Սանտա Մոնիկա
Բնակավայր | ||
---|---|---|
Սանտա Մոնիկա | ||
անգլ.՝ Santa Monica | ||
Populus felix in urbe felice | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | օգոստոսի 3, 1769 թ. | |
Մակերես | 21,798253 կմ², 21,797246 կմ² | |
ԲԾՄ | 32±1 մետր | |
Բնակչություն | ▲89 736 մարդ (ապրիլի 1, 2010)[1] | |
Ժամային գոտի | UTC-8 և UTC-7 | |
Փոստային ինդեքսներ | 90401–90411 | |
Պաշտոնական կայք | smgov.net(անգլ.) | |
| ||
Սանտա Մոնիկա (անգլ.՝ Santa Monica), քաղաք ԱՄՆ-ում, որը գտնվում է Լոս Անջելես շրջանի արևմուտքում (Կալիֆոռնիա նահանգ):
Քաղաքն իր անվանումը ստացել է քրիստոնյա սուրբ, Ավրելիոս Օգոստինիոսի մոր` Սուրբ Մոնիկայի պատվին: Անվան ծագումնաբանությունը բացատրվում է քրիստոնեական տոնի ժամանակ այս քաղաքի` իսպանացիների կողմից այցելությամբ:
Սահմանակցում է Սանտա Մոնիկա ծոցի հետ (Խաղաղ օվկիանոսի մի մասը) արևմուտքում և Լոս Անջելեսի հետևյալ շրջանների հետ` Փեսիֆիք Փելիսեյդս (Pacific Palisades) և Բրենտվուդ` հյուսիսում, Արևմտյան Լոս Անջելես և Մար Վիստա` արևելքում և Վենետիկ (Venice)` հարավում: Այսպիսով, բացառությամբ արևմուտքում Խաղաղ օվկիանոսի, Սանտա Մոնիկան ամբողջությամբ շրջապատված է Լոս Անջելեսով:
2010 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 89 736 մարդ[2]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտա Մոնիկան եղել է ամերիկյան հնդկացիական տոնգվա ցեղերի տարածքի մի մասը:
Սանտա Մոնիկան հայտնի է 1769 թվականից: Այստեղ է ափ իջել իսպանացի հայտնագործող Գասպար դե Պորտոլան:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանտա Մոնիկայի աշխարհագրական կոորդինատներն են` հս.լ. 34°1’19", արմ.ե. 118°28’53":
ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն (United States Census Bureau), Սանտա Մոնիկայի ընդհանուր տարածքը կազմում է 41,2 կմ², որից 21,4 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը և 19,8 կմ²-ն` ջրային տարածությունները (48,08 %): Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 32 մ:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է մերձարևադարձային միջերկրածովյան կլիմայական գոտում, ինչպես և բազմաթիվ քաղաքներ, որոնք գտնվում են Կալիֆոռնիայի հարավային առափնյայի մոտ, ինչի շնորհիվ տարածաշրջանին բնորոշ է մեղմ, բավականին խոնավ ձմեռ և տաք, նույնիսկ շոգ, առավել հաճախ չոր ամառ:
Արևոտ օրերի քանակությունը տարվա ընթացքում կազմում է 325 օր:
Սանտա Մոնիկայի աշխարհագրական դիրքի արդյունքում առավոտյան մառախուղերը հաճախակի են լինում մայիսին, հունիսին և հուլիսի սկզբին:
Հունիսին հաճախ լինում է ամպամած և զով, մինչդեռ Լոս Անջելեսում կարող է լինել տաք և արևոտ:
Գարնանը (ապրիլին) ցերեկային ջերմաստիճանը կազմում է +20 °C: Ամռանը տրափնյայի մոտ ջերմաստիճանը բարձրանում է մինչև +30 °C: Անձրևների սեզոնը կարող է տևել հոկտեմբերի վերջից մինչև մարտի կեսերը: Ձմռանը ցերեկը առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է +17 °C:
Խաղաղ օվկիանոսից փչող բրիզները Սանտա Մոնիկայի օդը դարձնում են ավելի թարմ և մաքուր Լոս Անջելեսի մայրցամաքային շրջանների հետ համեմատած:
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 29,0 | 32,0 | 32,0 | 33,0 | 34,0 | 33,0 | 33,0 | 35,0 | 34,0 | 37,0 | 38,0 | 32,0 | 38,0 |
միջին առավելագույնը (°C) | 17,6 | 17,3 | 16,9 | 17,7 | 18,1 | 19,3 | 20,9 | 21,3 | 21,4 | 20,8 | 19,4 | 17,6 | 19,0 |
միջին ջերմաստիճանը (°C) | 14,1 | 14,1 | 14,2 | 15,0 | 16,0 | 17,4 | 18,9 | 19,3 | 19,2 | 18,1 | 16,1 | 14,1 | 16,3 |
միջին նվազագույնը (°C) | 10,5 | 10,8 | 11,4 | 12,4 | 13,9 | 15,6 | 17,0 | 17,3 | 16,9 | 15,4 | 12,8 | 10,4 | 13,7 |
բացարձակ նվազագույնը (°C) | 1,0 | 2,0 | 1,0 | 4,0 | 6,0 | 7,0 | 9,0 | 11,0 | 7,0 | 6,0 | 3,0 | 1,0 | 1,0 |
տեղումների քանակը (մմ) | 68 | 82 | 40 | 12 | 5 | 1 | 0 | 0 | 3 | 14 | 25 | 41 | 295 |
Աղբյուր՝ NWS |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|