Tesla
Tesla | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ավտոմեքենա արտադրող, Կորպորացիա, ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն, բրենդ և կազմակերպություն |
Անվանված է | Նիկոլա Տեսլա |
Հիմնադրված է | հուլիս 2003 |
Հիմնադիր | Martin Eberhard?[1] և Marc Tarpenning?[1] |
Վայր | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Իլան Մասկ[4] |
Արդյունաբերություն | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | ▲29 739 614 000 $ (դեկտեմբերի 31, 2018)[5] |
Հասույթ | ▲21 461 268 000 $ (2018)[5] |
Աշխատողների թիվ | ▲48 817 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[6] |
Դուստր ընկերություններ | ՍոլարՍիթի[4][7][8][…] և Tesla Grohmann Automation? |
Սեփականատեր | Իլան Մասկ[9], Baillie Gifford?[9], Capital Ventures International?[9], The Capital Group Companies[9] և Լարի Էլիսոն[9] |
Կայք | tesla.com(անգլ.) |
Մասնակից է | LOT Network? |
Բորսա | NASDAQ: TSLA[10], Ֆրանկֆուրտի ֆոնդային բիրժա, Xetra? և LSE: 0R0X |
Tesla Inc. Վիքիպահեստում |
Tesla (նախկինում՝ Tesla Motors), ավտոարտադրող ընկերությունը զբաղվում է էլեկտրական ավտոմեքենաների (էլեկտրոմոբիլներ) արտադրությամբ։
Tesla Motors ընկերության պատմությունը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Tesla Motors-ը` ավտոմոբիլային ընկերություն է։ Այն գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ «Սիլիկոնային Հովտում»։ Ընկերությունը կենտրոնացած է էլեկտրական մեքենաների արտադրության վրա։ Tesla Motors ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին, որի հիմնադիրը և տնօրենը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված կանադա-ամերիկացի գործարար, ճարտարագետ, գյուտարար և ներդրող Իլոն Մասկն էր։ Ամերիկայում հանդիսանում է երիտասարդ միլիարդատերերից մեկը։ Նա ասում է, որ իրեն դուր են գալիս նոր բացահայտումերը և տեխնոլոգիաները։ Սիրում է ստեղծել այն ինչը դեռ ոչ ոք չի տեսել և պատկերացրել։ Ըստ նրա դա հաջողության հասնելու իսկական նպատակ է: 20-րդ դարի 90-ական թվականներին Իլոնը բացեց փոքր ինտերնետ ընկերություն։ 2002 թվականին նա վաճառեց PayPal-ը կես միլիարդ դոլարով։ Հետո հիմնեց սեփական տիեզերական ընկերությունը` SpaceX-ը։ Այս ամենը Իլոնի կյանքի նպատակների մի մասն էր կազմում։ Նա ասում էր, որ երբ սովորում էր քոլեջում` փորձում էր հասկանալ, թե որոնք են այն ճյուղերը, որ կարող են իրենց ազդեցությունն ումենալ մարդկության պատմության հետագա զարգացման վրա։ Նրա կարծիքով դրանք երեքն են`
- ինտերնետ,
- Մարդկանց տեղափոխում այլ մոլորակ,
- էներգիայի էկոլոգիական աղբյուրները։
Քսան տարվա վաղեմության հենց այս երեք նպատակներն են միավորում Իլոնի ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է էլեկտրոմոբիլների թողարկմամբ, իսկ գործունեության հիմնական նպատակներից մեկը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է: Ընկերությունը անվնակոչվել է ի հիշատակ էլեկտրական հոսանքի առաջին հետազոտողներից մեկի` Նիկոլա Տեսլայի։ Ոչ մի այլընտրանքային շարժիչ և այլընտրանքային վառելիք։ Ընկերության հաշվարկների համաձայն էլեկտրական մեքենաները թողարկվում են 50%-ից ավելի քիչ CO2–ով, նույնիսկ եթե էլեկտրականության մեծ մասը մշակվում է ածխային էլեկտոցաներում։
Tesla ընկերության մարքեթինգային գործունեությունը և հիմնական նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր էլեկտրոմոբիլը շուկայում ցուցադրելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ներկայացվի, իսկ դրա համար ընկերությունից պահանջվում են հսկայական ներդրումներ`գործարանի ստեղծում, գովազդային արշավներ, գովազդ` խրախուսելով դիլլերների: Որպեսզի նոր մեքենան մրցակցի այլ մեքենաների հետ, անհրաժեշտ է այն ցուցադրել խանութ-սրահներում, որը կտեսնեն բոլորը: Սակայն Tesla ընկերությունը ընտրում է ոչ ավանդական ռազմավարության ուղին և որոշում է կոտրել բոլորի մեջ այդ հարացույցը: Ի տարբերություն մրցակիցների Tesla ընկերությունը չունի դիլլերային