Tesla Motors

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Tesla Motors
Tesla Motors.svg
Tesla Visit 3 (9267529364).jpg
Տեսակ ավտոմեքենա արտադրող[1], բիզնես ձեռնարկություն[1], ավտոարտադրող, Կորպորացիա և ձեռնարկություն
Անվանված է Նիկոլա Տեսլա
Հիմնադրված է հուլիս 2003
Հիմնադիր Իլան Մասկ, Martin Eberhard, Jeffrey B. Straubel և Marc Tarpenning
Վայր Պալո Ալտո[2][3]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Տնօրեն Իլան Մասկ[1]
Արդյունաբերություն ավտոմոբիլային արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ 28 655 372 000 ԱՄՆ դոլար (դեկտեմբերի 31, 2017)[1]
Հասույթ 11 758 751 000 ԱՄՆ դոլար (2017)[1]
Աշխատողների թիվ 37 543 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[1]
Դուստր ընկերություններ ՍոլարՍիթի[1] և Tesla Grohmann Automation
Սեփականատեր Baillie Gifford[4], Իլան Մասկ[4], Fidelity Investments[4] և T. Rowe Price[4]
Կայք tesla.com
Բորսա ՆԱՍԴԱՔ[5]
Tesla Inc. Վիքիպահեստում

Tesla Motors, ավտոմոբիլային ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային մեքենաների արտադրությամբ։

Tesla Motors ընկերության պատմությունը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Tesla Motors-ը` ավտոմոբիլային ընկերություն է։ Այն գտնվում է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրոնային մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թ.-ին, որի հիմնադիրը և տնօրենը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված, կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդնող՝ Իլոն Մասկն էր։ Ամերիկայում հանդիսանում է երիտասարդ միլիարդատերերից մեկը։ Նա ասում է, որ իրեն դուր են գալիս նոր բացահայտումերը և տեխնոլոգիաները։ Սիրում է ստեղծել այն ինչը դեռ ոչ ոք չի տեսել և պատկերացրել։ Ըստ նրա դա հաջողության հասնելու իսկական նպատակ է: 20-րդ դարի 90-ական թվականներին Իլանը բացեց փոքր ինտերնետ ընկերություն։ 2002 թ.-ին նա վաճառեց PayPal-ը կես միլիարդ դոլարով։ Հետո հիմնեց սեփական տիեզերական ընկերությունը` SpaceX-ը։ Այս ամենը Իլոնի կյանքի նպատակների մի մասն էր կազմում։ Նա ասում էր, որ երբ սովորում էր քոլեջում` փորձում էր հասկանալ, թե որոնք են այն ճյուղերը, որ կարող են իրենց ազդեցությունն ումենալ մարդկության պատմության հետագա զարգացման վրա։ Նրա կարծիքով դրանք երեքն են`


  1. Ինտերնետ
  2. Մարդկանց տեղափոխում այլ մոլորակ
  3. Էներգիայի էկոլոգիական աղբյուրները

Քսան տարվա վաղեմության հենց այս երեք նպատակներն են միավորում Իլոնի ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրոմոբիլների թողարկմամբ, իսկ գործունեության հիմնական նպատակներից մեկը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է: Ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի` Նիկոլա Տեսլաի։ Ոչ մի այլընտրանքային շարժիչ և այլընտրանքային վառելիք։ Ընկերության հաշվարկների համաձայն էլեկտրական մեքենաները թողարկվում են 50%-ից ավելի քիչ CO2–ով, նույնիսկ եթե էլեկտրականության մեծ մասը մշակվում է ածխային էլեկտոցաներում։

