Tesla Roadster (2008)
Tesla Roadster | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Tesla |
Հաջորդ | Tesla Roadster (second generation)? և Tesla Model S? |
Դաս | Սպորտային ավտոմեքենա, էլեկտրական ավտոմեքենա և Էլեկտրական մարտկոցային մեքենա |
Անիվային բազա | 2352 միլիմետր |
Կայք | teslamotors.com |
![]() |
Tesla Roadster, սպորտային էլեկտրոմոբիլ, ամերիկյան «Tesla» ընկերության առաջին ավտոմեքենան։ Թողարկվել է 2008-2012 թվականներին, հավաքվել է շուրջ 2600 մեքենա[1][2]։ Ավտոմեքենան արժե շուրջ 110 հազար ԱՄՆ դոլար[3]։
Պաշտոնապես ներկայացվել է 2006 թվականի հուլիսի 19-ին Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։
Tesla Roadster-ը կարող է բացել մինչև 100 կմ/ժ արագություն 4 վայրկյանից քիչ ժամանակում։ Առավելագույն արագությունը սահմանափակված է 201,1 կմ/ժ-ով[4]։ Լիթիումիոնային (Li-ion) մարտկոցը բավականացնում է 300-ից 400 կմ վարելու համար։ Ակումուլյատորի ամբողջական լիցքավորման համար հարկավոր է 3,5 ժամ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ընկերության հայտարարության՝ սերիական արտադրությունը սկսվել է 2008 թվականի մարտի 17-ին, թեպետ գնորդներին վաճառքը սկսվել է մի քանի ամիս անց[5]։
2009 թվականի սեպտեմբերի դրությամբ վաճառվել էր 700 ռոդսթեր[6]։
2010 թվականին ընկերությունը սկսել է արտադրել և վաճառել աջակողմյան ղեկ ունեցող մեքենաներ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և Սինգապուրի շուկաների համար։ Նույն տարում ներկայացվել է Tesla Roadster 2,5 տարբերակը[7]։
2010 թվականի մայիսին Tesla Motors ընկերությունը Տոյոտայից ստացել է 50 միլիոն դոլար ներդրում, որով ձեռք է բերել նախկինում Տոյոտային պատկանող NUMMI փակ գործարանը։
2500 մեքենա մատակարարելու մասին Lotus-ի հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2011 թվականի վերջին։ 2011 թվականի օգոստոսին ընկերությունը դադարել է հայտեր ընդունել ամերիկյան շուկայում[8]։ Tesla Roadster մոդելի արտադրությունը դադարել է 2012 թվականի հունվարին։ 2012 թվականի ամռանը Գուդվուդում ներկայացվել է Roadster 2.5 ռեստայլինգացված տարբերակը, մեքենան ուներ փոփոխված ռադիատորային ցանց, առջևի և հետևի բախարգելներ։
2014 թվականի սեպտեմբերի 29-ին Tesla Motors-ը հայտարարել է մոդելի աննշան թարմացման մասին։ Այն կոչվուկմ էր՝ Tesla Roadster 3.0 և ուներ բարելավված աերոդինամիկա, մինչև 70 կՎտ/ժամ հզորությամբ ակումուլյատոր[9]։
Roadster-ի նոր սերուդը, որը ստեղծվել էր Model 3-ի հիմքով պլանավորվում էր թողարկել 2019 թվականին[10][11]։
2010 թվականին Դետրոյթի միջազգային ավտոսրահում ներկայացվել է Tesla Roadster-ի հոբելյանական նմուշը։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ թողարկվել է Tesla Roadster-ի 1000 օրինակ։ 1000-րդ Tesla Roadster-ը առանձնանում է յուրահատուկ ինտերիերով։ Այն արժե 175 հազար դոլար, և մեքենայի վաճառքից ստացված գումարը օգտագործվում է բարեգործական նպատակներով[12]։ 2018 թվականի փետրվարի 6-ին Իլոն Մասկի անձնական Tesla Roadster-ը ուղարկվել է տիեզերք՝ որպես SpaceX ընկերության կողմից ստեղծված «Falcon Heavy» կրորղ հրթիռի օգտակար բեռ [13][14]։ Tesla Roadster-ը առաջին սերիական ավտոմեքենան էր տիեզերքում․ Մինչ այդ ուղարկվել է միայն 3 հատուկ մշաված լուսնային ավտոմեքենա[15]։