ցանց և ընկերությունը չի զբաղվում ավանդական գովազդով: Tesla ընկերությունում բացակայում է նաև SMO–ն (Social Media Optimization). նրանք ուղղակի դա կատարում են փոքր մարքեթինգային թիմով: Չնայած դրան՝ սկսած 2007 թվականից մինչև 2012 թվականը ընկերությունում թողարկվել և վաճառվել է մոտ 2500 TESLA ROADSTER ավտոմեքենա: 2009 թվականին Tesla ընկերությունը ներկայացրեց էլեկտրոմոբիլների երկու նոր մոդելներ` TESLA MODEL S և TESLA ROADSTER 2.5: Այժմ TESLA ընկերության էլեկտրոմոբիլները համատարած են ԱՄՆ-ում և Եվրոպայում: Այս ընկերությունը իր հաջողության մեկնարկին հասավ շնորհիվ 35 խանութների բացման` ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում, որը նրանց համար ծառայել է որպես գովազդային հարթակ: Նմանատիպ խանութներ`Apple Store–ներ, գովազդային հարթակներ բացվեցին Tesla ընկերության կողմից` որակյալ և մեծամասշտաբ առևտրային կենտրոններում և ռազմավարական կարևոր քաղաքային մայրուղիներում: Այդպիսի խանութները միշտ գտնվում են անցորդների ուշադրության կենտրոնում, որոնք այդ կողմով անցնելիս միշտ կանգնում են, որպեսզի զննեն այն և նկարվեն իրենց սոցիալական ցանցերի համար: Tesla ընկերության գովազդի հարցում կարևոր դեր են խաղում լրագրողները, որոնք միշտ քննության են առնում ընկերության կողմից թողարկված նոր ապրանքանիշերը: Ընկերության կարևոր «խաղաքարտերից» մեկը հանդիսանում է էլեկտրոմոբիլների համար նախատեսված անվճար լիցքավորման կայանները, որոնք էլեկտրաէներգիա են ստանում արևային վահանակներց: Դրանք այնպես են նախագծված և նախատեսված, որ այդ կայաններից կարող են օգտվել միայն Tesla ընկերության ավտոմեքենաների սեփականատերերը: Կարելի է վարել ողջ Ամերիկայով չծախսելով ոչ մի ցենտ վերալիցքավորման վրա: Բարձր պահանջարկի ևս մեկ կարևոր փաստ է հանդիսանում այն, որ էլեկտրոմոբիլները հանդիսանում են էկոլոգիապես մաքուր ձևով և չեն ախտոտում մեզ շրջապատող աշխարհը, որն արդեն դարձել է միտում մեր օրերում: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մեքենաների հավաքման հեշտությանը և իր էլեկտրոմոբիլների տեխնիկական ծառայությունների մատուցմանը,որով չեն կարող պարծենալ ստանդարտացված մեքենաներ արտադրող ընկերությունները` իրենց ներքին այրման շարժիչներով: Այս ամենը լավ խթան է հանդիսանում ընկերության համար: Չնայած ներկայացված մարտկոցների վերալիցքավորման անվճար մատուցմանը` Tesla ընկերությունը չի կորցնում իր հնարավորությունը այս նախագծի կապիտալացման վրա և շահույթ ստանալու նպատակ է հետապնդում: Նրանք, ովքեր ծուլանում կամ ալարում են սպասել 30 ր մինչ մեքենայի մարտկոցը կվերալիցքավորվի, կարող են օգտվել մարտկոցի արագ փոփոխության ծառայությունից, ընդամենը 15 րոպեի ընթացքում: Tesla ընկերության մեկ այլ հետաքրքիր մարքեթինգային ռազմավարության ընտրության առանձնահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ հաճախորդներին հնարավորություն է տրվում մեքենա պատվիրել և վճարել իրենց պաշտոնական կայքի միջոցով: Ինչպես նաև կայքում կա էլեկտրոմոբիլի առաքման ծառայություն, որը մեքենան հաճախորդին կհասցի աշխարհի ցանկացած կետ: Tesla ընկերությունը` դա մի ընկերություն է, որը ստեղծում է բացառիկ ապրանքներ, որոնք դուր են գալիս հասարակությանը: Tesla ընկերությունը` ճանապարհ գտավ իր էլեկտրոմոբիլներ տարածման համար, խուսափելով ավանդական գովազդի բարձր ծախսերից:
Tesla ընկերության ռազմավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականից Tesla Motors ընկերության հիմնադրումից սկսած այն զբաղվում է հեղափոխական էլեկտրական մեքենաների ռազմավարական փուլերի մշակմամբ և իրականացմամբ: Ոչ ստանդարտ բիզնես հնարքը դարձավ Իլոնի հայտարարությունը այն մաին, որ Tesla ընկերությունը պետք է սկզբից ապահովի իր հեղինակությունը, իսկ շահույթի մասին հետո հոգա:
Tesla ընկերության ռազմավարությունը բաղկացած է 3 փուլերից.
Առաջին փուլ. Ստեղծել ոչ մեծ քանակությամբ թանկարժեք մեքենաներ` ունակ ապացուցելու, որ էլեկտրոմոբիլները կարող են ցանկալի լինել։ Tesla ընկերության պլանը շատ հեշտ է.
