Լոուրենս Էլիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոուրենս Էլիսոն
անգլ.՝ Lawrence Joseph Ellison
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1944(1944-08-17)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1964), Չիկագոյի համալսարան (1966) և South Shore High School?
Մասնագիտությունձեռնարկատեր, համակարգչային գիտնական, օդաչու և դերասան
ԱմուսինMelanie Craft?, Barbara Boothe?, Nancy Wheeler Jenkins? և Adda Quinn?
Ծնողներմայր՝ Florence Spellman?[4]
ԵրեխաներԴեյվիդ Էլլիսոն և Մեգան Էլիսոն
Կայքoracle.com/corporate/executives/ellison/index.html
Larry Ellison Վիքիպահեստում

Լոուրենս Ջոզեֆ Էլիսոն (անգլ.՝ Lawrence Joseph Ellison, օգոստոսի 17, 1944(1944-08-17)[1][2], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի ձեռնարկատեր, «Օրաքլ»[5] ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (1976-2014), համահիմնադիր, նախագահների խորհրդի ղեկավար[6]։ «NetSuite»-ի ամենամեծ բաժնետերն է (Oracle-ը այն ձեռք է բերել 2016 թվականին 9,3 միլիարդ դոլարով), «Salesforce.com» ընկերության առաջին ներդրողն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենս Էլիսոնը ծնվել է Նյու Յորքում Ֆլորենս Սպելմանից (անգլ.՝ Florence Spellman)՝ 19-ամյա չամուսնացած հրեուհուց։ Հայրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու էր, ուներ իտալական ծագում։ Հորն ուղարկել էին արտերկիր՝ ծառայության նոր վայր, նախքան հղիության մասին Սպելմանի իմանալը։ Երբ իննամսյա Լարին հիվանդացել է թոքաբորբով, մայրը հասկացել է, որ ինքն ի վիճակի չէ երեխայի մասին պատշաճ կերպով հոգ տանել։ Մոր խնդրանքով նրան տեղափոխել են մոր հորեղբոր ու մորաքրոջ մոտ՝ Չիկագո։ Լիլիա Սպելման Էլիսոնը (անգլ.՝ Lillian Spellman Ellison) և Լյուիս Էլիսոնը (անգլ.՝ Louis Ellison) որդեգրել են Լարիին, երբ նա 9 ամսական էր։ Էլիսոնը չի ճանաչել մորը և չի հանդիպել նրան մինչև իր 48 տարեկանը։

Էլիսոնը մեծացել է Չիկագոյում, այնտեղ դպրոց հաճախել և ուսումը շարունակել Իլինոյսի համալսարանում։ Խնամակալ մոր մահվան պատճառով նա ուսման երկրորդ տարվա ավարտին քննություններ չի հանձնել։ Հյուսիսային Կալիֆոռնիայում ընկերոջ՝ Չակ Ուեյսի հետ ամառային հանգստից հետո վերադարձել է Չիկագո և մեկ կիսամյակ սովորել Չիկագոյի համալսարանում, որտեղ առաջին անգամ ծանոթացել է համակարգչային տեխնոլոգիաներին։ 1964 թվականին՝ 20 տարեկան հասակում, տեղափոխվել է հյուսիսային Կալիֆոռնիա։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբին Էլիսոնն աշխատել է «Amdahl» և «Ampex» կազմակերպություններում։ «Ampex»-ում նրա նախագծերից մեկը կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգի մշակումն էր, որը նա անվանել է «Oracle»:

Էլիսոնի վրա մեծ ազդեցություն է գործել Էդգար Կոդի «A Relational Model of Data for Large Shared Data Banks» հոդվածը, որը համարվում է տվյալների ռազմազեկուցային մոդելի առաջին աշխատանքը։ «Ampex»-ի երկու գործընկերների հետ միասին 1977 թվականին հիմնել է «Software Development Laboratories» (SDL) ընկերությունը։ 1979 թվականինին «SDL»-ը վերանվանվեց «Relational Software Inc.», իսկ 1982 թվականին՝ «Oracle»` հիմնական արտադրանքի անունով («Oracle Database»): Իմանալով «IBM System R» ՏԲԿՀ-ի գոյության մասին, որը նույնպես հիմնված էր Կոդի գաղափարների վրա, Էլիսոնը նրա հետ միասին փորձեց ստեղծել Oracle ՏԲԿՀ։ Սակայն «IBM»-ը հրաժարվեց բացահայտել ծրագրի ելակետային կոդերը։ Արդյունքում չհաջողվեց իրականացնել ՏԲԿՀ-ի համատեղելիությունը։ Առաջին թողարկված տարբերակը «Oracle v2» ՏԲԿՀ-ն էր՝ 1979 թվականին։