Tesla Model S[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին ընդունվել է Tesla-ի նոր, ավելի էժան մոդելի՝ Tesla Model S-ի շուրջ 1000 նախապատվեր[6]։ Այն ներկայացվում է որպես սովորական ավտոմեքենայի փոխարինող, ունի ակումլյատորի՝ առանց լիցքավորման 257, 418 և 483 կմ վազքի ընտրության հնարավորություն։ Մինչև 100 կմ/ժ արագությունը հավաքում է 5-6 վայրկյանում, ակումլյատորը լիցքավորվում է մինչև 75 % 45 րոպեում։ Model S-ի արժեքը շուրջ 2 անգամ ցածր է և կազմում է 49 հազար դոլար՝ ԱՄՆ կառավարության հարկերը ներառյալ։ Արտադրությունը պլանավորվում էր 2010 թվականի վերջին։
Brabus[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի նոյեմբերի 29-ին Brabus արհեստանոցը ներկայացրել է ռոդսթերի ավարտուն տարբերակը։ Նոր մոդելի հիմնական առանձնաահատկությունը «շրջապատող աղմուկի գեներատորն» էր։ Դրա շնորհիվ մեքենան ուներ V8 շարժիչով մեքենայի կամ մրցավազքային մոդելի ձայն։ Հասանելի էին նաև Beam և Warp մտացածին ձայները։ Ձայնի ինտենսիվությունը և ուժգնությունը կարգավորվում է ավտոմատ կերպով՝ կախված արագությունից։ Ռոդսթերն ունի 19 դյույմանոց դիսկեր, սպիտակ է, սրահը սև և սպիտակ է՝ կաշվի, զամշի և ալյումինի հատվածներով[16]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Tesla Roadster Sport
-
Tesla Roadster-ի տեսքը հետևից
-
Tesla Roadster-ի ինտերիերը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Damon Lavrinc (2011-12-16)։ «This is the last Tesla Roadster»։ Autoblog Green։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին։ Վերցված է 2011-12-17
- ↑ Bortzfield Bill (2011-12-23)։ «First Coast Gears: Tesla celebrates "Final 5" Roadsters, attention now turns to Model S»։ First Coast News։ Վերցված է 2014-02-25(չաշխատող հղում)
- ↑ «TESLA FINALLY TURNS A PROFIT»։ Wired։ 2009-07-08
- ↑ 125 миль в час, «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-24-ին։ Վերցված է 2010-07-20 Tesla Motors — performance specs(անգլ.)
- ↑ We have begun regular production of the Tesla Roadster(անգլ.)
- ↑ 6,0 6,1 Tesla Delivers 700th Vehicle, Closes New $82.5M Round
- ↑ «Электросуперкар Tesla Motors»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Farewell Roadster: Tesla Will Stop Taking Orders for its Iconic EV in Two Months»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին
- ↑ «Увеличенный запас хода Тесла Roadster 3.0»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-30-ին։ Վերցված է 2022-05-12
- ↑ «В сети появилась свежая информация о Tesla Roadster второго поколения»։ UINCAR։ 10.08.2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2015-08-10
- ↑ Ballaban Michael (2015-07-17)։ «The Tesla Model S Just Got Upgraded to LUDICROUS SPEED»։ Jalopnik
- ↑ Артем Терехов։ «Электросуперкар Tesla Roadster отмечает юбилей»։ 3DNews։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-16-ին։ Վերցված է 17 января 2010
- ↑ «SpaceX запустила в космос ракету Falcon Heavy с кабриолетом Tesla»։ Русская служба Би-би-си։ 2018-02-07։ Վերցված է 2018-02-07
- ↑ Mark Matousek (2018-02-06)։ «http://www.businessinsider.com/why-elon-musk-is-launching-tesla-roadster-into-space-2018-2»։ Business Insider
- ↑ Kyle Hyatt (2018-02-06)։ «Elon Musk's Tesla Roadster is a little late to the space car party»։ CNET
- ↑ «Ателье Brabus занялось тюнингом электромобилей»։ Лента.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 17 января 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Roadster-ը արտադրոցի կայքում
- Tesla-ն կօգտոգործի Daimler AG-ի տեխնոլոգիաները 13.06.2008
- «Tesla-ն հոսանքի տակ տիրոջը տանում է գործնական շքեղության» Archived 2020-08-04 at the Wayback Machine. - Membrana.ru
|