Մեզոամերիկա

Մեզոամերիկա (հին հունարեն՝ μέσος՝ միջին), Միջին Ամերիկա, պատմամշակութային շրջաններ, որոնք տարածվում են մոտավորապես Մեքսիկայի տարածքներից մինչև Հոնդուրաս և Նիկարագուա։ Տերմինը շրջանառության մեջ մտցվեց 1943 թվականին գերմանացի փիլիսոփա և մարդաբան Պաուլ Կիրգխոֆի կողմից[1]։
Հիմնական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջին Ամերիկայի բնակչությունը մինչկոլումբոսյան դարաշրջանում առանձնանում էր հետևյալ հատկանիշներով՝
- հողագործությամբ զբաղվող հասարակություններ կառավարման բարդ համակարգով, որոնք որոշ դեպքերում հասնում են պետության մակարդակի;
- լայնատարածք ծիսակարգային կենտրոններ կամ նույնիսկ քաղաքներ խոշոր շինություններով (բուրգեր, պալատներ, սուրբ գնդակով խաղի համար մրցարաններ;
- արհեստների զարգացվածության բարձր մակարդակ՝ քարի, խեցեղենի, փայտի, մանածագործվածքի մշակում, նկարչություն, մետաղների մշակում;
- աստղագիտություն, ճշգրիտ օրացույց, գրի յուրահատուկ համակարգի զարգացվածություն[2]։
Միջին Ամերիկան համարվում էր բազմաթիվ բարձր զարգացվածությամբ մշակույթների հայրենիքը՝
Միջին Ամերիկայի հնդկացիների լեզուն պատկանում է մոտ 10 տարբեր լեզվաընտանիքների (ներառյալ մի քանի մեկուսացված լեզուներ), սերտ փոխհարաբերվել են և միանման հատկանիշներ են ձեռք բերել, որոնք մեր օրերում բնութագրվում են որպես Միջին Ամերիկյան լեզվային միություն։ Թեպետ ներկայում Միջին Ամերիկայում գերակշռում է իսպաներեն լեզուն, իսկ տեղի լեզուների կրողների թիվը (Յուկատանի մայաներ, նահուաթլ, սապոտեկերեն, միշտեկերեն և այլն) շարունակում է դանդաղորեն աճե[3] լ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://postnauka.ru/video/31679
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2015-05-05
- ↑ http://revolution.allbest.ru/history/00255579_0.html
|