Բրիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բրիզ (ֆր.՝ brise՝ թույլ քամի) (ծովազեփյուռ), ծովերի, մեծ լճերի, ջրամբարների, լայնահուն գետերի ափերին փչող, տեղական, օրական պարբերական քամի։ Ընդգրկում է օդի մի քանի մետր ուղղաձիգ հաստության շերտ, որից վեր դիտվում է հակառակ հոսանք (հակաբրիզ)։ Ցերեկը փչում է ջրային մակերևույթից դեպի համեմատաբար տաք ցամաքը, գիշերը՝ սառը ցամաքից դեպի ջրային մակերևույթ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում առաջանում է հիմնականում անտիցիկլոնային պարզ եղանակներին՝ Սևանա, Արփի լճերի, Ապարանի և մյուս խոշոր ջրամբարների ափերին։ Սևանա լճի ավազանում (հատկապես Մասրիկի դաշտի հատվածում) դիտվում է ապրիլ-հոկտեմբերին։ Լճից փչող բրիզի արագությունը մինչև 1.8մ/վ է, ցամաքից փչող բրիզինը՝ 2.4 մ/վ (լեռնային քամու ազդեցությամբ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png