցից բաժանվում է Sierra Madre Occidental-ով) a և հարավում՝ Նայարիտ նահանգին։ Արևմտյան հատվածում Սինալոան ընդհանուր ափ ունի Կալիֆորնիայի ծովածոցի հետ։

Նահանգն ունի 57377 կմ 2 տարածք և ընդգրկում է Պալմիտո Վերդե, Պալմիտո դե լա Վիրջեն, Ալտամուրա, Սանտա Մարիա, Սալիակա, Մակապուլե և Սան Իգնասիո կղզիները։ .

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև իսպանացիների ժամանումը, Սինալոան բնակեցված էր կահիտացիներով։

1531 թվականին Նունյո Բելտրան դե Գուզմանը 10 000 զինված բանակով Կուլյականում պարտության է մատնում 30,000 կահիտացի զինվորների։ Բելտրան դե Գուզմանը Սան Միգել դե Կուլյական վայրում հիմնում է իսպանական և հնդկացիական դաշնային ուղեկալ։ Հաջորդ տասնամյակներում կահիտացի բնակչությունը տառապում է իսպանացիների բերած ջրծաղիկ և այլ հիվանդություններից։

Սինալոան իսպանացիների համար դառնում է Նուևո Գալիսիայի կառավարման մաս։ 1564 թվականին վերակառուցվում է, Կուլյական և Կոսալին մնում են Նուևո Գալիսիայի ենթակայության ներքո, իսկ հյուսիսային, հարավային, արևմտյան շրջանները դառնում են նոր ձևավորված Նուևո Վիսկայայի մաս՝ Կուլյականը դարձնելով Նուևո Գալիսիայի էքկլավ։ Նուևո Վիսկայայի առաջին մայրաքաղաքը գտնվում էր Սան Սեբաստիանում՝ Կոպալային մոտ, իսկ մայրաքաղաքը 1583 թվականին տեղափովեց Դուրանգո[5]։

1599 թվականից Հիսուսի միաբանություն միսիոներները տարածվեցին այժմյան Սինալոա դե Լեյվայով, և 1610 թվականին Սինալոայի հյուսիսային մասերում բարձրացավ իսպանական ազդեցությունը։ 1601 թվականին, երբ ճիզվիտները տեղափոխվեցին Սինալոայի արևելյան մաս, Ակախեեն սկսեց պատերազմել։ Իսպանացիներին հաջողվեց վերականգնել հեղինակությունը Սիերա Մադրե Օքսիդենտալ շրջանում և մահապատժի ենթարկեցին ակախեեացի 48 առաջնորդների[6]։

Մեքսիկայի անկախությունից հետո Սինալոան միավորվեց Սոնորային որպես Sestado de Occidente մաս, սակայն 1830 թվականին այդ դարձավ ազատ և ինքնիշխան նահանգ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի վարչական քարտեզ
Սինալոայի վարչական քարտեզ

Սինալոան բաժանվում է 18 վարչական շրջանների՝

INEGI կոս Համայնքները (հայերեն) Համայնքները (բնօրինակ)
001 Աոմե (Ahome)
002 Անգոստուրա (Angostura)
003 Բադիրագուատո (Badiraguato)
004 Չոիխ (Choix)
005 Կոնկորդիա (Concordia)
006 Կոսալա (Cosalá)
007 Կուլիյական (Culiacán)
008 [Էլ Ֆուերտե (El Fuerte)
009 Էլոտա (Elota)
010 Էսկուինապա (Escuinapa)
011 Գուասավե (Guasave)
012 Մասատլան (Mazatlán)
013 Մոկորիտո (Mocorito)
014 Նավոլատո (Navolato)
015 Ռոսարիո (Rosario)
016 Սալվադոր (Salvador Alvarado)
017 Սան Իգնասիո (San Ignacio)
018 Սինալոա (Sinaloa)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Ley. Reglas para la división del Estado de Sonora y Sinaloa» (Spanish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Peter Gerhard, The Northern Frontier of New Spain (Princeton: Princeton University Press, 1982) p. 245
  6. «John Schmal, "The History of Indigenous Sinaloa"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]