Սև արագիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև արագիլ
Սև արագիլ
Սև արագիլ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Արագիլանմաններ (Ciconiiformes)
Ընտանիք Արագիլներ (Ciconiidae)
Տրիբա Ciconiini
Ցեղ Արագիլներ (Ciconia)
Տեսակ Սև արագիլ (C. nigra)
Միջազգային անվանում
Ciconia nigra
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև արագիլ (լատին․՝ Ciconia nigra), արագիլների ընտանիքին պատկանող թռչուն։ Ներառված է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Վոլգոգրադի շրջանի Կարմիր գրքերում։ Սև արագիլը Հայաստանում ավելի հազվադեպ է հանդիպում, քան սպիտակ արագիլը։ Բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող թռչուն է։ Չափազանց զգուշավոր է և հիմնականում ապրում է խուլ անտառներում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Փոքր և Միջին Ասիայում և Հարավային Աֆրիկայում։ Հայաստանում բնադրում է հյուսիսային շրջաններում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում։ Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում։ Տարվա մեջ բնադրում են մեկ անգամ, դնում են 3-6 ձու[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ քանակությամբ նեղ տարածված տեսակ է, որն ընդգրկված է եղել նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Գրանցված է CITES–ի և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Ըստ նախնական գնահատման՝ Հայաստանում կազմում են 2-5 զույգ։ Առնվազն 5 անհատ բնադրում է կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։

Վտանգման հիմնական գործոններն են խառն անտառների տարածքների կրճատման և անտառների նոսրացման հետ կապված բնադրավայրերի կրճատումը, հնարավոր է նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]