Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ

Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ (Խաղաղօվկիանոսյան հրե օղակ, Խաղաղօվկիանոսյան օղակ, Խաղաղօվկիանոսյան հրե գոտի), տեղանք Խաղաղ օվկիանոսի շուրջը, որտեղ գտնվում են բազմաթիվ գործող հրաբուխներ և հաճախ պատահող երկրաշարժեր։ Ընդհանուր հաշվով այս գոտում կան Երկրի վրա հայտնի 540 հրաբուխներից 328 ցամաքային գործող հրաբուխները[1] :
Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ հրաբխային ցանցը Կամչատկայի թերակղզուց ձգվում է Կուրիլյան կղզիներ, Ճապոնական և Ֆիլիպինյան կղզիներով, Նոր Գվինեա, Սողոմոնյան կղզիների և Նոր Զելանդիայի կղզիներով՝ դեպի Անտարկտիդա։ Օղակի արևելյան մասն ընդգրկում է Անտարկտիդայի հյուսիսարևելյան հրաբուխները, Հրո երկրի կղզիները, Անդերը, Կորդիլերները և Ալեուտյան կղզիները։




Խաղաղ օվկիանոսի տարածքում կան օվկիանոսի լիտոսֆերայի տարածման (աճի) մի քանի գոտիներ, որոնց հիմնական մասը Խաղաղ օվկիանոսի արևելյան գոտին է (ներառում է ստորջրյա լիթոսֆերային սալեր Կոկոսը և Նասկան)։ Օվկիանոսի ծայրամասի երկայնքով տեղի է ունենում սալերի բաժանում շրջապատող մայրցամաքների տակ։ Յուրաքանչյուր բաժանման գոտում ձգվում է հրաբուխների մի շղթա, և նրանք միասին կազմում են Խաղաղօվկիանոսյան օղակը։ Այնուամենայնիվ, այս օղակը թերի է, այն ընդհատվում է այնտեղ, որտեղ գոյություն չունի բաժանում` Նոր Զելանդիայից և Անտարկտիդայի ափերի երկայնքով։ Բացի այդ, չկա ոչ բաժանում, ոչ հրաբխայնություն Հյուսիսային Ամերիկայի ափերի երկու հատվածներում. թերակղզի և նահանգ Կալիֆոռնիայի (ավելի քան 2000 կմ) և Վանկուվեր կղզուց հյուսիս (գրեթե 1500 կմ) տարածքներում։
Խաղաղօվկիանոսյան հրե օղակում[2][3] են տեղի ունեցել համաշխարհային երկրաշարժերի 90 %-ը[4] և նրանցից ամենաուժեղների 80 %-ը[5]։ Հաջորդն իր հզորությամբ սեյսմիկ գոտին (5-6 % երկրաշարժեր և 17 % աշխարհի ամենաուժեղ երկրաշարժեր) Ալպ-հիմալայան գեոսինկլինալն է, որը սկսվում է մոտավորապես Ճավայից և Սումատրայից, անցնում է Հիմալայներով, Միջերկրական ծովով և ավարտվում է Ատլանտյան օվկիանոսում։ Միջինատլանտյան լեռնաշղթան երկրաշարժերի երրորդ ուժեղագույն գոտին է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեուտյան իջվածք
- Բոնինյան իջվածք
- Կուրիլո-Կամչատկական իջվածք
- Մարիանյան իջվածք
- Պերուա-Չիլիական իջվածք
- Ճապոնական իջվածք
- Զոնդյան փողրակ
- Աշխարհի հրաբուխների ցանկ
- Ալպիդյան գոտի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ring of Fire – Pacific Ring of Fire»։ Geography.about.com։ 2010-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-04-ին։ Վերցված է 2010-11-01
- ↑ «Earthquakes FAQ»։ U.S. Geological Survey։ Արխիվացված է օրիգինալից 2006-01-17-ին
- ↑ «Earthquakes Visual Glossary»։ U.S. Geological Survey
- ↑ «Ring of Fire»։ USGS։ 2012-07-24։ Վերցված է 2013-06-13
- ↑ «Where do earthquakes occur?»։ USGS։ 2013-05-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2013-06-13
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակակից աշխարհագրական անվանումների բառարան, Եկատերինբուրգ, 2006։