Սիլիկոնային հովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլիկոնային հովիտ
անգլ.՝ Silicon Valley
Siliconvalley.JPG
Տեղադրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կալիֆոռնիա
##Սիլիկոնային հովիտ (ԱՄՆ)
PlainIcon.gif
##Սիլիկոնային հովիտ (Կալիֆորնիա)
PlainIcon.gif
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Սիլիկոնային հովիտ, տարածք, որը գտնվում է Սան Ֆրանցիսկո ծովախորշի հարավային մասում՝ Կալիֆորնիա նահանգում և հայտնի է նաև հյուսիսային Կալիֆորնիա անվամբ։ Այստեղ են գտնվում աշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները, ինչպես նաև հազարավոր նորաստեղծ ընկերություններ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը զբաղեցնում է ամբողջ Սանտա Կլարա հովիտը, Սան Ֆրանցիսկո թերակղզու հարավային մասը և արևելյան ծովախորշի հարավային մասը՝ կազմելով Սանտա Կլարա, Սան Մաթեո և Ալամեդա կոմսությունների մեծ մասը։ Սիլիկոնային հովտի մայրաքաղաքը համարվում է Սան Խոսե քաղաքը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հովիտ» բառը ծագել է Սանտա Կլարա հովտի անունից, որտեղ գտնվում է Սան Խոսե քաղաքը, շրջակա քաղաքները և ավանները։ «Սիլիկոն» բառը ծագել է քիմիական տարրերի պարբերական համակարգի 14-րդ տարրի՝ սիլիցիումի անունից, որն անհրաժեշտ խառնուրդներով լեգիրացնելուց հետո օգտագործում են ջերմաէլեկտրական, ռադիո-լուսատեխնիկական սարքեր, ուղղիչներ և փոխարկիչներ պատրաստելու համար։ «Սիլիկոնային հովիտ» տերմինը ի վերջո գործածության մեջ մտավ որպես տարածքի բոլոր բարձր տեխնոլոգիական ձեռնարկություների ընդհանուր անվանում, ապա նաև որպես ամերիկյան տնտեսության բարձր տեխնոլոգիական սեկտորի անվանում։ Այն նաև դարձել է առաջատար բարձր տեխնոլոգիական հետազոտական ձեռնարկությունների գլոբալ հոմանիշ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլիկոնային հովիտը դարձել է քաղաք-հանգույց և նորաստեղծ էկոհամակարգ բարձր տեխնոլոգիաների ինովացման և զարգացման համար, կազմելով Միացյալ Նահանգների վենչուրային կապիտալի ներդրումների մեկ երրորդը։ Սիլիկոնային հովտում են ստեղծվել սիլիցիումային հիմքով առաջին ինտեգրված միացումները, միկրոպրոցեսորը, միկրոհամակարգիչը և այլ տեխնոլոգիական նվաճումներ։ 2013 թվականի տվյալներով տարածքում զբաղված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտավորապես քառորդ միլիոն աշխատողներ[1]։ Սիլիկոնային հովիտը կազմավորվեց, երբ մի քանի նպաստավոր գործոններ կենտրոնացան մեկ վայրում, ներառյալ՝ ԳՏԻՄ (STEM-Science, Technology, Engineering, Mathematics) հետազոտությունները, հիմնված տարածքի գիտահետազոտական ուսումնական հաստատությունների վրա։ Հովտի վաղ շրջանի զարգացման գործում հատկապես կարևոր էր Սթենֆորդի համալսարանի դերը։ Այս բոլոր նախադրյալները հիմք դարձան հովտի կազմավորման, աճի և զարգացման համար: Սան Ֆրանցիսկո ծովածոցը վաղուց էր դարձել Միացյալ Նահանգների նավատորմի տեխնոլոգիական հետազոտությունների գլխավոր կենտրոն։ 1909 թվականին Չարլզ Հերոլդը տարածքում հիմնեց Միացյալ Նահանգների առաջին ռադիոկայանը, որը Սան Խոսե (Կալիֆորնիա) քաղաքում կանոնավորապես ռադիոհաղորդումներ էր հեռարձակում։ Նույն թվականին Սթենֆորդի համալսարանի սան Սիրիլ Էլվիլը գնեց ռադիո հեռարձակման տեխնոլոգիաների արտոնագրերը և Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում հիմնեց Ֆեդերալ Հեռագրային Ընկերությունը՝ ՖՀԸ։ Հետագա տարիների ընթացքում ընկերությունը ստեղծեց աշխարհի առաջին գլոբալ ռադիոհաղորդակցության ցանցը և 1912 թվականին պայմանագիր կնքեց ԱՄՆ նավատորմի հետ[2]։ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունն արձակեց առաջին տիեզերական արբանյակը՝ Սպուտնիկ 1-ը, դրանով խոր մտահոգություն առաջ բերելով Միացյալ Նահանգներում, թե Խորհրդային Միությունը տեխնոլոգիապես գերազանցել է իրենց։ Երբ նախագահ Էյզենհաուերը ստորագրեց ՆԱՍԱ-ն՝ (NASA-National Aeronautics and Space Act), նա դիմեց Ֆեյրչայլդ Սեմիքնդաքթր ընկերությանը, այն ժամանակ միակ ընկերությանը, որ տրանզիստորներ էր արտադրում։ Նախագահի հովանավորությունը Ֆեյրչայլդ նախագծին մեծապես փոխշահավետ էր[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականի ամերիկյան էլեկտրոնային ասոցիացիայի (AeA) կողմից կատարված հետազոտությունների Սիլիկոնային հովիտը ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների երրորդ խոշոր կենտրոնն է Նյու Յորքի և Վաշինգտոնի կենտրոններից հետո՝ 225,300 բարձր տեխնոլոգիական աշխատատեղերով։ Ծովածոցի ամբողջ տարածքը, այնուամենայնիվ, որի մի մասն է կազմում Սիլիկոնային հովիտը, կարող է համարվել առաջինը իր շուրջ 387,000 աշխատատեղերով։ Սիլիկոնային հովիտն ունի ամենաբարձր միջին աշխատավարձը՝ 144,800 դոլար[4]։ Հիմնականում բարձր տեխնոլոգիական սեկտորի շնորհիվ Սան Խոսե-Սանիվալ-Սանտա Կլարա մեգապոլիսի վիճակագրական գոտու տվյալներով այստեղ են ապրում ԱՄՆ միլիոնատերերի և միլիարդատերերի գերակշռող մասը մեկ շնչի հաշվով[5]։ Տարածքը ԱՄՆ խոշորագույն բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ձեռնարկությունն է[6][7]։ 2009 թվականի հունվարի տվյալներով տարածքում գործազրկությունը կազմում էր 9,8 տոկոս, նախորդ ամսվա 7,8 տոկոսի համեմատությամբ[8]։ 2011 թվականին Սիլիկոնային հովիտը ստանում էր ԱՄՆ ողջ վենչուրային ներդրումների 41 տոկոսը, իսկ 2012 թվականին՝ 46 տոկոսը[9]։

Նշանավոր ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլիկոնային հովտում են գտնվում նշանավոր բարձր տեխնոլոգիական հազարավոր ընկերությունների գլխամասային գրասենյակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]