Արփի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Արփի լիճ

'
41°03′02″ հս․. լ. 43°37′58″ ավ. ե. / 41.0505° հս․. լ. 43.6328° ավ. ե. / 41.0505; 43.6328
Կոորդինատներ Կոորդինատներ: 41°4′0″ հս․ լ. 43°37′0″ ավ. ե. / 41.06667° հս․. լ. 43.61667° ավ. ե. / 41.06667; 43.61667
Տեղագրություն Շիրակի մարզ, Հայաստան Հայաստան
Ամենաբարձր կետը 2025 մ
Ծավալը 0,1 կմ³
Միջին խորությունը 1,6 մ
Ջրահավաքի մակերեսը 220 կմ²
Թափվող գետերը Ձկնուտ (գետ)
Սկիզբ առնող գետերը Ախուրյան
Արփի լիճը գտնվում է Հայաստանում
Արփի լիճ
##Արփի լիճ (Շիրակի մարզ)
Red pog.svg

Արփի, ավելի վաղ կոչվել է նաև Արփա[1], լիճ ՀՀ Շիրակի մարզում՝ Աշոցքի սարահարթի հյուսիս-արևմուտքում: Այն երկրորդն է իր մեծությամբ ՀՀ-ում: Արփին գտնվում է ծովի մակերևույթից 2023 մետր բացարձակ բարձրության վրա: Ունի տեկտոնահրաբխային ծագում։ Ջրահավաք ավազանը 220 կմ² է։ Լճից սկիզբ է առնում Ախուրյանը։ 1951 թվականին պատվարվել է և վերածվել Արփի լճի ջրամբարի։ Մինչև ջրամբարի վերածվելը մակերեսը 4,5 կմ² էր, խորությունը՝ 1,6 մետր, ջրի ծավալը՝ 5 միլիոն մ³[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամբարի պատվարի բարձրությունը 10 մ է, երկարությունը՝ 80 մ։ Ջրամբար-լճի երկարությունը 7,3 կմ է, լայնությունը՝ 4,3 կմ, մակերեսը՝ 20 քառ. կմ, խորությունը՝ 8 մ, ջրի ծավալը՝ 30 մլն խոր. մ։ Արփիից սկիզբ է առնում Ախուրյան գետը։ Հատակը աղմկոտ է, ձմռանը սովորաբար ամբողջությամբ սառցակալում է։ Կա մակույկային երթևեկություն։ Ջրերը օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիայի համար։ Նրա ջրերում հաջողությամբ աճում են ծածանը և խրամուլին։ Շրջակայքում և բուն լճում բնակություն են հաստատել բադեր ու այլ թռչուններ[3]։

1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով: Այսպիսով Արփի լճի-ջրամբարի մակերևույթը 4,5 կմ²-ից հասել է մինչև 22 կմ²: Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³:

Լճից սկիզբ է առնում ՀՀ ամենաերկար գետը՝ Ախուրյանը: Կլիման չափավոր ցամաքային է[4]:

Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մերձակայքում ապրում են ավելի քան 100 տեսակի թռչուններ: Նրանցից մի քանիսը ներառված է Կարմիր գրքի մեջ:

Ջրլող թռչուններից լճի տարածքում բնակվում են՝ մրտիմն (Anas crecca), փոքր սուզակ (Tachybaptus ruficollis), սպիտակ արագիլ (Ciconia ciconia), կռնչան բադ (A. platyrhynchos), կարմրագլուխ սուզաբադ (Aythia ferina), սևակապույտ սուզաբադ (A. fuligula), կարմիր բադ (Tadorna ferruginea), ծովային քարադր (Charadrius alexandrinus), մորակտցար (Gallinago gallinago), կրկնակտցար (G. media), հայկական որոր (Larus armenicus), Sterna albifrons: Կարմիր գրքի մեջ ջրլող թռչուններից ներառված են՝ գանգրափետուր հավալուսն (Pelekanus crispus), սև արագիլ (Ciconia nigra), Tadorna tadorna, մոխրագույն կռունկ (Grus grus):