Tesla Motors ընկերության մարքեթինգային գործունեությունը և հիմնական նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր էլեկտրոմոբիլը շուկայում ցուցադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ներկայացվի, իսկ դրա համար ընկերությունից պահանջվում են հսկայական ներդրումներ`գործարանի ստեղծում, գովազդային արշավներ, գովազդ`խրախուսելով դիլլերների: Որպեսզի նոր մեքենան մրցակցի այլ մեքենաների հետ անհրաժեշտ է որպեսզի այն ցուցադրվի խանութ-սրահներում, որը կտեսնեն բոլորը: Սակայն Tesla Motors ընկերությունը ընտրում է ոչ ավանդական ռազմավարության ուղին և որոշում է կոտրել բոլորի մեջ այդ հարացույցը: Ի տարբերություն մրցակիցների Tesla Motors ընկերությունը չունի դիլլերային ցանց և ընկերությունը չի զբաղվում ավանդական գովազդով: Tesla Motors ընկերությունում բացակայում է նաև SMO–ն `(Social Media Optimization) - նրանք ուղղակի դա կատարում են փոքր մարքեթինգային թիմով: Չնայած դրան սկսած 2007 թ.-ից մինչև 2012 թ.-ը ընկերությունում թողարկվել և վաճառվել է մոտ 2500 TESLA ROADSTER ավտոմեքենա: 2009 թ. Tesla Motors ընկերությունը ներկայացրեց էլեկտրոմոբիլների երկու նոր մոդելներ` TESLA MODEL S և TESLA ROADSTER 2.5: Այժմ TESLA MOTORS ընկերության էլեկտրոմոբիլները համատարած են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս ընկերությունը իր հաջողության մեկնարկին հասավ շնորհիվ 35 խանութների բացման` ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում, որը նրանց համար ծառայել է որպես գովազդային հարթակ: Նմանատիպ խանութներ`Apple Store–ներ, գովազդային հարթակներ բացվեցին Tesla Motors ընկերության կողմից` որակյալ և մեծամասշտաբ առևտրային կենտրոններում և ռազմավարական կարևոր քաղաքային մայրուղիներում: Այդպիսի խանութները միշտ գտնվում են անցորդների ուշադրության կենտրոնում, որոնք այդ կողմով անցնելիս միշտ կանգնում են, որպեսզի զննեն այն և նկարվեն իրենց սոցիալական ցանցերի համար: Tesla Motors ընկերության գովազդի հարցում կարևոր դեր են խաղում լրագրողները, որոնք միշտ քննության են առնում ընկերության կողմից թողարկված նոր ապրանքանիշերը: Ընկերության կարևոր «խաղաքարտերից» մեկը հանդիսանում է էլեկտրոմոբիլների համար նախատեսված անվճար լիցքավորման կայանները, որոնք էլեկտրաէներգիա են ստանում արևային վահանակներց: Դրանք այնպես են նախագծված և նախատեսված, որ այդ կայաններից կարող են օգտվել միայն Tesla Motors ընկերության ավտոմեքենաների սեփականատերերը: Կարելի է վարել ողջ Ամերիկայով չծախսելով ոչ մի ցենտ վերալիցքավորման վրա: Բարձր պահանջարկի ևս մեկ կարևոր փաստ է հանդիսանում այն, որ էլեկտրոմոբիլները հանդիսանում են էկոլոգիապես մաքուր ձևով և չեն ախտոտում մեզ շրջապատող աշխարհը, որն արդեն դարձել է միտում մեր օրերում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մեքենաների հավաքման հեշտությանը և իր էլեկտրոմոբիլների տեխնիկական ծառայությունների մատուցմանը,որով չեն կարող պարծենալ ստանդարտացված մեքենաներ արտադրող ընկերությունները` իրենց ներքին այրման շարժիչներով: Այս ամենը լավ խթան է հանդիսանում ընկերության համար: Չնայած ներկայացված մարտկոցների վերալիցքավորման անվճար մատուցմանը`Tesla Motors ընկերությունը չի կորցնում իր հնարավորությունը այս նախագծի կապիտալացման վրա և շահույթ ստանալու նպատակ է հետապնդում: Նրանք, ովքեր ծուլանում կամ ալարում են սպասել 30 ր մինչ մեքենայի մարտկոցը կվերալիցքավորվի, կարող են օգտվել մարտկոցի արագ փոփոխության ծառայությունից, ընդամենը 15 րոպեի ընթացքում: Tesla Motors ընկերության մեկ այլ հետաքրքիր մարքեթինգային ռազմավարության ընտրության առանձնահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ հաճախորդներին հնարավորություն է տրվում մեքենա պատվիրել և վճարել իրենց պաշտոնական կայքի միջոցով: Ինչպես նաև կայքում կա էլեկտրոմոբիլի առաքման ծառայություն, որը մեքենան հաճախորդին կհասցի աշխարհի ցանկացած կետ: Tesla Motors ընկերությունը` դա մի ընկերություն է, որը ստեղծում է բացառիկ ապրանքներ, որոնք դուր են գալիս հասարակությանը: Tesla Motors ընկերությունը` ճանապարհ գտավ իր էլեկտրոմոբիլներ տարածման համար, խուսափելով ավանդական գովազդի բարձր ծախսերից:

Tesla ընկերության ռազմավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ-ից Tesla Motors ընկերության հիմնադրումից սկսած այն զբաղվում է հեղափոխական էլեկտրական մեքենաների ռազմավարական փուլերի մշակմամբ և իրականացմամբ: Ոչ ստանդարտ բիզնես հնարքը դարձավ Իլոնի հայտարարությունը այն մաին, որ Tesla Motors ընկերությունը պետք է սկզբից ապահովի իր հեղինակությունը, իսկ շահույթի մասին հետո հոգա:

Tesla Motors ընկերության ռազմավարությունը բաղկացած է 3 փուլերից.