- Մենք սկսում ենք արտադրությունը` ստեղծելով թանկարժեք փոքր մոդելներ, որպեսզի կոտրենք ոսկրացած կարծրատիպերը էլեկտրոմոբիլների նկատմամբ։ Պլանը պատրաստ է և նրանք անցնումեն աշխատանքի` առաջին մեքենայի ստեղծմանը հիմք ընդունելով բրիտանական «Լոտոս Ուիլիսին»։ Հինգ տարի անց նրանք թողարկում են TESLA ROADSTER-ը։ Այդ մեքենան զարմացրեց ավտոաշխարհը։ Այսպիսով, Tesla ընկերության ռազմավարության առաջին էտապը հետևյալն էր. Ցույց տալ աշխարհին, որ էլեկտրոմոբիլները կարող են լինել` գրավիչ, գեղեցիկ և ուժեղ։ Եթե այդպիսի մեքենա ստեղծել, ապա այն կգնեն, բայց 100.000 $ արժողությամբ երկու տեղանոց այդ սպորտքարը` հաճախորդների մեծ մասի համար ընդամենը թանկարժեք զբոսաշրջային մեքենա է։ Երկրորդ փուլ. Մեքենա երկու անգամ փոքր արժողությամբ, որը կվաճառվի ավելի մեծ քանակությամբ: Սա շատ կարևոր քայլ է Tesla ընկերության ռազմավարությամ մշակման մեջ և այն ցույց է տալիս, որ մասսայական էլեկտրոմոբիլների տարածումը կարող է ավելի լավ լինել բենզինով ավտոմեքենաներից: MODEL S-ը երկրորդ էտապի իրականացումն է` Իլոն Մասկի երազանքը:
Երրորդ փուլ. Երրորդ սերնդի մեքենաների ստեղծում. Ռազմավարության այս կետը նախատեսված է ընկերության ապագայի և հետագա երազանքների իրականացման համար: Նախատեսված է, որ վառ ապագայում դրանք կլինեն ավելի փոքր, ավելի էժան և հասանելի էկոնոմ խմբի մարդկանց համար, որի արդյունքում այդ մեքենաները կգտնեն իրենց լայնամասշատ տարածումը և կսփռվեն ողջ աշխարհով մեկ:
Tesla ընկերության արտադրատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tesla Roadster – էլեկտրական սպորտային մեքենա։ Ընկերության թողարկած առաջին մեքենան է։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին Կալիֆոռնիա նահանգի՝ Սանտա-Մոնիկա քաղաքում։ Առաջին 100 մեքենաները պատրաստվել են մեկ ամսվա ընթացքում։ Մեկ մեքենայի արժեքը 100.000 ԱՄՆ $ է։ Մեքենան պատրաստվել է համատեղ Բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող «Lotus» ընկերության հետ։
Սերիական արտադրությունը սկսվել է 2008 թ.-ին։
- Tesla Model S – Մեքենան հանրության ներկայացվել է 2009 թ. մարտի 26-ին` ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում։ Սկզբում առաջարկվում էր երկու տարբերակ` 60 և 85 կվտ արագությամբ մեքենաների թողարկում։
2012 թվականի նոյեմբերի 12-ին մեքենան մրցանակ ստացավ` Motor Trend 2013 Car of the Year
- Մոտ ապագայում` 2017 թ.-ին ընկերությունը պլանավորում է ևս երկու նոր ապրանքատեսակների թողարկումը` Tesla Model X և Model 3-ը, որոնք համեմատած նախորդ երկու ապրանքատեսակների կլինեն ավելի փոքր, ավելի արագ և ավելի էժան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.wired.com/2009/06/tesla-founder/
- ↑ http://ir.tesla.com/secfiling.cfm?filingID=1564590-17-3118&CIK=1318605 — 2017.
- ↑ https://www.autoblog.com/2009/08/18/tesla-moving-hq-building-powertrain-plant-in-palo-alto/
- ↑ 4,0 4,1 4,2 http://ir.tesla.com/secfiling.cfm?filingID=1564590-18-2956&CIK=1318605 — 2018.
- ↑ 5,0 5,1 Tesla Fourth Quarter & Full Year 2018 Update
- ↑ Tesla 2018 Form 10-K — 2018.
- ↑ https://www.sec.gov/Archives/edgar/data/1318605/000119312516697498/d241192ds4.htm
- ↑ https://www.spglobal.com/marketintelligence/en/news-insights/trending/pkqkx8prqjvrftauj1r9lq2
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 https://www.sec.gov/Archives/edgar/data//1318605/000156459020027321/tsla-def14a_20200707.htm#OWNERSHIP_SECURITIES
- ↑ http://ir.tesla.com/releasedetail.cfm?releaseid=483517
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տոյոտան և Տեսլան պայմանավորվել են ռազմավարական միավորում ստեղծել էլեկտրամոբիլներ արտադրելու համար
- Տեսլան 2016-ին մարտկոցների գործարան կհիմնի Հայաստանում
|
|