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

80 ընտանիքի, 269 ցեղի մոտ 670 տեսակի բարձրակարգ բույսեր են աճում «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Տեսակներով հարուստ բազմատեսակ ընտանիքներից են` հովանոցազգիները (Apiaceae), բարդածաղկազգիները (Asteraceae), մեխակազգիները (Caryophyllaceae), լոբազգիները (Fabaceae), շրթնածաղկավորները (Lamiaceae), հացազգիները (Poaceae), գորտնուկազգիները (Ranunculaceae), վարդազգիները (Rosaceae), խլածաղկազգիները (Scrophulariaceae): 19 տեսակները ներառված են Հայաստանի Կարմիր Գրքում` գետնասող ցեղակից (Asperula affinis), գազ կորասերմ (Astragalus campylosema), կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), եզնակող Սոսնովսկու (Bupleurum sosnowsky), հիրիկ սիբիրյան (Iris sibirica), հաղարջենի հայկական (Ribes armenum), կարծրածաղիկ բազմամյա (Scleranthus perennis), դորոնիկում Բալանզայի (Doronicum balansae), գրամոսցիադիում տևապտուղ (Grammosciadium pterocarpum), հապալասենի ճահճային (Vaccinium uliginosum), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzhavakheticus), սոխ ժայռի (Allium rupestre), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica), անթեմ կովկասյան (Anthemis caucasica), գազ գնդաձև (Astragalus globosus), ջրաշուշան դեղին (Nuphar lutea), գազ չորասեր (Astragalus xerophylus), հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjani), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii): Այս բույսերի շարքում Հայաստանի համար էնդեմիկ է հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjani), 2-ը էնդեմիկ են անդրկովկասի համար` եզնակող Սոսնովսկու (Bupleurum sosnowsky), կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), 6-ը էնդեմիկ են Հայկական բարձրավանդակի` գազ կորասերմ (Astragalus campylosema), գազ պարսկական (Astragalus persicus), դորոնիկում Բալանզայի (Doronicm balansae), անթեմ կովկասյան (Anthemis caucasica), գազ գնդաձև (Astragalus globosus), գազ չորասեր (Astragalus xerophylus),5-ը էնդեմիկ են Կովկասի համար` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), հիրիկ եղանի (Iris furcata), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica): Այստեղ կան բազմաթիվ գրավիչ ու դեկորատիվ բույսեր. Խոլորձներ (Orchids) տրաունշտայներա գնդաձև (Traunsteinera shpaerica), դակտիլորիզ կատաոնյան (Dactylorhiza cataonica), դակտիլորիզ էվքսինյան (Dactylorհiza euxina), թրաշուշանների տեսակներ` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzavakhetius), թրաշուշան Կոչիի (Gladiolus kotschyanus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), շնդեղ Շովիցի (Colchicum szovitsii), դորոնիկում Բալանզայի (Doronicm balansae), հիրիկներ (irises)` հիրիկ ցանցավոր (Iris reticulate), հիրիկ թզուկային (Iris pumila), հիրիկ եղանի (Iris furcata), կակաչների տեսակներ` կակաչ հայկական (Papaver armeniacum), կակաչ արևելյան (Papaver orientale), կակաչ կեղծառևելյան (Papaver psevdoorientale), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii), շուշան Շովիցի (Lilium szovisianum), որոնք հայտնի են Կովկասում և Արևելյան Թուրքիայում: Կովկասյան էնդեմիկ և հազվագյուտ շուշանաբանղար վարդագույնը (Chaerophyllum roseum) աճում է միայն վերին Ախուրյանի, Իջևանի և Սևանի շրջաններում: Antennaria caucasica-ը էնդեմիկ է Կովկասի համար և աճում է միայն վերին Ախուրյանի, Ապարանի և Գեղամայի որոշ մասերում` մերձալպյան և ալպիական մարգագետիններում: Ջրաշուշան դեղին (Nuphar luteum) ներկայումս Հայաստանում աճում է միայն Արփի լճի շրջակայքում: Արփի լճի մոտակայքում աճում է շատ հազվադեպ ցինգերիա Բիբերշտեյնին (Zingeria biebersteiniana): Գորտնուկ Արագածի (Ranunculus aragazii) և հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjanii) էնդեմիկ են Հայաստանի համար և աճում են տարածքում:[5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. оз. Арпа на карте 1903 года
  2. Հ․ Մ․ Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 146 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 514 — 992 էջ։
  4. http://www.unece.org/fileadmin/DAM/env/europe/monitoring/Armenia/ru/Part%20I%20_3.pdf
  5. Озеро Арпи
  6. Արփի լճի բույսերը