Առաջին փուլ. Ստեղծել ոչ մեծ քանակությամբ թանկարժեք մեքենաներ` ունակ ապացուցելու, որ էլեկտրոմոբիլները կարող են ցանկալի լինել։ Tesla Motors ընկերության պլանը շատ հեշտ է.

  • Մենք սկսում ենք արտադրությունը` ստեղծելով թանկարժեք փոքր մոդելներ, որպեսզի կոտրենք ոսկրացած կարծրատիպերը էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Պլանը պատրաստ է և նրանք անցնումեն աշխատանքի` առաջին մեքենայի ստեղծմանը հիմք ընդունելով բրիտանական «Լոտոս ՈՒիլիսին»։ Հինգ տարի անց նրանք թողարկում են TESLA ROADSTER-ը։ Այդ մեքենան զարմացրեց ավտոաշխարհը։ Այսպիսով, Tesla Motors ընկերության ռազմավարության առաջին էտապը հետևյալն էր. Ցույց տալ աշխարհին, որ էլեկտրոմոբիլները կարող են լինել` գրավիչ, գեղեցիկ և ուժեղ։ Եթե այդպիսի մեքենա ստեղծել, ապա այն կգնեն, բայց 100.000 $ արժողությամբ երկու տեղանոց այդ սպորտքարը` հաճախորդների մեծ մասի համար ընդամենը թանկարժեք զբոսաշրջային մեքենա է։ Երկրորդ փուլ. Մեքենա երկու անգամ փոքր արժողությամբ, որը կվաճառվի ավելի մեծ քանակությամբ: Սա շատ կարևոր քայլ է Tesla Motors ընկերության ռազմավարությամ մշակման մեջ և այն ցույց է տալիս, որ մասսայական էլեկտրոմոբիլների տարածումը կարող է ավելի լավ լինել բենզինով ավտոմեքենաներից: MODEL S-ը երկրորդ էտապի իրականացումն է` Իլոն Մասկի երազանքը:

Երրորդ փուլ. Երրորդ սերնդի մեքենաների ստեղծում. Ռազմավարության այս կետը նախատեսված է ընկերության ապագայի և հետագա երազանքների իրականացման համար: Նախատեսված է, որ վառ ապագայում դրանք կլինեն ավելի փոքր, ավելի էժան և հասանելի էկոնոմ խմբի մարդկանց համար, որի արդյունքում այդ մեքենաները կգտնեն իրենց լայնամասշատ տարածումը և կսփռվեն ողջ աշխարհով մեկ:

Tesla Motors ընկերության արտադրատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tesla Roadster – էլեկտրական սպորտային մեքենա։ Ընկերության թողարկած առաջին մեքենան է։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել 2006 թ-ի հուլիսի 19-ին Կալիֆոռնիա նահանգի՝ Սանտա-Մոնիկա քաղաքում։ Առաջին 100 մեքենաները պատրաստվել են մեկ ամսվա ընթացքում։ Մեկ մեքենայի արժեքը 100.000 ԱՄՆ $ է։ Մեքենան պատրաստվել է համատեղ Բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող «Lotus» ընկերության հետ։

Սերիական արտադրությունը սկսվել է 2008 թ.-ին։

  • Tesla Model S – Մեքենան հանրության ներկայացվել է 2009 թ. մարտի 26-ին` ԱՄՆ-ում Կալիֆոռնիա նահանգում։ Սկզբում առաջարկվում էր երկու տարբերակ` 60 և 85 կվտ արագությամբ մեքենաների թողարկում։

2012 թ. նոյեմբերի 12-ին մեքենան մրցանակ ստացավ` Motor Trend 2013 Car of the Year

  • Մոտ ապագայում` 2017 թ.-ին ընկերությունը պլանավորում է ևս երկու նոր ապրանքատեսակների թողարկումը` Tesla Model X և Model 3-ը, որոնք համեմատած նախորդ երկու ապրանքատեսակների կլինեն ավելի փոքր, ավելի արագ և ավելի էժան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]