Տաբասկո (իսպ.՝ Tabasco, (taˈβaskoⓘ)), պաշտոնական անվանումը՝ Տաբասկոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Tabasco), Մեքսիկայի 31 նահագներից մեկը։ Կազմված է 17 համայնքներից և մայրաքաղաք Վիլյաերմոսայից։
Նահանգը գտնվում է Մեքսիկայի հարավում։ Հյուսիսում սահմանակից է Կամպեչե նահանգին, արևմուտքում՝ Վերակրուսին, հարավում՝ Չյապասին, հարավ-արևելքում՝ Գվատեմալայի Պետեն վարչական տարածքին։ Հյուսիսում ափամերձ սահման ունի Մեքսիկական ծոցի հետ։ Ի տարբերություն Մեքսիկայի այլ բնակավայրերի՝ այս տարածքը պատված է արևադարձային անտառներով, և տարին շուրջբոլոր անձրևային է։ Այստեղ կան բազում փոքր լճակներ, ջրաճահճային տարածքներ և գետեր։ Նահանգում առկա է ջրհեղեղների վտանգը։ 2007 թվականի ջրհեղեղը վնասեց նահանգի 80%-ը։ Տաբասկոյում է գտնվում Օլմեկ քաղաքակրթության Լա Վենտա հնագիտական վայրը, որը համարվում է Մեզոամերիկա մշակույթի բնօրրանը։ Չնայած այն հանգամանքին, որ նահանգում թողարկվում է բենզինի մեծածավալ քանակ, բարձր է աղքատությունը։