Տեխնոլոգիական սարքավորումների արտադրական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի տեխնոլոգիական սարքավորումների արտադրական միավորում, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։

Հիմնադրվել է 1976 թվականին։ Ներառում է Երևանի տեխնոլոգիական սարքավորումների փորձնական (գլխամասային ձեռնարկություն, հիմնադրվել է 1948 թվականին), Արտաշատի փորձնական գործիքաշինական (հիմնադրվել է 1954 թվականին) գործարանները, Վարդենիսի (հիմնադրվել է 1972 թվականին) և Մեղրու (Շվանիձոր գյուղում, հիմնադրվել է 1973 թվականին) արտադրությունները։

Միավորման ձեռնարկություններն արտադրել են տեխնոլոգիական սարքավորումներ, մետաղամշակման գործիքներ, ունիվերսալ հավաքվող հարմարանքների դետալներ ու առանձին հանգույցներ, պողպատի ձուլվածք, ժողովրդական սպառման առարկաներ։ 1984 թվականին, 1976 թվականի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 2,3 անգամ և կազմել 15,5 միլիոն խորհրդային ռուբլի (40%-ը թողարկվել է որակի պետական նշանով)։

Միավորման արտադրանքն առաքվել է Խորհրդային Միության տարբեր տնտեսական շրջաններ, ինչպես նաև սոցիալիստական ճամբարի մի շարք երկրներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 640