1980-ական թվականներին «Oracle»–ը թողարկում էր ՏԲԿՀ-ի նոր տարբերակներ։ 1986 թվականին «Oracle»-ը սկսեց գնանշվել ֆոնդային բորսայում։ Երեք տարվա ընթացքում ընկերությունը տասնապատկեց իր վաճառքը՝ հասցնելով 584 միլիոն դոլարի։ Այնուամենայնիվ, արդեն 1990 թվականին ընկերությունը բախվեց դժվարությունների, հայտարարեց կորուստների մասին և ստիպված եղավ աշխատանքից հեռացնել իր հարյուրավոր աշխատակիցներին։

2014 թվականի սեպտեմբերին Էլիսոնը հրաժարական տվեց «Oracle» կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնից՝ գործելով այդ պաշտոնում գրեթե 38 տարի` կորպորացիայի հիմնադրման օրվանից։ Բայց նա մնաց տնօրենների խորհրդի նախագահ և ստանձնեց «Oracle»-ի տեխնոլոգիաների գծով տնօրենի պաշտոնը։ Այս պաշտոնում նա պատասխանատու էր «Oracle» ընկերության ծրագրային և սարքավորումային ապահովման կառավարման համար[7]։

Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոնի անունն առաջին անգամ հայտնվել է «Ֆորբս» ամսագրում 1986 թվականին, երբ նրա ունեցվածքը գնահատվում էր 185 միլիոն դոլար։ Տեխնոլոգիական ընկերության արժեքի գագաթնակետի ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 48 միլիարդ դոլար։ 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվել է 44 միլիարդ դոլար[8]՝ թվով երրորդը ԱՄՆ-ում (Բիլ Գեյթսից և Ուորեն Բաֆեթից հետո)։

2016 թվականի փետրվարի դրությամբ նրա կարողությունը գնահատվել է 43,6 միլիարդ դոլար[9], 2019-ին՝ 62,5 միլիարդ դոլար, որը «Ֆորբսի»՝ աշխարհի հարուստ մարդկանց ցուցակում ապահովում է 7-րդ հորիզոնականը[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոնն ամուսնացած է եղել չորս անգամ[11][12]՝ Ադա Քուինի (անգլ.՝ Ada Quinn, 1967-1974), Նենսի Ուիլերի (անգլ.՝ Nancy Wheeler, 1977-1978), Բարբարա Բուտի (անգլ.՝ Barbara Boothe, 1983-1986), Մելանի Կրաֆտի (անգլ.՝ Melanie Craft, 2003-2010) հետ[13]. Բարբարա Բուտի հետ ամուսնությունից ունի երկու երեխա՝ Մեգան Էլիսոնը և Դեյվիդ Էլիսոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Larry Ellison Biography — Academy of Achievement
  4. 4,0 4,1 http://edition.cnn.com/2013/04/30/us/larry-ellison-fast-facts/index.html
  5. Легендарный гендиректор Oracle Ларри Эллисон покинул свой пост.
  6. «The World's Billionaires: Larry Ellison»։ Forbes 
  7. Ларри Эллисон уходит с поста генерального директора Oracle, который он занимал 37 лет, но остается работать в компании Archived 2014-09-24 at the Wayback Machine.. // Сайт iXBT.com
  8. «Самый богатый — Билл Гейтс, самый быстро богатеющий — Лари Эллисон, глава корпорации Oracle. : Финансовая газета»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին։ Վերցված է 2019-11-22 
  9. Богатейшие люди мира — 2016: рейтинг Forbes. : Forbes
  10. 10 богатейших людей мира. Рейтинг Forbes. : Forbes
  11. Symonds Matthew (2003)։ Softwar: An Intimate Portrait of Larry Ellison and Oracle։ Simon & Schuster։ էջեր 57, 64, 310, 337, 348–50, 64, 349–53, 65, 84, 341–42, 347, 352–54։ ISBN 0-7432-2504-X։ Վերցված է 2010-08-14 
  12. IMDB bio
  13. CNN Money: «Larry Ellison’s surreal year» By Adam Lashinsky Archived 2010-11-02 at the Wayback Machine. October 29, 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]